Օրվա լրահոսը

Չինական ավտոբուսները եկան, բայց հաշմանդամների համար դրանք առայժմ հարմար չեն

Վաղվանից երթուղի դուրս կգան մեր երկրին չինական կողմի նվիրաբերած 249 քաղաքային ավտոբուսների մի մասը: Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի «Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ՝ քննարկելու ավտոբուսների շահագործման եւ տեխնիկական բնույթի հարցեր՝ այդ թվում նաեւ վառելիքի ծախսի նվազեցման ու հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոբուսների վրա հատուկ

ՕԵԿ–ից հեռանում է կուսակցության մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը

«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանն այլևս կուսակցության մամուլի պատասխանատուն չէ: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այսօրվանից դադարեցրել է իր լիազորությունները և կուսակցության հարցերով չի զբաղվում: Պատճառը, ըստ նրա, հասկանալի է. «Քանի որ որպես մամուլի պատասխանատու կուսակցության կողմից գնահատված չեմ ըստ արժանվույն»,- ասաց նա և պարզաբանեց, որ այդ եզրակացության է եկել, ՕԵԿ համամասնական

Րաֆֆի Հովհաննիսյան. «Կոչ եմ անում նստել ՝ քանի ուշ չէ, եւ այնպես անել, որ ամեն ընտրատարածքում մնա մեկ ընդդիմադիր թեկնածու»

«Իմ պատվերը, եթե որեւէ մեկը կասկածում է, տարակուսում է կամ հռետորական միավոր է ուզում վաստակել, իմ պատվերը գալիս է իմ խղճից, իմ հավատից եւ իմ սիրուց՝ ուրիշ ոչ մի տեղից: Պատվերներից խոսողները եւ ուրիշներին հավատաքննություններից՝ իրենք վտանգի տակ են պատվիրակատար եւ հավատաքննիչ դառնալու: Խնդրում եմ այս նուրբ, նախընտրական շրջանում չջլատենք հասարակական, հրապարակային, ընդդիմադիր, ժողովրդին պատկանող

Գիզիրյանի մոտ ընկերը զարմացավ` լսելով, որ նա էլ է պատգամավորացու

Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանին հարցրեց, թե ինչպե՞ս է գնահատում մարզի մի քանի գյուղապետերի ու մարզպետարանի դաշնակցական վարչության պետերի պատգամավորացու դառնալու փաստը: Նշենք, որ ՀՅԴ-ի համամասնական ցուցակում ընդգրկվել են գյուղվարչության դաշնակցական պետ Մովսես Մանուկյանը, ֆինանսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը, ինչպես նաև Ախուրյանի դաշնակցական գյուղապետ Արծրուն Իգիթյանը: ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի ցուցակում

ՀՅԴ գործիչների համար անհասկանալի են Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում ինքնառաջադրվեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը պայքարելու է ՀՀԿ կողմից առաջադրվող Սամվել Ալեքսանյանի ու ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանի հետ: Թե ինչու Ր. Հովհաննիսյանն ինքնառաջադրվեց եւ չառաջադրվեց կուսակցության որոշմամբ՝ Aravot.am-ի այս հարցին պատասխանեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը .«Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական վարքագծում նման շատ բաներ կտեսնեք՝ սկսած

Հակահայկական ալիքների դեմ պայքար.Youtube – ի ակտիվիստներից Արտակի մասին

19-ամյա Արտակ Խուլյանը սովորում է ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում: Բնավորությամբ ընկերասեր է, հիշաչար չէ: «Ռեալիստ եմ, երազանքներ չունեմ, բայց ունեմ շատ նպատակներ, որոնցից մեկը լրագրությամբ առաջ գնալն է»,- ասում է նա:  Youtube – ի հայ ակտիվիստներից է, ով ստեղծել է այնպիսի ալիք, որը թույլ է տալիս հայ օգտատերերին տեղյակ լինել Youtube –ի հակահայկական կամ կեղծ

Գալուստ Սահակյան. «Երևի Վահան Հովհաննիսյանն այդ սկզբունքով է շարժվել, դրա համար էլ դիջեյների է բերում»

Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ ի°նչն է պատճառը, որ այսքան արժեզրկվել է պատգամավորի ինստիտուտը, կամ մի°թե ՀՀԿ-ն չունի բավարար ներուժ, որ անգամ շոու բիզնեսից է կադրեր բերում: Պարոն Սահակյանը պատասխանեց. «Հասարակությունն իր խնդիրների մի ահռելի մասը կապում է ԱԺ գործունեության հետ, նրան չի հետաքրքրում, որ ԱԺ պատգամավորը օրենսդիր է: Նա մտածում է, որ

«Գրականությունն ու արվեստը ոստիկանության համար տրորելու «առարկա» չէ»

 Հովիկ Չարխչյանը, Արամ Պաչյանը, Վիոլետ Գրիգորյանը, Սեդա Պապոյանը, Սեդա Շեկոյանը եւ այլք տարածել են հետևյալ հայտարարությունը. «Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» գրքի համար հարցաքննել են Ռազմական ոստիկանությունում, ապա Երևանի Կենտրոնի քննչական բաժնում: Ռազմական ոստիկանությունը որոշել է, որ գեղարվեստական արձակը խեղաթյուրել է իրականությունը, վարկաբեկում է Հայաստանի զինված ուժերը, վիրավորում է կրոնը և հայ մայրերին: Իրենց ճաշակի

Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ ավելի լավ է ԱԺ դիջեյների բերեին, քան նրանց, ում իշխանությունները պատրաստվում են բերել

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում Aravot.am-ը ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել այն փաստը, որ ներկայումս ականատեսն ենք լինում պատգամավորի ինստիտուտի արժեզրկման, քանի որ մինչև համամասնական ցուցակները կազմելը՝ խոսակցություններ կային այնտեղ դիջեյների ընդգրկման մասին, իսկ ցուցակների հրապարակումից հետո արձանագրեցինք այնպիսի մարդկանց ներկայություն, որոնք արդեն հասցրել են հասարակության շրջանում արժեզրկվել: Այս կապակցությամբ պարոն Հովհաննիսյանն

Վահան Հովհաննիսյանի վարորդը տուգանվել է

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 23-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Հովհաննես Ամիրյանին, ով «Տոյոտա Կորոլա» մակնիշի 032 օօ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդն է, ենթարկել են վարչական պատասխանատվության՝ 30.000 դրամի չափով: Պատճառը երթևեկության կանոնները խախտելն է եղել՝ «բաժանարար գոտին չնախատեսված վայրում հատելը»: Հիշեցնենք, որ ինչպես արդեն հաղորդել էր  Aravot.am-ը, երեկ կեսօրին ֆոտոլրագրող Գագիկ

Լեռնիկ Ալեքսանյան. ՀՀԿ ցուցակը միտված է հասարակության միավորմանը

ՀՀԿ-ական պատգամավոր  եւ կուսակցության համամասնական ցուցակի 113-րդ համար Լեռնիկ Ալեքսանյանն այսօր «Տեսակետ» ակումբում անդրադառնալով առաջիկա ընտրությունների առանձնահատկություններին՝ ասաց, թե ամեն մի ընտրություն իր առանձնահատկությունն է ունենում եւ այս ընտրությունն էլ կտարբերվի նախորդներից, ընդ որում՝ մեծապես, «որովհետեւ ՀՀ նախագահի կողմից շատ լուրջ խնդիր է դրվել կառավարության եւ կուսակցության, պետական մարմինների առջեւ՝ ավելի լավ ու բարեփոխված՝ ազատ, արդար

Էքստրիմը նաեւ բացահայտումներ է անում

Ըստ Գոռ Հովհաննիսյանի՝ Հայաստանը չբացահայտված տեսարժան վայրեր շատ ունի: Դրանք հետաքրքիր են ոչ միայն հայերին, այլեւ՝ օտարերկրացիներին, որոնք պարզապես հոգնել են միայն Գառնին ու Սեւանն այցելելուց:   Այսօր Հայաստանում գործում է էքստրեմալ սպորտաձեւերի եւ տուրիզմի ակումբ: «Armenian Extreme Club»-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանը պատմում է, որ իրենք զբաղվում են արշավներով եւ փորձում այն զարգացնել Հայաստանում: «Հասարակական կազմակերպություն

