Օրվա լրահոսը
Խաչիկ Ասրյան. «Իմ ձեռքերով կթաղեմ ցանկացած ռասիզմ, նացիզմ, ֆաշիզմ»
«Առավոտը» ստացել է Խաչիկ Ասրյանի արձագանքը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի իր մասին, նաեւ իր ձեռքի հայտնի շարժման մասին արված հետեւյալ մեկնաբանության վերաբերյալ: Հիշեցնենք, որ դեսպանը մասնավորապես ասել էր. «Սա բացահայտորեն կրկնօրինակում է 3-րդ ռեյխի ժեստը: Եվ նույնիսկ վիրավորական է»: Խաչիկ Ասրյանն այս կապակցությամբ ասել է. «Մեծ հարգանք ունեմ Հայաստանում առաքելություն իրականացնող բոլոր դեսպանների գործունեության հանդեպ,
Դինքի սպանության մասին գրքի հեղինակը կրկին ազատության մեջ է
«Ճշմարտությունն ու իրականությունը բանտարկելն անհնար է», – հայտարարում է Նեդիմ Շեները։ Գրեթե մեկ տարի բանտում անցկացնելուց հետո չորս թուրք լրագրողները կրկին ազատության մեջ են: Բանտի դարպասների մոտ հեղաշրջման մեջ մեղադրված լրագրողներին դիմավորել են ոչ միայն ընտանիքի անդամները, այլեւ տասնյակ աջակիցներ ու գործընկերներ` «Ազատ մամուլն անհնար է լռեցնել» վանկարկումներով: Ընդհատակյա «Էրգենեկոն» ցանցի հետ առնչությունների մեջ մեղադրվող
Կիմ Կարդաշյանը կարող է հպարտանալ նախկին ամուսնով
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) առաջնությունում թեեւ «Նյու Ջերսին» սեփական մանրահատակի վրա 99:105 հաշվով պարտվեց «Միլուոկիին», սակայն Միխայիլ Պրոխորովի թիմում իր մարզական կարիերայի լավագույն հանդիպումն անցկացրեց Քրիս Համֆրիսը: Նա ընդհանուր առմամբ վաստակեց 31 միավոր եւ 18 անգամ էլ հաղթող դարձավ օղակների մատույցներում գնդակի համար պայքարում: Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Կիմ Կարդաշյանը դրանից հետո կարող է
Ըստ Վարդգես Գասպարիի՝ ՀԱԿ-ի աշխատելաոճը այլընտրանք չէ՞ իշխանությանը (Տեսանյութ)
Նրանք, ովքեր ՀԱԿ-ում չեն, որտե՞ղ են: Այս հարցն է հետաքրքրում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին: «Ինձ հայտնի ուժերի մեջ, իշխանական թե ընդդիմադիր, այսօրվա դրությամբ Հայ ազգային կոնգրեսն ամենադրական վարկանիշն ունի, եթե մի օր դուրս գամ, պետք է ասեմ՝ ուր եմ գտնվում,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Գասպարին՝ անդրադառնալով ՀԱԿ-ից դուրս եկող քաղաքական գործիչներին: «ՀԱԿ-ից դուրս եկածները
Ըստ գլխավոր անտառապետի , գյուղացիներն են անտառները հրդեհում
Անցյալ տարի անտառների ապօրինի անտառհատումը եղել է 3,216 հատ, որից «Հայանտառին» պատկանող տարածքներում հատվել է 2,488 հատ ծառ, բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ 656, իսկ համայնքային տարածքներում՝ 72: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ալավերդյանը: Ասուլիսին ներկա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն էլ նշեց, որ վերջին
Կովալենկո Շահգալդյան. «Դա ֆանտաստիկայի ոլորտից է» (Տեսանյութ)
«Կարծում եմ՝ եւ հրազդանցիները, եւ ընտրությունների ընթացքին հետեւած թղթակիցները համոզվեցին, որ այնտեղ որեւէ կեղծիք չկար: Շատ պարզ, նորմալ ընտրություններ էին կազմակերպված, որն էլ ապահովեց մեր թեկնածուի հաղթանակը: Էդ երեւակայության արդյունք է եւ եթե մի գաղտնի բան էլ կար, որը չեն կարողանում բացահայտել՝ մեր խելացիության արդյունքն է»,- Aravot.am-ի հարցին՝ այդ ի՞նչ «նոր» ընտրախախտում էիք հայտնագործել եւ
