Օրվա լրահոսը
Հայաստանի ԱԳՆ ԱՊՀ գործերով կառավարման խորհրդական. Մենք ամեն րոպե պետք է կրկնենք, որ Ադրբեջանը մեզանից հետո է առաջացել
Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում կայացավ «Ապացուցված աքսիոմ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։ Ֆիլմի հեղինակներից Մարիաննա Աբրահամյանը ասաց, որ հիմքում ընկած են քարտեզագիր Ռուբեն Գալչյանի գրքերը: Այնտեղ պատմվում է, թե ինչպես են օգտագործվում քարտեզները հակահայկական քարոզչության դեմ. անդրադարձ է կատարվել նաեւ գիտական և քաղաքական շրջանակներում հակահայկական քարոզչության մեխանիզմներին վերաբերող հարցերին: Անժելա Ֆրանգյանը, որը նույնպես «Ապացուցված աքսիոմ»-ի հեղինակ
Ալբերտ Մկրտչյան. «Ով կոտրում է Ֆրունզիկի արձանը, ճիշտ է անում»
Արդեն մի քանի ամիս է, ինչ «Մեր հանճարները մեր կողքին են»: Դա Երեւանի քաղապետարանի նախաձեռնությունն էր: Առաջին արձանը, որ դրվել է այդ ծրագրի ընթացքում, Մհեր Մկրտչյանի` Ֆրունզիկի արձանն էր: Դեռ մեկ օր չէր անցել, երբ կոտրել էին նրա բութ մատը: Այդ ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցները եկան ու վերականգնեցին այն: Քննադատություններ շատ հնչեցին այդ անբացատրելի արարքի հեղինակի
Ինչո՞ւ մեզանում չի կայանում բանավեճի մշակույթը
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր երկու ընտրարշավներից ոչ մեկում մրցակիցների հետ երբեւէ հրապարակային բանավեճ չի ունեցել։ «Մենք այդ մշակույթը դեռեւս չունենք», – «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։ Պարոն Մանուկյանը կարեւոր է համարում նախընտրական բանավեճը, սակայն չի բացարձակացնում դրա արժեքը, քանի որ «կարող է հանճարեղ նախագահացուն հռետորական ունակություններ չունենա եւ հակառակը՝ շոումենի հատկանիշներով մեկը հաջողություն ձեռք
«Հարսնաքարի» գործով» ամբաստանյալների պաշտպանները ագրեսիվ դիրքորոշում են ցույց տալիս
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «Հարսնաքարի» գործով սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը. լսել տուժողներին, ապա վկաներին, ամբաստանյալներին, ուսումնասիրել գործում առկա փաստաթղթերը եւ զննել իրեղեն ապացույցները: Դատարանի այս որոշումը կանխատեսելի չէր ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի, Արթուր Բաբլոյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Դավիթ Ադամյանի եւ Արման Բաղդասարյանի պաշտպանների համար: Մասնավորապես՝ Արման
Արծվիկ Մինասյանն ասում է՝ «ցտեսություն» կառավարությանը, Գալուստ Գրիգորիչը վերծանում է՝ «մինչ տեսություն»
ԱԺ-ում այսօր քննարկվում է նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու հարցը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց. «Միջազգային փորձը ցույց է տալիս, այն երկրները, որոնք ուզում են ճգնաժամից դուրս գալ, գնում են աշխատավարձի միջոցով պահանջարկը խթանելու ճանապարհով, ոչ թե նվազագույն աշխատավարձը կրճատելու միջոցով: Մեր երկրում ինչքան հնարավոր է՝ փորձում են խեղդել պահանջարկը: Չնայած վարչապետի ելույթում
«Սոցիալական կյանքի մեջ պետք է մտնի բարձրակարգ արվեստը»
