Օրվա լրահոսը

«Վուլկան» խաղատան դիմաց վրաերթի են ենթարկվել 2 երիտասարդներ. վարորդը դիմել է փախուստի (ֆոտոշարք)

Այսօր՝ ապրիլի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 00.05-ի սահմաններում «ՎԱԶ 2109» մակնիշի 67 ՏՕ 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ «Վուլկան» խաղատան դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Վրաերթից հետո վարորդը, թողնելով  գետնին ընկած վիրավորներին անօգնական վիճակում, ինչպես նաև դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան, դիմել է

FOLK

Մաճկալ ես, բեզարած ես. Ի՞նչ ես կպել  էդ առին: Թղթերդ թեզ ներկայացրու՝ Դեպուտատ դառի:

Մուկուչյանը մեռած հոգիներով ընտրացուցակների մասին (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ընտրացուցակները մի քանի հարյուր հազար մարդով ուռճացված են, եւ ցուցակներում ոչ միայն դպրոցահասակներ, այլեւ մեռած հոգիներ կան: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ Aravot.am-ին ասաց, որ նման փաստեր իրենք չեն ստացել ու հորդորեց ՝ եթե կան այդպիսի փաստեր, ապա ոչ թե դրա մասին

Աուտիզմի միջազգային օրվա կապակցությամբ Orange Հիմնադրամը հայտարարում է նոր նախագծի մեկնարկի մասին

Այսօր աուտիզմի միջազգային օրն է: Orange Հիմնադրամն այս օրվա խորհրդով Մանկական հոգեբանների և հոգեբույժների հայկական ասոցիացիայի հետ միասին մեկնարկում է նոր նախագիծ աուտիզմի ոլորտում, որի նպատակն է աջակցել աուտիզմով երեխաներին ու նրանց ընտանիքներին, աուտիզմով երեխաների ծնողներին օգնել սովորել ավելի հեշտությամբ շփվել իրենց երեխաների հետ: Ծրագրի շրջանակներում աուտիզմով երեխաների ծնողներին մասնավորապես կուսուցանվի PECS մեթոդը (նկարների փոխանակման

Մահացավ հիվանդանոցում

Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ 35-ամյա Ֆելքս Սատուրովը: Ինչպես Aravot.am –ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, 35-ամյա Ֆելիքս Սատուրովի վարած «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 24 ՍԼ 381 համարանիշի ավտոմեքենան ընդհարվել էր «Կամազ» մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի բեռնատարին: Վարորդին ավտոմեքենայից դուրս

Նոր նշանակում

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով գնդապետ Արմեն Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով Գարեգին Գաբրիելյանն ազատվել  է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Լևոն Երանոսյանը, ով ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ

Ընտրապատերազմ հայտարարած «Տանկն» ու «Շեկոն» դեռ փախուստի մեջ են

Ինչպես տեղեկացրել ենք, անցած ուրբաթ երկու մականունավոր երիտասարդներ`ԲՀԿ-ի համար աշխատող «Շեկոն»` Արտյոմ Կարապետյանը, ու ՀՀԿ-ական «Տանկը»` Հովհաննես Մկրտչյանը, ծեծկռտուք էին սարքել Գյումրու Ռեպինի փողոցում գտնվող սպորտդպրոցում, որի առթիվ էլ հենց հաջորդ օրը Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր  քրեական գործ` ՀՀ Քր. Օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց

Քարոզարշավը կսկսի ԲՀԿ-ն, կավարտի` ՀԴԿ-ն

Հանրային հեռուստաընկերությունը ընդհանուր 1 ժամ անվճար եւ մինչեւ 3 ժամ վճարովի եթեր կհատկացնի համամասնական ընտրակարգով ԱԺ մայիսի 6-ի ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերին; ԿԸՀ-ը այսօրվա արտահերթ նիստում հաստատեց մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին մասնակից 8 կուսակցություններին եւ մեկ դաշինքին` անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Ժամանակացույցի մանրամասները կարդացեք այստեղ:

Բուլղարիայի վարչապետին դիմավորեց Տիգրան Սարգսյանը

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Բոյկո Բորիսովին դիմավորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բորիսովին ուղեկցում են Բուլղարիայի տրանսպորտի նախարար Իվայլո Մոսկովսկին, աշխատանքի հարցերով նախարար Տոտյու Մլադենովը, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարար Իվան Նայդենովը: Երևանում նախատեսված են Բուլղարիայի վարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային Ժողովի

