Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Մի կարեւորեք Սերժ Սարգսյանի այցը»

Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր շնորհավորեց բնապահպան երիտասարդներին, որոնք, նրա խոսքով ասած՝ 80 օր շարունակ համառորեն կանգնեցին իրենց դիրքերում եւ հակառակորդին պարտադրեցին նահանջել. «Կատարվածը սոսկ բնապահպանների հաղթանակ չէր, սա նաեւ հանրության շահերի պայքար էր: Ինչքան երկարում էր պայքարը, այնքան իմաստավորվում էր գործընթացը: Պետք է կարեւորել միայն այն, որ իրականացավ իրենց առջեւ դրված

«Ժառանգության» նախընտրական շտաբի հայտարարությունը ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունների՝ ընտրատեղամասերում նկարահանում իրականացնելու նախաձեռնության կապակցությամբ

«Ժառանգության» նախընտրական շտաբը միանում է ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների հայտարարությանը, որտեղ մասնավորապես ասվում է. «Կարեւորելով 2012թ. Աժ ընտրությունների անցկացման որակն ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը եւ հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ, 48-րդ եւ 67-րդ հոդվածների դրույթները, որոշեցինք դրսեւորել միասնական կամք, միավորել մեր

Հայաստանի և Ուրուգվայի արտգործնախարարների հանդիպումը

Մայիսի 4-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցելությամբ Երեւան ժամանած Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հանդիպումը: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանը և Ուրուգվայը գտնվում են հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, բայց Ուրուգվայը Հայաստանի և հայ ժողովրդի համար շատ մոտ և բարեկամական երկիր է: Ուրուգվայը առաջին երկիրն էր, որը դեռ 1965թ. ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Աշխարհի ամենակարճ երգը եւ 10 հետաքրքիր փաստ ֆուտբոլի մասին

Մարոկուհի Զարա Աբուտալիբը 46 տարի իր մեջ կրել է չծնված փոքրիկին: Զարա Աբուտալիբի անհավանական պատմությունը սկսվել էր դեռեւս 1955թ.-ին, երբ կնոջ մոտ սկսվեցին նախածննդաբերական ցավերն ու նա գնաց հիվանդանոց «ազատվելու» համար: Այնտեղ Զառայի աչքի առաջ մահացավ մի կին, ով քիչ առաջ էր ծննդաբերել, ինչի հետեւանքով նա այնպես վախեցավ, որ որոշեց վերադառնալ տուն: Մարոկոյիմշակույթում գոյություն ունի

ՀՀ զինված ուժերի բարեփոխումները նախընտրական ծրագրերում

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը, մտահոգված լինելով • ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների շարունակական խախտումներով, • ոչ մարտական պատճառներով մահացությունների դեպքերի շարունակականությամբ, • իրավապահ և քննչական մարմինների կողմից զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման, բացահայտման ուղղությամբ դրսևորած անհետեևողականությամբ, կարևորելով բանակում մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ քաղաքականության մշակման գործում ՀՀ Ազգային Ժողովի դերն ու նշանակությունը, հաշվի առնելով 2012թ. մայիսի 6-ին

Ալեքսանդր Ամարյան. Կուսակցություններից 5-ը բանակցում է աղանդավորների հետ

«Առաջին անգամը չէ, որ կրոնական կառույցներն ակտիվ մասնակցում են քաղաքական կյանքին: Խնդիրն այն է, որ իրենց առաջնորդի պարտադրանքով դրանց անդամները ընտրում են որեւէ կուսակցության: Ակտիվ են եղել նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ, երբ նոր հայտնված կուսակցությունը միանգամից հավաքեց 60.000 ձայն: Դա ենթադրում է, որ կրոնական կառույցները կարողանում են քաղաքական կյանքը սարքել իրենց ձեռքի խաղալիքը»,-այսօր «Հենարան» ակումբում

