Օրվա լրահոսը
Սոբչակը կաշխատի Պրոխորովի համար
Քսենիա Սոբչակի «Госдеп» հեռուստատեսային քաղաքական շոուն այսուհետ կհեռարձակվի «Сноб» (Քաղքենի) ինտերնետ կայքով։ Այս մասին անձամբ հայտնել է ինտերնետ-պարբերականի տերը՝ ՌԴ նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովը։ Հիշեցնենք, որ Քսենիայի հեղինակած «Госдеп»-ը, որը պետք է ցուցադրվեր MTV հեռուստաալիքով, առաջին եթերից հետո հանվել է հաղորդումների ծրագրից։ Մանրամասները կարդացեք այստեղ:
«ՎԱԶ 2108»-ը բախվել է «Ֆորդ Տրանզիտ»–ին, եւ միայն 2 ժամ հետո է վարորդը մեկնել հիվանդանոց
Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.40-ի սահմաններում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 26-ամյա Վարդգես Ներսիսյանի վարած «ՎԱԶ 2108» մակնիշի 17 ՕԼ 521 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Արարատ ավտոճանապարհից դեպի Մասիս քաղաք մտնող Մասիսի հիվանդանոցի ճանապարհին, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Կոտայքի մարզի Նոր Գեղի
Սեւամորթ երգչուհին՝ «Եվրատեսիլ 2012»-ում
«Եվրատեսիլ 2012» մրցույթում Ուկրաինան ներկայանող արտիստը սեւամորթ երգչուհի Գայտանան է: Պարզվում է՝ երգչուհու մաշկի գույնը Ուկրաինայի որոշ պաշտոնյաների համար անցանկալի է. «Ազատություն» կուսակցությունն իր դժգոհությունն է հայտնել ու հայտարարել, որ չնայած երգչուհին տաղանդավոր է, սակայն, իրենք դեմ են, որ իրենց երկիրը ներկայացնի սեւամորթ երգչուհի: Կուսակցության անդամ Յուրի Սիոոտյուկն էլ հայտարարել է՝ «Մրցույթը կդիտեն միլիոնավոր մարդիկ
ՀՀ ոստիկանության հայտարարությունը եւ հրավերը` կլոր սեղանի
Մաշտոցի պողոտային հարող այգում շինարարական աշխատանքների առնչությամբ բնապահպանական և այլ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված գործողությունների և հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում նշել հետևյալը: ՀՀ ոստիկանությունը լիազորված չէ կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված և չվիճարկված վարչական ակտերի, այդ թվում` շինարարակական թույլտվության իրավաչափությունը: Դա որոշելու լիազորությունը պատկանում է բացառապես վարչական դատարանին: Հետևաբար ոստիկանությունը պարտավոր
Իսպիրյանը քաղաքական հետապնդումներից չի վախենում (Տեսանյութեր)
Այս պահին Մաշտոցի այգում մոտ 4 տասնյակ ոստիկանների հսկողությամբ կատարվում են «բուտիկների» մաքրման աշխատանքները: Ակտիվիստներ Գոռ Հովհաննիսյանը եւ Լեռնիկ Ամիրյանը կոչ արեցին երեկվա նման «արխային» չընկնել ու տուն չգնալ. «Տեսնո՞ւմ եք, մի օր արխային ընկանք, տեսեք ինչ կատարվեց: Մեր գնալուց հետո երեկոյան 21.30 մենք հանձնել ենք տարածքը ոստիկաններին, 23.30-ին բերել են բանվորներին, մինչեւ լուսադեմ էդ
8-օրյա հացադուլ եւ նստացույց՝ Մաշտոցի այգում (տեսանյութ եւ տեսաշարք)
Մաշտոցի պուրակի համար պայքարող երիտասարդ երեւանցիներից մեկը՝ Բայանդուր Պողոսյանը, որոշել է այսօրվանից 8-օրյա հացադուլ սկսել: Դեմ լինելով այդ պուրակում որեւէ կառուցապատում անելուն` նա որոշել է միայն ջուր է խմել: Մեր հարցին, թե ինչի՞ է մտադիր հասնել իր հացադուլով՝ նա պատասխանեց. «Մտադիր եմ ապացուցել այն մարդկանց, ովքեր մտածում են, որ սա անլուրջ է, ոչ մի արդյունքի
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունը
Սիրելի՛ երևանցիներ. Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմանակնում հուզական բնույթի են: Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումները առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանր ու թեթև անելու և