«Հավատանք, որ փոխենք»-ն ուղղված էր կնոջը խփող Սյունիքի մարզպետին ու խմող վարչապետի՞ն
«Հավատանք, որ փոխենք»-ն առաջին մեսիջն էր` ուղղված հենց դահլիճում նստած հանրապետականներին»,- այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ-ի նոր կարգախոսն այսպես մեկնաբանեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանն ուզում էր հանրապետականներին ասել, որ «Եթե դուք չեք հավատում, բա մնացածից ի՞նչ եք ուզում: Այսինքն, եթե դուք նաեւ ասում եք, որ երկիրը երկիր չի, կապիտալը տանում
Քաղաքապետարանը չապամոնտաժի՝ կապամոնտաժեն ակտիվիստները (Տեսանյութ)
Քաղաքացիական արդար ու անկախ դատարանն այսօր լսեց Մաշտոցի պուրակի` հանրային տարածքի ու սեփականության պաշտպանության գործը: Դատավարությունը նախաձեռնել էին այգու կրպակների ապամոնտաժման համար պայքարող ակտիվիստները ու պատշաճ ժամկետներում դատական նիստի մասին ծանուցել էին քաղաքապետարանին, բայց պատասխանող կողմն այդպես էլ չէր ներկայացել: Հայցվոր կողմը դատարանից ակնկալում է քաղաքապետարանին պարտավորեցնել ապամոնտաժել այգում տեղադրված կրպակները: Նրանց փաստարկներով, կրպակների տեղադրման
Շուշան Պետրոսյանն ԱԺ-ում կռվելու է բոլորի հետ
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում երգչուհի Շուշան Պետրոսյանը հաստատեց այն տեղեկությունը, որ պահանջվող փաստաթղթերն արդեն ներկայացրել է ՀՀԿ-ին անդամագրվելու համար եւ առաջիկայում էլ իրեն տեսնում է խորհրդարանում: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է պատկերացնում իր օրենսդիր գործունեությունը, ի՞նչ է անելու խորհրդարանում: «Էն, ինչ–որ միշտ անում եմ, կռվելու եմ բոլորի հետ»,– կատակով ասաց երգչուհին: Քիչ անց էլ հավելեց. «Դեռ չգիտեմ՝
Մանվել Բադեյանը ՀՀԿ-ում «սեւ ագռավ» չէ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսօր «Հայելի» ակումբում նշեց, որ չնայած ֆինանսը իր համար խնդիր չէ, բայց չի ուզում ոչ մեծամասնականով, ոչ համամասնականով մասնակցել ընտրություններին, որովհետեւ տեսնում է միայն չինովնիկական բյուրոկրատիա ու փող եւ չի հավատում, որ ընտրություններն ինչ-որ բան կփոխեն Հայաստանում. «Եթե որեւէ մեկը դրան հավատում է, ուրեմն Սերժ Սարգսյանի ելույթն ընդունել է,
Ռիչարդ Գիրն այցելել է ՄԱԿ-ի մոտ հացադուլ անող տիբեթցիներին (տեսանյութ)
Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի մոտ արդեն երրորդ շաբաթն է հացադուլ են անում երեք տիբեթցիներ: Ըստ https://ntdtv.ru-ի՝ այս միջոցով նրանք կոչ են անում այդ կազմակերպությանը ճնշում գործադրել Չինաստանի կոմունիստական կուսակցության վրա եւ փոխել իրենց հայրենիքում՝ Տիբեթում մարդու իրավունքների վիճակը: Օրերս հացադուլավորներին այցելել է Հոլիվուդի դերասան Ռիչարդ Գիրը, որն ինքն էլ Դալայ Լամայի հետեւորդներից է:
Ամբո՞խն է վիրավորական, թե՞ մենթը. դատավորի նյարդերը տեղի տվեցին
