Օրվա լրահոսը
«Ատկատային ռիսկեր»
Մեկ ամսից ավելի է անցել նախագահ Սերժ Սարգսյանի՝ կառավարությունում անցկացրած խորհրդակցությունից, որի ժամանակ նա, ի թիվս այլ խնդիրների, խոսել է նաեւ «ատկատների» մասին: Շատ բնական կլիներ, որ կառավարությունը հրապարակեր այս մեկ ամսում պետական պատվերների կամ գնումների համար կայացած մրցույթների արդյունքները եւ հայտարարեր. «Ահա այս մրցույթներն անց են կացվել բացարձակապես թափանցիկ պայմաններում, մրցույթ անցկացնողներն ու մրցույթում
Շահումով խաղերի ապարատների ապօրինի շահագործման համար դատապարտվել է ազատազրկման
Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել շահումով խաղերի ապարատների շահագործմամբ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար Գ. Բաբախանյանին առաջադրված մեղադրանքը: Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` 2009թ. հոկտեմբեր ամսից մինչեւ 2010թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Գ. Բաբախանյանը, խախտելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները, առանց հատուկ
Ավարտվեց «Գրական տապան» երրորդ միջազգային փառատոնը
Յոթ օր տեւած «Գրական տապան-2012» երրորդ միջազգային փառատոնն այսօր ավարտվեց: Փառատոնի համակարգող Դավիթ Մաթեւոսյանը ասում է, որ մենք ունենք գրական կյանքի զարգացման խնդիր: Ըստ նրա, նման միջոցառումները օգնում են այդ բացը լրացնելուն: Տալով իր գնահատականը՝ ասաց, որ փառատոնը կայացել է: Հոլանդիայի ներկայացուցիչ Սերժ Վան Դայհովենը չորրորդ անգամ է Հայաստանում: Մեզ հետ զրույցում նշեց, որ իր
Բախում և վրաերթ Խանջյան փողոցում
Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Խանջյան փողոցում «ԳԱԶ-31213» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ապա «ՎԱԶ-2107»-ը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում Է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հետաքրքիր խաչաձեւումներ
Ի՞նչ կստացվի, եթե մտովի խաչաձեւվեն իրար հետ առնչություն չունեցող մարդիկ, կենդանիներն ու իրերը: Արդյունքները զվարճալի են ստացվում:
Ճկույթը կտրել եւ ուղարկել է «Հենարանի» խմբագրություն
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 22-ից 4 դատապարտյալ հացադուլ են հայտարարել` բողոքելով իրենց նկատմամբ կայացրած վճռի եւ ընդհանրապես կալանավայրում տիրող իրավիճակի շուրջ: «Մենք ստեղ 4 հոգով գալադովկայենք, ինչ ասում ենք վոչ մի բանել չեն անում վոչ բժիշկ են կանչում, վոչել շանտեղ են դնում. Մի խոսքով, օրենքով `օրը 2 թէ 3 անգամ պդի գան ճնշում ճափեն նայեն
Հովիկ Աբրահամյան. «Տիկին Զոհրաբյանի ձեռնպահ քվեարկելը շատ կարեւոր է»
«Կառավարության այս նախագիծը համարում ենք ձեռառնոցի՝ սեփական ժողովրդի նկատմամբ, ուստի հորդորում ենք դեմ քվեարկել այս օրինագծին»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու օրինագծի առնչությամբ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նույնպես նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու, բայց հստակեցրեց՝ քաղաքացիների համար. «Մենք դեմ չենք աշխատավարձի բարձրացմանը, դեմ ենք,
«Օմեգայի» հետեւանքները. գրողն՝ անքուն, դաշնակահարն՝ ականջները փակ
Բանաստեղծ Արտեմ Հարությունյանի որոշ տողերը ծնվել են անքննությունից։ Բանաստեղծի քունը խաթարել է իր բնակարանի անմիջապես ներքեւի հարկում գործող «Օմեգա» ակումբը։ Նա արդեն 15 տարի է, պայքարում է, որ ակումբը տեղափոխվի իրենց շենքից, սակայն անարդյունք։ Արտեմ Հարությունյանն իր հարեւանների հետ դիմել բոլոր պատկան մարմիններին՝ թաղապետից մինչև երկրի առաջին դեմքը: «Պարոն Սերժ Սարգսյան , Ձեր տան տակը