ՀՀԿ-ն ճամփեքը փակել է

Երեւանի կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է Այսօր երեկոյան ժամը 18-ին ՀՀԿ-ի կազմակերպած համերգի համար փակ են դեպի Հանրապետության տանող ճանապարհները, որի արդյունքում մեքենաները երթևեկում են հարակից փողոցներով: Այս պահին Հանրապետության հրապարակում կառուցած հսկայական բեմում իր փորձն է անում երգիչ Թաթա Սիմոնյանը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Հայ կոմունիստը դատի կտա «նոմեռ մեկ դավաճանին` Գորբաչովին»

Այսօր Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն իր քարոզարշավն ամփոփեց Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում: Նրանց ունկնդրելու էին եկել ինչպես սակավաթիվ կոմունիստները, այնպես էլ Գյումրու քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ` բնականաբար ընդառաջելով Գյումրու կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանին: Կոմունիստների պատվին անգամ դպրոցներից աշակերտներ էին բերել` նրանց պարբերաբար նկատողություն տալով անկիրթ չգտնվել ու չհեռանալ դահլիճից: Անվերջ ելույթ ունեցավ ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանը: Նա խոսեց

Հերյուրա՞նք է, թե՞ Շիրակ Թորոսյանն է անտեղյակ

Aravot.am-ն Անահիտ Ջանփոլադյանի էլեկտրոնային հասցեից նամակ է ստացել, որում տեղեկացվում է, որ այսօր Ջավախքի Ախալքալակ, Բոգդանովկա, Ախալցխա և Ծալկա շրջաններից, ինչպես նաև Ջավախքի մի շարք գյուղերից մարդկանց ավտոբուսներով բերում են Հայաստան: «Նրանց հետ մեկտեղ Հայաստան են գալիս նշված շրջանների ղեկավարները: Խոսքը այն ջավախքցիների  մասին է, որոնք նաեւ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության անձնագիր և ընդգրկված են

Դիտորդները զարմացած են գումարների այն ծավալից, որ ՀՀ-ում ծախսվել է նախընտրական քարոզչության համար

ICES-ընտրական համակարգի միջազգային դիտորդական կենտրոնն այսօր ամփոփեց մինչ այժմ կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Կենտրոնը հիմնադրվել է 2005-ին և ունի 20  անկախ փորձագետներ: Այն ուսումնասիրություններ է անցկացնում ԱՊՀ երկրներում: Իսրայելը ներկայացնող փորձագետ, փորձագիտական խմբի ղեկավար Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ իրենց դիտարկումները ցույց են տալիս, որ ՀՀ-ում ընդհանուր առմամբ նախընտրական գործընթացները հանգիստ են ընթանում և հույս կա, որ

Հրանտ Բագրատյան. Գալուստ Սահակյանն է խառնվել իրար, որ տղային գործից չհանեն (Տեսանյութ)

Այսօր լրագրողները ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի օրերս Գալուստ Սահակյանի` Բագրատյանի կոշիկներին վերաբերող պնդումը: «Ես միշտ լավ եմ ապրել, պրոֆեսորի աշխատավարձ եմ ստացել 25 տարեկանում` 500 ռուբլի: Էն ժամանակ, ճիշտ է, ես չէի ասի՝ առանց պպզելու սեղանի տակով վազում էր, այնուամենայնիվ, Գալուստ Սահակյանը կերազեր…Մենք մարշրուտկեքի վրա փող չենք աշխատել, մենք գլխով ենք

Դավիթ Հարությունյան. «Ում ձայները գողացվեն՝ ՀՀԿ-ն կմիանա նրան»

«Ես կարծում եմ, որ դա պետք չէ դիտել, զուտ որպես մի լուրջ երեւույթ: Նման դեպքերում պետք է անմիջապես ահազանգել իրավապահ մարմիններին: Մենք ինքներս էլ մեր կողմից կատարում ենք համապատասխան աշխատանք»,- այսպես արձագանքեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն Aravot.am-ի դիտարկմանը՝ կարծես «առաջին ծաղիկները» սկսեցին երեւալ եւ ՀՀԿ-ական տարբեր դասի ներկայացուցիչների կողմից արդեն իսկ