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մարտի 13-ին շարունակվեց ՀԱԿ 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված գործից անջատված 4-ի մասով դատաքննությունը։ Հիշեցնենք, որ նրանք` Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը,, Սարգիս Գեւորգյանն ու Արտակ Կարապետյանը մեղադրվում են անցած տարվա օգոստոսի 9-ին օպերայի տարածքում հասարակական կարգը խախտելու եւ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Ըստ «Հենարան»-ի՝ այսօր, երբ շարունակվում էր
Գրողների միության «պալատական գաղտնիքները…»
Կարդացի տեղական թերթերի եւ լրատվական գործակալությունների մի քանի հաղորդագրություններ, այդ թվում Հայաստանի Գրողների միության նախագահ Լ. Անանյանի տված հարցազրույցը` վերջերս տեղի ունեցած ընդունելության եւ հարգելի ստեղծագործական կազմակերպության նոր «արժանի համալրման» մասին: Ինտրիգ այս դեպքում, իհարկե, կար: Արդեն մի քանի տարի է չկար ընդունելություն, եւ ինչպես գրողները, այնպես էլ լայն հասարակությունը ցանկանում էր իմանալ, թե
Քարոզարշավը չսկսած՝ ՀՀԿ-ն քարոզարշա°վ է անում (Տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն այդպես էլ չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչու է քարոզարշավի մեկնարկից առաջ ՀՀԿ լոգոյով ավտոբուսը շրջում հանրապետության ողջ տարածքով: Նա անընդհատ կրկնում էր, թե արգելված չէ, որ կուսակցության լոգոյով ավտոբուսը գնա մարզեր և հանդիպի իր կուսակից ընկերներին: Լրագրողներին հետաքրքրեց նաև, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ ՀՀԿ ցուցակում կարող
Լրագրողներին կդատեն ոչ այնքան հաճա՞խ
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով` լրատվամիջոցների դեմ քաղհայցերի առատությունը միայն սկզբնական շրջանում էր, երբ «Վիրավորանքի եւ զրպարտության մասին» ՀՀ օրենքը դեռ նոր էր ապաքրեականացվել. «Սկզբում, իհարկե, այդպիսի ալիք պետք է լիներ. իշխանավորները, օլիգարխները որգեւորվեցին ու ուրախացան, որ, ահա, թերթերին կսնանկացնենք, ու եղան որոշումներ թեթերի դեմ: Սակայն, երբ եվրոպական կառույցների ներկայացուցիչները սկսեցին հանդիպել մեր
Լարիսա Ալավերդյանը ՀՀԿ համագումարը նմանեցնում է Կոմունիստական կուսակցության համագումարին
Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ ՀՀԿ 13-րդ համագումարը նման էր Կոմունիստական կուսակցության համագումարին: Պատգամավորը նշեց, որ պետք չէ կուսակցականացնել այն արժեքները, որոնք ազգային են և աչքի լույսի պես պետք է պահել: Մասնավորապես նա նկատի ուներ այն, որ պետք է զատել կուսակցություն, իշխանություն, պետություն և երկիր հասկացությունները: Անդրադառնալով ՀՀ նախագահ, ՀՀԿ
«Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտվածը հաղթել է վճռաբեկ դատարանում
Մարտի 24-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վոլոդյա Գրիգորյանն արտագնա նիստ է նշանակել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Վճռաբեկ դատարանը բեկանել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արսեն Արծրունու ներկայացուցիչ Նարինե Ռշտունու վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին անցյալ տարվա օգոստոսի 31-ի որոշումը՝ բողոքը թողնել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառով: Արծրունու գործն
