Օրվա լրահոսը
«Փաշինյանն ամեն գնով փորձում է թաղել այն ամենը, ինչը կապված է Արցախի հետ…». Տիգրան Աբրահամյան
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը. Հատկապես վերջին օրերին արցախցիների նկատմամբ իշխանության դրսևորած պահվածքը` ապօրինություններից մինչև անհարգալից վերաբերմունք, ունի մեկ պատճառ, որի անունն է Նիկոլ Փաշինյան: Փաշինյանն ամեն գնով փորձում է թաղել այն ամենը, ինչը կապված է Արցախի հետ, դրանով փորձելով և´ հանձնումը մոռացության տալ, և´ գոհացնել թուրք-ադրբեջանական
Մեկնարկում է Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը
Արդեն 14-րդ անգամ, հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը Viva-ն է Հայաստանի մշակութային անցուդարձին, արդեն 22-րդ անգամ, յուրահատուկ շունչ կհաղորդի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Իրադարձություն, որն անկախ մշակույթից, կինոյի լեզվով կներկայացնի կյանքի փիլիսոփայությունը՝ հաճելի ժամանցը համադրելով հետաքրքիր քննարկումների հետ: Մեկ շաբաթ շարունակ՝ հուլիսի 13-20-ը, կցուցադրվեն մրցութային ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում ամենահեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի և այլ
Վարչապետը ժամանել է Փարիզ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Ելիսեյան պալատում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմ
«Իրավապահ համակարգը դառնում է բռնության մեքենա»․ Սերգեյ Հարությունյան
Ըստ փաստաբանի՝ քննիչը որքան էլ այդ րոպեին հասկանա, որ իրականում դաշնակցական տղաները որևէ ապօրինի բան չեն արել, չնայած արդարացում չկա, բայց այնպիսի մթնոլորտ է ձևավորվել, որ քննիչը կաշկանդված է։
Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ
«Տարոն Մանուկյանն ասաց՝ խուզարկությամբ ոչինչ չեն հայտնաբերել, քննիչը հարցրեց՝ բա ինչի՞ են քեզ բերել այստեղ»․ փաստաբանը՝ Գեղամ Մանուկյանի որդու ձերբակալման մասին
Ըստ փաստաբան Սերգեյ Հարությունյանի՝ ամեն ինչ անում են, որ մեկուսացնեն հեղինակություն ունեցող մարդկանց․ «Չգիտենք՝ մեզ ինչ փաստաթղթեր են սպասվում, գուցե այս ամենը դրանով է պայմանավորված»։
«Միջանցքի» հարցում նոր մանրամասներ
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի սոցցանցային գրառումը. Այն, որ այս օրերին մեզանից թաքուն Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը քննարկում է թուրք-ադրբեջանական տանդեմին «միջանցք» տալու հարցը, արդեն փաստված իրողություն է։ Ըստ էության` փորձ է արվում գտնել Սյունիքի աստիճանական նվաճումը ենթադրող այդ ծրագրի իրականացման այնպիսի տարբերակ, որը չառաջացնի հայերի դիմադրությունը և մատուցվի որպես ինքնիշխանության բարձրացում, «հերթական բարիք»։ Կասկած չունեմ, որ
Քննարկվել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր ընդունել է ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Սարգսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրին և շնորհավորելով տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ՄԱԲՀ-ի հետ արդյունավետ և սերտ համագործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել
Ալիևն արդեն իր խոսքը որպես մի քանի երկրների դիրքորոշում է ներկայացնում: Որքան զիջում ենք, այնքան մեր հաշվին Ադրբեջանը հորինում է իր համար երբեք գոյություն չունեցող «իրավունքներ»․ Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Հիշում եք, չէ՞, որ օրեր առաջ, ավելի ստույգ՝ հուլիսի 4-ին, օկուպացված Ստեփանակերտում կազմակերպվել էր Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Եվ այսպես, այդ գագաթնաժողովի ավարտին հրապարակվել է «Խանքենդիի կոմյունիկե» կոչվող թուղթը, որը համարվում է
«Քարտեզներ, կրոնական փաստաթղթեր, այս գրքում է Հայաստանի ողջ պատմությունը». Քարդաշյանը պատմել է նվեր ստացած հանրագիտարանի մասին
Քիմ Քարդաշյանը Հայատանի մասին գրքեր է ստացել Armenia Aeterna-ի կողմից, որոնց մասին պատմել է ինստագրամի իր էջում: «Որքա՜ն հետաքրքիր է այս հայկական հանրագիտարանը։ Նրանք ինձ համար մեծ օրինակ են պատրաստել, որի մեջ կա Հայաստանի ողջ պատմությունը։ Եվ այն պարունակում է բոլոր պայմանագրերը, հողային նվիրատվություններ, քարտեզներ ու կրոնական փաստաթղթեր, որոնք այնքան կարեւոր դեր ունեն հայկական մշակույթում:
