Օրվա լրահոսը
Մամեդյարով. «Փարիզում նոր առաջարկներ չեն հնչել»
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հունիսի 18-ին Փարիզում կայացած հանդիպմանժամանակ նոր առաջարկներ չեն հնչել։ «Մենք հիմնականում քննարկել ենք քայլերը, որոնք մեզ թույլ կտային շարունակել բանակցությունների գործընթացը», – 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Մամեդյարովը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ։ Ադրբեջանի արտգործնախարարը վերստին պնդել է,
Կալանավորվածների մեջ նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներն են
«Ա1+»-ի հետ զրույցում այսօր Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը հաստատեց տեղեկությունը, որ « Հարսնաքարի» միջադեպի գործով կալանավորվածների մեջ կան ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ: Հիշեցնենք, որ « Ա1+»-ին տված հարցազրույցում Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը հայտարարել էր, թե Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը չի մասնակցել «Հարսնաքարի » միջադեպին : Այսօր, մեր հարցին, թե տեղեկություններ կան, որ կալանավորվածների մեջ
Ինտերնետ խանութներ կարող եք այցելել հայկական էլեկտրոնային փողով
էլեկտրոնային փող թողարկող «Իդրամ» ընկերության ներկայացուցիչներն այսօր, «Հենարան» ակումբում, ներկայացրին այս շուկայի նորամուծությունները: «Իդրամ»-ը, համագործակցելով «Պրոմեթեյ» բանկի հետ, թողարկել են Մաստեր-Ստանդարտ քարտեր, որոնք ապահովում են էլեկտրոնային փողերի փոխանցումները: Ըստ «Իդրամ»-ի պատասխանատուների, Էլեկտրոնային փողը դա վճարման միջոց է` ինտերնետի, բջջային հեռախոսի միջոցով: Հաճախորդը «Իդրամ»-ի կայքում գրանցվելուց հետո ունենում է վիրտուալ հաշիվ, ապա, այն լիցքավորելով տերմինալների, բանկային
Սյունիքի մարզի Լիճք գյուղում 26 մարդ է մահացել քաղցկեղից
Մեղրու տարածաշրջանի Լիճք գյուղի բնակիչները տասնյակ տարիներ շարունակ օգտվում են ազբեստե խողովակներով հոսող ջրից: Գյուղացիները դժգոհում են, որ ամբողջ աշխարհը վաղուց հրաժարվել է ազբեստից, մինչդեռ իրենք այլընտրանք չունենալով՝ խմում են ազբեստե խողովակաշարով գյուղ եկող ջրից: Գյուղում վերջին տարիներին 26 մարդ է մահացել քաղցկեղից, ինչը տեղաբնակներին հիմք է տալիս կասկածելու, որ պատճառը գյուղի խմելու ջրի ազբեստե
Աղջիկն արտասվել է ռուսաց լեզվի բանավոր քննության ժամանակ
Aravot.am-ն այսօր Հայաստանի պետական ագրարային համալսարանում էր. դիմորդները բանավոր քննություն էին հանձնում ռուսաց լեզվից: Այն շարունակվելու է եւս երկու օր: Ռուսաց լեզվի բանավոր քննության հանձնաժողովի նախագահ Լիլի Բալասանյանն ասաց, որ այսօրվա քննական օրը դեռ ոչնչով չի ուրախացրել իրենց, սակայն դեռ սպասում են լավագույն դիմորդին. «Միավորները շատ ցածր են, առավելագույնը` դեռ 15-ն է: Հույսով եմ, որ
Ա. Մանուչարյան. «Օսկանյանի՝ ճաղերի հետում հայտնվելը բարոյապես անթույլատրելի է»
«Սերժ Սարգսյանը թող լսի Կոմիտաս, կարդա Նարեկացի, Սաշա Մելքոնյան»,- «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը այսպիսի խորհուրդ է տալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Պարոն Մանուչարյանը, վերլուծելով այն արտաքին քաղաքական իրավիճակը, որում հայտնվել է ՀՀ-ն՝ նշեց. «Ռուսաստանի ազդեցությունը սրընթաց մոտենում է զրոյի: Անգամ այն ուժերը, որոնք ներկայանում են՝ որպես պրոռուսական ուժեր, եթե մի քիչ փորփրեք, կտեսնեք, թե