Հովհաննես Իգիթյան. «Համամիտ չեմ Լեւոն Զուրաբյանի հարցադրումներին»
Հատված ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ հարցազրույցից: – Եթե դիտարկենք նախորդ երկու ամիսները, կտեսնենք, որ ԲՀԿ–ՀԱԿ համագործակցության կոչերը, ինչպես հաստատեցին շատ քաղաքագետներ, ՀԱԿ–ի կողմից են արվում։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է սրա պատճառը։ – Չեմ ամաչում ասել, որ ես տեղյակ չեմ ԲՀԿ-ՀԱԿ բանակցություններից։ Կա՛մ դրանք շատ գաղտնի են ընթանում, կա՛մ՝
Հարսանիք` մահից հետո
«Բոլթոնի» կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան այդպես էլ կշարունակեր իր համար ֆուտբոլ խաղալ, եթե յոթ ամիս առաջ Անգլիայի գավաթի խաղարկության ¼ եզրափակչում «Տոտենհեմի» հետ հանդիպման ժամանակ խաղադաշտում սիրտը կանգ չառներ: Բժիշկներին հաջողվեց նրան ոտքի կանգնեցնել եւ ֆուտբոլիստը հիվանդանոցից դուրս գրվեց սրտին տեղադրած մինի դեֆիբրիլյատորով: Հասկանալի է, նա այլեւս չէր կարող շարունակել մարզական կարիերան: Սակայն, ինչպես ասում են,
Տրոլեյբուսից իջնելիս
Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտ թիվ 9 երթուղու տրոլեյբուսից իջնելիս, վարորդի կողմից ընթացքը վերսկսելու հետևանքով 46-ամյա մի կին վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում Է քննություն: ՀՀ ոստիկանություն
Արմեն Աշոտյան. «Ռ. Հայրապետյանի բարոյականությունը հաղթեց բոլորին»
Հատված ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցից: – ԱԺ–ում ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի քննարկումների վերաբերյալ ասել էիք, թե ՀՀ գլխավոր դատախազը խոսում էր իրավական լեզվով, իսկ ընդդիմախոսները՝ քաղաքական, ուստի պատահական չէ եւ ոչ էլ զարմանալի, որ նրանք իրար չէին հասկանում։ Շարունակո՞ւմ եք պնդել, թե
Բաքվին մտահոգել են Ղարաբաղի զորավարժությունները
Պաշտոնական Բաքուն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում անցկացված զորավարժություններին, որոնց գլխավոր՝ մարտական հրաձգության փուլին «Տիգրանակերտ» զորավարժարանում նախօրեին հետեւել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությանը հատկապես նյարդայնացրել է Հայաստանի նախագահի ներկայությունը ռազմական այդ միջոցառմանը։ «Սերժ Սարգսյանի այցը Հայաստանի կողմից օկուպացված տարածքներ միջազգային բոլոր իրավունքների խախտում է», – երեկ հայտարարել է, մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ
ԲՀԿ պատգամավոր. «Ստիպված ենք ընտրություն կատարել վատի ու վատթարի միջեւ»
Կառավարությունը խորհրդարան է բերել մի նախագիծ, որով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 2500 դրամով՝ այսօրվա 32 հազար 500 դրամի փոխարեն այդ ցուցանիշը հասցնելով 35 հազար դրամի։ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ԲՀԿ) -Եթե մեկը կողքից նայեր, կմտածեր՝ բյուջե ենք ընդունում կամ, չգիտեմ, այնպիսի մի հեղափոխական փոփոխություն ենք անում, որի վրա արժեր երկու օր շարունակ գլուխ կոտրել։ Ընդամենը
ԱԺ փոխնախագահը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահի հետ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 24-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի հետ, որի ընթացքում իր եւ ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել ՉՀ Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դիպուկ եւ արդարացի բանաձեւի կապակցությամբ: Կարեւորելով չեխ գործընկերների այս քայլը՝ Էդուարդ
