Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը՝ Պերկուպերկյանի ԿԸՀ դիմումի մասին (Ձայնագրություն)

Ապրիլ 02,2012 16:52

«ՍԴՀԿ գործող վարչությունը կա, համագումարին ես վերընտրվել եմ, գործող ատենապետը ես եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում նորից կրկնեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ ԿԸՀ-ում քննարկվող՝ իրեն ՍԴՀԿ ատենապետ անվանած Գեւորգ Պերկուպերկյանի դիմումին, որով Գ. Պերկուպերկյանը հանձնաժողովից պահանջում էր մերժել Լ. Սարգսյանին պատգամավորի թեկնածու գրանցել:

Դիմումով Գ. Պերկուպերկյանը տեղեկացնում էր, որ Լյուդմիլա Սարգսյանը հակակուսակցական գործունեության համար ՍԴՀԿ-ից վտարվել է դեռ 2009-ին՝ կուսակցության 7-րդ արտահերթ համագումարի ժամանակ, բայց շարունակում է ՍԴՀԿ վարչության ատենապետ հանդես գալ ու չի հանձնում կուսակցության կնիքը ՝ այն օգտագործելով տարբեր «կեղծ փաստաթղթեր» կնքելու համար:

Տիկին Սարգսյանն ասաց, որ դիմումի բովանդակությունն իր ժպիտն է առաջացրել. «Այն, որ կեղծ արձանագրություններով պետռեգիստրում գրանցվել են, Արդարադատության նախարարության խնդիրն է, որը պարտավոր էր այդ կեղծիքը բացահայտել ու գրանցումը չեղյալ համարել: Բայց քանի որ իրականում չունենք արդարադատություն, ու ի վիճակի չեն գրագետ ուսումնասիրություններ կատարել, որովհետեւ դրա որակները չունեն, ու որոշում կայացնեն՝ դիմել ենք դատարան: Իսկ Գեւորգ Պերկուպերկյանը ոչ ոք է: Ամեն ինչ անում են, որ մենք Ազգային ժողով չմտնենք որպես ՍԴՀԿ՝ շատ լավ գիտակցելով, որ եթե խորհրդարանում ներկայացնենք իրական ՍԴՀԿ-ն, ապա իրենց հնարավորություններն իմ ատենապետ լինելու մասով վիճարկելը ի չիք են դառնում»:

VOICE003

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30