Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորականներ՝ բանակում

Մարտ 13,2012 13:27

Անցյալ տարի անկախության հանդիսություններին զինվորականների շքերթին տեսանք նաեւ հոգեւորականների: Ոմանց համար դա անակնկալ էր, քանի որ մեր բանակն իր պատմության ընթացքում երբեք չի ունեցել հոգեւոր սպասավոր, չնայած՝ թե Ավարայրի ճակատամարտի, թե Սարդարապատի, թե Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մեր հոգեւորականները եղել են զենքը ձեռքներին, նաեւ եկեղեցու միջոցներով կազմավորել են ռազմական շարասյուներ:

1997թ. նոյեմբերի 13-ին Գարեգին Ա կաթողիկոսի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ  հայ եկեղեցում ստեղծվեց  ԶՈՒ առաջնորդություն: Բանակի հոգեւոր ծառայության առաջին պատասխանատուն էր տեր Վրթանես վարդապետ Աբրահամյանը: Ըստ պաշտպանության նախարարության, 2007թ. հոկտեմբերից ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ է նշանակվել գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Բանակի հոգեւոր առաջնորդությունը զորամասերի գրադարանները համալրել է հոգեւոր գրականությամբ, բաժանվել են Աստվածաշունչ, «Էջմիածին» ամսագիր եւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ, աղոթագրքեր: Կան զորամասեր, որտեղ կառուցվել են մատուռներ: Կառուցվելու են եկեղեցիներ, որոնց նախագծերը պատրաստ են: Ըստ պաշտոնական տեղեկատվության, ներկայումս 40 հոգեւորական է ծառայում ՀՀ ԶՈՒ հոգեւոր ծառայության կառույցներում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031