Արտակ Նազարյանի գործով դատական նիստը՝ անգրագիտության լիկկայա՞ն
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հունիսի 27-ի նիստում մեղադրող Հարություն Հարությունյանը շարունակեց հրապարակել ամբաստանյալ զինվոր Ադիբեկ Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքները, գործով վկա զինվորների հետ նրա առերեսման արձանագրությունները: Մեղադրողը վարժ չէր ընթերցում, ինչի պատճառով Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, մի քանի անգամ դահլիճում ռեպլիկ հնչեցրեց՝ «լիկկայան է»: Նախաքննական փուլում վկաները ցուցմունք են տվել, որ Ադիբեկ Հովհաննիսյանը դիտողություններ
Ապահովագրում են, որպեսզի բուժումը միայն հարուստներին հասանելի չլինի (Տեսանյութ)
ԱՊՊԱ-ի ներդրումից որոշ ժամանակ անց լուրեր շրջանառվեցին, թե մեր երկրում ավտովթարների բարձր ցուցանիշի պատճառով ԱՊՊԱ-ն չի կարողանում տակից դուրս գալ եւ ապահովագրական ընկերությունները սկսել են «մինուսով» աշխատել: Այսօր առողջապահության պատասխանատուները սկսել են խոսել առողջության պարտադիր ապահովագրությունից: Aravot.am-ը ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեց, արդյոք առողջությունն ապահովագրող ընկերությունները կկարողանա՞ն նման
ԵԽԽՎ նախագահը հանդիպել է նաեւ Ադրբեջանի ներկայացուցչի հետ
Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ձեռնպահ մնաց նախօրեին իր եւ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ հանդիպումը մանրամասնելուց. «Ես կարող եմ ասել, որ այս հանդիպումները օգտակար են, ու կարծում եմ, որ ե’ւ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ե’ւ ես մշտապես կհանդիպենք ԽՎ նախագահի հետ, որովհետեւ ԵԽԽՎ նախագահի հետ կարծիքների փոխանակումն ընդհանրապես
Հոգեւոր աջակցություն՝ երեխաներին (տեսանյութ)
«Զանգակատուն» բարեգործական հ/կ-ի Երեւանի սոցիալական ծառայությունների կենտրոնը հոգեբանական, սոցիալական, կրթական եւ հոգեւոր ծառայությունների միջոցով օժանդակում է սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին՝ ուղղորդելով նրանց տարբեր խնդիրների լուծման ընթացքում: «Օրինակ, թոշակառուն տեղյակ չէ իրեն հատկացվող սոցիալական նպաստի իրական չափից, կամ ծնողը, օրվա մեծ մասն աշխատելով, չգիտի, որ երեխան դպրոց չի հաճախում: Ամեն օր կենտրոն է գալիս 40-45 երեխա,
Ե՞րբ է օպերային արվեստը մասսայականանալու TV-ներով
Կամ համերգային ծրագիր, որը դիտարժան էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի եւ մեներգիչների օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած գալա համերգը իսկապես համապատասխանում էր ֆրանսիական բառի թարգմանությանը՝ հանդիսավոր տոնահանդես: Հաճելի էր դասական արվեստի մատուցման վարպետությունը, ինչն արտահայտվում էր արտիստների ոչ միայն վոկալ, այլեւ բեմական պահվածքի, կեցվածքի ու մանրապատումային բեմականացումների տեսքով, նույնիսկ
Զգա քեզ, ինչպես Ստրադիվարիուս (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Պատրաստիր ջութակ` թղթից: Ճիշտ է, այն իրական երաժշտական գործիք չի լինի, բայց միեւնույնն է` ծանր աշխատանք է: Կարելի է ոչ միայն պատրաստել ջութակ, այլ նաեւ կիթառ ու ռոյալ: Չինաստանում արտադրում են հավաքածուներ` դրանց սիրահարների համար: Ինչպե՞ս պատրաստել օրինակ՝ ջութակը, կարող եք դիտել տեսահոլովակում: Արամ Արարատյան
