Օրվա լրահոսը

«Պալաչը» խիստ նկատողություն է ստացել ՀՀԿ գործադիր մարմնից

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ քննարկվեցին կազմակերպական և այլ հարցեր: Ըստ ՀՀԿ պաշտոնական կայքի՝ գործադիր մարմինը որոշեց Հովիկ Աբրահամյանին հաստատել ՀՀԿ ընտրական շտաբի պետի պաշտոնում: Գործադիր մարմինը հավանության արժանացրեց` ա/ ՀՀԿ առաջիկա 13-րդ համագումարում ՀՀԿ նախագահի հաշվետվությունը իր և գործադիր մարմնի գործունեության մասին, բ/ համագումարի բանաձևի նախագիծը: Նիստում քննարկվեց ՀՀԿ Աբովյանի շրջանային

Արմավիրի մարզում իրար են բախվել «Օպել վեկտրա»–ն ու «ԳԱԶ 2410»–ը. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում Արմավիրի մարզի Հայկավան գյուղի կենտրոնական փողոցում իրար են բախվել Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Հարությունյանի վարած «Օպել վեկտրա» մակնիշի 04 ՏՕ 136 համարանիշի և նույն մարզի Փշատավան գյուղի բնակիչ, 51-ամյա Սուրեն Հովսեփյանի վարած «ԳԱԶ 2410»

Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քրդերին ոչ մի լավ բան չեն արել (Տեսանյութ)

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեր երկրում բնակվող քրդերը պայքարելու են, որ գոնե 1-2 քուրդ մտնի մեր խորհրդարան՝ իրենց փոքրամասնության խնդիրները բարձրացնելու: Թե չէ հույսները հայ պատգամավորների ու նախագահների վրա դնելով՝ քրդերի ոչ մի խնդիր չի լուծվում: Նրանք բողոքում են, որ իրենք աշխատում են Հայաստանում, հարկ են վճարում մեր պետությանը, եւ պետությունը պարտավոր է իրենց գոնե փոքր

Հրդեհ Մերգելյան ինստիտուտի արտադրամասում (ֆոտոշարք)

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 8-ին, ժամը 15.50-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կալենցի փողոցի թիվ 3՝ Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների ազգային ինստիտուտ և գործարանի շենքի 1-ին հարկում այրվում է քարի արտադրամաս: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Սամվել

Տոլման ու լավաշը Մեծ Բրիտանիայի դեսպանի սիրած կերակուրներն են

Պատասխանելով aravot.am-ի այն հարցին, թե դեսպան նշանակվելու կարճ ժամանակահատվածում հասցրե՞լ է ծանոթանալ  հայկական խոհանոցին եւ ո՞ր կերակրատեսակներն է հավանել,  տիկին Քեթրին Լիչը ասաց. «Իրականում շատ դժվար է  առանձնացնել կերակրատեսակները, կարող եմ վստահ ասել, որ այն, ինչ փորձել եմ Հայաստանում, շատ համեղ է եղել , բայց  անշուշտ ամենահամեղը  տոլման է, լավաշը»: Տիկինը, բնականաբար, խոհանոցը դիտարկում է

Սերժ Սարգսյանի թիմում քաղաքական կամք չկա

Նախագահ Սերժ Սարգսյանն օրերս Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում եվրոպական կառույցների պաշտոնյաների, այդ թվում` Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպումներում, առիթ ունենալով անդրադառնալու Հայաստանում  անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է, թե ՀՀ իշխանությունները, իրոք, վճռական են ընտրությունները  կազմակերպել եւ անցկացնել միջազգային չափանիշներին

Ադրբեջանցի լրագրողուհին արժանացել է «Հերդ Բուցերիուսի» մրցանակի

Արդեն տեղեկացրել ենք, որ  «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից, երկրում խիզախ եւ հետաքննող լրագրողի համբավ ունեցող Խադիջա Իսմայիլովան չորեքշաբթի օրը լրագրողը ծրար է ստացել՝ անձնական բնույթի լուսանկարներով եւ մեկ գրությամբ, որտեղ ասվում է` «Ծախու կին, քեզ լավ պահիր, այլապես՝ կխայտառակենք»։ Այսօր պարզվեց, որ նա օրեր առաջ ստացել է իր հերթական`Հերդ Բուցերիուսի անվան մրցանակը: Մանրամասները կարդացեք

Ավտովթար Սյունիքի մարզում. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.00–ի սահմաններում, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Պետրոսյանի վարած «Հովո» մակնիշի 038 ԼԼ 22 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Երասխ–Մեղրի–Իրանի իսլամական հանրապետություն ավտոճանապարհի 226-րդ կմ–ին բախվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Նորագյուղի բնակիչ Արսեն Աբրահամյանի վարած «Կամազ 5410» մակնիշի 001 ՏՏ 47