Ավտովթար Երևանում. կա վիրավոր (տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.00-ի սահմաններում Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցում, իրար են բախվել 32-ամյա Ռուդիկ Հովեյանի վարած «Միցուբիշի Շառլոտ» մակնիշի 29 ՏՏ 550 համարանիշի և 41-ամյա Հրաչյա Մելքոնյանի վարած «ՎԱԶ 2102» մակնիշի 15 ՍԼ 310 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «ՎԱԶ 2102»-ը դուրս

ՆՈՒՅՆ ԳԵՏԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ Գլուխ երրորդ ՆՈՒՅՆ ԳԵՏԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ Չնայած պատմությունը կրկնվելու հատկություն ունի, պարսիկների ու մեր թշնամությունը չկրկնվեց եւ Ավարայրով սահմանափակվեց, իսկ ինչ վերաբերում է փղերին, մենք, ի դեմս Հրանտ Վարդանյանի, էսօրվա օրով ահագին փող ենք ծախսում եւ հնդստաններից էդ բարի ու խաղաղասեր կենդանուն իր էգով հանդերձ բերում ենք Հայաստան՝

Հայաստանի իշխանությունները լի են վճռականությամբ անցկացնելու ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները

Հայաստանի իշխանությունները լի են վճռականությամբ մեր երկրի նորանկախ պատմության մեջ անցկացնելու ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները: Այս մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում: «Ազատ և թափանցիկ ընտրությունները խիստ կարևոր քաղաքական խնդիր են մեր պետության համար: Երբևէ մեր հանրությունն այսքան չի կարևորել այդ հանգամանքը, որքան այս ընտրությունների ժամանակահատվածում, քանի

Վերլուծաբանները՝ «նսեմացված» ՀՀԿ-ի եւ «փչացած» հարցումների մասին

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը եւ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր «Հայելի» ակումբում գնահատեցին կուսակցությունների համամասնական ցուցակները: Կարեն Քոչարյանն այն համոզմանն է, թե ՀՀԿ-ն շատերին է հիասթափեցրել. «Ցուցակի առաջին տասնյակում կարծես թե խնդիր չկա, բայց 15-րդ տեղից պատկերն այլ է: Պետք էր ներառել երիտասարդ եւ գոնե տառաճանաչ մարդկանց, այլ ոչ թե օլիգարխների: Միայն մեկ-երկու նոր դեմքերով հարցը

«Հաճախ հանդիպում են գարեջրի շշին «փաթաթված» ինքնամոռաց պարող աղջիկներ»

«Հայ աղջիկը ժամացի վայրերում չի նայվում»,- կարծում են շատ հայ տղաներ՝ ժամանցի վայրերն էլ նկատի ունենալով կազինոները, գիշերային ակումբները, բարերը:    Հարցման ընթացքում աղջիկների մեծ մասը ժխտեցին. իրենք ժամանցի վայրերում չեն լինում, բացառությամբ` սրճարաններից, մասամբ էլ կարաոկեներից: Սակայն Լուիզան,  որպես ականատես, հաստատում է, որ Հանրապետության հրապարակում կազմակերպվող դիսկոտեկների ժամանակ աղջիկները չեն զիջում տղաներին` ո՜չ թվով,

Դաշնակցությունը կոալիցիա կկազմի՞, թե՞ ոչ

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի համոզմամբ, նոր խորհրդարանն ավելի խայտաբղետ է լինելու ու ընդդիմությունն ավելի մեծ կշռով է ներկայացված լինելու: Այս մասին այսօր «Peoplemeter» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Ա. Շահբազյանը: Նա կարծիք հայտնեց, որ կոալիցիան ներկայացնող ցուցակներից մեծ փոփոխություններ ակնկալելը դժվար է.«Այլ խոստումներ ու ցանկություններ եղան, թե խորհրդարանն ավելի աշխատունակ կդարձնեն, կարող էին ամբողջությամբ խորհրդարանական