Նոր ներկայացում՝ «Հարսնացուն Անգլիայից»
Օրերս ՀՀ ճարտարապետների տանը կայացավ «Շանս» թատերական կենտրոնի ուժերով բեմադրված «Հարսնացուն Անգլիայից» երաժշտական կոմեդիայի պրեմիերան: Ներկայացումը պատմում է մի աղջկա մասին, ով Հայաստան է եկել Անգլիայից եւ ուզում է ամուսնանալ գյուղացի տղայի հետ: Այդպիսի դեպքեր քիչ են լինում, ուղղակի ռեժիսոր եւ դերասան Արմեն Դալլաքյանը փորձել է այսկերպ դերասան-հանդիսատես տարածությունը կոտրելով՝ անմիջականություն ստեղծել ու երիտասարդ դերասաններին
Ապագա լրագրողներին ընտրում են անհասկանալի չափանիշներով
Ներկայումս սնկի պես աճում են լրագրողներ «պատրաստող» դպրոցները, լրագրության ֆակուլտետները զանազան բուհերում: Հայտնի չէ, թե ինչ չափանիշներով են ընտրվում այն անձինք, ովքեր պետք է հետագայում դառնան լրագրողներ, կամ ինչ ուսումնական պլաններով են նրանց դասավանդում: Անցյալ տարի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ընդունելության քննությունների համակարգում տեղի ունեցավ փոփոխություն: Հայոց լեզու եւ գրականություն, անգլերեն քննությունները դուրս եկան եւ ներմուծվեց
Տերտերյանի «ննջող» պարտիտուրը ֆիլմ-բալետ կդառնա
Ստեղծագործական խումբը համոզված է, որ հասունացել է «Ռիչարդ III»-ը մեծ էկրանին տեսնելու անհրաժեշտությունը «Ռիչարդ III» ֆիլմ-բալետի ստեղծագործական խումբը: «Առավոտը» օրերս երաժշտագետ Նելլի Ավետիսյանի հետ մասնավոր զրույցում տեղեկացավ, որ ընթանում են Ավետ Տերտերյանի «Ռիչարդ III-ի մենախոսությունները» ֆիլմ- բալետի նախապատրաստական աշխատանքները: Ն. Ավետիսյանի խոսքերով. «Այսօր հասունացել է նոր բալետը նաեւ էկրանին տեսնելու անհրաժեշտությունը: Տերտերյանի «Ռիչարդ III» բալետը
Հոգեւորականներ՝ բանակում
Անցյալ տարի անկախության հանդիսություններին զինվորականների շքերթին տեսանք նաեւ հոգեւորականների: Ոմանց համար դա անակնկալ էր, քանի որ մեր բանակն իր պատմության ընթացքում երբեք չի ունեցել հոգեւոր սպասավոր, չնայած՝ թե Ավարայրի ճակատամարտի, թե Սարդարապատի, թե Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մեր հոգեւորականները եղել են զենքը ձեռքներին, նաեւ եկեղեցու միջոցներով կազմավորել են ռազմական շարասյուներ: 1997թ. նոյեմբերի 13-ին Գարեգին Ա
Անհավասար մրցակցություն է
«Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանի կարծիքով՝ ՀՀ-ում «Գնումների մասին» օրենքը փաստացի չի գործում: Շուրջ 20 տարի Վանաձորում դեղերի բիզնեսով զբաղվող Սահակյանը, որը Վանաձորում գործող «Սզնի» դեղատան սեփականատերն է, ուշադրություն է հրավիրում օրենքի բացերի, նրանում առկա խոչընդոտների ու տնտեսական դաշտի մենաշնորհայնության վրա, որոնց արդյունքում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, չդիմանալով խոշորների հետ անհավասար մրցակցային
«Արմավիան» ու «Զվարթնոցը» դեռեւս համաձայնության չեն գալիս
