Օրվա լրահոսը
Երեք ուղևոր մահացել են
Մայիսի 12-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Ագարակ-Լոռի-Բերդ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրի ծառին: Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորները` Դավիթ Գասպարյանը, Արթուր Ալավերդյանը և Դավիթ Փիրումյանը, տեղում մահացել են: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Քվեախցիկի մոտ տեսախցիկ տեղադրելու փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր
2012թ. մայիսի 11-ին թիվ 34/20 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ա. Հովհաննիսյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2012թ. մայիսի 6-ին` ժամը 08:00-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Հ. Սարգսյանը, մտնելով թիվ 34/20 ընտրատեղամաս, փորձել է քվեախցիկի մոտ տեսախցիկ տեղադրել եւ խախտել քվեարկության գաղտնիությունը: Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Արդյունքների մասին
Ոչ ոք չի կարողանում հաղթել
Մոսկվայում շախմատի թագի համար գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի եւ իսրայելցի հավակնորդ Բորիս Գելֆանդի միջեւ մրցամարտի երրորդ պարտիան նույնպես ավարտվել է ոչ-ոքի: Սպիտակներով խաղացող Անանդը պարտիայի ընթացքում շոշափելի առավելություն է ունեցել, սակայն դա նյութական արժեքի վերածելու համար ժամանակը չի բավականացրել: Վաղը կայանալիք չորրորդ պարտիայից առաջ հաշիվը հավասար է՝ 1,5:1,5: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Աշոտ Զաքարյանի ՀԱԿ-ից դուրս գալը բացարձակապես չի անդրադառնա Գյումրու ՀԱԿ գրասենյակի գործունեության վրա»
Aravot.am-ը Գյումրու ՀՀՇ կառույցի պատասխանատու Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում Գյումրու ՀԱԿ համակարգող Աշոտ Զաքարյանի` ՀԱԿ-ից դուրս գալու փաստին և դա ինչպե՞ս կանդրադառնա տեղի կառույցի գործունեության վրա: «Աշոտ Զաքարյանի այսօրվա հայտարարության տեքստին ծանոթացել եմ, անձնական բնույթի հայտարարություն է, ոչ կուսակցական, Հանրապետություն կուսակցությունը և Արամ Սարգսյանը համենայնդեպս նման կարգի հայտարարություն չեն արել, թեպետ ակնարկվել
ՕԵԿ-ը քննարկել է 2012թ. ընտրությունների ընթացքում ձեռք բերված մանդատների բաշխման հարցը
«Օրինաց երկիր» կուսակցությունը քննարկել է 2012թ. ընտրությունների ընթացքում ձեռք բերված մանդատների բաշխման հարցը: Քաղաքական խորհրդի որոշման արդյունքում ՕԵԿ-ը հինգերորդ գումարման Ազգային ժողովում կձևավորի խմբակցություն հետևյալ կազմով. Հեղինե Բիշարյան – խմբակցության ղեկավար Խաչիկ Հարությունյան – խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյան Իշխան Խաչատրյան Սամվել Թադևոսյան Կարեն Բոթոյան ՕԵԿ մամուլի հաղորդագրություն
«Դեմ առ դեմ» . Արամ Կարապետյան եւ Գագիկ Մելիքյան
Մայիսի 15-ին ժամը 12-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի հինգերորդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Քննարկման թեման՝ հետընտրական քաղաքական զարգացումները: Նրանց հարցեր կարող եք ուղղել այս գրառման ներքո՝ որպես
Ռ. Թովմասյան. «Նաեւ ընդդիմադիրների օձիքից բռնած, քարշ տալով, մի կերպ գցեցին ԱԺ»