ԳԹԿ-ն ահազանգ է ստացել, ու խնդիրն արդեն լուծվել է
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսել է հանրակրթական, նախնական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա եւ նախորդ տարիների շրջանավարտների հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն, ընդհանուր պատմություն, մաթեմատիկա, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն, ռուսաց լեզու, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն ու աշխարհագրություն առարկաների պետական ավարտական եւ միասնական լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը:Այս մասին Aravot.am-ին հայտնում
Գինի խմելը պատվիրան կատարելու պես է
Մինչդեռ հայերը վերածվել են օղի խմող ժողովրդի «Գինու մեջ խտացված են այն կոդն ու բաղադրիչները՝ օդ, ջուր, հող, մարդ, հեքիաթ, իրականություն, որոնք միասին ծնում են գինին, ուստի գինու մեջ ամբողջացած է երկրի համուհոտը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հայաստանի գինեգործների միության եւ «Մարան» ընկերության նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա փաստում է, որ դա շատ երկրների տուրիզմի
Ծեծում է նա, ով ծեծվել է
Այսօր ընտանեկան բռնությունների մասին խոսեցին հոգեբան Մարիամ Մեհրաբյանն ու իրավաբան Մարիաննա Եղիազարյանը: Ըստ հոգեբանի՝ 2008 թվականից սկսած՝ շատ է խոսվում ընտանեկան բռնությունների մասին, եւ որքան շատ ենք խոսում, այնքան ավելի շատ են բացահայտվում այդ չարաբաստիկ դեպքերը: «Հայկական ավանդական ընտանիքներում շատ են բռնությունները, հաճախ կանայք զոհ են դառնում ոչ միայն ամուսնու, այլեւ սկեսուրի կողմից»,-նշեց հոգեբանը, ավելացնելով,
Վերջին մի քանի տարում մարդիկ նախընտրում են հանգստանալ Անթալիայում
Արդեն ավարտվում է ամռան առաջին ամիսը, և ճիշտ ժամանակն է մեկնել հանգստի: Ծով, արև, լավ տրամադրություն… Ի՞նչ է պետք ամառային հանգստի համար: Իսկ որտե՞ղ են ցանկանում հանգստանալ մեր համաքաղաքացիները: Տարբեր բնագավառի մարդկանցից փորձել է ճշտել «Առավոտ երիտասարդականը». Դերասան Երվանդ Ենգիբարյանը նախընտրում է հանգստանալ Թուրքիայում. «Ամեն տարվա պես այս տարի ևս կմեկնեմ Թուրքիա», – ասում
Հարկերն ինչպես հավաքել
Նախորդ տարվա համեմատությամբ՝ Լոռու մարզի ոչ մի տարածաշրջան հողի հարկի հավաքագրման ցուցանիշները չի բարելավել: Թեեւ այս տարվա մարտի 21-ին ընդունվեց «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրենքը, համաձայն որի՝ հողի հարկ եւ գույքահարկ վճարող անձինք ազատվում են իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքն
«Խորանի» ղեկավարն «արշավում» է Իսպանիայի հայ համայնքի վրա
«Խորան» աղանդի ղեկավար Հրաչյա Խաչատրյանը, ըստ Միացյալ Երիտասարդական Լիգայի (ՄԵԼ) ունեցած աղբյուրների, սկսել է «արշավել» Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների վրա: Այդ մասին aravot.am-ին հայտնում է Հայաստանում գործող ՄԵԼ համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը: Նա նշում է, որ Հրաչյա Խաչատրյանը Իսպանիայում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ տարբեր քրեական գործեր է հարուցում, վնասում կամ գողանում նրանց ունեցվածքը եւ սպառնում ՄԵԼ-ին
«Մենք չենք ցանկանում հրաժարվել արձանագրություններից»
