Օրվա լրահոսը

Տավուշից «Առավոտ»-ին մեծ բարեւ

Ապրիլին լրագրողների մի մեծ խումբ մեկնել էր Սյունիք՝ մարզի առօրյային ծանոթանալու եւ հայրենի իշխանությունների ուշադրությունը Սյունյաց երկրի հոգսերին դարձնելու մտադրությամբ: Գարնանը հույս ունեինք, որ հաջորդ անգամ Տավուշի մարզ ենք գնալու, որովհետեւ այս մարզն էլ սահմանի բերանին է՝ պատերազմ տեսած ու հոգսաշատ: Մարզի ղեկավարության հետ լրագրողների այցը համաձայնեցնելու մեր բազմաթիվ փորձերը ապարդյուն անցան՝ առջեւում խորհրդարանական ընտրություններն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ ՆՈՐԻՑ ՄՆԱՑ ՊԱՏԻՑ ԿԱԽՎԱԾ…

Այսօրվա ողբերգական վիճակի մեջ հայտնված հայ մարդը այլեւս չի հավատում, որ երբեւէ Հայաստանը կդառնա զարգացած երկիր։ Հուսահատությունը, անհավատությունը, Հայաստանից հեռանալու մտորումները դարձել են հասարակության մշտական կենսավիճակը։ 20-րդ դարի երկրորդ կեսի պատմությունը ապացուցեց, որ երկրների զարգացման համար անհրաժեշտ երաշխիք է իրական ժողովրդավարական համակարգ եւ կոմունիկացիոն զարգացած ցանց ունենալը։ Որքան էլ տարօրինակ թվա, զարգացման այս բանալին միակն

ՀԱՆՁՆ ՉԱՌԱՆ ԽՓԵԼ ՆՐԱՆ ԹԻԿՈՒՆՔԻՑ

Բանաստեղծուհին դեռ նոր էր ավարտել իր քառյակը գրելը, երբ անսովոր շրխկոցից վեր թռավ։ Տանը ոչ ոք չկար։ Եվ, բնականաբար, այդ շրխկոցը տակնուվրա արեց առանց այն էլ փխրուն կնոջ սիրտը։ Ո՞վ կա տանը, մտածեց, սակայն չհամարձակվեց տեղից վեր կենալ։ Գրիչն ընկած էր գետնին եւ մահվան (չգիտես ինչու մահվան մասին մտածեց) թատերականացված տեսարանը պատրաստ էր։ Շրխկոցը նորից

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հարցազրույց ՀՀ սոցապ նախարար Գագիկ Եգանյանի հետ 1999 թվականի մայիսի 25-ին ՀՀ կառավարությունը «Ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործման մասին» թիվ 350 որոշումն է կայացրել։ Ընտանեկան նպաստի համակարգում մի շարք փոփոխություններ են կատարվելու։ ՀՀ սոցապ նախարար Գագիկ Եգանյանն այս շաբաթվա ընթացքում կհանդիպի հանրապետության բոլոր մարզերի գյուղապետերի, համայնքների ղեկավարների հետ եւ մեթոդական ցուցումներ կտա հետագա աշխատանքի վերաբերյալ։ Երեկ

Տեսեք, ո՜վ է եկել

Հերթական անգամ, ասում են՝ այս անգամ հանրապետության նախագահի հրավերքով, հունիսի 7-ին Հայաստան ժամանեց հայտնի գործարար Ջոն Հանթսմանը։ Որպես գործարար Հանթսմանը առաջիններից մեկն է եղել, որ լուրջ ներդրում կատարեց մեր հանրապետությունում՝ հայկական կողմի հետ ձեւավորելով «Հանթսման-Հայաստան» հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը։ Հայտնի գործարարին Հայաստան բերող ինքնաթիռի վայրէջքի մասին մի քանի տարբեր ժամեր նշվեցին։ Սակայն վայրէջքի ճշգրիտ ժամը ոչ

Դանակահարվել է վստահված անձ

Գյումրիում ընտրական ամենամեծ անակնկալը թիվ 63 ընտրատարածքի արդյունքներն էին։ Նախկին մարզպետ Արարատ Գոմցյանը, որը մինչեւ այսօր էլ շարունակում է վերահսկել մարզպետարանի աշխատանքը, ընտրությունների արդյունքում հայտնվել է 6-րդ տեղում՝ հավաքելով ընդամենը 411 ձայն։ Մինչդեռ, ըստ ականատեսների, մայիսի 29-ին Գիտությունների ազգային ակադեմիայի Գյումրիի մարզային բաժանմունքի շենքում, կատարելով «Ընտրական օրենսգրքի» պահանջները, Արարատ Դվինիչը հավաքել էր մարզային վարչակազմը ներկայացնող

