Օրվա լրահոսը
ՕԵԿ-ը հայտարարում է
«Օրինաց երկիր» կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ երբեք ընտրակաշառքներ չի բաժանել եւ չի բաժանելու, ավելին, անընդունելի է համարում ընտրակաշառքով ստացած յուրաքանչյուր քվե: Ինչ վերաբերում է զանգվածաբար ջեմեր կամ օծանելիք բաժանելուն, ապա դա կեղծիք է եւ ապատեղեկատվություն: Ճշմարտությունը շատ պարզ է՝ ինչպես վերջին 15 տարում, այնպես էլ այս տարի մարտի 8-ի կանանց տոնի կապակցությամբ ՕԵԿ առանձին
«Նման տվյալների ես չեմ տիրապետում»
«Նման տվյալների ես չեմ տիրապետում, չգիտեմ, թե որտեղից եք դուք նման տեղեկություններ ստացել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի կողմից թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Կորյուն Նահապետյանը՝ պատասխանելով հարցին, թե համայնքի դպրոցներում եւ մանկապարտեզներում ծնողների անձնագրային տվյալներն են «հավաքագրվում»՝ ՀՀԿ-ի եւ իր համար: «Մարդիկ են ահազանգում»՝ մեր հակադարձմանը պատասխանեց. «Նախընտրական քարոզարշավի ժամանակ տարբեր
ԲՀԿ-ի դեմ սեւ PR է իրականացվո՞ւմ
«Մեզ համար բացարձակապես անակնկալ չէր, որ քարոզարշավին զուգընթաց՝ կոնկրետ պատկանելության տակ գտնվող կայքերն ու որոշ թերթեր պետք է սկսեին իրենց խայտառակ ապատեղեկատվության շքերթը: Ասեմ, որ նման անհեթեթությունների պատվիրատուներն ու հլու կատարողներն ուղղակի անպտուղ գործով են զբաղված: Պարզապես դատապարտված են ջանքերն ու ռեսուրսները (այդ թվում՝ նաեւ ֆինանսական)՝ Գագիկ Ծառուկյանի թիկնապահների անունները Մարտի 1-ի հետ կապելու բոլոր
Ներսես Նազարյանի ընկերներն ինքնաթիռներով գալիս են ընտրություններին մասնակցելու
ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայրաքաղաքային նախընտրական հանդիպումներին, ի թիվս քաղաքային եւ համայնքային իշխանությունների, ներկա է լինում նաեւ Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: «Առավոտը» երեկ պարոն Նազարյանից հետաքրքրվեց՝ ինքն ինչո՞ւ է գալիս այդ հանդիպումներին: «Հասարակական կարգը պահպանելու»,- ասաց պարոն Նազարյանը: Հետաքրքրվեցինք՝ ավելի ցածր կոչումով ոստիկաններին չի՞ վստահում: «Ես եմ այստեղ, իմ տեղակալն է, երբ
Խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը
Պարզ հասկանալու համար երեւույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում,
Ոչ ոք կեղծիք կատարող հանձնաժողովականի թիկունքին հետո չի կանգնելու (Տեսանյութ)
«Ընտրարշավի այս չորս օրերին «Դռնեդուռ» ծրագրի արդյունքում բացահայտել ենք, որ 1000 ընտրողից 50-ը` 50%-ը, բացակայում է երկարատեւ, 20%-ը տանը չեն եղել, դուռը փակ է: Մահացածներ կան ցուցակներում, բացահայտել ենք դեպքեր, երբ մարդիկ տունը վաճառել, հեռացել են, նոր սեփականատիրոջ տնային գրքույկում չկան այդ մարդիկ, բայց հաշվառումից չեն հանվել: Շատ մեծ տոկոս են կազմում երկրից հեռացած, այլ
Արթուր Բաղդասարյանը կհետաքրքրվի փակ շուկայի կառուցապատմամբ (Տեսանյութ)
ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպում ունեցավ ձեռներեցների հետ: Aravot.am-ի հետ զրույցում գործարարները նշեցին, որ իրենց հետաքրքրում են հատկապես ՕԵԿ-ի նոր առաջարկները՝ փոքր ու միջին բիզնեսի հետ կապված: Ըստ ՕԵԿ-ի, փոքր շրջանառություն ունեցող բիզնեսմենները այլեւս չպետք է հարկային մարմիններում բյուրոկրատական քաշքշուկների ենթարկվեն, նրանք պետք է օգտվեն արտոնավճարից: Արթուր Բաղդասարյանի խոսքերով՝ «Արտոնավճարի չափը հաստատվել է, տարեկան
«Taxi service hopar». Ավելանում է նաև ծիծաղի «չափաբաժինը»
Ժամանակին շատերի մոտ ծիծաղ էին առաջացնում մթերային խանութների կամ էլ արագ սննդի սպասարկման կետերի անունները, օրինակ՝ «Թաթուլի մոտ», «Աշոտի մոտ» և այլն: Հիմա ավելի շատ սկսել են ծիծաղ առաջացնել տաքսի ծառայությունների անվանումները: Օրեցօր ավելացող տաքսի ծառայությունների հետ մեկտեղ ավելանում է նաև ծիծաղի «չափաբաժինը»: Չհաշված այն, որ հայ տղամարդիկ սովորություն կամ էլ մեծ ցանկություն ունեն իրենց