Զգուշացեք, տուբերկուլյոզով հիվանդը ազատության մեջ է

Աբովյան քաղաքի Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերից այսօր առավոտյան հոգեկան հիվանդ է փախել: Դիսպանսերն ունի առանձին բաժին, որտեղ տարբեր հոգեբուժարաններից տուբերկուլյոզով հոգեկան հիվանդներ են բուժում անցնում: Ըստ Tert.am-ի աղբյուրի` փախուստի դիմած հիվանդը միջին տարիքի տղամարդ է։ Թեև փախուստի դիմածը վտանգավոր հոգեկան հիվանդ չի համարվում, նրա փախուստը իրարանցում է առաջացրել դիսպանսերի ղեկավարության շրջանում. բոլոր աշխատողները, չնայած տոնական ոչ

Հրաչ Մուրադյանը, Էռնեստը, ռեփեր Դավոն մարտի 8-ին մատուցած նվերների մասին

Հաղորդավար Հրաչ Մուրադյանը հիշում է այն մարտի 8-ը, երբ առաջին անգամ նվեր է արել ինչ-որ աղջկա. «Դա եղել է 12 տարեկանում, երբ որ ես Մոսկվայում էի: Իմ դասարանի աղջիկներից մեկին հատուկ եմ շնորհավորել ու ոչ դպրոցում: Հիշում եմ՝ ես իրեն նվիրել եմ ծաղիկներ և ականջակալներով նվագարկիչ, որն այն ժամանակ լավագույն նվերներից էր համարվում»: Նույնիսկ գույներն

Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան եռակողմ հուշագիր են ստորագրել

Նախիջեւանում տեղի ունեցած Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների եռօրյա հանդիպման արդյունքում եռակողմ հուշագիր է ստորագրվել, որտեղ անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին:  «Կողմերը կարեւոր են համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորումը` հիմնված ինքիշխանության, տարածքային ամբողջականության եւ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու վրա, եւ ընդգծում աջակցությունը տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը», – նշված է չորեքշաբթի

Մարտի 8-ը՝ Մաշտոցի այգում (Տեսանյութ )

Մաշտոցի այգում ակտիվիստները՝ բանաստեղծություններով ու թմբուկներով այսօր նշեցին մարտի 8-ը: Նախքան տոնակատարությունը, մի խումբ ակտիվիստներ «Ապամոնտաժեք» ցուցապաստառով գնացին քաղաքապետարանի աշխատակիցներին ընդառաջ, որոնք այսօր փողոցում ծաղիկներ էին բաժանում կանանց: Տոնակատարության հիմնական բանախոսները գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն ու Զարուհի Հովհաննիսյանն էին: Նրանք կոչ էին անում կանանց ավելի ակտիվ ներգրավվել հասարակական միջոցառումներին ու ակցիաներին: «Հայաստանում փոփոխությունների փորձերը հաջողությամբ

Ընտրակաշառք բաժանողների ու ԱԺ քվեարկությունների համեմատությունը (Տեսանյութ)

Սկսած հեռուստատեսությամբ ցուցադրվող բժշկական, բարեգործական ակցիաներից մինչեւ ակնոցներ բաժանելը՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը համարում է ընտրակաշառք: «Ինչքան էլ դա օգուտ է կոնկրետ մարդուն, այնքան վնաս է Հայաստանին՝ որպես իրավական պետություն կայացնելու գործընթացում: Եվ սա ոչ արտասուքի, ոչ էլ ժպիտի տեղ չէ, սա պայքարի վայր է»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Ալավերդյանը: Նրա խոսքերով, ընտրակաշառքները

Ոստիկանները ձնծաղիկներ են նվիրել բնապահպաններին (ֆոտոշարք)

  Այսօր Մաշտոցի այգում էր ոստիկանության Երեւանի կայազորի պետ Ռոբերտ Մելքոնյանը: Նրա հրահանգով՝ ոստիկաններրը ձնծաղիկներ են բաժանել բնապահպաններին:

Միտինգ են անում քրդերը (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

  «Այսօր աշխարհքի բոլոր կանանց համար տոն է, բայց մեր՝ քուրդ կանանց համար՝ կարամ ասեմ, սուգ է»,- այսօր Շահումյան հրապարակում քուրդ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ քրդուհիների դեմ բռնության: Նրանք ծեծված, բռնության ենթարկված քուրդ կանանց լուսանկարներով պաստառներ էին ցուցադրում անցորդներին, երգում, պարում ազգային պարեր ու հրավիրում անցորդների ուշադրությունը: Ակցիայի ակտիվիստ Զարիֆ Քալաշյանի խոսքերով՝