Ճանաչված արվեստագետների դիտարկումները «Առավոտը» վերջին շրջանում հաճախ զրուցելով հյուրախաղորդ արվեստագետների, մասնավորաբար՝ երաժիշտների հետ, եզրակացության է հանգել, որ նրանք ժամանակի մեծ մասը տրամադրում են իրենց երկրում պրոֆեսիոնալ որակների բարձրացմանը, կարճ ասած՝ սեփական մշակույթի զարգացմանը: Մինչդեռ մեզ մոտ շատ երաժիշտներ անընդհատ խոսում են արտերկրյա ուղեւորություններ «կպցնելու» մասին՝ գումար վաստակելու նպատակով: Սա իսկապես մտահոգություն է եւ այս առիթով
Արման Սահակյան. «ԱԳՆ-ի շենքը վաճառելու պատճառով էմոցիաների գիրկը մի ընկեք»
«Ինչո՞ւ է արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքի գործարքը գաղտնի պահվել, ինչո՞ւ վաճառքից առաջ հասարակական լսումներ չեն անցկացվել, ինչո՞ւ կառավարության կայքում 1 օր առաջ ԱԳՆ շենքի վաճառքի նախագծի մասին տեղեկատվություն չի զետեղվել, եւ միայն նիստի օրն է հասարակությունն իմացել այդ մասին, ինչպե՞ս է որոշվել այդ շենքի շուկայական գինը եւ այլն»,-այսօր պետական գույքի կառավարման վարչությունում տեղի ունեցած
Փախստականներն անտարբերությա՞ն են մատնվել
Արմեն Խաչատրյանը ծայրահեղ վիճակում է Մինչ Արմեն Խաչատրյանը փորձում էր արվեստ սովորել, որպեսզի կարողանար աշխատանքի անցնել եւ հոգալ ընտանիքի անդամների պահանջները, կարծես ճակատագրի հեգնանքով հայտնվել է իրավազուրկ վիճակում: Դադարեցվել է Արմենի փախստականի կարգավիճակը, որը համարվում էր Հայաստանում նրա օրինական ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավական միակ փաստաթուղթը: Արմենը ծնվել է 1987 թվականին՝ Բաքվում: 1988 թվականին ընտանիքի հետ
Նախարարությունն ինչ որոշի, այդպես էլ կարվի
Գլխավոր օնկոլոգի պատասխանը՝ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի տնօրեն Սեւակ Ավագյանին «Այսօրվա դրությամբ օնկոլոգիական ծառայության հսկողության տակ են գտնվում 30 հազար մարդիկ, որոնց բուժումից անցել է 10 տարուց ավելի, եւ նրանք գործնականում առողջ են, վերադարձել են ընտանիք, հասարակություն: Չիմանալով այս ամենը՝ մեղադրել մի ամբողջ հանրապետական ծառայություն, ժողովրդի մոտ առաջացնել անվստահություն եւ դրա համար պատասխանատվություն չկրել,
«Ժառանգությունը» չի թուլացել»
«Դա այն հարվածը չէր, որը կարող էր թուլացնել «Ժառանգությանը», մանավանդ, որ այն ներկուսակցական խնդիր չէ: Մենք առաջ ենք շարժվում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա անլուրջ է համարում կրկին ակտիվացած այն խոսակցությունները, որ միասնական ցուցակը «ամերիկյան պրոյեկտ» էր: Մարտիրոսյանը ցավում է նաեւ, որ Քոքոբելյանը, ի տարբերություն «Ժառանգության» ներկայացուցիչների, փորձեց խնդրին խառնել նաեւ
«Այս ամբողջ գործընթացը ես համարում եմ քաղաքական շանտաժ»
Ինչո՞ւ պարզապես վայր չեք դնում մանդատը` վերջ դնելու բոլոր խոսակցություններին` «Առավոտի» հարցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասաց. «Նաեւ Արամ Աբրահամյանի խմբագրականը կարդալուց հետո ես մտորել եմ այդ մասին, քանի որ ինձ համար կարեւոր է, թե ով ինչ է մտածում: Բայց իմ պատկերացմամբ՝ դա ճիշտ մոտեցում չէր լինի: Այս ամբողջ գործընթացը ես համարում եմ
«Ո՞ւր է «Ժառանգությանը» մեղադրելու հիմքը»