Համագործակցության հուշագիր է ստորագրվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միջև
Ուրախությամբ հայտնում ենք, որ համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև։ ՀՑԹԻ-ի կողմից հուշագիրը ստորագրեց տնօրեն Էդիտա Գզոյան, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից «Կիլիկիա» մատենադարանի մատենադարանապետ Շահան արք. Սարգիսեանը: Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել իրենց հաստատություներում գտնվող արխիվային նյութերի տրամադրման, գիտական աշխատանքների աջակցման, համատեղ գիտաժողովների, ցուցադրությունների և
Ինչպես եւ որտեղ կձեւավորվի ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ընտրանին
Հուլիսի 15-16-ին մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի Հայաստանի վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը:
«Այս բոլոր գործերի նպատակը վախի մթնոլորտ սերմանելն է»․ Մանուշ Եսայան
Ըստ փաստաբանի՝ բոլոր գործերն ունեն մեկ միտում ու նպատակ՝ լռեցնել և թուլ չտալ, որպեսզի այն բոլոր մարդիկ, անձանց խմբերը, որոնք արտահայտվում են իրենց պատկերացումներով պետության օգտին, ազգային գաղափարների շուրջ, օրինական և ժողովրդավար պետության օգտին, այդ անձանց խմբին որոշակի ձևով լռեցնեն, որ այլևս չխոսեն։ Այդ բոլոր գործերն իրար հետ փոխկապակցված են։
Թատրոն-քաղաք, որտեղ նույնիսկ փողոցներն են վերածվում բեմահարթակների. ԵԹԿՊԻ-ի ուսանողները ճանաչողական այցի շրջանակում մասնակցել են Ավինյոնի թատերական փառատոնին
Արվեստի ոլորտում միջազգային հարթակներում ներկայացված լինելը բացի կրթական և մշակութային փորձի փոխանակումից՝ ինքնաճանաչման, մասնագիտական աճի և համարձակ փորձարկումների հնարավորություն է։ Այդպիսի նախաձեռնությունները դառնում են ոգեշնչման աղբյուր, իսկ ներգրավվածությունը՝ կարևոր ազդակ նոր ստեղծագործությունների ծննդի համար։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ ճանաչողական այցի շրջանակում մասնակցել են Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում կազմակերպվող հեղինակավոր Ավինյոնի թատերական
Գանձայում բացվեց Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանը
Հուլիսի 12-ին Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղում պաշտոնապես բացվեց վերականգնված տուն-թանգարանը՝ նվիրված մեծանուն բանաստեղծի հոբելյանական 140-ամյակին։ Նախկինում փլուզման եզրին գտնվող թանգարանն ամբողջությամբ վերակառուցվել և համալրվել է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչն առավել ընդլայնել և հարստացրել է ցուցադրությունը՝ դառնալով բացառիկ մշակութային կենտրոն, որը միաժամանակ նպաստում է նաև տարածաշրջանում մշակութային տուրիզմի զարգացմանը։ Հարկ է նշել, որ թանգարանը վերականգնվել
Այս արշավը բոլոր պարագաներում, ինչպիսի փաթեթավորմամբ էլ ներկայացվի, եկեղեցու, եկեղեցական կյանքի բարենորոգման հետ որեւէ աղերս չունի. Խոսրով Հարությունյան
Խոսրով Հարությունյան. «Ես միանում եմ բոլոր այն բանաձեւումներին, որոնք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իշխանությունների այս անբարո արշավը հայոց պետականության ինստիտուտների կործանմանը միտված քաղաքականություն են համարում»
Էներգիայի վերափոխման ինդեքսով Հայաստանը 2025-ի վարկանիշային աղյուսակում 9 տարի առաջվա համեմատ մնացել է նույն դիրքում. «Լույս» հիմնադրամ
Հարևան 4 երկրներից ԷՎԻ-ով և զբաղեցրած դիրքով Հայաստանը գերազանցում է միայն Իրանին, որից Համաշխարհային վարկանիշային աղյուսակում առաջ է 37 հորիզոնականով։ Վրաստանին, Ադրբեջանին և Թուրքիային Հայաստանը զիջում է համապատասխանաբար 24, 23 և 15 հորիզոնականով:
Փաշինյանը և Բելգիայի վարչապետը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել ավարտվել է
Նախկին դեսպան Ավետ Ադոնցից բռնագանձել 1 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն, շուրջ 90 միլիոն դրամ. պահանջում է դատախազությունը
