Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

🌤️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ մարտի 17-22-ը 🟨 Երևանում մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-21-ին, 22-ի երեկոյան սպասվում է անձրև։ 🟨 Հանրապետության տարածքում մարտի17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ` շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝

«ԵԽ Նախարարների Կոմիտեն խստորեն հորդորում է Ադրբեջանի իշխանություններին կատարել օրենսդրական բարեփոխումներ և հաշտեցման միջոցառումներ՝ հայերի նկատմամբ թշնամանքը հաղթահարելու և վերացնելու նպատակով»․ Նախարարների կոմիտեի որոշում

Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը վերաբերող գործի առնչությամբ ԵԽ Նախարարների կոմիտեն մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանը չի կատարում այս գործով ՄԻԵԴ վճիռները, չի վճարել հայտատուների փոխհատուցումը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կայքից չեն հեռացվել հանցագործ Սաֆարովին ներում շնորհելու և նրան ազատ արձակելու օգտին ներկայացված նամակները։

Հայ գերիների իրավունքներն ու արժանապատվությունը չեն կարող լռության մատնվել. Լուսիանա Մինասյան

Կա մտավախություն, որ նույնիսկ այս նվազագույն կապն էլ շուտով կարող է ամբողջությամբ դադարեցվել։

«Ի՞նչ եք ուզում, ես իմ օրվա ռեժիմը նկարագրե՞մ»․ Ժաննա Անդրեասյանին վրդովվեցրեց հարցը՝ ի՞նքն է վարչապետի հրահանգը՝ աշխատանքից ազատման դիմում գրելու մասին, փոխանցել Էդիտա Գզոյանին

Մյուս ճշտող հարցը՝ արդյոք թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին ինքը տեղեկացրել է, որ Արցախին վերաբերվող բաժինը պետք է փակվի, հստակ պատասխան չստացավ

«HelpCourt-ն ինքնուրույն է, ինքնավար, ինքնաֆինանսավորվող, բայց՝ ոչ «ինքնաշեն»»

քաղաքական գործունեություն չծավալող HelpCourt համակարգում դատավորների վարկանիշները ձևավորվում են բացառապես փաստաբանների կողմից՝ թափանցիկ գնահատման միջոցով։
Այսինքն՝ գնահատում են գերանկախ այն մարդիկ, ովքեր դատավորի գործունեության նկատմամբ ունեն մասնագիտական, ոչ թե քաղաքական դիտանկյուն — և առնվազն տարբերում են «վճիռը» «վերդիկտից»։

«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է երիկամն ապօրինի իրացնելու՝ իր ազգականի փորձին․ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Սակայն, Գ․Ս․-ն, տեսնելով Տ․Թ․-ի առողջական ոչ բարելավ վիճակը և գիտակցելով, որ երիկամը վաճառելուց հետո հնարավոր է իր առողջությունը նույն կերպ վատթարանա, հրաժարվել է երիկամը վաճառելուց, իսկ Տ․Թ․-ն տեղյակ չի եղել այն հանգամանքի մասին, որ Գ․Ս․-ն իր երիկամի դիմաց պետք է որոշակի գումար պահանջեր:

«Մոլդովայում դատավորների 34 տոկոսը գերադասեց դուրս գալ համակարգից և չանցնել վեթինգ»․ մոլդովացի փորձագետ

Մոլդովայի իրավական ռեսուրսների կենտրոնի գործադիր տնօրեն Իլիե Քիրտոական նշեց, որ վեթինգը մի շարք մարտահրավերներ է բացահայտել՝ օրինակ՝ մարդկային ռեսուրսների ճգնաժամը։ Իլիե Քիրտոական ասաց․ «Այժմ 140 թափուր տեղ ունենք դատական համակարգում, Մոլդովայում 400 տեղ կա դատավորի, այսինքն՝ մեկ երրորդը թափուր է»։

Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան

Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը

Ռուզաննա Խաչատրյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության

Ռուզաննա Խաչատրյանի հայցադիմումը պատիվը և արժանապատվությունը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պաշտպանելու վերաբերյալ է։

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Հայաստանը պետք է դառնա ներդրումների, ենթակառուցվածքային նախագծերի և նոր հնարավորությունների համար բաց երկիր։

Եթե ՀՀ դատարանները վարույթ են ընդունում կարգալույծ հոգևորականների հայցերը, որոնք վիճարկում են Եկեղեցու ներքին որոշումները, ապա հակասում են Վենետիկի հանձնաժողովի կողմից մշակված չափանիշներին. Արթուր Ղամբարյան

Կարգալույծ հոգևորականների հայցերը վարույթ ընդունած և հայցի ապահովման միջոցներ կիրառած դատավորներին առաջարկում եմ նախ՝ կարդալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները, այդ թվում՝ Թուրքիայի դատարանի որոշման վերաբերյալ, այնուհետև՝ լսել Վլադիմիր Պոզներին: Միգուցե սա կօգնի նրանց կանխել այն վատ զգացողությունները, որոնք կարող են առաջանալ հասուն տարիքում հայելուն նայելիս։