Արմեն Մարտիրոսյանը` բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ «Ժառանգությունն» իշխանությունների հետ է համագործակցում Այն ամենից հետո, ինչ որ վերջին օրերին տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցությունում, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ հանրության մոտ չեն կարող թերահավատություն առաջացնել կուսակցության նկատմամբ: «Ժառանգությունը» ցույց է տվել, թե միայնակ ինչպիսի պատգամավորներ է ունեցել խորհրդարանում: «Ժառանգությունը» բացառապես իր կազմով եւ թիմով
«Ես նույնիսկ խնդրել եմ, որ «Ժառանգության» պատգամավորներն ավելի առաջնային տեղերում լինեն»
Խաչատուր Քոքոբելյանը որոշ փակագծեր է բացում Նախօրեին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը եւ Զարուհի Փոստանջյանը հայտարարեցին, որ բացի մանդատը վայր դնելու պայմանավորվածությունից՝ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը «այլ պայմանավորվածություններ» էլ է խախտել, եւ, ըստ էության, ինքն իրեն դուրս է դրել խմբակցության աշխատանքներից: Ի դեպ, խմբակցության պատգամավորներին վրդովեցրել է նաեւ այն, որ իրենք, իբր, միեւնույն խմբակցության
Գեւորգ Գեւորգյան. Փելեշյանը Հայաստանում ֆիլմ նկարելու խնդիր չունի
Կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում օրերս գրել էր, որ նոյեմբերին կայանալիք Ամստերդամի միջազգային կինոփառատոնը ընդգրկել է մեծանուն հայ կինոբեմադրող Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» ֆիլմը (1972 թ., «Երեւան» կինոստուդիա)՝ «Բոլոր ժամանակների ու երկրների տասը լավագույն վավերագրական ֆիլմեր» անվանացանկում, իսկ փառատոնի տնօրեն Ալլի Բերգսը հեղինակին ուղղված նամակում նշել է`«Մեզ համար մեծագույն
Ինչո՞ւ միջազգային կառույցները չնկատեցին ընտրակեղծիքների «ցիվիլ» մեթոդները
Ըստ Ն․Զոհրաբյանի՝ որոշակի առաջընթաց կար, եւ չի կարող զարգացող երկրում առաջընթաց չլինել։ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը հոկտեմբերի 22-ին հրավիրած մամլո ասուլիսում ուշագրավ հայտարարություն էր արել. «Հայաստանում մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները նախորդ բոլոր ընտրությունների համեմատ ավելի ժողովրդավարական են անցել»: Ի՞նչ գնահատական կտան միջազգային դիտորդները մի քանի ամիս անց՝ նախագահական ընտրություններին, եթե քաղաքական
Այդ բառից կախված չենք
Երկու շաբաթ հետո Միացյալ Նահանգներում անցկացվելիք նախագահական ընտրությունները, որքան հասկանում եմ, հայերի մեծ մասի համար հետաքրքիր են այնքանով, որքանով Օբաման կամ Ռոմնին ապրիլի 24-ին կարտասանեն կամ չեն արտասանի «ցեղասպանություն» բառը: Հակված եմ մտածելու, որ ոչ մեկը, ոչ էլ մյուսը այս բառը չեն ասի: Բայց եթե նույնիսկ ասեն, ապա դա հաստատ չի նշանակի, որ ԱՄՆ նախագահը
Հումորային հայտարարություն «ՉԻ»-ից
«Արմավիա» ավիաընկերությունը եւ «Զվարթնոց» օդանավակայանը հայտարարում են նոր համատեղ վիճակախաղ: Շահող համարներով ավիատոմսերի տերերը հնարավորություն կստանան թռչելու: «Չորրորդ ինքնիշխանություն»
Միջոցներ են ձեռնարկվում հայապահպանության խնդիրները լուծելու համար
«Կարեւոր է լայն հասարակությանը իրազեկել եւ տեղեկացնել կենտրոնի մասին: Պրոյեկտը կենդանի օրգանիզմի նման աճող ու տքնաջան աշխատանք պահանջող է, կլինեն փոքր-ինչ թերություններ: Ինչ որ ներկայացվում է՝ կատարյալ չէ, հնարավոր է լինեն տառասխալներ, որոնք ընթացքում կշտկվեն»,-այսօր ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ ստեղծված՝ հայերենի եւ հայագիտության ինտերնետային կենտրոնի գործունեության վերաբերյալ ասուլիսի ժամանակ նշեց Սփյուռքի նախարարության տեղեկատվության հեռահաղորդակցության վարչության