«Դրանք պաշտոնական արդյունքներ չեն, այլ կեղծված թվերի հրապարակում»,- Aravot.am-ի հարցին` Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ընդունո՞ւմ է մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնք կիրակի օրը հրապարակեց ԿԸՀ-ն, ասաց կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Հիշեցնենք, որ ինչպես մնացյալ քաղաքական ուժերն, այնպես էլ ՀԿԿ-ն մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական դիրքորոշում հայտնելու համար սպասում էր
Սիրո ազդեցությունը առողջության վրա եւ 10 փաստ տղամարդկանց մասին
Սերը խորհրդավոր, լուսավոր զգացմունք է, որն ազդում է նաեւ մարդու օրգանիզմի վրա: Գիտնականներն ապացուցել են այն փաստը, որ սիրահարված մարդիկ համեմատաբարավելի քիչ են խորը սթրեսներ ունենում, շուտ են ապաքինվում: Ապացուցված է նաեւ, որ նման մարդկանց մոտ ավելի բարձր է իմունային համակարգը: Վերջերս ամերիկացի գիտնականների կողմից արված հետազոտությունները ցույց են տվել, որ սերը որոշակիորեն նման է թմրյանյութի:
Մշակույթի նախարարը «մո՞ւռ» է հանում
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որ փոխնախարար Արեւ Սամուելյանի հետ միասին ապաստան էր գտել ՀՀԿ համամասնական ցուցակում, այս օրերին սկսել է աշխատանքից ազատել կամ ստիպել, որ ազատման դիմում գրեն նախարարության համակարգի մի շարք ներկայացուցիչներ: Նրանց թվում են ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, Պատմության թանգարանի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը: Ի դեպ, 400 արվեստագետ
Անդրե Աղասին կերազեր Ռոժե Ֆեդերերի փողերն ունենալու մասին
Ասում են` մարզական լրագրողները սիրում են սպորտի անվանի դեմքերի փողերը հաշվել: Դա եւ ճիշտ է, եւ սխալ: Ճիշտ է, որովհետեւ մարզական կուռքերը երկրպագուների ամենօրյա հետաքրքրության շրջանակներում են եւ հասարակությունը ցանկանում է իմանալ նրանց անվան հետ կապված ամեն ինչ. սկսած փողերից, վերջացրած անձնական կյանքի մանրամասներով: Եվ այս առումով լրագրողներն ընդամենը հասարակության պահանջները բավարարողների դերում են: Իսկ
«Britain’s Got Talent-2012»-ի հաղթողը շուն է. (Տեսանյութ)
Բրիտանական ամենամյա «Britain’s Got Talent-2012»- ի հաղթողի կոչման համար պայքարում էին մարդիկ, ովքեր ունեին հավասարապես մեծ շանսեր հաղթանակը իրենց օգտին գրանցելու համար: Սակայն եզրափակիչ երեկոյի ընթացքում, որը տեղի ունեցավ շաբաթ երեկո, հաղթանակը շնորհվեց ոչ թե մարդու,այլ Pudsey անունով շանը: Շան հետ միասին իրենց համարներն էին ներկայացնում Էշլի Բատլերը: «Զույգը» երաժշտության համակցությամբ ցուցադրում էր անհավանական համարներ,
Գյումրու մանկավարժականի ռեկտորը հրաժարվել է պատգամավորական իր մանդատից
Այսօր Գյումրիում համառ լուրեր էին պտտվում, որ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարաժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, որը ԲՀԿ-ի թիվ 33 ընտրատարածքի պատասխանատուն է, հրաժարվել է իր պաշտոնից` հետագայում Կրթության և գիտության նախարարի պաշտոնը ստանձնելու նպատակով: Մենք այս խոսակցությունների շուրջ պարզաբանումներ խնդրեցինք պարոն Գրիգորյանից: «Ես երեկ հրաժարվել եմ պատգամավորական իմ մանդատից, միգուցե սա՞ է շփոթմունք
«Արցախի նվերը Իջեւանին»՝ հուշարձան-խաչքար