Սերժ Սարգսյանը հանձնարարել է խստացնել մարտական հերթապահությունը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Նախագահը լսել է ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի զեկույցները բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև վերջին ամիսներին տարածաշրջանում և դրանից դուրս ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության, հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ

Սյունիքի մարզպետը բարկացե՞լ է

Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում կրքերը շիկանում են: Տեղացիները պատմում են, որ ՀՀԿ-ական մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը հարազատ կուսակցության համար 90 տոկոս ձայն էր խոստացել, իր տեղը չի գտնում՝ Գորիսում ԲՀԿ-ի մարդաշատ հանրահավաքից հետո: Օրերս նա կրկին հավաքել է տեղական չինովնիկներին եւ խիստ բարկացել, որ «իր ասածը գետնովն են տվել» եւ ԲՀԿ-ն այդքան մարդաշատ հանրահավաք է

Հրանտ Բագրատյան. Հասարակությունը թույլ չի տա Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ

Ամփոփելով նախընտրական շրջանը, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն իրենց քարոզարշավը գնահատեց լավ, որոշ գյուղերում նույնիսկ, իր խոսքերով ասած` չեմպիոնական: Այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով` «Ինձ համար անսպասելի էր, որ Սյունիքն է ոտքի կանգնում. մի դեվիզ էին անընդհատ ասում` պետք է «լիսկաթափել» Սյունիքը…Մեզ հաջողվեց կրթել ժողովրդին եւ առաջ քաշել մեր ծրագրերը»: Պարոն

Շահբազյանը մեկնաբանում է Օսկանյանի հայտարարությունը. Լավ է, որ իշխանության մեջից են քննադատողները

Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն այսօր անդրադառնալով Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությանը, թե եթե ուզում եք սոցիալ-տնտեսական այս վիճակը շարունակվի՝ գնացեք ու ընտրեք ՀՀԿ-ին, ասաց, որ տարօրինակ չի համարում գործընկերոջ հասցեին նման հայտարարություն հնչեցնելը. «Այն, որ «Բարգավաճ Հայաստանը» նաեւ քննադատում է, կարելի է հասկանալ, որ ինքը դրսեւորում է ինքնուրույն տեսակ, բայց վաղը խորհրդարանում ինչ դիրքորոշում կունենա՝

Փորձել է իրեն նետել Սերժ Սարգսյանի մեքենայի անիվների տակ

Հացադուլ հայտարարած զինծառայող Սուրեն Կիրակոսյանի մայրը այսօր իրեն փորձել է նետել Սերժ Սարգսյանի ծառայողական մեքենայի անիվների տակ: Սուրեն Կիրակոսյանը գտնվում է Գորիսի մեկուսարանում՝ զինծառայությունից խուսափելու համար; Մոր՝ Զվարթ Կիրակոսյանի խոսքերով, իր որդին` 23-ամյա Սուրեն Կիրակոսյանն ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով բուժզննում անցկացնել: «Տղայիս պահանջ այն է, որ բուժեն, չի խուսափում ծառայությունից, ասում է բուժեք,

Ալիեւ. «Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղությանը»

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը եւ միջազգային իրավունքի լուրջ խախտում», – երեկ Նյու Յորքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Իր երկրի` ՄԱԿ-ին անդամակցության 20-ամյակին եւ կազմակերպության Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելուն նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ Ալիեւը վերստին պնդել է, թե Լեռնային Ղարաբաղը բուն ադրբեջանական տարածք է, եւ Ադրբեջանի

ԹԱՏՐՈՆԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ Գլուխ ութերորդ ԹԱՏՐՈՆԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ Եվ Կարենը մեղավոր տոնով Լիանային հարցրեց՝ «վստահ ե՞ս, որ  աղջիկդ տեհել ա», եւ Լիանան թարս նայեց Կարենին ու ասաց՝ «լավ կանես՝ քո բնական լեզվով խոսաս», եւ Կարենը մի քիչ մտածեց ու բաժակը բարձրացնելով ասաց՝ «արի էրեխեքի կենացը խմենք», եւ Լիանան թարս նայեց Կարենին ու հարցրեց՝