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հարցազրույցը չորս լրատվամիջոցներին «Ազգ»- Թեեւ ԱՄՆ-ը, ինչպես աշխարհի մյուս երկրները, չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, սակայն միակ երկիրն է, որ ամեն տարի տրամադրում է ամերիկյան պետական օգնություն ԼՂՀ-ին, ինչի համար շնորհակալ ենք: Դրանով հանդերձ՝ երբ Բաքուն ռազմատենչ հայտարարություններ է անում, կամ ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն գործողություններ են իրականացնում ամերիկյան պետական օգնություն
Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը ամփոփեց Էրեբունի ամրոցի 2012թ. պեղումները
Այսօր Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական արշավախումբը ամփոփեց աշխատանքների ամառային գործաշրջանը: Զանգվածային լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսը բացեց արգելեց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը` ներկայացնելով Էրեբունիում հայ-ֆրանսիական համագործակցության նախորդ տարիների փորձը և այս պեղումների նպատակը: Բարձր գնահատելով 1950-60-ական թվականներին հնավայրում աշխատած հնագիտական արշավախմբերի արդյունքները, մասնավորապես ճարտարապետ Կոստանդին Հովհաննիսյանի վաստակը, որոնք թույլ են տվել Երևանը ներկայացնել աշխարհի հնագույն
«Ես ոչ մեկին տրամադրված չեմ որեւէ մեկի գրկից հանեմ, մյուսի գիրկը դնեմ»
Պետրոս Մակեյանը համաձայն չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Հայ ազգային կոնգրեսի որոշ անդամների համար անհասկանալի է եղել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, հատկապես՝ ԲՀԿ-ին ուղղված հերթական մեսիջի առումով: «Առավոտի» հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ եւ ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը նշեց. «Եթե ԲՀԿ-ի մասին ամբողջական ենք խոսում, ուրեմն պետք է խոսենք նաեւ Գագիկ Ծառուկյանի փողերի մասին
Փոքրիկ «ձնհալը»
Անկախ նրանից, թե ով է հաջորդ տարվա նախագահական ընտրություններում լինելու ընդդիմության միասնական թեկնածուն, եւ արդյոք կլինի՞ այդպիսին, անկախ նրանից, թե ինչպես են ավարտվելու այդ ընտրությունները, կարելի է արձանագրել, որ այս պահին քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների համար ստեղծվել է հարաբերականորեն ազատ գործելու դաշտ: Ընդգծում եմ՝ հարաբերականորեն, որովհետեւ մենք շա՜տ հեռու ենք ժողովրդավարության եւ խոսքի
Համաշխարհային ռեկորդ սուրճի հատիկներով
Մի քանի ռուս նկարիչներ սուրճի հատիկներից պատրաստել են գեղեցիկ կնոջ պատկեր մի գավաթ սուրճով: Այս մասին իմանում ենք The Telegraph-ից: Նկարը իր չափսերով սահմանել է համաշխարհային ռեկորդ: Այն ցուցադրության է հանվել Գորկու անվան զբոսայգում, որպեսզի բոլոր անցորդները կարողանան տեսնել այն և գնահատել: Նկարիչները այն անվանել են «Զարթոնք»: Նախորդ ռեկորդ սահմանած նկարի մակերեսը եղել է 25
ԵԽ գրասենյակի ղեկավար. Հայաստանը ԽՍՀՄ կրթական համակարգի հածանավն է եղել (Տեսանյութ)
Այսօր, «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում տեղի ունեցավ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) քարտուղարության` Հայաստանի կողմից պաշտոնական ստանձնման արարողությունը: Պաշտոնական այցով արտերկրում գտնվող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունից ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը հայտնեց, որ Բոլոնիայի գործընթացի՝ հուլիսի 1-ից ստանձնելիք քարտուղարությունը պատվաբեր է Հայաստանի համար. «Մեր կրթական համակարգը նախկինում չի իրականացրել նման աննախադեպ
