Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Վուլկան» խաղատան դիմաց վրաերթի են ենթարկվել 2 երիտասարդներ. վարորդը դիմել է փախուստի (ֆոտոշարք)

Ապրիլ 03,2012 10:24

Այսօր՝ ապրիլի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 00.05-ի սահմաններում «ՎԱԶ 2109» մակնիշի 67 ՏՕ 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ «Վուլկան» խաղատան դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Վրաերթից հետո վարորդը, թողնելով  գետնին ընկած վիրավորներին անօգնական վիճակում, ինչպես նաև դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան, դիմել է փախուստի:

Դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության բրիգադը վիրավորներին տեղափոխել է «Էրեբունի» և «Մալաթիա» բժշկական կենտրոններ:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները:

Տեղում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ պարզելու վրաերթի ենթարկված անձանց ինքնությունը և հայտնաբերելու փախուստի դիմած վարորդին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30