Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու մանկավարժականի ռեկտորը հրաժարվել է պատգամավորական իր մանդատից

Մայիս 14,2012 18:29

Այսօր Գյումրիում համառ լուրեր էին պտտվում, որ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարաժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, որը ԲՀԿ-ի թիվ 33 ընտրատարածքի պատասխանատուն է, հրաժարվել է  իր պաշտոնից` հետագայում Կրթության և գիտության նախարարի պաշտոնը ստանձնելու նպատակով:

Մենք այս խոսակցությունների շուրջ պարզաբանումներ խնդրեցինք  պարոն Գրիգորյանից: «Ես երեկ  հրաժարվել եմ պատգամավորական իմ մանդատից, միգուցե սա՞ է շփոթմունք առաջացրել, միգուցե մարդիկ հրաժարվել բառը լսելով, կարծել են,  թե ես ռեկտորի պաշտոնի՞ց եմ հրաժարվել: Ես դեռ փետրվար ամսին  հենց ձեր օրաթերթին` «Առավոտին» էի ասել, որ ռեկտորի պաշտոնը գերադասում եմ պատգավորական մանդատից: Իսկ ինչ վերաբերում է կրթության նախարար նշանակվել- չնշանակվելուն, դեռ կոալիցիա  ե՞րբ է կազմվել, որ նման խոսակցություններ են պտտվում, նույնիսկ հայտնի չէ, թե ինչ ֆորմատով կոալիցիա կկազմվի»,-զարմացավ ռեկտորը:

Նշենք, որ նա ԲՀԿ-ի համամասնական ցուցակում զբաղեցնում էր 42-րդ տեղը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031