Նախընտրական ասֆալտ՝ միայն «թաղապետարան» տանող ճանապարհի՞ն

Այս օրերին մայրաքաղաքի վարչական շրջանների տարբեր թաղամասերում նախընտրական ասֆալտապատման բուռն աշխատանքներ են կատարվում: Նորք-Մարաշ վարչական շրջանի կենտրոնական՝ Արմենակյան փողոցում, արդեն մի քանի օր է ասֆալտը տեղ-տեղ կտրատել են, որ լիցք անեն: Aravot.am ահազանգած այս համայնքի բնակիչներից մեկը՝ Կարեն Արիստակեսյանը, դժգոհություն հայտնեց, որ ասֆալտը «կարկատում» են միայն կենտրոնական փողոցում՝ անտեսելով երկրորդական փողոցները: Բնակչի խոսքերով, մնացած փողոցներն

Մովսես Դեմիրճյան. Պարզ կդառնա, թե որ թերթը ում պատվերն է կատարում

Այսօր «Նովոստի»  կենտրոնում ասուլիս կայացավ «Տպագիր մամուլի մոնիթորինգ՝ խորհրդարանական ընտրությունների շրջանում» ծրագրի շրջանակներում: Այն  իրականացնում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան՝ ԵԱՀԿ գրասենյակի կողմից իրականացվող եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական գործընթացներին» ծրագրի շրջանակներում: Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթեւիկ Փիրումյանը նշեց, որ  կդիտարկվեն «Առավոտ», «Իրատես դե Ֆակտո», «Ազգ», «Իրավունք», «Հայոց

ՀԱԿ ակտիվիստների դատավարություն. «Ցուցմունքս ինքս ինձ թելադրել եմ»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Գագիկ Պողոսյան) այսօր շարունակվեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով վկաների հարցաքննությունը: Անցյալ տարի օգոստոսի 9-ին Խնկո-Ապոր անվան գրադարանի դիմաց խցանման մեջ հայտնված «Ապոլլոն» տաքսի սերվիսի վարորդ, ներկայումս գործազուրկ Անդրանիկ Պողոսյանը ճանաչվել էր վկա եւ դատարանում ասաց,

Գագիկ Ջհանգիրյան. «Լեգիտիմացնում են հետին թվով» (Տեսանյութ)

Այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը եւս մեկ անգամ անդրադարձավ օրերս խորհրդարանում բավականին աղմկահարույց  կերպով ամբողջությամբընդունված՝ «ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծին: Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա նոյեմբերին ՀԱԿ-ը բավականին ծավալուն տեղեկանք էր հրապարակել՝ ապացուցելով այդ օրենքի հակասությունները  ՀՀ Սահմանադրության հետ: Պարոն Ջհանգիրյանն այսօր մեկ անգամ եւս վկայակոչեց

Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում է աննախադեպ ընտրություններ, եւ արդյունքում՝ համամասնական քվեների 25%-ը

«Այլեւս չկա «Ժառանգություն», չկա «Ազատ դեմոկրատներ», չկա քաղաքացիական սեկտոր. կա հավաքական, միավորված թիմ, որ միասին յուրաքանչյուրը պիտի իր լուծը վերցնի եւ տանի դեպի հաղթանակ»՝ այսպես բնորոշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այն «քաղաքական միավորը», որը ձեւավորվել է «երկարատեւ եւ աննախադեպ երկունքից հետո», եւ որը, ըստ պարոն Հովհաննիսյանի՝ ընտրությունների արդյունքում կստանա համամասնական քվեների առնվազն 25 տոկոսը:

ՕԵԿ-ը կկրկնապատկի՞ իր ներկայացվածությունը

«Չորրորդ գումարման ԱԺ–ի ժամանակ ՕԵԿ–ը բավականին շատ օրենսդրական աշխատանքներ կատարեց: Դժգոհ ենք այնքանով, որ 50-ից ավելի նախաձեռնությունների հեղինակ էինք, բայց կյանքի կոչվեցին նրանցից ոչ բոլորը»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Մեկնաբանելով տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքում ՕԵԿ-ի ոչ առաջին հորիզոնականներում հայտնվելը՝ տիկին Բիշարյանը նշեց. «Մեր երկրի 20-ամյա անկախության ընթացքում ՕԵԿ–ն ունի 15

ՀՀ քաղաքացիները առանձնապես հետաքրքրված չեն կուսակցություններով (Տեսանյութ)