ԻՆՉՊԵ՞Ս ԱՆՑԿԱՑՐԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՐԶՊԵՏԸ

Հարցազրույց Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանի հետ -Պարոն Կարապետյան, նախընտրական ընտրարշավը եւ հետո ընտրություններն ինչպե՞ս անցան մարզում։ – Մեր մարզն այն մարզերից է, որտեղ ընտրությունների ընթացքում արտառոց բաներ տեղի չունեցան։ Շատ նորմալ է անցել, շատ հանգիստ։ Ես իհարկե լսել եմ, տարբեր տեղերում տարբեր բաներ են խոսում, գյուղեր են բոյկոտել եւ այլն։ Նման բաներ մեր մարզում չի

Ամեն թեկնածու ասում է՝ ես եմ հաղթել

1995-ի խորհրդարանական ընտրություններից այս կողմ ազգովի խոսում ենք, թե ինչպես է պետք հաջորդ ընտրությունն անցկացնել, իսկ այն, ինչ տեղի է ունեցել այս անգամ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող թիվ 15 ընտրատարածքում, միարժեքորեն մեկ եզրակացության է բերում, թե ինչպես չի կարելի ընտրություն անցկացնել։ Սա հաստատապես այն դեպքն է, որ պիտի անպայմանորեն մեղավորները պատժվեն, թեկուզեւ ընտրական գործընթացի նկատմամբ անպատասխանատու

ՎԱՐՉԱՊԵՏԸ, ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՆ Է

Այս հարցազրույցը ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանի հետ տեղի է ունեցել հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, Մինսկ-Երեւան օդանավում։ Բայց անախրոնիզմ կարծես չկա. նրա հրաժարականի դիմումը առայժմ նախագահը չի ստորագրել։ Զրույցի սկզբում պրն վարչապետը այն կարծիքին էր, որ երեքշաբթի օրը լույս տեսնելիք այս նյութն արդեն իսկ հնացած կլինի։ Բայց պաշտոնյաների կանխատեսումները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը։

ՍԴ ԴԻՄՈՂ ՉԿԱ

Սահմանադրական դատարանի բարձրաստիճան մի պաշտոնյա «Առավոտին» հայտնեց, որ չնայած բազմաթիվ հայտարարություններին, դեռեւս ոչ մի թեկնածու պաշտոնապես չի դիմել ՍԴ, որպեսզի ընտրությունների արդյունքները վիճարկվեն։ Թեպետ՝ բազմաթիվ են ՍԴ այցելող թեկնածուները, որոնց կոնսուլտացիաներ են ներկայացվում։ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ՀՅՈՒՐ Անցյալ տարի որեւէ մեկը չէր կարող կանխատեսել, որ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին սատարած թեկնածուներից որեւէ մեկը երբեւիցե կարող է հայտնվել

«Քրեականները չեն ընտրվել, նշանակվել են»

Համոզված է Ազատ Արշակյանը Ում ում՝ բայց քաղաքական հոդվածներով կրկնակի դատված, բանտերում մոտ 10 տարի անցկացրած Ազատ Արշակյանի համար, այսպես կոչված՝ «հեղինակությունները», որ տպավորիչ հաղթանակ տարան մեծամասնական ընտրակարգով՝ չպիտի ինչ-որ արտառոց երեւույթ լինեին։ Բայց բավական տխուր բաներ ասաց ե՛ւ նրանց, ե՛ւ այս ընտրությունների մասին։ «Նորերի նկատմամբ անվստահության պատճառն այն է, որ չենք վստահում նրանց քաղաքացիական

ԴՈՒ՝ ՄԵՐ ՎԵՐՋԻՆԸ՝ ԽԻՍՏ ԻՄԱՑԱԲԱՐ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱԿԸ՝ ՀԱՄԵՆԱՅՆ ԴԵՊՍ

Այս Ազգային ժողովի վերջին եռօրյան սկսելու առաջին օրվա փորձն անհաջող էր՝ ընդամենը 75 պատգամավոր էին գրանցվել։ Հետաքրքիր ու հակասական մթնոլորտ է այժմ ԱԺ-ում։ Բավական ճնշող է՝ զմռսված դռներ, իրենց թղթերը ցելոֆանե տոպրակներով դուրս բերող պատգամավորներ։ Միաժամանակ շատերն իրար շնորհավորում են՝ չէ որ այս ԱԺ-ի կազմից 43-ը վերընտրվել են։ Մեկն, ասենք, «Հայհրուշակի» խորհրդի նախագահ Հարություն Ղարագյոզյանն

ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ՝ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

Այս փաստերը, որ ներկայացնում ենք Տավուշի մարզի 74 ընտրատարածքի վերաբերյալ, ճշտել ենք այնտեղ առաջադրված մի քանի թեկնածուների հետ։ Ընդ որում, ներկայացվածը մեր ձեռքի տակ եղած տվյալների չնչին մասն է լոկ։ Ընտրությունը կատարել ենք հետեւյալ սկզբունքով՝ մատնանշել այն փաստերը, որոնք այս օրերին իշխանավորների շրջանառության մեջ դրված թեզերի լավագույն հերքումն են։ Բանակը հրահանգված չի քվեարկել Բերդի եւ

ОН НЕ ПИНОЧЕТ․ ЕГО ФАМИЛИЯ-СТЕПАШИН․

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում, որը տեղի ունեցավ հունիսի 4-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, առաջարկությունների պարբերականությամբ եւ օրիգինալությամբ աչքի ընկան ադրբեջանցիները։ Ըստ նախատեսվածի՝ խորհրդի նիստն այս անգամ պետք է նախագահեր Թուրքմենստանի վարչապետը, որը, սակայն, բացակայում էր։ Ադրբեջանի պատվիրակությունն անմիջապես առաջարկեց նիստը վարել ՌԴ վարչապետ Սերգեյ Ստեպաշինին։ Վերջինս բարեկրթորեն շնորհակալություն հայտնեց՝ հուշելով, որ նման իրավիճակներում սովորաբար

ԼԱՎ ԼՈՒՐ

Աշխատանքային ուղղիչ հիմնարկից վերջապես տուն վերադարձավ «Հայոց ազգային կոնգրես» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ, Հայաստանի կոմերցիոն բանկերի ասոցիացիայի հիմնադիր, Հայաստանի ձեռնարկությունների, կոոպերատորների եւ վարձակալների հանրապետական միության նախագահ Մյասնիկ Հակոբյանը։ Մյասնիկ Հակոբյանը անկախ Հայաստանի բանտերում նստեց 6,5 տարի։ Հիշեցնենք նաեւ, որ նա 91-ին անկախ հանրապետության անդրանիկ նախագահական ընտրություններում եղել է նախագահի հավակնորդներից մեկը։ ՎԱՏ ԼՈՒՐ Հունիսի 5-ին, ժ.

ՀԱՋՈՐԴ 4 ՏԱՐԻՆԵՐԻ ՄԵՐ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ

ԱԺ-ի գրախանութում վաճառվում է Սերգեյ Գալոյանի «Հանցագործ աշխարհի անատոմիան» գիրքը, որտեղ խիստ այժմեական տեղեկություններ կան հեղինակությունների, «նակոլկաների» նշանակության եւ այլնի վերաբերյալ։ Ներառված է նաեւ գողական ժարգոնի բառարանը, որն ուսումնասիրելն ուղղակի անհրաժեշտ է լրագրողներին՝ շուրջ 20 նոր պատգամավորների ելույթները հասկանալու համար։ ՍԵՐՈԲԻՉԸ ՍԽԱԼՎԵՑ Մեծամասնական ընտրակարգով ընտրված «Միասնության» 33 պատգամավորներից միայն 4-ն են ՀԺԿ անդամներ՝ Սամսոն Սարգսյանը,

«ՎԻՆԵՏԿԱ» ԿԱՆԳՆԱԾ՝ ՊՊԶՈՂՆԵՐԻՆ Ի ՀԻՇԱՏԱԿ

Երեկ ժամը 17.30-ին, երբ պարզ դարձավ, որ չի հաջողվի ԱԺ վերջին եռօրյան սկսել, Խոսրով Հարությունյանն ամբիոնից ափսոսանք արտահայտեց, որ հնարավորություն չեղավ մեկը մյուսին շնորհակալություն հայտնելու համատեղ աշխատանքի համար. «Ինչո՞ւ չէ, նաեւ ավանդույթներ ներդնելու։ Օրինակ ես այսպիսի միտք ունեմ. կարծում եմ, շատ լավ կլինի, այս խորհրդարանն ամբողջ կազմով մի հատ լուսանկարվի՝ մուտքի աստիճանների վրա։ Ուղղակի թողնենք

«ԱՆՆԱ ԿԱՐԵՆԻՆԱՆ» ԵՎ «ՈՒԼՅԱՆՈՎԻ ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆԸ»