ՀՀ ֆինանսների նախարար. Եթե գտնում են՝ պետք չէ բարձրացնել նվազագույն աշխատավարձը, թող դեմ քվեարկեն
ԱԺ երեկվա նիստում շարունակեց քննարկվել նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը՝ ենթարկվելով դաժան քննադատության։ Հիշեցնենք, որ այդ օրինագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 32 հազար 500 դրամից դարձնել 35 հազար դրամ։ ԱԺ նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին՝ պարզելու համար, թե ինչ տրամադրություն ունի այդքան քննադատություններից
«Լավ PR-ի դեպքում մենք էլ կհայտնվենք եթերում, և մեզ էլ կհրավիրեն համերգներին»
Ասում է «Los Locos» խմբի անդամ Տիկ Պակիտո Այվազյանը (Tik Paquito Ayvazyan): 2007թ. հայաստանյան երաժշտական իրականություն մուտք գործեց «Los Locos» խումբը: Այն սկզբնական շրջանում նվագում էր իսպանացի երաժիշտների ստեղծագործություններ, իսկ այսօր արդեն կատարում է խմբի անդամ, ֆլամենկո կիթառահար Տիկ Պակիտո Այվազյանի հեղինակած ստեղծագործությունները: Խումբը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում: Համերգների ընթացքում հաճախ նվագել է
Դատավորն իրեն պատասխանատու չի զգում, որ իր քննած գործով Եվրադատարանը Հայաստանի դեմ վճիո է կայացրել
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դւստարանի դատավոր Գայանե Կարախանյանն այն դատավորն է, ում քննած գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների հիման վրա ՀՀ կառավարությունն ամենաշատ փոխհատուցումը պետք է վճարի։ Այս ամսվա սկզբին Եվրադատարանի կողմից Հայաստանի դեմ կայացված չորս վճիռներից երկուսի՝ «Դանիելյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» եւ Ժիրայր Սեֆիլյանի կալանքի գործերը ժամանակին քննել
Հայաստանը հեղինակավոր «Էդիսոն» մրցանակաբաշխության նոմինանտ
Աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից` հոլանդական «Edison Award» -ին , լավագույն ժողովրդական ալբոմ անվանակարգում նոմինացվել է Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակը (music of Georges I.Gurdjieff) «The Gurdjieff Folk Instruments Ensemble», Levon Eskenian հրատարակված գերմանական ECM records-ի կողմից: Աշխարհում հրատարակված հարյուրավոր ձայնասկավառակներից նոմինացվել են երեքը: Նշենք,որ «Edison Award»-ի մրցանակի են արժանացել Սթիվի Ուանդերը, Էրիկ Կլեպտոնը,Ռոբի Ուիլլյամսը, դասական
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՊԼՅՈՒՍ
Չը տեսա քու դիդարի պես՝ Դուն դիփունեն բաշ, Նազենի: Թամամ աշխարհ պըտուտ էկար, Հասար «Արմենիա», Նազենի:
Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը լռում է ու լռում
Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակային ելույթ չի ունենում եւ նոր քաղաքագիտական վերլուծություններ չի անում։ Մինչդեռ դրա կարիքը վաղուց է զգացվում։ ԲՀԿ-ն, փաստորեն, շարժվելով առաջին նախագահի գծած ճանապարհային քարտեզով, արդեն որոշ քայլեր կատարել է իշխանափոխության ճանապարհին (ԱԺ ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելը, ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի դեմ կենաց-մահու կռիվ տալը, համարյա քաղբանտարկյալ ձեռք բերելը եւ այլն,) եւ այսօր նրան
Կիրակնօրյա դպրոց՝ Ջավախքում