Ընտրությունների նախաշեմին տարբեր կազմակերպություններ հարցումներ են իրականացնում՝ պարզելու հասարակության տրամադրվածությունն այս կամ այն կուսակցության վերաբերյալ և կուսակցությունների հնարավորություններն ԱԺ-ում հայտնվելու կապակցությամբ: Օրինակ՝ երեկ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը հրապարակեց իր կատարած հարցումների արդյունքները, որտեղ գրեթե բոլոր հարթություններում առաջատար էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Օրինակ՝ ՀՀ քաղաքացիների 78 տոկոսն իրազեկ է ԲՀԿ-ի մասին, մինչդեռ 71 տոկոսն է իրազեկ

Արարատ Զուրաբյանին առաջարկվել էր գլխավորել «Ազատ դեմոկրատների» ցուցակը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը «Տեսակետ» ակումբում կայացած իր ասուլիսում անդրադառնալով «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համամասնական համատեղ ցուցակի ձեւավորման սկզբունքներին եւ պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այդ ցուցակն ավելի շահեկան է «Ազատ դեմոկրատների» համար, քան «Ժառանգության», որովհետեւ վերջինիս անդամները՝ Արմեն Մարտիրոսյան, Լարիսա Ալավերդյան բավականին ստորին տեղերում են հայտնվել, ասաց, թե համամասնական ցուցակը ձեւավորվել

Գագիկ Ջհանգիրյան. «Կարո՞ղ է մտածում եք, որ մենք սարսափած ենք այդ օրենքից» (Տեսանյութ)

«Կարո՞ղ է դուք մտածում եք, որ մենք սարսափած ենք այդ օրենքից ու հիմա, չգիտեմ ինչ ենք եղել…»- լրագրողների դիտարկմանը՝ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը չկար, բայց դա չխանգարեց իշխանությանը, որպեսզի գործեն իրենց հարմարությամբ, ու կա՞ն արդյոք հիմա 2008-ի իրադարձությունների կրկնության մտավախություններ, ասաց ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը: Ի

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ 4-րդ գումարման խորհրդարանը սկսեց և ավարտվեց օրինազանցությամբ

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների օր էր: Առաջինը լրագրողների հետ հանդիպեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը: Մինչ հարցուպատասխանին անցնելը, խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հայտարարեց. «Ուզում եմ վերականգնել իմ իրավունքը, որը պարոն Նիկոյանն իր դիրքի չարաշահումով խլել էր ինձնից»: Այնուհետև տիկին Ալավերդյանը հայտնեց. «Ափսոս, որ 4-րդ գումարման խորհրդարանը սկսվեց և ավարտվեց օրինազանցությամբ»: «Ժառանգության » պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ շարունակեց. «Չորրորդ

«Մինչեւ 100-ամյակս չլրանա, ես էն աշխարհ գնացողը չեմ». Վոլոդյա Վարդանյան

96-ամյա Վոլոդյա Վարդանյանը ապրում է Վարդենիսի Ակունք գյուղում: Զբաղվում է այգեգործությամբ, իսկ 2007թ-ից՝ 91 տարեկան հասակում սկսել է ստեղծագործել. «2006 թվականին, երբ մահացավ կինս, կարծես շատ բան փոխվեց իմ կյանքում: Ամիսներ շարունակ ոչինչ չէի զգում, միայն դատարկություն, ներքին ձայն ու խոր լռություն: Այդ ժամանակ էլ ձեռքս վերցրի գրիչը ու սկսեցի գրել: Առաջին բանը, որ հանձնեցի

«Ազատ դեմոկրատներն» ակնկալում են նվազագույնը 20 տոկոս ստանալ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Ժառանգություն» կուսակցության հետ համատեղ հանդես գալու վերաբերյալ՝ ասաց, թե բանակցությունները վաղուց էին սկսվել, եւ միակ ուժն էր, որ գաղափարապես շատ մոտ էին կանգնած ազատ դեմոկրատների հետ, նաեւ խնդիր կար ընդհանուր գաղափարների եւ խնդիրների շուրջ համախբվել՝ ավելի հեռանկարային համագործակցություն ապահովելու համար։ Նա շեշտեց

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031