Ուսանողի հագուկապը կախված է նրանից, թե որ բաժնում է սովորում։ Օրինակ, եթե ժուռնալիստ ես, արեւելագետ կամ հատկապես հայ բանասեր, ուրեմն «նամուսով ես, բարոյական եւ մաքուրով տուն տանելու»։ Եթե ռոմանագերմանականից ես կամ ռուս բանասեր՝ բնութագիրդ լսելով, դժվար թե ուրախանաս։ Շատ դժվար է ԵՊՀ-ի ուսանողուհի լինել. դա նշանակում է, որ ամենուր, համալսարանի որ անկյունում էլ գտնվես, քեզ

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆՔ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ՉԵՌՆՈՄՈՐՍԿԻՑ

Հարցազրույց Այդին Մորիկյանի հետ -Ինչպե՞ս եք վերաբերվում ԱԺ այս ընտրություններին: – Հանգիստ: Եղավ այն, ինչ պետք է լիներ եւ այնպես, ինչպես պետք է լիներ: Ոչ մի արտառոց բան, ըստ իս, տեղի չի ունեցել: – Հապա ցուցակների հետ կապված խնդիրնե՞րը: Երբ մարդկանց փաստորեն զրկում էին իրենց սահմանադրական կարեւորագույն իրավունքից՝ ընտրելու իրավունքից: – Ընտրելու սահմանադրական իրավունքից մարդիկ,

Երբ լոռեցին է լոռեցուն «լոռեցու» տեղ դնում

Վանաձորի կապի հանգույցի աշխատանքներին առնչվելիս կամա-ակամա գալիս ենք այն եզրակացության, որ «ԱրմենՏել» կոչվածի նպատակը ոչ թե քաղաքացիներին սպասարկելն է, այլ՝ ալան-թալանը։ Դեռեւս 12.05.99 թ. «Առավոտում» տպագրված «Հերթական անակնկալը «ԱրմենՏելում» հոդվածում նշել էինք, որ Վանաձորի կապի հանգույցի մի բաժանորդից, որը ցանկանում էր մուծել ապրիլ ամսվա հեռախոսավարձն ու միջքաղաքային խոսակցությունների գումարը, հանգույցի աշխատողները հրաժարվում են վարձն ընդունել,

Օրինախախտումը քողարկվում է իրավաբանական հակասությամբ

«Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության (ՊՓԲԸ) կոլեկտիվը դառնալով անօրինականության զոհ՝ տարեկան կկրի 100 հազար դոլարի վնաս։ 1997 թվականին ՊՓԲԸ-ի նախկին ղեկավարությունը շահաբաժին ստանալու ակնկալիքով «Հայագրոբանկի» հիմնադիր կապիտալի հաշվում ներդրել է 400 հազար դոլար՝ փոխարենն ստանալով 242 հազար 928 բաժնետոմս։ Նշված գործարքը կատարվել է ՀՀ օրենսդրության խախտմամբ։ Գործարքին ձեռնարկությունը մասնակցել է առանց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի

ՀՈՒՅՆԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ

Մայիսի 19-ը հույների ցեղասպանության օրն է: 1916 թվականի մայիսի 19-ին, այնուհետեւ հաջորդ տարում Պոնտոսի շրջանում, Թուրքիայի տարածքի այլ շրջաններում երիտթուրքական նույն կառավարությունը, որը մեկ տարի առաջ իրագործել էր հայերի ցեղասպանությունը, սկսեց նաեւ հույների ցեղասպանությունը: Այստեղ այդ ժամանակ մոտավորապես մեկուկես միլիոն հույն էր բնակվում, որոնց մի մասին թուրքերը կոտորեցին, մյուս մասին ծովը լցրեցին, այսպիսով ոչնչացնելով 400-

«ԱՂԲՅՈՒՐՍ» ԴՈ՛Ւ ԵՍ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գ. Դանիելյանի ու նախաքննության, հետաքննության օրինականության հսկողությունն իրականացնող վարչության պետ Ս. Մանուկյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսը դատախազության նախընտրական-հետընտրական գործունեությանն էր վերաբերում։ Ս. Մանուկյանը տեղեկացրեց, որ դեռեւս մայիսի 6-ին գլխավոր դատախազի տեղակալը շրջաբերական նամակ էր իջեցրել տարածքային դատախազներին, ընտրությունների նախապատրաստական շրջանն ուղեկցող բոլոր տեսակի իրավախախտումներին «հետեւելու» մասին։ Մայիսի

«ԳԱՂԱՓԱՐԸ՝ ՄԵԶՆԻՑ, ԲԵՆԶԻՆԸ՝ ՁԵԶՆԻՑ»