Ապամոնտաժման խումբը վերջնագիր է ներկայացրել` մինչեւ ապրիլի 3-ը, ժամը 13։00-ը

Սույն թվականի մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի պուրակում ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները պաշտոնապես հայտնեցին, որ ոստիկանությունը իրավասու չէ կասկածի տակ դնելու տեղական ինքնակառավարման մարմնի որոշման և փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրավաչափությունը։ Բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայությամբ մենք կոչ արեցինք Հայաստանի պետական մարմիններին, ովքեր իրավասու են  կասկածի տակ դնել տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը և փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրավաչափությունը՝

ՀՀԿ-ն «քանակի ծարավ» չէ

Քիչ առաջ, կառավարության նիստերի դահլիճում  ՀՀԿ ծննդյան օրվա առիթով տեղի ունեցած միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շուրջ 300 երիտասարդների ՀՀԿ անդամատոմսեր է հանձնել: Խոսակցություններ կան, որ սա միայն սկիզբն է, ուսանողների հանրապետականացման գործընթացը շարունակվելու է: Մինչեւ խորհրդարանական ընտրություններ տարբեր միջոցառումներ են լինելու, որոնց ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ական կուստոմսեր է բաժանելու: Հանրապետական Գալուստ Սահակյանը

ԱՄՆ դեսպան. «Ընտրությունների հարցում լուրջ թերահավատություն կա»

Այսօր «Հրազդան» հյուրանոցում ԵՊՀ, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական, Երեւանի տնտեսագիտական եւ Հայ-Ռուսական Սլավոնական համալսարնների ուսանողները հանդիպեցին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման նպատակն էր՝ անդրադարձ կատարել հայ-ամերկյան հարաբերություններին եւ ներկայացնել դրանց զարգացման հեռանկարները: Ջ. Հեֆերնը փաստեց, որ հայ-ամերիկյան հարաբերություննեը ձեւավորվել են դեռեւս ՀՀ անկախացումից  առաջ, երբ 1988թ-ի Սպիտակի երկրաշարժը ի հայտ բերեց բազմաթիվ ամերկացի ընտանիքների գթասրտությունը.

Աշոտ Աղաբաբյանը ՕԵԿ-ի մասին ի’ր կարծիքն ունի

Հանրապետական կուսակցության գործարար պատգամավորներից մեկը`«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 33 ընտրատարածքում: Նրա հիմնական մրցակիցն այդ ընտրատարածքում «Օրինաց երկրից» Հովհաննես Մարգարյանն է: Երբ պարոն Աղաբաբյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով է պատրաստվում մրցակցել Հովհաննես Մարգարյանի հետ, ի՞նչ հավակնություններ ունի, նա պատասխանեց ընդամենը.«Ընդամենը մի բան կարամ ասեմ` ճշմարտության չափանիշը պրակտիկան է:

Հանրային հեռուստառադիոընկերությամբ եթերաժամի ժամանակացույցը

ԿԸՀ որոշմամբ, այս տարվա ապրիլի 8-ից մինչեւ ապրիլի 22-ը ներառյալ, Հանրային հեռուստաընկերությունը կուսակցությունների նախընտրական քարոզչությունը կհեռարձակի օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 4 րոպե վճարովի հիմունքներով, ապրիլի 23-28-ը՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով: Իսկ ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 4-ը՝ օրը 3 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի: Հանրային ռադիոն

Լավրովի հետ հանդիպմանը քննարկվել է Վերին Լարս անցակետը ՌԴ-ի մաքսային անցակետերի շրջանում ներառելու հարցը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: «Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններին ցուցաբերում ենք հատուկ ուշադրություն: Ռուսաստանը հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը և մենք պարտավոր ենք ընդլայնել և ամրապնդել երկկողմ  փոխհարաբերությունները: Այդ նպատակին հասնելու համար կներդնենք բոլոր ջանքերը, քանի որ այն լիովին համապատասխանում է մեր ժողովրդի շահերին»,-

ԿԸՀ-ն որոշեց կուսակցություններին եթերաժամ տրամադրելու կարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր արտահերթ նիստի ընթացքում որոշեց Հանրային ռադիոյով եւ Հանրային հեռուստաընկերությամբ կուսակցություններին եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը: Համամասնական ընտրակարգում ընտրությունների մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով, Հանրային հեռուստատեսությամբ եթերաժամը տրամադրվում է 18.00-ից՝ 60 րոպե անվճար եւ մինչեւ 120 րոպե վճարովի հիմունքներով, Հանրային ռադիոյով եթերաժամը տրամադրվում է 120 րոպե անվճար եւ մինչեւ 180 րոպե

Տոննաներով ձեթ, կոշիկ, թանկարժեք քարեր, նաեւ ջրային ու օդային տրանսպորտ ենք օգնություն ստացել