Երևանի կանաչապատում- 2012 ծրագրում ներառված է նաեւ Մաշտոցի պուրակը
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ներկայացրել է 2012 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը: Ըստ այդմ մայրաքաղաքի զբոսայգիներում, պուրակներում և մյուս կանաչ տարածքներում նախատեսված են բարեկարգման և կանաչապատման լայնածավալ աշխատանքներ: «Այս տարի մոտ 3 անգամ կավելանան մայրաքաղաքի կանաչ տարածքները: Սա Երևանի քաղաքապետի որդեգրած սկզբունքն է, և ընդգրկելու է բոլոր
Հանցավոր ռեժիմ, խոպանչու հոգեբանություն, ավազակապետեր…
Հայ ազգային կոնգրեսը ողջունում է Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում հանրային շահերի պաշտպանության համար համախմբված բնապահպանների պայքարը և իր պատրաստակամությունն է հայտնում մաս կազմելու բնապահպանական նախաձեռնություններին` հասարակության առջև ծառացած էկոլոգիական հիմնախնդիրները լուծելու համար: Միաժամանակ, կարևորելով գրագետ էկոլոգիական քաղաքականության առկայությունը և էկոլոգիական խնդիրների լուծման հարցում համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսի բնապահպանական հարցերով հանձնաժողովը հանրության քննարկմանն է
Քաղաքապետարանն` ընդդեմ ծառահատման
Փետրվարի 19 ին Երևանի քաղաքապետարանն ահազանգ է ստացել այն մասին, որ նույն օրվա գիշերը Ազատության պողոտա 12/1 հասցեում գտնվող պուրակում ապօրինի ծառահատում է իրականացվել: Տեղազննության արդյունքում պարզվել է, որ հատվել 6 կենսունակ ծառ, որոնցից 3-ը թույա ծառատեսակի ` կոճղի 10,12 և 13 սմ տրամագծերով, 1 հատ հացենի և 2 թեղի` կոճղի համապատասխանաբար 19, 15 և
Կինը պնդում է, որ իր զինվորական ամուսնուն դրդել են ինքնասպանության (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը զրուցել է, ըստ պաշտոնական հաղորդագրության, հունվարի 18-ին Երևանի Նոր Նորքի 2-րդ փողոցին հարակից կիսախարխուլ խրճիթի նմանվող տանը ինքնասպանություն գործած զինծառայող, ավագ ենթասպա Վահան Ասլիկյանի կնոջ՝ Քրիստինե Խաչատրյանի հետ: Վ. Ասլիկյանը տեղափոխվել էր Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ 4 ժամ անց մահացել էր: Ֆոտոլրագրողի հետ ունեցած զրույցում Վ.
Գիզիրյանը իր վարչության պետերին չի վստահու՞մ
Արթիկի պատվավոր քաղաքացի, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն այսօր իր շքախմբի հետ շրջել է Արթիկի դպրոցներում: Ըստ ականատեսների, նա զննել է բոլոր դպրոցների բոլոր անկյունները, անգամ ճաշարաններն ու զուգարանները` ճշտելու, թե ի՞նչ խնդիրներ ունեն տվյալ կառույցները: Հետաքրքիրն այն է, որ արթիկցի տնօրենները լեղապատառ սպասել են, թե այս անգամ ո՞ր տնօրենին ոտքի վրա պաշտոնաթող կանի գեներալ մարզպետը,
«Դպրոցում ձեռք են առնում էն մարդուն, ով տենց ա խոսում». Փետրվարի 21-ը` Մայրենի լեզվի օր
Հայաստանում տոնը նշվում է 2005 թվականից, երբ Հայաստանի խորհրդարանը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում հաստատեց նաև Մայրենի լեզվի օրը` հիմք ունենալով ՅՈՒՆԵԿՕ-ի` 1999թ ընդունած որոշումը: Չնայած «Լեզվի մասին» օրենքի առկայությանը` ներկայումս գրեթե բոլորը խեղաթյուրում են մայրենի լեզուն` օգտագործելով ժարգոնային արտահայտություններ, օտարաբանություններ և այլն: 2-րդ կուրսի ուսանողուհի Գոհարն ասում է. «Կարելի է այդ օրը հայտարարել
Մայրենիի միջազգային օրվա առթիվ հարգանքի տուրք մատուցվեց Մեսրոպ Մաշտոցի հիշատակին