«Արմավիա» ավիաընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանի ներկայացուցիչները երեկ կրկին հանդիպել են եւ քննարկել օդանավակայանի ծառայությունների սակագների իջեցման հարցը: Նշենք, որ մարտի 6-ին «Արմավիան» գործադուլ էր հայտարարել՝ օդանավակայանից պահանջելով իջեցնել ծառայությունների գները: «Առավոտի» հարցին, թե արդյոք կա՞ նորություն զիջումների մասով, ավիաընկերության մամուլի ծառայությունից վստահեցրին, որ առայժմ ոչինչ պարզ չէ, եւ դեռ բանակցությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է
Կադաստրի արխիվից փաստաթղթեր են անհետանում
Քաղաքացի Գուրգեն Միրզոյանի կադաստրային գործի փաստաթղթերից մի մասն անհետացել է, մի մասի բովանդակությունն էլ փոփոխվել է ի վնաս նրա: Տարիներ ի վեր կադաստրի հետ կապված խնդիրները քաղաքացիների համար գլխացավանք են առաջացրել: Այս գերատեսչությունը մարդկանց կադաստրային գործերը խճճել է՝ ինչպես իրեն ձեռնտու է եղել: Մի այսպիսի պատմության մեջ է հայտնվել քաղաքացի Գուրգեն Միրզոյանը: Չգիտես ինչու՝ կադաստրի
Չիլինգարովը չափն անցել է
«Կարծում եմ՝ պարոն Չիլինգարովն այստեղ մի քիչ չափերն անցել է»,- ասաց Ռ. Մեհրաբյանը՝ «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ՀՀԿ 13-րդ համագումարում «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովի այն հայտարարությանը, թե ՌԴ նախագահի ընտրություններում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Վլադիմիր Պուտինի վստահված անձն էր, եւ ՌԴ քաղաքացի մեր հայրենակիցներն էլ 100 տոկոսով քվեարկել են Պուտինի օգտին: «Նման
«Հնարավոր չէ պուտինիզմը պարանոցից կախված մտնել Եվրոպա»
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ «բարձրաշխարհիկ զրույցների», «հավատի» եւ «լավ» ընտրությունների մասին «Հավատանք եւ փոխենք». ամենայն հավանականությամբ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության կարգախոսը հենց սա է լինելու: Շաբաթ օրը մարզահամերգային համալիրում կայացած ՀՀԿ 13-րդ համագումարում ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր 50 րոպեանոց ելույթում քանիցս շեշտեց այդ արտահայտությունը: Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն
Առաքելությունն անիրագործելի է
Մոտ երկու տարի առաջ ես հարցրեցի ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցչին՝ ի վերջո որո՞նք են Աֆղանստանում վարած գրեթե 10-ամյա պատերազմի արդյունքները: Դուք հասե՞լ եք ձեր նպատակին՝ «Ալ-Քաիդա»-ն ոչնչացվա՞ծ է, թալիբները վերացվե՞լ են: Առաջին հարցին զրուցակիցս միանշանակ դրական պատասխանեց, երկրորդին, որոշ վերապահումներով՝ կրկին դրական: Այդ լավատեսական գնահատականը որոշակի հակասության մեջ է մտնում ամերիկացի ազդեցիկ սենատոր, հանրապետական Ջոն Մաքքեյնի
Սերժ Սարգսյանի ելույթում վտանգավոր բան կար
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն Aravot.am-ի հետ զրույցում շատ վտանգավոր համարեց ՀՀԿ 13-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որտեղ վերջինս հայտարարեց, թե «այսօր Հայաստանի եւ հայության դեմ աշխարհում ծավալված է լայնամասշտաբ քարոզչական պատերազմ: Այդ պատերազմը հատկապես կատաղի բնույթ է ստանում, երբ մենք հաջողություններ ենք ունենում տարբեր ոլորտներում կամ զարգացումներ են արձանագրվում Հայոց ցեղասպանության


















