Անահիտ Բախշյան.«Չարություն չկա, եւ դա պետք է գնահատել»
Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված, «Ժառանգությունը» ներկայացնող Անահիտ Բախշյանը գնահատում է մթնոլորտի փոփոխությունը, որ ձեւավորվել է այսօր. «Անշուշտ լարված է, անշուշտ մրցապայքար է, բայց մի բան դրական է` համեմատած 2007-ի հետ, դա ընդհանուր իրավիճակի, եւ հատկապես Հանրային հեռուստատեսության մեջ փոփոխությունն է, որ իր լուտանքներով, ագրեսիվ ռեպորտաժներով լարում էր մթնոլորտը: Այժմ համեմատաբար հավասար ներկայացնում է բոլորի քարոզարշավը:
Սրտաբանը կրիմինալ հարցերին չի պատասխանում, բայց հավաստում է, որ պաշտոնյաները բնական մահով են մահանում, ոչ թե դեղից են կաթված ստանում
Երբ հայտնի քաղաքական գործիչ կամ պարզապես ճանաչված մարդ է մահանում սրտի կաթվածից, միանգամից լուրեր են տարածվում, թե` «սարքած գործ է, սննդի մեջ դեղ են լցրել»: Այդպիսի դեղամիջոց իսկապես կա, որն, ըստ մասնագետների, դիահերձման արդյունքներն էլ ցույց չեն տալիս: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Aravot.am-ը Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբան Համլետ Հայրապետյանից հետաքրքրվեց, թե արդյոք դեղամիջոցով հնարավո՞ր
Խնամիական կապեր, «Ազատ դեմոկրատները» կսատարե՞ն մարքսիստին
Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանի աղջիկը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբոր՝ Վաչիկի կինն է: Դավիթ Հակոբյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում (կենտրոնը՝ Իջեւան) պատգամավորության թեկնածու է գրանցված: «Ազատ դեմոկրատները», մասնավորապես՝ Քոքոբելյանները ընտրարշավում կօգնե՞ն մարքսիստ Դավիթ Հակոբյանին: Նշենք, որ նման աջակցության հնարավորությունը սահմանափակ է, քանզի Քոքոբելյանների ծննդավայր Աչաջուր գյուղն
Մահացած նորածինը 12 ժամ մորգում գտնվելուց հետո հայտնաբերվել է կենդանի վիճակում (տեսանյութ)
Արգենտինիայում նորածինը անցկացրել է 12 ժամ մորգում, որից հետո հայտնաբերվել է կենդանի: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք ԲուենոսԱյրեսի հարավում գտնվող Perrando de Resistencia անունով հիվանդանոցում: Երեխան լույս աշխարհ է եկել 3 ամիս շուտ նախատեսվածից: Ծննդաբերությունից հետո բժիշկները հայտնել են, որ երեխան մահացել է ու քիչ անց մահվան վկայականը ներկայացնելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոցին հարակից
Պատասխան Աշոտյանին. ինչո՞ւ չընտրել ՀՀԿ-ին
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում մոտավորապես այսպիսի դատողություններ է արել. «Հանրապետականին չպետք է ընտրեք, եթե հոգնել եք արցախյան խնդրից… եթե դուք պատրաստ եք հիասթափվել ձեր ընտրության հաջորդ իսկ օրը» եւ այլն: «ՉԻ»- Գաղափարն ինքնին վատը չէ, բայց կարելի էր նաեւ ավելի ազնիվ լինել եւ պարզապես գրել՝ «Հանրապետականին մի ընտրեք, եթե
«Րաֆֆիի կողքին են Հայ Դատը մերժող նախկին հհշականները»
Լուրջ կնճիռներ է հարուցում թերեւս միայն «Ժառանգությունը», որի ցուցակը «ծանրաբեռնված» է հհշածին «Ազատ դեմոկրատների» ներկայությամբ պայմանավորված «հիբրիդայնությամբ»։ Նման պայմաններում կարելի է կարծել, որ գործ ունենք մի ժամանակավոր ու անցողիկ միավորման հետ, որը պարզապես լավ շոու է բեմականացնում՝ հնարավորինս շատ քվե հավաքելու համար։ Իսկ ապագա խորհրդարանին մաս կազմելու պարագայում այն հավանաբար կպառակտվի երկու մասի, եթե, օրինակ,
ՀՀԿ պատգամավոր. Մեզ քննադատում են կոալիցիոն շարքերի նորելուկները