Կարենը Լալային նվիրելու է իր ամբողջ օրը. Տղամարդկանց անակնկալները կանանց

Գարնան, սիրո և նրբագեղության տոնին` Մարտի 8-ին ընդառաջ, տղամարդիկ մտածում են ինչ նվիրել իրենց սիրելի կանանց: Նվերը լինի յուրօրինակ, ցանկալի, և ամենակարևորը սրտանց: «Կարող է գումար չունենաս նվեր գնելու համար, բայց անկեղծ խոսքեր ասելով մայրիկիդ, քույրիկիդ կարող ես մեծ նվեր պարգևել»,- ասում է 18-ամյա Արթուրը: Նա այս իրավիճակում էլ հայտվել է, բայց մտածում է, եթե

Ըստ Սեֆիլյանի՝ ՀԱԿ-ը շեղվել է (Տեսանյութ)

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ, ինչքան ընտրությւոնները մոտենան՝ այնքան կնվազեն ՀԱԿ-ի շուրջ համախմբված մարդիկ: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ՀԱԿ-ն արդեն մի քանի տարի է՝ շեղվել է իր գլխավոր սկզբունքներից. «Ըստ էության ՀԱԿ–ը շեղվեց իր առջեւ դրված խնդիրներից , այդ պատճառով օր օրի թուլացում է ապրում ու շարունակելու է ապրել: Մինչեւ

Ավտովթար էջմիածնում. «Պազ»–ն ու տաքսին բախվել են իրար. կա վիրավոր

   Այսօր՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում՝ Մայր Տաճարի դիմաց, իրար են բախվել Էջմիածին քաղաքի բնակիչներ, 45-ամյա Սպարտակ Գրիգորյանի վարած «Պազ» մակնիշի 29 ԼՍ 821 համարանիշի և 46-ամյա Արմեն Ասատրյանի վարած, տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Տ

Շնորհավորական բացիկներ և վարդեր քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում անցորդ բոլոր կանաց և աղջիկներին նվիրել են վարդեր: Օրվա խորհրդին համահունչ մայթերին տեղադրվել են գունազարդ եռակողմ 8-եր: Բարձր տրամադրությունը ապահովվել է նաև հնչող գեղեցիկ երաժշտությամբ: Քաղաքապետի անունից շնորհավորական բացիկները կանայք ստացել են բարեհամբույր միմերից: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հաճելի անակնկալի համար` կանայք էլ իրենց

Բրիտանացի վերլուծաբանները` հայկական բանակի մասին

«Չնայած հայկական բանակի վրա ռուսական մեծ ազդեցությանը` հայ զինվորականները ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից եւս փորձում են դասեր քաղել», – պնդում են Լոնդոնում գտնվող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետները:  Բրիտանական այս վերլուծական կենտրոնը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հրապարակել է աշխարհի պետությունների զինված ուժերում տիրող կացության վերաբերյալ ամենամյա զեկույցը: «Ռազմական հավասարակշռությունն աշխարհում 2012 թվականին» կոչվող այս ծավալուն փաստաթղթում բրիտանացի

Սիսիանում կրքերը թեժանում են՝ ՀՀԿ շտաբի պետի նշանակումից հետո

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս Սիսիանում հանրապետականներին ներկայացրեց ՀՀԿ-ի Սիսիանի նախընտրական շտաբի պետին, ինչն անմիջապես տեղիք տվեց դժգոհությունների: Սյունիքի մաքսատան տնօրեն, երկրապահ, անկուսակցական Աշոտ Մինասյանի նշանակումը մարզպետի կողմից զարմանալի էր, քանի որ նրա թիմը դեռեւս 2007-ից ուզում էր ղեկավարել ԲՀԿ-ի Սիսիանի տարածքային կառույցը: Շտաբի նորընծա պետն ասաց, որ «պատժելու է բոլոր նրանց, ովքեր իրենց չեն

Սոցապ նախարար. «Մարտի 8-ին հո մենակ կնո՞ջս նվերներ չեմ անում» (Տեսանյութ)

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր կորոշի, թե ինչ նվիրի կնոջը մարտի 8-ի կապակցությամբ: «Աստված գիտի, չգիտեմ, առավոտյան կզարթնեմ՝ կերեւա, ինչպիսի տրամադրությամբ, ինչ կորոշեմ»,- լրագրողներին երեկ ասաց նախարարը: Ըստ նրա, ինքը նվերներ գնում է իր նախընտրությամբ ու հաշվի չի առնում, թե ինչ նախասիրություններ ունի նա, ում համար նվեր է պատրաստում: Նախարարի խոսքերով, մարտի