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 19.7 միլիոն դոլարի 2403.8 տոննա ապրանք: Այս մասին տեղեկացնում է ազգային վիճակագրական ծառայությունը, որը հիմնվում է պետեկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տվյալների վրա: Ընդ որում, ըստ այդ տվյալների, գրեթե բոլոր տեսակի ներմուծված մարդասիրական ապրանքների` սկսած սննդամթերքից, հագուստից մինչեւ թանկարժեք իրեր, ծավալը բավականին ավելացել է: Այս տարվա

Սե՞քս, թե սեր կամ Եվրոպան դիվանի վրա, հայերը դիվանի տակ

Երբեմնի համլետյան հարցը՝ «լինե՞լ, թե չլինել», այսօր իր դիրքերը զիջել է ավելի «կարեւոր» մի հարցի` «Սե՞քս, թե սեր». այս է խնդիրը: Այսօրվա աշխարհը, մամուլը, հեռուստատեսությունը ու հատկապես ինտերնետը ուղղակի հեղեղված են այն ամենով, ինչ որ կապված է սեքս բառի հետ: Բառ, որը հիպնոսի պես միանգամից կլանում է մարդկային ուղեղն ու գրավում այն: Ինչպե՞ս հասնել օրգազմի,

ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը Մարաղայի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ, որն առատ է Ադրբեջանի կողմից թույլ տրված դաժանության և վանդալիզմի բազմաթիվ փաստերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի դեպքերը մեկն են սադիզմի և գազանաբարո վարքի այն ամենածայրահեղ դրսևորումներից, որոնք երբևէ հայտնի են եղել մարդկությանը:             1992 թվականի ապրիլի 10-ին, երեք ժամանոց հրետանային նախապատրաստությունից հետո Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումները ադրբեջանական Միր-Բաշիր

Կարապետ Ռուբինյան. «Ռազմիկ Զոհրաբյանը կարո՞ղ է խմած է եղել»

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում խոսելով իսկական քաղբանտարկյալներից՝ ասել էր, որ ինքը քաղբանտարկյալ համարում է նրանց, ովքեր Հայաստանի անկախության համար են կալանավորվել: Իսկ նրանք, ովքեր Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ են դատապարտվել, ըստ Ռազմիկ Զոհրաբյանի, ոչ թե քաղբանտարկյալ են, այլ քրեական դատապարտվածներ` հանցագործներ: Այս առնչությամբ նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը նախ ճշտեց. «Ռազմիկ Զոհրաբյանը խմա՞ծ

Ամբաստանյալը պահանջում է ստի դետեկտոր

 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Կարեն Մեհրաբյանի, Աշոտ Չտրկյանի, Կարեն Պետրոսյանի, Ռոմիկ Մաթեւոսյանի, Արթուր եւ Դավիթ Ավետիքյան եղբայրների գործով պաշտպանական ճառերի ունկնդրումը: Այս աղմկահարույց գործը կապված է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից Թուրքիա աշխատանքի մեկնող հայերի հավաքագրմանը: Դավաճանության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանը, որի համար մեղադրող Արամ Ամիրզադյանը

«Դեռեւս որոշված չէ ժյուրիի անդամների եւ անվանակարգերի հստակ թիվը». Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը ապրիլի 15-ին է

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքից (1tv.am) տեղեկանում ենք, որ ապրիլի 15-ին Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան անցած 2011 թվականի հայկական էստարդային լավագույնները: Մրցանակաբաշխության անցկացմանը աջակցում է նաև Հայաստանի մշակույթի նախարարությունը: «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում մրցանակաբաշխության կորդինատոր Տաթեւիկ Միրզոյանը նշել է, որ այժմ իրականացվում են ակտիվ նախապատրաստական

ՀՀ ոստիկանության պարզաբանումը ՄԻՊ-ի հայտարարության կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն՝ ՀՀ ոստիկանությունն անհամաձայնություն հայտնելով պաշտպանի կողմից հրապարակած զեկույցի բազմաթիվ հարցերից միայն մեկին՝ ընդունում է մյուսները և պատրաստակամություն հայտնում վերացնելու իր գործունեության ոլորտում տարիներ շարունակ առկա մյուս խնդիրները: ՀՀ ոստիկանությունը Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցում նշված   բացթողումներն ընդունելու կամ  պաշտպանի մեկնաբանություններին համաձայնություն տալու հայտարարությամբ հանդես չի եկել:   Զեկույցում  նշված

Բալասանյանի 1 պարկ գարու համար «իրար միս են ուտում»

ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանը շարունակում է իր նախընտրական բարեգործությունները Շիրակի մարզի գյուղերում: Ախուրիկում, Ղարիբջանյանում, Երազգավորսում, Բայանդուրում ՀՀԿ-ական գյուղապետերի ձեռքով գարի բաժանելուց հետո այսօր հերթը հասավ Շիրակի մարզի ամենամեծ գյուղին` Ախուրյանին: Ինչպես պատմում են ականատեսները, մեկ ժամ առաջ գյուղամիջում մարդասպանություն էր. գյուղացիները, լսելով գարու մասին, անձնագրերը ձեռքներին գյուղի ծայրերից շնչակտուր վազում էին ու միմյանց հրմշտելով,

Սատանիստները ներողություն կխնդրե՞ն Հայ առաքելական եկեղեցուց, «Մեկ ազգ» դաշինքից ու Խաչիկ Ասրյանից (Տեսանյութ)

Այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց «Մեկ ազգ» կուսակցության դեմ սատանիստ, բլոգեր Բայանդուր Պողոսյանի ներկայացրած հայցի առաջին դատական լսումը: Սատանիստ բլոգերը «Մեկ ազգին» դատի էր տվել, քանի որ կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում Բայանդուր Պողոսյանին անվանել էր «գաղափարական վիժվածք»: Դատական կարգադրիչները հայտնեցին, որ գործը վարող դատավոր Անի Մխիթարյանը «սեմինարների» է, եւ հաջորդ

Հեռարձակման համար նախատեսված ռադիոհաճախականությունների աուդիտը փուչ դուրս եկավ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ուղղված պաշտոնական հարցման, ստացել է «Աերոսիսթեմս ինթերնեշնլ» կանադական ընկերության` Հայաստանում իրականացրած ռադիոհաճախականությունների աուդիտի արդյունքների մասին զեկույցը: 141 էջից բաղկացած փաստաթղթում հեռարձակման ոլորտին հատկացված է ընդամենը մեկուկես էջ, որտեղ չկան հանրությանը հետաքրքրող կարեւոր հարցերի պատասխանները: Դրանք են` Հայաստանում քանի՞ հաճախականություն է նախատեսված հեռարձակման համար, եւ դրանցից քանի՞սն

Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) և բելգիական «Global Medical Solutions» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և «Global Medical Solutions»  ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը: ԱՄՀ-ի և Global Medical Solutions ընկերության համագործակցությամբ Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն: Կենտրոնի

Լյուդմիլա Սարգսյանը՝ Պերկուպերկյանի ԿԸՀ դիմումի մասին (Ձայնագրություն)

«ՍԴՀԿ գործող վարչությունը կա, համագումարին ես վերընտրվել եմ, գործող ատենապետը ես եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում նորից կրկնեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ ԿԸՀ-ում քննարկվող՝ իրեն ՍԴՀԿ ատենապետ անվանած Գեւորգ Պերկուպերկյանի դիմումին, որով Գ. Պերկուպերկյանը հանձնաժողովից պահանջում էր մերժել Լ. Սարգսյանին պատգամավորի թեկնածու գրանցել: Դիմումով Գ. Պերկուպերկյանը տեղեկացնում էր, որ Լյուդմիլա Սարգսյանը հակակուսակցական գործունեության համար

Հանցավոր աշխարհի ներկայացուցիչներն ավելի՞ քաղաքակիրթ են, քան ՀՀ որոշ պաշտոնյաներ (Տեսանյութ)

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հաճախ է խոսում լրագրողական էթիկայի մասին: Ընտրությունների նախաշեմին նա վեր է հանում նաև պետական պաշտոնյայի էթիկային վերաբերող հարցեր: Մասնավորապես, նրա կարծիքով՝ պաշտոնյայի համար էթիկապես ճիշտ վարքագծի դրսևորում կլիներ այն, որ նա ընտրություններից առաջ իր գործունեության ընթացքում յուրաքանչյուր առիթով չհիշատակեր այն կուսակցությունը, որի անդամ է, կամ իշխանության մաս կազմող կուսակցության

Գյուղապետի երկու որդիները չեն ներկայանում հարցաքննության եւ դատաբժշկին

Մարտի 25-ին Ազատամուտի Հակոբյան փողոցում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն` որպես զենք գործադրվող առարկաներով): Մարտի 26-ին ձերբակալվել, իսկ մարտի 28-ին կալանավորվել էր Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի որդին` Ռոբերտը: Ոստիկանության Տավուշի քննչական բաժնից տեղեկացանք, որ կռվի մասնակից գյուղապետի մյուս երկու որդիները` Կարենը եւ Արկադին,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031