Հատվածներ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի հետ հարցազրույցից: – Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ կոալիցիոն ուժերը քննադատության թիրախ դարձնում են ՀՀԿ-ին։ – Քննադատությունը մեզ համար նորություն չէ, համարյա 15 տարի լինելով իշխանության մեջ եւ մշտապես ունենալով ընդդիմախոսներ, քննադատությունից զերծ չէինք մնալու։ Առողջ քննադատությունն ամրացրեց մեր դիրքերը՝ նպաստելով արդյունավետ կառավարմանը։ Ինչ
Գագիկ Մելիքյանը կնշանակվի՞ Տավուշի մարզպետ
Ապրիլի 2-ից մինչ այժմ ընդունված՝ Տավուշի մարզպետի բլանկի վրա գրված երկու որոշումների տակ ստորագրել է Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը: Կարելի է ենթադրել, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 65-րդ տեղը զբաղեցնող մարզպետ Արմեն Ղուլարյանն, «Ընտրական օրենսգրքի» պահանջին համապատասխան, արձակուրդ է գնացել: Սակայն Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում այս մասին հաղորդագրություն չկա: Մեր աղբյուրներն ասում են, որ մայիսի
Սամվել Տոնոյանը նշանակվել է Չարենցավանի ոստիկանապետ
Երեկ, ապրիլի 12-ին ՀՀ Ոստիկանապետ գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես Aravot.am–ին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Տոնոյանը։ Ոստիկանապետի հրամանով Սամվել Տոնոյանը նշանակվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ։ ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ, փոխգնդապետ Արման
«Ոստիկանությունը կարող էր առանձնացնել այն ընտրողներին, ովքեր Հայաստանում չեն, բայց չի անում»
Հատվածներ թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ հարցազրույցից: – Շրջանառվում է, որ պարտադրվելու է ընտրակաշառք վերցրած մարդուն՝ սեփական հեռախոսով նկարել քվեարկած թերթիկն ու ցույց տալ ում որ հարկն է։ Նման բանի դեմ պայքարելու հնարավորություն կա՞։ – Այո, կա։ Նշանակվել են հանձնաժողովի՝ իմ կողմից չափազանց վստահելի 35 անդամներ, եւս 70
Սպանություն` հանուն Գյումրու քաղաքապետի դստե ՞ր (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրից Սև Ղուլ տանող ամրոցի ճանապարհին դաժանաբար սպանել էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջնեկ դստեր` Աննայի փեսացուին`27-ամյա Կարեն Եսայանին: Այս գործով կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին: Եսայան ընտանիքի հետ մտերիմները խոսում են, որ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա. քաղաքապետի դստերը սիրահարված է եղել
Սամվել Ալեքսանյանը եթե օլիգարխ լիներ, կխնդրե՞ր, որ իրեն օգնեն
Հատվածներ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ–ական Դավիթ Օհանյանի հետ հարցազրույցից: – Դեռ ամիսներ առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ապագա Ազգային ժողովում գործարարներ չեն լինելու, սակայն այս համայնքի թեկնածու Սամվել Ալեքսանյանը գործարար է, եւ ժողովուրդը նրան որպես գործարարի է ճանաչում։ Այսինքն՝ փաստացի չարվեց այն, ինչը խոստացել էր Սերժ Սարգսյանը, այդ դեպքում ինչպե՞ս հավատանք,
Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբի հայտարարությունը՝ թիվ 2 ընտրատարածքում արհեստականորեն ստեղծված քարոզչական անհավասար պայմանների մասին
Քարոզչական պաստառ տեղադրելու նպատակով ս.թ. ապրիլի 6-ին թիվ 2 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյանը պայմանագիր է կնքել «ԷԳԱ» ՍՊ ընկերության հետ եւ կատարել է համապատասխան վճարում: Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քարոզչական պաստառը տեղադրվելու է ընկերության պատկանող թիվ 22 (Նոր Նորքի 4-րդ եւ 5-րդ զանգվածների միջնամասում) վահանակի վրա: Այն մինչ օրս էլ զբաղեցրած չէ:
Հմայակ Հովհաննիսյան. «Ժառանգությունը» փորձում է կազմաքանդել շտաբի աշխատանքը