Մայիսի 14-ին Իջեւանի կենտրոնում՝ Շատրվանների հրապարակի մոտ, ցայտաղբյուրի կողքին բացվեց զոհված ազատամարտիկների հիշատակի խաչքար: Այն կառուցվել է արցախցի Արթուր Ավագյանի միջոցներով: Խաչքարին փորագրված է՝ «Սարոյի հերոսական ջոկատի տղաներին»: Սարոն՝ Սարիբեկ Օհանյանը, Իջեւանի կամավորականների ջոկատի առաջին հրամանատարն էր, նա զոհվեց հայրենիքի սահմանը պաշտպանելիս: «Արցախի նվերը Իջեւանին»՝ ելույթ ունեցողներն այսպես բնութագրեցին հուշակոթողը: Բացման հանդիսավոր առիթով խոսք ասացին
Օբաման` առաջին հոմոսեքսուալ նախագահ
Բարաք Օբաման հայտնվել է ամերիկյան հայտնի «Newsweek» ամսագրի շապիկին իբրեւ «Առաջին հոմոսեքսուալ նախագահ»: Ինչպես գրում է nydailynews.com-ը`վկայակոչելով հոդվածի հեղինակի`Էնդրյու Սալիվանի խոսքերը. «Օբաման ստիպված եղավ բացահայտել իր սեւամորթ լինելը`այն համաձայնեցնելով սպիտակամորթ ընթանիքի հետ այնպես, ինչպես հոմոսեքսուալները բացահայտում են իրենց սեռական կողմնորոշումն ու հետո համաձայնեցնում այն նորմալ սեռական կողմնորոշում ունեցող ընտանիքի հետ»: Հոդվածի հրապարակման պատճառ է հանդիսացել
Այս տարի ընդունելության պետական քննությունները հսկվելու են նոր ձեւով
Մայիսի 5-ից պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման ու հայտագրման գործընթացը: Դրան կհաջորդեն ավարտական ու միասնական քնությունները: «Միասնական քննությունը կընթանա երկու փուլով: Առաջին փուլը այս տարի հանրակրթական դպրոցը ավարտածների ու անցյալ տարի չընդունվածների համար է, իսկ երկրորդը` բանակից նոր զորացրվածների ու օտարերկրացիների: Կտևի հունիսի 25-ից հուլիսի 2-ը: Նրանք, ովքեր դուրս
Ինքնասպանություն` Գորիսում
Մայիսի 12-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երիտասարդ կին է ինքնասպան եղել: Շաբաթ օրն առավոտյան ժամը 10-11-ի սահմաններում իր բնակարանում կախված են գտել 39-ամյա Լուսինե Հ.–ին: Քննիչ Վահրամ Դաղունցը «Առավոտին» փոխանցեց, որ դեպքի առնչությամբ կատարվում է նախաքննությունն եւ առայժմ ինքնասպանության դրդապատճառների մասին որեւէ հստակ տեղեկություն չկա: Մինչեւ պարզվում են դեպքի պատճառներն ու հնարավոր վարկածները, հարեւանները նկատել
Կարկուտն ու սելավները «ջախջախել են» Հաղարծին եւ Թեղուտ գյուղերի ցանքերը
Թեղուտի գյուղապետ Գեւորգ Թամրազյանը հայտնեց, որ մայիսի 12-ին, ժամը 18-ին, ավելիք քան կես ժամ տեւած կարկուտի եւ առաջացած սելավների հետեւանքով գրեթե ամբողջությամբ վնասվել են գյուղի տնամերձ ցանքատարածությունները, ավերվել՝ ներհամայնքային ճանապարհները, որոնք համայնքի միջոցներով խճապատվել, բարեկարգվել էին ապրիլ ամսին: Սելավաջրերը ողողել են մի շարք բնակելի տների ներքնահարկեր: Թեղուտ համայնքի կողմից, համապատասխան տեխնիկայի միջոցով ապահովվել է ճանապարհների
Զրպարտությունը հերքելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների գործով հրապարակվել է նախադեպային որոշում
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը 2012թ. ապրիլի 27-ին քննելով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, հրապարակել է նախադեպային որոշում: Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հիմնական նպատակներից է օրենքների միատեսակ կիրառությունը, այսինքն՝
«Ես վախեցած չեմ, ու միառժամանակյա դադարը չի նշանակում, որ ես լռելու եմ». Լուսինե Բադալյան