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցներից է։ Ստեղծվել է 1919 թվականին եւ ենթադրում է սոցիալական եռակողմ համագործակցություն՝ տվյալ երկրի կառավարություն, արհմիություններ եւ գործատուներ (որոնք երեքն էլ ԱՄԿ-ի համար հավասար գործընկերներ են)։ Այս նպատակին է ուղղված նրա գործունեությունը միջազգային աշխատանքային նորմերի վավերացման եւ իրագործման, աշխատանքային եւ սոցիալական ասպեկտներին վերաբերող տեղեկատվության հավաքագրման եւ վերլուծության ասպարեզներում։ ԱՄԿ-ն

ՋՐԱԳԻԾՆ ԻԲՐԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ենթադրվում էր, որ այսօր Համաշխարհային բանկի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը Վերին Արտաշատ գյուղում մասնակցելու էր ոռոգման ջրագծի բացման արարողությանը։ Այդպես էին կարծում բազմաթիվ լրագրողներ, որ հավաքվել էին արարողությունը լուսաբանելու համար։ Այդպես էին մտածում բազմաթիվ գյուղացիներ, որ դաշտ ու այգի թողած, հավաքվել էին ջրաբաժանի մոտ։ Այդպես էին մտածում բազմաթիվ պաշտոնատարներ, որ նույնպես եկել էին հանդիսությանը մասնակցելու համար։

ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ԲԼԵՅԱՆԻ ՀԱՐՑԸ

Երկուշաբթի Վերաքննիչ դատարանը քննարկելու է Աշոտ Բլեյանի փաստաբանների դիմումը՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Ա. Բլեյանի փաստաբան Տիգրան Ջանոյանը գտնում է, որ դատարանի որոշումը՝ որպես խափանման միջոց կալանք ընտրելը, անհիմն է։ Նույն կարծիքին է Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդը, որը երեկ հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Լոռու

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է

«Առավոտին» հայտնի է դարձել, որ ըստ երեւույթին, Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, հակառակ հայտարարվածի, Հայաստան չի ժամանի։ Առայժմ շուրջ մեկ ամիս հետո նախատեսված այցը հետաձգվում է Ամենայն հայոց Գարեգին Ա կաթողիկոսի հիվանդության պատճառով։ Շատ հավանական է, որ այցն ընդհանրապես չկայանա։ ԼԵԳԵՆԴՆԵՐ ՄԵՐ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ-1 Կոտայքի մարզի թիվ 60 ընտրատարածքում համոզիչ հաղթանակ տարած «Սկյուռիկ» ՍՊԸ-ի տնօրեն

ԼԱՎ ԼՈՒՐ

Շարունակվում են փնտրտուքները, թե նոր խորհրդարանի կազմի համեմատ ինչ փոփոխություններ է կրելու օրինաստեղծ աշխատանքը։ Այսպես, ԱԺ 3-րդ սխոդկայի առաջին եռօրյա ռազբիրատների ժամանակ կընդունվի «ՀՀ օրենքը պատգամավորներին սխալ հանելու մասին»։ Գուցե օրենքները «քսիֆներ» վերանվանվեն։ Կընտրվեն մշտական հանձնաժողովներ նայողները։ Այս ամենը ժողովրդի ընտրյալները կորոշեն՝ ճկույթներով սեղմելով «հարց չկա» (այո), «ձեւ չկա» (ոչ) կամ «քյաստըմ» (ձեռնպահ) կոճակները։ ԱԺ

«Ի՞նչ անեի, պաշտոնից հրաժարվեի՞…»

Հարցնում է Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը – Պարոն Քոչինյան, դուք Լոռու մարզում «Միասնություն» դաշինքի կառույցի ղեկավարն եք։ Խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում ձեր այդ դիրքը չազդե՞ց ընտրությունների ընթացքի վրա, դեր չխաղա՞ց։ – Իսկ ինչո՞ւ չպիտի ազդեր, իսկ ինչո՞ւ չպիտի խաղա… – Իսկ ինչպե՞ս ազդեց։ – Ցանկացած կուսակցություն, այնպես էլ Հանրապետական կուսակցությունը նորմալ քաղաքակիրթ ձեւով անց է

Հարցազրույց ոտքի վրա

Սպիտակի քաղաքապետ Սուրեն Ավետիսյան – Պարոն Ավետիսյան, շնորհավորում եմ Ձեզ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։ Դուք երեւի միակ թեկնածուն եք, որ 98 տոկոս ձայներով եք ընտրվել, եւ ժողովուրդն անվերապահորեն ձեզ արժանի է համարում։ Բայց, ես հիշում եմ, որ սպիտակցի մի տատիկ նախընտրական փուլում որոշել էր ձեզ ձայն չտալ, որ չգնաք քաղաք ու Սպիտակն անտեր չթողնեք։ –

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031