Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանություն` Գորիսում

Մայիս 14,2012 17:25

Մայիսի 12-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երիտասարդ կին է ինքնասպան եղել: Շաբաթ օրն առավոտյան ժամը 10-11-ի սահմաններում  իր բնակարանում կախված են գտել 39-ամյա Լուսինե Հ.–ին: Քննիչ Վահրամ Դաղունցը «Առավոտին» փոխանցեց, որ դեպքի առնչությամբ կատարվում է նախաքննությունն եւ առայժմ ինքնասպանության դրդապատճառների մասին որեւէ հստակ տեղեկություն չկա: Մինչեւ պարզվում են դեպքի պատճառներն ու հնարավոր վարկածները, հարեւանները նկատել են, որ այդ ընտանիքում վերջին շրջանում շատ էին լինում վիճաբանություններ:

Ինքնասպան եղած երիտասարդ կինն ամուսնացած է եւ ունի 2 երեխա, ավագ որդու «Վերջին զանգն» էլ մի քանի օրից է:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031