Հավատանք, որ ամեն ինչ լավ կլինի

Օլիմպիական խաղերում կանանց ծանրամարտի մրցաշարին Հայաստանը ներկայացված է լինելու երկու մասնակցով Ի տարբերություն մեր յոթ տղամարդկանց, որոնք միմյանց միջեւ մրցակցում են հավաքականի չորս թափուր տեղերն զբաղեցնելու համար, այստեղ ամեն բան հայտնի է: Լոնդոն մեկնելու են 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 75+ քաշային կարգ: Նրանք ներկայումս ուսումնամարզական հավաքում են եւ պատրաստվում են քառամյա

Մոլորյալ մոլորեցնողները

Այսօր այնպիսի մտայնություն է ձեւավորվել, որ կարծես բազմաթիվ ու բազմաբնույթ աղանդավորական հոսանքների ակտիվ գործունեության եւ մեր իրականության մեջ արձանագրված ցավալի մի շարք երեւույթների (ինքնասպանություն եւ սպանություն, ընտանիքի քայքայում եւ այլն) միջեւ փոխադարձ կապ է հաստատվել: Թե որքանով է փոխադարձ այդ կապն ու պայմանավորվածությունն՝ իրական, ոչ միշտ է տեսանելի լինում: Ամեն դեպքում, անտարակուսելի եւ անվիճելի է,

Լրագրողական մրցույթ՝ ընտրական գործընթացների շրջանակներում իրավական հարցերի, ընտրական օրենսդրության լուսաբանմանը նվիրված հրապարակումների վերաբերյալ

Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագիրը կազմակերպում է լրագրողական մրցույթ՝ ընտրական գործընթացների շրջանակներում իրավական հարցերի, ընտրական օրենսդրության լուսաբանմանը նվիրված հրապարակումների վերաբերյալ: Մրցույթինկարող են մասնակցել  զանգվածային լրատվության միջոցներով լրատվական գործունեություն իրականացնող բոլոր լրագրողները: Մրցույթում հաղթող ճանաչված անձանց կտրվի դրամական պարգև համապատասխանաբար՝ 1-ին տեղի համար՝ 200.000 ՀՀ դրամ 2-րդ տեղի համար՝ 160.000 ՀՀ դրամ 3-րդ տեղի համար՝ 120.000 ՀՀ դրամ: Մրցույթին մասնակցելու համար հայտերը կարող

Ինքնության բռնկումների պատճառով եւ ո՛չ թե՝ «քաղցր աչքի»

Գոյատեւման բանաձեւ՝ ըստ ռեժիսոր Լեւոն Իվանյանի ԱԺ ընտրությունների քարոզարշավները հաճախ ուղեկցվում են բեմական-հանդիսային արարողություններով: Դրանք պատշաճ կազմակերպելու համար, բնականաբար, անհրաժեշտ են փորձառու, բարձրակարգ մասնագետներ: Սակայն այդ համերգները դիտելիս դժվար չէ հասկանալ, որ դրանցով ոչ միշտ է մասնագետ զբաղվել: «Առավոտը» հանդիպեց շուրջ 20 տարի Հայաստանում եւ արտերկրում բազմաբնույթ մասսայական հանդիսությունների ռեժիսոր Լեւոն Իվանյանին: Մեր հետաքրքրությանն ի

50 հազար դրամ փոխհատուցում՝ զրպարտության համար

2011թ. հուլիսի 15-ին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել լրագրող Նաիրա Խաչիկյանի եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի դեմ, հայտնելով, որ 2011թ. հունիսի 21-ին Հ2-ի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվել է տեսանյութ, որի մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ: Հայցվորը դատարանին խնդրել է

«Մի՞թե ես ապրել եմ այլ Հայաստանում»