Եթե որեւէ մեկը որոշում է տունը ճոխ «ռեմոնտ անել», միանգամից կտրուկ աճ է արձանագրվում
Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ Հայաստանում նվազել են ե՛ւ արդյունաբերության, ե՛ւ արտահանմաե ծավալները։ Փոխարենը՝ կապիտւսԼ շինարարության ոլորտում միանգամից 43 տոկոսանոց աճ է արձանագրվել։ «ՉԻ»- Որեւէ մեկը սեպտեմբերին Հայաստանում շինարարական բում նկատե՞լ է։ Հաստատ չի նկատել: Բայց ԱՎԾ-ին հասկանալ կարելի է. եթե արդյունաբերությունն ու արտահանումը նվազում են, որեւէ այլ տեղ պետք է
Զարուհի Փոստանջյանը հաշվել է՝ ավելացված 2500 դրամով մարդիկ կգնեն ընդամենը 12 հատ հաց
Սյսօր ԱԺ նիստում 98 կողմ եւ ոչ մի դեմ, ոչ մի ձեռնպահ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբղջությամբ ընդունվեց Պետտուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Իսկ այս պահին քննարկվում է «Նվազագույն աշխատավարձի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթում նշեց. «Վերջին տարիներին մեր կառավարությունն իրականացնում է առանձնապես առաջարկի խթանման քաղաքականություն: ՀՆԱ-ի աճի
Մենաշնորհ՝ պահնորդական ծառայության ոլորտո՞ւմ
Հաջորդ տարվա հունվարից ուժի մեջ մտնող «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը մասնավոր կազմակերպություններին զրկելու է գործունեություն իրականացնելու հնարավորությունից: «Օրենքը ընդունելիս հաշվի չեն առել մեր մասնագիտական կարծիքը, իսկ մենք ավելի քան 12 տարի այս ոլորտում գործում ենք»,- այսօր «Տեսակետ» ակումբում նոր օրենքից իրենց դժգոհությունը ներկայացրին Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող եւ պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միության անդամները:
Մայքլ Քոթանջյան. «Ամբողջ ամառ ես երգել եմ «Հաղթանակ» այգու բեմահարթակում»
Երգիչ Մայքլ Քոթանջյանին չենք տեսնում ու չենք լսում, միայն վերջերս նրան նկատեցինք «Իմ սրտի մայրաքաղաք» տեսահոլովակում։ Իսկ թե ուր է եւ ինչով է զբաղվում, ինչի հետ է կապված նրա լռությունը, այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները ստացանք հենց Մայքլից։ – Հիշում եմ, տարիներ առաջ, երբ Նոր էիք սկսում երգել, ասում էին՝ դե բնական է,
Չկա մի մարդ, որը հավատում է, որ շուրջ 200 հոգու այրվածքների պատճառը եղել է միայն Բոզոյանը
Հայաստանում իրականացվող բարեփոխումների՝ դատաիրավական համակարգի անկախացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների ազատությունների եւ հանրության մոտ «էս երկիրը երկիր չէ» մտածողության վերացման ուղղությամբ իշխանությունների եւ անձամբ Սերժ Սարգսյանի պաթետիկ ելույթների տեւական ու զուտ քարոզչական բնույթն ակնհայտ է դառնում, երբ այդ ամենը փորձում ենք դիտարկել կոնկրետ մեկ շարքային քաղաքացու օրինակով։ Լինի դա պետական կարիքների զոհ, բանակում զոհված
Ֆրանսիացի մասնագետները պատրաստ են աջակցել
Այսօր Երևանում անցկացվում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժման և կանխարգելման ժամանակակից մոտեցումներին նվիրված գիտական հերթական վեհաժողովը, որին մասնակցում են Անոթային առողջության միջազգային ասոցիացիայի հիմնադիր և փոխնախագահ Ռոլանդ Ասմարը, Սեղվիե ֆրանսիական ընկերության գիտական և բժշկական ծրագրերի տնօրեն Ֆրանսուա Կամյուն և բժշկական փորձագետ Ժերար Թոփուջյանը։ Ֆրանսիայից ժամանած մասնագետները երեկ երեկոյան հյուրընկալվեցին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ։ Ողջունելով