Հայտարարություն ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգի մասին

Ի կատարումն 2012 թվականի հունվարի 31-ին ԿԸՀ-ի կողմից հաստատված՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգի, այս օրերին ընթանում է լրագրողների հավատարմագրումը։ Թեեւ սույն Կարգի 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշվում է, որ ԿԸՀ-ն «բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ», այնուամենայնիվ, Կարգի որոշ դրույթներ անհանգստության տեղիք են տալիս։ Մասնավորապես,  մտահոգություն են առաջացնում կարգի 9-րդ

«Աղջիկը պետք է լինի համեստ, բայց համարձակ, կոկիկ, խնամված, ուժեղ, բայց երբեմն էլ թույլ». Տղամարդիկ կանանց մասին

Անկառավարելի կին չկա, լավ կառավարող տղամարդը է պետք: Այս կարծիքն է կիսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Շնորհավորելով բոլոր կանանց ու աղջիկների Մարտի 8-ը` մաղթում է . «Ցանկանում եմ բոլոր կանայք ու աղջիկները լինեն սիրված, խելացի, կանգնեն տղամարդկանց կողքին, պահպանեն իրենց սկզբունքները , հայ կանայք մնան հայ կնոջ կերպարում, իսկ

Շաբոյանն անակնկալներ չի սիրում (Տեսանյութ)

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողներին երեկ ասաց, որ սովորաբար մարտի 8-ին կնոջ համար հատուկ անակնկալներ չի պատրաստում: Այս տարի էլ կնոջը կնվիրի վարդեր ու մոտ օրերս կճշտի՝ ինչ նվեր է նա նախընտրում. «Էս երկու օրը կճշտեմ՝ կինս ինչ նվեր է ցանկանում ու այդ ուղղությամբ կաշխատեմ: Տանն եմ նշելու կնոջս հետ»: Նա

«Ուրիշ» Էլիզաբեթա, առանց կոմպլեքսների, հետաքրքիր Անահիտ. խոստանում են մասնակիցները

Լարվածություն, հուզմունք, հիասթափություն, ուրախություն և արցունքներ. այսօր ամփոփվեցին «Հայ սուպերսթար» նախագծի 4-րդ գալահամերգի արդյունքները: Ինչպես նշում էին և՜ մասնակիցները, և՜ ժյուրիի անդամները՝ վերջին համերգը շատ հաջողված էր և ամենաթույլ մասնակցի անունը դժվարանում էին ասել: Բայց հեռուստադիտողը կայացրել էր իր որոշումը՝ նախագիծը լքեց Լիաննա Արոյանը: Լիաննայի կողքին՝ «վտանգավոր գոտում» էին հայտնվել նաև Էլիզաբեթ Ադիկյանն ու Անահիտ

Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ Եվրատեսիլին չմասնակցելու մասին

«Կարծում եմ, որ արդար եւ թափանցիկ ընտրությունները շատ կարեւոր են։ Ամերիկայի կառավարությունը շատ նպատակաուղղված է, որպեսզի Հայաստանում նման ընտրություններ իրականանան»,- այսօր «Ա1+»-ին ասաց Ջոն Հեֆֆերնը՝ ավելացնելով, որ իրենք հետեւելու են այդ պրոցեսին։ Իսկ «Եվրատեսիլ 2012»- երգի մրցույթին Բաքու պատվիրակություն չուղարկելով, ըստ Հեֆերնի, Հայաստանը կորցրեց իր հնարավորությունը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցին Ադրբեջանում սպառնում են

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից, երկրում խիզախ եւ հետաքննող լրագրողի համբավ ունեցող Խադիջա Իսմայիլովան դարձել է շանտաժի զոհ։  Չորեքշաբթի օրը լրագրողը ծրար է ստացել՝ անձնական բնույթի լուսանկարներով եւ մեկ գրությամբ, որտեղ ասվում է. – «Ծախու կին, քեզ լավ պահիր, այլապես՝ կխայտառակենք»։ Իսմայիլովան Facebook-ի իր էջում այս սպառնալիքներին վճռական պատասխան է տվել՝ հայտարարելով, թե վստահ է,

Միայն թույլ տղամարդիկ են կաշկանդում կանանց (Տեսանյութ)

Կանանց միջազգային տոնի առթիվ այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբը հրավիրել էր կին պատգամավորների՝ ՀՅԴ-ից Ռուզան Առաքելյանին, ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանին եւ ՀՀԿ-ից Կարինե Աճեմյանին: Կինը եւ քաղաքականությունը, գենդերային հավասարություն, եւ այսօրվան հարիր այլ հերթապահ թեմաներից խոսելու ընթացքում տիկնայք նաեւ հիշեցին իրենց առաջին մարտի 8-յան նվերները: Ռուզան Առաքելյանը հիշեց իր ուսուցիչ հայրիկի նվիրած՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031