Լրահոս
Օրվա լրահոսը

Բեգլարյանը եթե հրաժարվի՝ Տարոն Մարգարյանը շնորհակալ կլինի

Ապրիլ 13,2012 11:14

Օրերս սեփականատերերից մեկը՝ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայր Յուրա Բեգլարյանը, հայտարարել էր, որ ինքը Մաշտոցի պուրակում սեփականություն չունի, իսկ ժամանակավոր վարձակալությունից պատրաստ է հրաժարվել: Թեմայի վերաբերյալ զրուցեցիք Տարոն Մարգարյանի հետ:

– Մեր տեղեկություններով, կրպակների սեփականատերերը պատրաստ են հրաժարվել հանուն հասարակության պահանջի, սակայն Դուք դեմ եք՝ համարում եք Ձեր սկզբունքի հարցը։

Չէ, սկզբունքի հարց չկա, եթե քաղաքացիները պատրաստ են հրաժարվել, ես շնորհակալ եմ իրանցից։

– Այսինքն, Դուք դեմ չե՞ք լինի, որ սեփականատերերը հրաժարվեն։

Ոչ, եթե իրանք պատրաստ են հրաժարվել, ես իրանցից շնորհակալ եմ, ու էդ պրոցեսն ավելի կարագացվի։

– Այսինքն՝ մտավախություն չունե՞ք, որ զիջելով՝ Ձեր հեղինակությունը կվնասվի։

– Ոչ , ոչ, Դուք լավ գիտեք՝ ես կողմնակից եմ կանաչ տարածքների ընդլայնմանը եւ մանավանդ կրպակներին դեմ եմ ընդհանրապես։ Ես բոլորին հավաստիացնում եմ, որ քաղաքապետարանի 2012 թվականի ծրազրերով կանաչ տարածքների ընդլայնման խնդիր է դրված, եւ մենք բյուջեով նախատեսում ենք մեծ գումարներ, որոնք մեր կանաչ տարածքները կընդլայնեն։ Ես կողմնակից եմ կանաչ տարածքների ընդլայնմանը։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30