Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Մուրադյանը, Էռնեստը, ռեփեր Դավոն մարտի 8-ին մատուցած նվերների մասին

Մարտ 08,2012 18:21

Հաղորդավար Հրաչ Մուրադյանը հիշում է այն մարտի 8-ը, երբ առաջին անգամ նվեր է արել ինչ-որ աղջկա. «Դա եղել է 12 տարեկանում, երբ որ ես Մոսկվայում էի: Իմ դասարանի աղջիկներից մեկին հատուկ եմ շնորհավորել ու ոչ դպրոցում: Հիշում եմ՝ ես իրեն նվիրել եմ ծաղիկներ և ականջակալներով նվագարկիչ, որն այն ժամանակ լավագույն նվերներից էր համարվում»: Նույնիսկ գույներն է հիշում` կապույտ ու մոխրագույն:
Դպրոցական տարիներին էլ մայրիկին նվեր անելու համար դպրոցում էին պատրաստտվում. «Նկարներ էինք նկարում, բացիկներ էինք սարքում»: Հետո՝ արդեն հասուն տարիքում, բացիկներից անցել է ավելի արժեքավոր նվերների, բայց նշում է. «Հիմա չգիտեմ՝ ո՞րն է ավելի արժեքավոր, բացիկը, որ դու ի՞նքդ ես պատրաստում, թե՞՝ այն, ինչ որ գումարով ես գնում»: Այն հարցին, թե կա արդյոք ինչ-որ մեկը, ում մարտի 8-ին առանձնահատուկ ուշադրության է արժանացնելու, հաղորդավարը պատասխանեց՝ առանց մեկնաբանության:

Էռնեստը դեռ մանկապարտեզ հաճախելու տարիներից էլ չէր մոռանում շնորհավորել իր մայրիկի ու տատիկի տոնը. «Բացիկներ էի սարքում, ամրացնում էի վրան շատ սիրուն բաներ ու ցանկություններս էի գրում»:
Դպրոցական տարիներից էլ հիշում է, թե ինչպես էին 300 դրամ հավաքում ու գրիչներ նվիրում դասարանի աղջիկներին: Այս տարի ևս կան մարդիկ, որոնց Էռնեստը պատրաստվում է շնորհավորել. «Լավ ընկերուհիներ ունեմ, որոնց անպայման կուրախացնեմ նվերներով»:
Հայ աղջիկներին ու կանանց էլ մաղթում է. «Միշտ մնացեք գեղեցիկ, հմայիչ, խելացի ու հետաքրքիր»:

Ռեփեր Դավոն մեր հետ զրույցում դժվարացավ հիշել իր մատուցած նվերները, առաջին մարտի 8-ը, երբ շնորհավորել և ուրախացրել է ինչ-որ մեկին. «Ես տենց ինչ-որ ռոմանտիկ բաներ չունեմ»:
Այսօր ևս չկա մեկը, ում ռեփերը առանձնահատուկ կշնորհավորի. «Ես անհետաքրքիր անձնավորություն եմ»,- ծիծաղելով ավելացնում է նա:
Սակայն շնորհավորում է գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին. «Ես ուզում եմ, որ բոլորը երջանիկ լինեն ու առողջ»:

 

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031