«Հայաստանում մարդու իրավունքները եւ ազատությունները ապահովվում են»
Մեկ-երկու ամիս է Հայաստանի կառավարությունը, նախագահի անմիջական վերահսկողությամբ փորձում է տնտեսական բարեփոխումներ իրականացնել՝ պայքարելով ստվերի, բյուջետային չարաշահումների եւ այլ արատավոր երեւույթների դեմ: Aravot.am-ի հարցին՝ հետեւո՞ւմ եք այդ ընթացքին եւ ի՞նչ տպավորություններ ունեք, Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան ասաց. «Այո, դա նաեւ կառավարության ծրագիրն է, որը ներկայացվեց մի քանի ամիս առաջ,
Արմեն Ռուստամյան. «Չենք բացառում, որ ամենաանսպասելի որոշումներ էլ կայացվեն»
Առաջիկա նախագահական ընտրություններում որոշ անսպասելի լուծումներ են հնարավոր: Նման լուծում չի բացառում նաեւ դաշնակցությունը։ Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ – Պարոն Ռուստամյան, դեռ ամռան սկզբին մեր զրույցում ասել էիք, որ բանակցություններ են ընթանում ընդդիմադիր դաշտում՝ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմադիր միասնական ճակատով հանդես գալու, կառավարման համակարգը փոխելու շուրջ։ Ինչի՞
Դաֆինա Գերչեւան հեռանում է հիանալի հուշերով
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան ավարտում է Հայաստանում իր առաքելությունը: Այդ առիթով այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում տիկին Գերչեւան հանդիպեց լրագրողների հետ: Ի դեպ, այսօր նաեւ ՄԱԿ-ի գործունեության 67-րդ տարեդարձն է, իսկ այս տարի լրանում է ՄԱԿ-ի եւ Հայաստանի հարաբերությունների 20-ամյակը: Ամփոփելով ՄԱԿ-ի 20-ամյա գործունեությունը Հայաստանում՝ բանախոսը նկատեց, որ սկզբում հիմնական ուշադրությունը սեւեռված էր
Որոշել են իրենք իրենցով լուծեն հարցերը
«Առավոտը» ստացել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են Արզումանյան 4 հասցեի բնակչուհիները,Երեւանի քաղաքապետարանից չստանալով որեւէ կոնկրետ պատասխան,փորձում կանխել ընթացող շինարարությունը: Այս պահին բակի կանայք բահերով «քանդում են» շինարարության համար առանձնացված տարածքի բլրակները: Հնարավոր է, որ տարածքի «սեփականատերերը» ոստիկանություն կանչեն եւ իրավիճակը սրվի: Մանրամասները կարող եք տեսնել, կից տեսանյութում.
Մեր BUSINESS-ը DOING-ված է
«Այս մեկ տարվա ընթացքում աննախադեպ բարելավում ենք ունեցել։ 184 երկրների շարքում զբաղեցնում ենք 32-րդ տեղը։ Դա, իհարկե, լավ ցուցանիշ է, բայց մենք դեռեւս առաջընթացի լուրջ տեղ ունենք, եւ մեր աշխատանքները պետք է ուղղված լինեն Հայաստանի դիրքի հետագա բարելավմանը»։ Երեկ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանից ստանալով լուրն այն
Մեքենան ձորն է ընկել
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում՝ Բերդ – Նավուր ավտոճանապարհին ձորն է ընկել ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Քոռ աղբյուր» հանդամասի մոտակայքում «ՈՒԱԶ» մակնիշի 59 ՏՏ 706 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով 1968 թ. ծնված վարորդ Սերգեյ


















