1997-2007թթ. աշխատել եմ «Հայփոստ» ՓԲԸ-ում, սկզբում որպես բաժնի պետի տեղակալ, այնուհետեւ ինֆորմացիայի կառավարման վարչության պետ: Այս վարչությունը, որը հետագայում վերանվանվեց ֆինանսական հոսքերի հաշվառման վարչություն, կազմավորել եւ ստեղծել եմ ես: Իմ անմիջական ղեկավարությամբ է սկսվել «Հայփոստ» ՓԲԸ-ում ներդրվել համակարգչային տեխնիկա, ծրագրեր, ստեղծել եւ ներդրել եմ կենսաթոշակ-նպաստների, այլ սոցիալական վճարների, կոմերցիոն ապրանքների վաճառքի, կոմունալ վաձավճարների, գանձումների էլեկտրոնային

Ընտրակաշառքներ` դատվածին` ազատություն, երկրից գնացողին` ավիատոմս (Տեսանյութ)

 Պետության կողմից իրեն հատկացված ծառայողական մեքենայով քարոզարշավի գնալը, ճիշտ է՝ վարչական ռեսուրսի չարաշահում է, բայց այդ երեւույթի ազդեցությունը հայաստանցի ընտրողի ընտրության վրա վճռորոշ ազդեցություն չի կարող ունենալ, ինչպես, օրինակ`զանգվածային կուսակցականացումը: Այսօր «Գոլդեն Թուլիփ Երեւան» հյուրանոցում քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչները ներկայացրին իրենց նախընտրական դիտարկումները: «Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը վտանգավոր երեւույթ է համարում կրթական

Սաշիկ Սարգսյա՞նն է «խաղի մեջ» մտցրել

Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների շուրջ: Հիշեցնենք, որ այստեղ հիմնական մրցակիցներն են ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանը, ինքնաառաջադրված առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, ՀԱԿ-ից վերջերս հեռացած, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը եւ նրա երբեմնի տեղակալ, ՀԱԿ-ի կողմից առաջադրված Վարազդատ Վարդազարյանը: Շրջանառվող խոսակցությունների համաձայն, առողջապահության նախկին փոխնախարարին ընտրական

Եղեգնաձորում հաշվառված է 8184 բնակիչ, իսկ ընտրացուցակում առկա է 9 061 ընտրող

Սա «Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնը պարզել է ազգային վիճծառայության եւ ՀՀ ոստիկանության տվյալների համադրման արդյունքում: Արագածոտնի մարզի Արեւուտ գյուղն ունի 133 բնակիչ, սակայն այս պահի դրությամբ գյուղի ընտրացուցակում 164 ընտրող կա: Նույն մարզի Ավշեն գյուղում էլ 291 բնակիչ է փաստացի բնակվում, սակայն գյուղն ունի 312 ընտրող: Լոռիի Այգեհատ գյուղում ապրում է 220 մարդ, բայց ընտրացուցակներով

Բռնաբարություն ու ծեծուջարդ՝ նախընտրական Բասենում

Նախորդ օրը Ախուրյանի տարածաշրջանի այս գյուղում 60-ամյա կնոջ են բռնաբարել, ՀՀԿ-ական գյուղապետին էլ արյունլվիկ են արել: Մի քանի օր է՝ մոտ 2000 բնակչություն ունեցող այս փոքր գյուղում մեկը մյուսը հետեւից արտառոց իրադարձություններ են տեղի ունենում: Ամենաթարմ դեպքը 60-ամյա Գոհարիկ Բենոյանին բռնաբարելն է. համագյուղացի 53-ամյա Իշխան Հովսեփյանը՝ Չուչո մականունով, երեկոյան ժամը 21-ի սահմաններում, ներխուժելով երբեւէ չամուսնացած

Ռուստամյանը՝ «Ժառանգությանը». «Թող բարի լինեն պարկեշտ գտնվեն»

Այսօր միասնական շտաբի նիստում լրագրողների հարցին, որ «Ժառանգությունը» հայտարարեց, որ միասնական շտաբը պատրաստ չէր քննարկման առարկա դարձնել ԲՀԿ-ի ընտրակաշառքները, որ ԲՀԿ-ն շարունակում է իր տրակտորներ բաժանելը՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ դրա մասին իրենք խոսել են. «Ամեն ինչ չի, որ լիագումար նիստում է արվում, սա ձեւաչափ է, իրար փոխանցում ենք մտահոգությունները, որոնք

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031