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Բելգիայում ՀՀ նախկին դեսպան Ավետ Ռոբերտի Ադոնցից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 3 իրավաբանական անձում մասնակցություն, շուրջ 90 միլիոն
Ֆրանսիայի Բուղ լե Վալանս կոմունան որոշում է ընդունել՝ հօգուտ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման եւ Արցախ հայերի անվտանգ վերադարձի
Բուղ լե Վալանսը (կոմունա Ֆրանսիայում) որոշում է ընդունել՝ հօգուտ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման եւ Արցախ հայերի անվտանգ վերադարձին: Free Armenian Hostages
Ունենալով կրոնական հողի վրա հետապնդման ենթարկված 230-ից ավելի բանտարկյալներ, Ադրբեջանը հաջողում է ներկայանալ իբրև իսլամական արժեքները «կարևորող» երկիր. Գոռ Մարգարյան. «Գեղարդ»
«Գեղարդ» հիմնադրամ. ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմակերպած «Անվտանգություն և զարգացում» ամառային գիտական դպրոցի շրջանակներում «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ.գ.թ., դոցենտ Գոռ Մարգարյանը քննարկել է «Իսլամի գործոնը Հարավկովկասյան աշխարհաքաղաքական գործընթացներում» թեման։ Զեկույցում վերլուծաբանը շեշտադրել է Ադրբեջանի կողմից միջազգային հանրության և իսլամական աշխարհի մոլորեցման քաղաքականությունը: Այս համատեքստում Գոռ Մարգարյանն առանձնակի նշել է պատմական մզկիթների վերաբերյալ Բաքվի վարած քաղաքականությունը:
Փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի շրջանակում. Մարթա Կոս
Մարթա Կոսը ևս մեկ անգամ հայտնել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին և ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը
Աննա Հակոբյան. Երկու տարվա ընթացքում ապրելու եմ Պեկինում` ժամանակ առ ժամանակ Հայաստան գալով
Ընտրել եմ չինական փիլիսոփայությունը, որպեսզի կյանքի մեր փիլիսոփայությունն ավելի լավ հասկանամ: Կեցությանս ծախսերը հոգալու ենք անձնական միջոցներով։ Չինաստանում գտնվելուս ընթացքում ինձ անվտանգություն չի տրամադրվելու։
Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 7-13-ը 🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած
Փորձ է արվում նվազագույնի հասցնել հայ եկեղեցու եւ Մեսրոպ Մաշտոցի դերը. Հնագետը՝ ԵՊՀ դասախոսի մասին
Այս ծանր օրերին, երբ եկեղեցու դեմ արշավ է սկսել, պետք է հասկանալ, թե ում ջրաղացին է ջուր լցնում Աշոտ Ներսիսյանը: Չստուգված աղբյուրներով կառուցված նման դիտարկումներով փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ եկեղեցին ազդեցություն չի ունեցել գրերի ստեղծման եւ հոգեւոր մշակույթի մեջ, այլ ընդհակառակը եկել, ամեն ինչ ջնջել է:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Բեյրութի փողոցների խաչմերուկից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: Երևանի քաղաքապետարան
ՀՀ-ում ԵՄ ներդրումները կանխատեսվում է հասցնել 2.5 մլրդ եվրոյի
Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դե Լայենի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև. «ԵՄ-ն և Հայաստանը
Ծրագրի իրագործումը, հետագայում նաև էստակադայի կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը, հնարավորություն կտա ունենալ ավտոբուսային գծեր
Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրերը Կայացել է Նոր Նորք վարչական շրջանի Հ.Գյուրջյան փողոցը Ա.Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման նախագծի մրցույթը: Չափագրումն ավարտված է: Ծրագրի իրագործումը, հետագայում նաև էստակադայի կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը, ինչն էլ հնարավորություն կտա ամենածանրաբեռնված պողոտայում ևս ունենալ ավտոբուսային գծեր: *** Էրեբունի վարչական շրջանի հ. 74
«Ողջամիտ չէ, որ անձը որսորդական զենքով գնա ահաբեկչություն անելու»․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը վստահեցրեց՝ այդ տղան նռնակի համար իր պատասխանը տալու է, բայց դա բերել, կապել ահաբեկչության հետ, աբսուրդ է։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն
Հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։