«Քանի որ այսօր ինձ հերթական անգամ քցեցին. ես որոշեցի այնուամենայնիվ արտահայտվել»: Սա մի հատված էր հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի՝ Լուլուի ֆեյսբուքյան վերջին գրառումից, որի ամբողջական տարբերակը արդեն հրապարակվել է «Առավոտ երիտասարդականում»: Հրապարակումը, ինչպես մեր, այնպես էլ հաղորդավարուհու ֆեյսբուքյան էջում բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել: Լուսինեն մեզ հետ զրույցում նշեց, որ դա իր համար անսպասելի էր: Քննադատությունից
Աշոտ Զաքարյանը ՀԱԿ-ի հետ այլևս իշխանափոխության հույսեր չի կապում
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու ՀԱԿ համակարգող, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը իր շրջապատի հետ լքեց ՀԱԿ-ի շարքերը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե այնուամենայնիվ արժե՞ ՀԱԿ-ի հետ իշխանափոխության հույսեր կապել, որին ի պատասխան վերջինս ասաց. « Ես ինքս ՀԱԿ-ի հետ հույսեր չեմ կապում, բայց այդուհանդերձ հաջողություն եմ ցանկանում ՀԱԿ-ին, իհարկե տա Աստված, որ ես ինքս իմ դատողությունների,
Հոգեբան. «ՀԱԿ-ը քարոզչական բավական անհիմն տրյուկ է արել» (Տեսանյութ)
ՀԱԿ-ն իր ողջ քարոզարշավի ընթացքում պարբերաբար ժողովրդին վախեցնում էր ինքնասպանություններով: Գագիկ Ջհանգիրյանը մշտապես ներկայացնում էր, որ իրենց թվերին բանակում այսքան ինքնասպանություններ չէր լինում, Հրանտ Բագրատյանը պնդում էր, որ ազգը ինքնասպան լինելու շեմին է եւ այլն: Այսօր այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հոգեբանական գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեթերապեւտ, հոգեբան Սամվել Խուդոյանը
Մանվել Բադեյանն այս անգամ ընտրակաշառք չի վերցրել (Տեսանյութ)
ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը մի անգամ ասուլիսներից մեկում հայտարարել էր, որ իրեն անձամբ ընտրակաշառք են առաջարկել 5000 դրամ, ինքն էլ վերցրել է : Aravot.am-ն այսօր պարոն Բադեյանից հետաքրքրվեց՝ այս ընտրություններին կաշառք չե՞ն առաջարկել՝ նա պատասխանեց. «Դա եղել է 95 թվին: Չէ, այս ընտրության ժամանակ ինձ չեն տվել արդեն, բախտս չի բերել»: Այդուհանդերձ, նա լսել է,
Գազով փուչիկների վաճառքն արգելվա՞ծ է եղել
Թեև սպառողների մոտ դեռ թարմ է Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի պայթյունի հիշողությունը, խանութ-սրահների աշխատակիցների հավաստմամբ՝ գազով փուչիկների վաճառքը չի նվազել։ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Ֆլորանա» ծաղկի սրահի աշխատակիցը վստահեցրեց, որ փուչիկների վաճառքը արգելվել և վերահսկվել է հարկային մարմինների կողմից պայթյունից շատ ավելի վաղ՝ հելիում գազ չլինելու պատճառով։ Վերահսկողությունը մայիսի 4-ի դեպքերից հետո դարձել է ավելի
Բադեյանը խոստովանում է, որ ուներ «ախմախ» շտաբի պետ, որը զոռով երեխաներին բերել էր իր հավաքին
Այսօր ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը «Հայելի» ակումբում բանավիճում էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանի հետ: Բանավեճի ժամանակ պարոն Բադեյանը մի խոստովանություն արեց՝ ակամայից հաստատելով, թե այս ընտրարշավում Հանրապետական կուսակցությունը քանիցս է էթիկայի խախտումներ թույլ տվել, եւ որ իրոք դպրոցական երեխաներին զոռով է բերել հանրահավաքների: Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի մանկապարտեզի, դպրոցահասակ երեխաներին