«Դրական արդյունք չի ունենա». խոշորացմանը նույնիսկ ՔՊ-ականներն են դեմ. «Հրապարակ»

Առաջիկայում եւս համայնքների խոշորացման գործընթաց է նախատեսված Հայաստանում։ 9 համայնք` 80 բնակավայրով, կմիավորվեն եւ կդառնան 3 խոշորացված համայնք։  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով հարցը, նշել է, որ 3 խոշորացված համայնքները ձեւավորվելու են 3 մարզում․ Ստեփանավան համայնքը՝ Լոռու մարզում, որը ներառելու է Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի բերդ համայնքները, ընդհանուր թվով՝ 20 բնակավայր։

«Ֆեդերացիայի նախագահը հայտարարեց՝ պատժողն ինքն է եւ կպատժի»․ Սիսակ Գաբրիելյանը հիշեց Ռուբեն Հայրապետյանին

Սիսակ Գաբրիելյանը նաեւ առաջարկեց՝ եթե քրեական օրենսգրքում կոնվենցիայից բխող պատիժներ են նախատեսվելու, դրանք սահմանվեն միջին ծանրության հանցանքներ, որպեսզի իրավապահները հնարավորություն ունենան համապատասխան գործունեություն ծավալելու։

Ղրիմում՝ Թեոդոսիայում փլուզվել է Գաբրիել և Միքայել Սրբոց Հրեշտակապետաց հայկական եկեղեցու մի մասը

Եկեղեցու վերջին վերականգնումը կատարվել է 1968 թվականին։ Այս տարվա հունվարին փլուզվել էր եկեղեցու զանգակատունը, այժմ՝ շենքի մի անկյունը։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։

Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ Զաքարյան

Կարելի է պնդել, որ Չինաստան-ԱՄՆ «առևտրային պատերազմը» շարունակվում է՝ այս փուլում հատկապես նաև Իրանի հաշվին:

Ստացվում է՝ «պետական դավաճանության» մեղադրանքն այնքան հիմնազուրկ է եղել, որ դատարանը բավականին մեղմացրել է խափանման միջոցը, հակառակ դեպքում՝ նա կլիներ բանտում. «Հրապարակ»

Գրել էինք, որ մեր արխիվից ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում բնակված ադրբեջանցիների քանակի, տեղաբաշխման մասին, որոնք ծառայեցվելու են իրենց շահերին: Նախաքննությունը տեւել է մեկ տարի եւ արդեն ավարտվել, վարույթն ուղարկվել է դատախազին՝ հաստատման։ Այս քրեական գործում, բացի Սոնյա Միրզոյանից, մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Անահիտ Քոչարյանը, որին ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել այն բանի համար,

Իրավիճակը Լիբանանում մտահոգիչ է. արևմտյան առաջնորդների հայտարարությունը

«Դատապարտում ենք «Հեզբոլայի» որոշումը՝ միանալ Իրանին ռազմական գործողություններում, ինչն էլ ավելի է վտանգում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»

Թող անկեղծորեն ասեն՝ այդ բոլոր աշխատանքներից ո՞ր մասն է իրենց գրպանից, որ մասը՝ արտաքին պարտքից. Սոֆյա Հովսեփյան. «Հրապարակ»

«Ավտոբուսների մեջ պարում են, իսկ ինչո՞ւ չպարեն, եթե մեկ տարվա կտրվածքով այդքան պարգեւավճարներ են ստանում»

Կարող է ստեղծվել մի իրավիճակ, որտեղ պետական քաղաքականությունը սկսում է սահմանափակել սեփական քաղաքացիների խոսքի ազատությունը արտաքին քաղաքական պարտավորությունների անվան տակ. «Փաստ»

Այս տրամաբանության կիրառման դեպքում ցանկացած հայտարարություն, որը քննադատում է Ադրբեջանի քաղաքականությունը կամ բարձրացնում է պատմական կամ քաղաքական խնդիրներ, կարող է ներկայացվել որպես մյուս կողմի դեմ ուղղված քայլ։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների, Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից

Հետախույզները զեկուցում են միայն «ռուսակա՞ն սպառնալիքի» մասին

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը, ԱՄՆ փոխնախագահ Վենսը, ԵՄ բարձր պաշտոնյաները հրապարակավ, բաց տեքստով հայտարարել են, որ իրենց համար նախընտրելի է Փաշինյանի վերընտրությունը: Երբ Արտաքին հետախուզության ծառայությունը «ահազանգում է», որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հնարավոր են «արտաքին միջամտություններ», այդ կառույցը, ամենայն հավանականությամբ, նկատի չունի Թուրքիան, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն: Կարող եմ ենթադրել, որ Քրիստիննե Գրիգորյանի (լուսանկարում) գերատեսչության «հետախույզները» նրան

Ինչպես է Փաշինյանը ավանսով համարյա ներողություն խնդրում քարոզչական, ակնհայտորեն նախընտրական զորահանդեսի համար. «Փաստ»