Հատված քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հարցազրույցից: – Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ է նշանակում «Ժառանգության» պահվածքը. հնարավո՞ր է՝ ստորագրությունը ետ չվերցնեն, բայց շտաբի աշխատանքներին այդպես էլ չմասնակցեն։ – «Ժառանգության» ներկայացուցիչը եկել էր նիստի՝ Հայ ազգային կոնգրեսին հորդորելու համար, որպեսզի Կոնգրեսն իր քննադատությունների հիմնական թիրախ դարձնի ոչ թե Հանրապետական կուսակցությանը, այլ «Բարգավաճ Հայաստանին»: Սա կարմիր թելով անցնում
Կոնգրեսն ու ԲՀԿ-ն լռում են
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը գործում է կոալիցիայից անջատ: Ընդ որում` Տեր-Պետրոսյանը նաև հայտարարել է, որ կարելի է ձայն տալ բոլորին, բացի ՀՀԿ-ից ու նրա կցորդ ՕԵԿ-ից: Այսինքն` նա համարում է, որ կարելի է ձայն տալ նաև Բարգավաճ Հայաստանին: Հետաքրքիր է` ի՞նչ սկզբունքով է Տեր-Պետրոսյանը
Ինչո՞ւ Երեւանի քաղաքապետարանը եւ ԿԸՀ-ն չեն արձագանքում Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտմանը
Երեւանյան փողոցներում երթեւեկող հասարակական տրանսպորտային միջոցների, տաքսիների եւ ավտոմեքենաների վրա ՀՀԿ զինանշանով ու կարգախոսով դրոշներ են հայտնվել։ Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ կետում հստակ նշված է, որ «արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առեւտրի օբյեկտների եւ հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում՝ անկախ սեփականության ձեւից»։ Լուսանկարը,
Ոստիկանապետ. «Մենք տեր ենք ընտրություններին» (Տեսանյութ)
Ընտրական գործընթացում ոստիկանության իրավասությանն առնչվող խնդիրների ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն այսօր «Ընտրություններին ընդառաջ» քննարկման օրակարգում էր: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու Եվրոպական միության ու կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպմանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ արդեն հանձնարարականներ է տվել հետեւողական լինել իրավախախտումների հանդեպ. «Ես անձնական պատասխանատվություն եմ կրում ցանկացած ահազանգի, սկսած Մեղրիից մինչեւ Տավուշ, անօրինականություն լինելու դեպքւմ կանխարգելման ու
Բեգլարյանը եթե հրաժարվի՝ Տարոն Մարգարյանը շնորհակալ կլինի
Օրերս սեփականատերերից մեկը՝ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայր Յուրա Բեգլարյանը, հայտարարել էր, որ ինքը Մաշտոցի պուրակում սեփականություն չունի, իսկ ժամանակավոր վարձակալությունից պատրաստ է հրաժարվել: Թեմայի վերաբերյալ զրուցեցիք Տարոն Մարգարյանի հետ: – Մեր տեղեկություններով, կրպակների սեփականատերերը պատրաստ են հրաժարվել հանուն հասարակության պահանջի, սակայն Դուք դեմ եք՝ համարում եք Ձեր սկզբունքի հարցը։ – Չէ, սկզբունքի հարց չկա,
Փորձառու քննիչին մեքենայի տակ քցողը 23-ամյա գործազուրկ գյումրեցի է
Ինչպես հայտնի է, այսօր Գյումրու ոստիկանության շենքի դիմաց`01.00-ի սահմաններում վրաերթի էին ենթարկել Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Քննիչը մահացել էր շտապօգնության մեքենայի մեջ` հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Շիրակի մարզի դատախազությունից Aravot.am-ին հայտնեցին, որ Վահրամ Բեյբությանին մեքենայի տակ գցողը 1989 թվականին ծնված Ռաֆիկ Մուրադյանն է, որը
Փորձում են ընտրողի քվեն ձեռք բերել մի կտոր խորովածով
Հատված Վարդան Ջհանգիրյանի ներկայացուցիչ, կոնգրեսական Արմեն Խաչատրյանի հարցազրույցից – Հետաքրքիր է ժողովրդի տրամադրությունը։ Ընդդիմադիր քաղաք է եղել Վարդենիսը։ Հիմա մարդիկ ինչպիսի՞ն են։ – Այսօր նրանք մտածում են երկիրը թողնել-գնալու մասին, ընտրությունների վրա հույս չեն դնում։ Այսինքն, ընտրողի առումով մենք ոչ թե խնդիր ունենք՝ քարոզելով մեր թեկնածուին, կամ ՀԱԿ-ին ձայն տալու հարց լուծենք, այլ ստիպված ենք


















