ՀԱԿ-ը լքում է ոչ միայն Գյումրու ՀԱԿ համակարգողը, այլեւ նրա շրջապատը
Ինչպես արդեն հաղորդել ենք, Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ , նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ համակարգող, Աշոտ Զաքարյանը 2 ժամ առաջ հայտարարեց, որ լքում է ՀԱԿ-ի շարքերը: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատճառաբանեց, որ իր համար անընդունելի են ՀԱԿ-ի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության փորձերը, քանի որ սրանով ճանապարհ են հարթում Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: «Ես չեմ կարող
Բրյուսովի ուսանողին բերման են ենթարկել (Տեսանյութ)
Այսօր առավոտյան, Բրյուսովի համալսարանի ուսանող, Ազատ ուսանողների ֆորում նախաձեռնության անդամ, Մաշտոցի պուրակի ակտիվիստ Միքայել Նազարյանին «զրուցելու» նպատակով բերման են ենթարկել։ Նախապես չեն ներկայացրել ոչ ծանուցագիր, ոչ իրավական հիմքեր: Այս պահի դրությամբ Միքայել Նազարյանը գտնվում է Հատուկ հատուկ քնչական բաժանմունքում, որտեղ նաև ներկա է նրա փաստաբանը: Դրսում Բրյուսովի համալսարանի և բնապահապան-ակտիվիստները սպասում են նրա ազատ արձակմանը:
Հետախուզվողները հայտնաբերվեցին
Մայիսի 13-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 31-ամյա Տիգրան Նասոյանին, որը ս/թ փետրվարի 27-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով: Տիգրան Նասոյանը կալանավորված է: *** Մայիսի 12-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց տարածաշրջանային այցի արդյունքներով հայտարարություն են տարածել, որում նշել են. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը մայիսի 11-14-ը այցելել են Երևան և Բաքու, ուր և հանդիպումներ են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու
Ըստ Սադոյանի՝ վարկաբեկիչ էր, որ ՀԱԿ-ը միավորման քայլեր արեց ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ (Տեսանյութ)
Aravot.am-ը Ազգային համագործակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է այն մասին, որ իշխանամետ շրջանակներում խոսվում է, թե ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջեւ արդեն ստեղծվել է կոալիցիա: Պարոն Սադոյանը պատասխանեց. «Իշխանական խոհանոցին այդքան մոտիկից ծանոթ չեմ, բայց խոսակցություններ ես էլ եմ լսել»: Մեր հարցին՝ ի՞նչ ձևաչափով կոալիցիա է հավանական համարում, Ա. Սադոյանը պատասխանեց. «Կոալիցիա
Moody’s. Ընտրությունների արդյունքը դրականորեն կանդրադառնա Հայաստանի վարկանիշի վրա
Մեդիամաքս: Իշխող կոալիցիայի հաղթանակը Հայաստանի խորհրդարանային ընտրություններում դրական ազդանշան է երկրի վարկանիշի համար, քանի որ «դա կապահովի քաղաքական կայունության եւ հաջորդականության որոշակի աստիճան», հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Moody’s Investors Service վարկանիշային գործակալության վերլուծաբաններին: Գործակալության Moody’s Weekly Credit Outlook շաբաթական պարբերականում հրապարակման համաձայն, Հայաստանի նոր կառավարության համար հիմնական խնդիրները շարունակում են մնալ ղարաբաղյան հակամարտությունը եւ հայ-թուրքական


















