ԱԱԾ տնօրենը խուսափեց լսել ցուցարարին (Տեսանյութ)
«Պետությունը խիստ վտանգավոր վիճակում, է սոցիալական ռումբ է պայթելու՝ կապված այս երկրում սեփականաթալանման հետ: Սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է , որովհետեւ, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ պետական դավաճաններ են այս գործի հեղինակները»,- Aravot.am-ին դժգոհեց Սոնա Մաղաքյանը: Նա մոտեցավ կառավարություն եկող ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, որ մտահոգություններն ասի, բայց պարոն Հակոբյանը լուռ մտավ կառավարության շենք: Արփինե
Ստրասբուրգում Դավիթ Հարությունյանը հանդիպեց ԵԽԽՎ նախագահի հետ
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին: Որ այդպիսի հանդիպում, ընդ որում` ոչ միայն, այլեւ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հետ, տեղի էր ունենալու՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մեկնարկի օրը հրավիրված իր ասուլիսում հայտարարել էր հենց ԵԽԽՎ նախագահը: Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանն ասաց, որ Ժան Կլոդ
Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների գործողության ժամկետն ավարտվում է 2012 թվականի հունիսի 30- ին, որից հետո այդ վկայականներով տրանսպորտային միջոց վարելը կառաջացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (5000
Իսկ ի՞նչ ենք անում, որ արտագաղթը նահանջի
Ընդհանուր առմամբ մեզանում «ահագնացող» արտագաղթի մասին թեման ավելի ուժգին է ծավալվում ցանկացած ընտրությունից հետո: Տարիներ առաջ՝ 2008-ի նախագահական ընտրություններից հետո եւս, երբ հերթական անգամ ակտիվացել էր արտագաղթի թեման, միգրացիոն ծառայությունը, 2008-2010թթ. ուղեւորահոսքերի տվյալները համեմատելով, հայտարարեց, որ զանգվածային արտագաղթի մասին փաստող տվյալներ չկան: 2010-ին գնացողների եւ վերադարձողների տարբերությունը միգրացիոն գործակալությունը դիտարկում էր ավելի քան 29 հազարի
«Մատչելի բնակարանները» երիտասարդներին հետաքրքիր չեն
Երիտասարդ, կարող եւ աշխատասեր անձանց գործունեությունը Հայաստանում խթանելու համար, 2010թ. փետրվարի 16-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի թիվ 20Ա որոշմամբ գրանցվեց եւ լիցենզավորվեց «Բնակարան Երիտասարդներին» կազմակերպությունը: Ըստ առաջադրված ծրագրի, պետությունը խրախուսում է երտասարդների` երկրում հաստատվելու եւ գործունեություն ծավալելու որոշումները: Ավելին, այս ծրագրի միջոցով պետությունն աջակցում է երիտասարդներին` բնակարան ձեռք բերելու որոշման հարցում: Թեեւ Հայաստանում գործող 20
Դոլարը թուլանալու միտում ունի: Թեեւ բանկերը հակված չեն դա թույլ տալու
Ինչպես հայտնի է, առանձին շաբաթների ընթացքում Կենտրոնական բանկը ստիպված եղավ վաճառել ընդհուպ մինչեւ 30 մլն դոլար, որ աննախադեպ մեծ ներարկում է Հայաստանի արժութային շուկայի համար։ Սակայն անգամ այդ պայմաններում անհնարին էր լինում կանխել դոլարի վերելքը։ Այժմ կարծես վիճակը մի փոքր փոխվել է։ Չնայած Կենտրոնական բանկը չի միջամտում, այնուհանդերձ շաբաթը մեկնարկեց ամերիկյան արժույթի մի փոքր թուլացմամբ։


















