Փաշինյանը հայտարարում է. «Մենք, սակայն, դա անում ենք խաղաղությունն ընդգծելով և խաղաղության համատեքստում. խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն»:

ԵՄ-ն արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ ընտրությունների ժամանակ ժողովրդավարությունը պաշտպանելու համար

Մոլդովայում իրենց ձախողված փորձից հետո, Ռուսաստանը սկսել է թիրախավորել Հայաստանը՝ սպասվող ընտրություններին ընդառաջ՝ կիրառելով նույն մեթոդները: Միայն թե այս անգամ նրանք շատ ավելի վաղ են սկսել՝ մեկ տարի առաջ:

«Սահմանափակող միջոցները պիտանի են և անհրաժեշտ». «ՀԵՑ»-ին վերաբերող ՍԴ որոշման հիմնավորումները. «Հետք»

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները 2025թ. հուլիսի 11-ին Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմում էին մուտքագրել՝ «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների մի շարք դրույթներ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: 2026թ. մարտի 12-ին ՍԴ-ն որոշեց, որ օրենքների կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Ներկայացնում ենք գործի մանրամասները ու ՍԴ-ի որոշման հիմնավորումները: Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները ՍԴ էին

«1905-1921 թթ. Անդրկովկասում հայերի դեմ իրականացված բռնությունների մասին ամերիկյան մամուլի վկայություններն ամփոփող գրքի տարածումն ու նվիրումը, եթե ոչ պետական մանդատի կատարում, ապա ի՞նչ է». Գեւորգ Վարդանյան

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի դոկտոր, Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) հետդոկտորական գիտաշխատող Գեւորգ Վարդանյանը գրում է. «Բարեկամներ, հատկապես լրագրողներ, քանի որ շահագրգիռ կողմերը սկսել են քարոզչական նոր արշավ, ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել մի կարևոր հանգամանքի վրա։ ՀԹՑԻ տնօրենի աշխատանքը չի կարող լինել «արտաքին քաղաքականությանը հակասող գործողություն», դա պարզապես սուտ է։ Զավեշտ է, բայց ոչ ԿԳՄՍ-ն, ոչ էլ

Քննարկվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ միջազգային փորձի կիրառման հնարավորությունները

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմը մարտի 16-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի TAIEX ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած միջազգային փորձագետներին։ Քննարկվել են կիբեռհանցագործությունների կանխարգելման և բացահայտման արդյունավետ մեխանիզմների զարգացմանը վերաբերող հարցեր։ Ընդգծվել է նոր տեխնոլոգիաների պայմաններում իրավապահ մարմինների կարողությունների զարգացման ու միջազգային համագործակցության մեխանիզմների ակտիվացման անհրաժեշտությունը։ Փորձագետները ներկայացրել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կազմակերպման,

«Մարդիկ պարզապես չեն ցանկացել ենթարկվել արտաքին պարտադրանքներին»․ Արուսյակ Ջուլհակյան. «Ա1+»

«Ես միշտ մտածել եմ այն մասին, թե մեր ժողովուրդն ինչու է օրինապահության խնդիր ունեցել։ Ինքս ինձ համար երկու հիմնական պատճառ եմ գտել՝ առաջինն այն է, որ երկար ժամանակ պետություն չունենալով, տարբեր կայսրությունների կազմում լինելով և դրսից պարտադրված օրենքներ ունենալով՝ մարդիկ պարզապես չեն ցանկացել ենթարկվել արտաքին պարտադրանքներին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Կծիկն այնքան ձիգ է կապված, որ խնդիրն այն է, թե ընտրություններից հետո որ կողմից պետք է սկսենք քանդման գործընթացը»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում խոսելով հունիսի 7-ին ընտրություններով գործող քաղաքական ուժին հեռացնելու պարագայում նոր իշխանության առջև հառնող խնդիրները լուծելու մասին՝ ասաց․ «Այդ կծիկն այնքան ձիգ է կապված, որ խնդիրն այն է, թե որ կողմից պետք է սկսենք քանդման գործընթացը։ Բոլոր եղանակներով պետք է քանդենք և պետք է կարողանանք լուծումներ գտնել։ Իրավունք հասկացությունը

Հրապարակվել է Երուսաղեմի Հին քաղաքում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում ընկած իրանական հրթիռի բեկորների լուսանկարը

Այսօր Երուսաղեմի Հին քաղաքում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում ընկած իրանական հրթիռի բեկորները։ Լուսանկարը հրապարակվել է Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերի ֆեյսբուքյան էջում։

Ռուզաննա Խաչատրյանի գործով անցնող Բադալյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց

Աննա Բադալյանին մեղսագրված է ոչ մեծ, միջին ծանրության հանցանքների կատարում, և այդ արարքների համար նախատեսված քրեական հետապնդման ենթարկելու վաղեմության ժամկետները վաղուց լրացել են, հետևաբար պետք է քրեական վարույթը կարճվի ու քրեական հետապնդումը դադարեցվի, պաշտպանեց նա։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031