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ ՙԱբուլ՚ հասարակական կազմակերպությունն Ախալքալաքում Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հովանու ներքո հոկտեմբերի 1-ից իրականացնում է ՙԿիրակնօրյա դպրոց՚ ծրագիրը։ Դպրոցը գործում է շաբաթ-կիրակի օրերին, յուրաքանչյուր դասաժամ տևում է 40 րոպե։ Այստեղ այցելում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, ովքեր արտադասարանական կրթությունը, իրենց առօրյան ինչ-որ կերպ կազմակերպելու հնարավորություն չունեն։ Ծրագրի նպատակներից է ջավախահայ երեխաներին
Ինչպես Սկսել Աճուրդի Բիզնես և Շահել 12 Միլիոն
Մեր տներից շատերում արվեստի գեղեցիկ գործեր ու դեկորներ կան: Մարդիկ կամ վաճառում են, կամ գնում արվեստի գործեր: Նրանք, ովքեր ունեն գործեր, երբեմն չգիտեն թե ինչպես և որտեղ վաճառեն իրենց հավաքածուն/ստեղծագործությունները: Ահա թե ինչպես փոքր աճուրդի գաղափարը կoգնի և Ձեզ (որպես բիզնեսմեն) և վաճառողին և գնորդին, տարեկան մոտ 12 միլլիոն դրամի շահ ապահովելով Ձեզ և 24
Քամուց քշվել է հացատան տանիքը
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.20-ի սահմաններում ուժեղ քամուց քշվել է Գեղարքունիքի մարզի նույն գյուղի բնակիչ Մ. Ումրշադյանին պատկանող հացատան տանիքը` 72 քմ մակերեսով: Կստեղծվի հանձնաժողով` վնասի չափը պարզելու և գնահատելու համար: Զոհեր և տուժածներ չկան: ԱԻՆ
Ինչքան հեռու է ուղարկում ԲՀԿ-ն Կոնգրեսին, այնքան Կոնգրեսը հեռվից ավելի թափով է գալիս՝ «Բարգավաճ Հայաստան»-ին գրկելու
Ինչքան համառ են դառնում Հայ ազգային կոնգրեսի սիրահետումները «Բարգավաճ Հայաստան»-ին, այնքան ավելի սառն են դառնում «Բարգավաճ Հայաստան»-ի արձագանքները դրանց: Մասնավորաբար, երեկ ԲՀԿ-ի խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե Կոնգրեսի անհատների կարծիքներ չի մեկնաբանում՝ կապված Լևոն Զուրաբյանի հայտարարությունների հետ, իսկ ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարել է, որ ՀԱԿ-ի հետ համագործակցության արտախորհրդարանական որևէ ձևաչափ
Հայաստանը ռուսական գազը ձեռք է բերում $244/1000 խմ գնով
Հայաստանը ընթացիկ տարվա հուլիսից 1000 խմ ռուսական գազը ձեռք է բերում $244-ով. կառավարությունը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը շարունակում են պնդել, թե ռուսական գազի գինը չի փոխվել և կազմում է $180/1000 խմ։ Գազի թանկացման հետևանքով «ՀայՌուսգազարդը» այս տարվա ինն ամիսներին արդեն 35 մլրդ-ի վնաս է կրել, որը գործադիրն ամենայն հավանականությամբ կփոխհատուցի նախագահական ընտրություններից հետո։
Մեղադրվում է սպանության պատվեր տալու մեջ
ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում քիչ առաջ ավարտվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանության գործով նախաքննությունը: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վաղը կողմերին կտրամադրվեն գործի նյութերը: Երևանի Մալաթիա-Սեբաստիա տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի
Բացառիկ արդյունք` անկախ Հայաստանի պատմության մեջ
Ավարտվել են 2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները, որտեղ Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ միջազգային օլիմպիադաներում նվաճելով 16 մեդալ: 2012 թվականին «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ և 5 գովասանագիր:
Հայտնաբերվել է դի
Հոկտեմբերի 24-ին, ժամը 14.53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 16 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1937 թ. ծնված Ալբերտ Հայրապետյանի դին: ԱԻՆ


















































