Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Սեֆիլյանի՝ ՀԱԿ-ը շեղվել է (Տեսանյութ)

Մարտ 08,2012 17:29

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ, ինչքան ընտրությւոնները մոտենան՝ այնքան կնվազեն ՀԱԿ-ի շուրջ համախմբված մարդիկ: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ՀԱԿ-ն արդեն մի քանի տարի է՝ շեղվել է իր գլխավոր սկզբունքներից. «Ըստ էության ՀԱԿը շեղվեց իր առջեւ դրված խնդիրներից , այդ պատճառով օր օրի թուլացում է ապրում ու շարունակելու է ապրել: Մինչեւ հայտնի չընտրությունները՝ շատ քիչ մարդկանց քանակ է պահպանվելու այդ միավորի շուրջ, այնքան քիչ, որ վերջում ՀԱԿը գործող դիկտատորից խնդրելու է մի խումբ մարդկանց թույլ տան մտնել Ազգային ժողովից ներս»:

Պարոն Սեֆիլյանի խոսքերով, ընտրապայքար էլ չի լինելու, որովհետեւ. «Սերժիկ Սարգսյանի դարակում են գտնվում մայիսի 6-ի արդյունքները: Նա ոչ միայն գիտի՝ ՀՀԿի ցուցակում ովքեր կանցնեն, այլեւ մնացած բոլոր ուժերը, որոնք մասնակցում են: Նա ունի ազդելու բոլոր ձեւերը, որ իր ուզած մարդիկ հասնեն Ազգային Ժողով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031