Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռեւս որոշված չէ ժյուրիի անդամների եւ անվանակարգերի հստակ թիվը». Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը ապրիլի 15-ին է

Ապրիլ 02,2012 17:32

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքից (1tv.am) տեղեկանում ենք, որ ապրիլի 15-ին Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան անցած 2011 թվականի հայկական էստարդային լավագույնները: Մրցանակաբաշխության անցկացմանը աջակցում է նաև Հայաստանի մշակույթի նախարարությունը: «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում մրցանակաբաշխության կորդինատոր Տաթեւիկ Միրզոյանը նշել է, որ այժմ իրականացվում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ: «Դեռեւս որոշված չէ ժյուրիի անդամների եւ անվանակարգերի հստակ թիվը»,- ասել է Տաթեւիկ Միրզոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30