Մայրենի լեզվի միջազգային առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Օշական, ծաղիկներ դրել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Դպրատանը մարզի դպրոցականների մասնակցությամբ տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Մեսրոպ Մաշտոցին և հայոց գրերին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1999 թվականին փետրվարի 21-ը հայտարարել է մայրենիի միջազգային օր: Օրվա կապակցությամբ ողջ հանրապետությունում կազմակերպվել են մայրենիին նվիրված մի շարք միջոցառումներ: Ըստ
Սաշիկ Սարգսյանի փոխարեն կառաջադրվի Հայկ Գևորգյանը
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ԱԺ պատգամավոր դառնալու ցանկություն չունի և առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը: Այս մասին նա հայտնեց Slaq.am–ի հետ զրույցում: Սուրեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Հանրապետական կուսակցությունն արդեն իսկ որոշում է կայացրել թիվ 37 ընտրատարածքում (ք. Գորիս, Սիսիան և հարակից գյուղեր) մեծամասնականով իր թեկնածուի առաջադրման հարցում: ՀՀԿ-ն Սուրեն Խաչատրյանի հետ միասին սատարելու
Ինչպե՞ս խնամել փոքրիկներին. խորհուրդ է տալիս մանկաբարձը
Շատերը մտածում են, որ ամենադժվար շրջանը հղիության ինը ամիսներն են, ու կարծում են` եթե երեխան առողջ է ծնվել, որևէ վտանգ այլևս չի կարող լինել: «Իրականում հենց երեխայի ծնվելուց հետո է պետք առավել մտածել փոքրիկի ճիշտ խնամքի մասին, պետք է շատ ուշադիր լինել նրա նկատմամբ ամեն վայրկյան, որպեսզի փոքրիկն ունենա անհոգ ու ամենակարևորը առողջ մանկություն»,-նշում է
Հացադուլ` Մաշտոցի պուրակում
Բայանդուր Պողոսյանը այս պահից 8 օրյա ժամկետով հացադուլ է հայտարարել Մաշտոցի պուրակում։ Նա պատրաստվում է 24 ժամ մնալ այգում՝ առեւտրի կրպակիների շինարարությունը դադարեցնելու պահանջով։ Իր հացադուլի մասին Բայանդուրն առայժմ տեղյակ է պահել ՀՀ ոստիկանությանը, այնուհետեւ տեղյակ կպահի նաեւ Կարմիր խաչին եւ քաղաքապետարանին: «Դրանով ուզում եմ ապացուցել, որ այստեղ ակցիա անողները թույլ մարդիկ չեն, այլ կամային
Լեւոն Գալստյան. Բացառել ու բացառելու ենք ֆիլմերի գռեհկաբանությունը
ՄԱԿ-ն արդեն 12 տարի է, որ նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը: Այդ առիթով այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպվել էր քննարկում: Ըստ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոնեցկոյի՝ «Հայերենը, ենթարկվելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների փոփոխությանը, դրանցից վերցնում է նոր բառեր ու արտահայտություններ, ինչն ազդում է լեզվի վրա»: Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանն էլ
ԱԺ հաղորդագրությունը կեղծ քվեարկության մասին
Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կողմից հրավիրված խորհրդակցության ժամանակ ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաեւ ՀՀ ՔՀԾ կողմից ՀՀ ԱԺ նախագահին ուղարկված գրությունը: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ քննարկման ժամանակ արձանագրվեց, որ գրության մեջ հիշատակված հարցերը կանոնակարգված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 45-րդ, 56-րդ եւ 61-րդ հոդվածներով: Մասնավորապես, 56-րդ հոդվածի 2-րդ կետի «գ»
ԵԿՄ-ում լռում են
Երեկ տեղեկացրել էինք, որ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին չէին հրավիրել շաբաթ օրը կայացած ԵԿՄ 9-րդ համագումարին: Ի դեպ, դա առաջին անգամն էր, որ պարոն Սարգսյանին չէին հրավիրում ԵԿՄ համագումարին: Արդեն երկու օր է Aravot.am-ը փորձում է «Երկրապահ կամավորականների միությունից» պարզաբանումներ ստանալ՝ թե ինչո՞ւ որոշվեց Արամ Սարգսյանին չհրավիրել կազմակերպության համագումարին: Հիշեցնենք, որ
Այն, ինչ կարելի է Պուտինին, չի կարելի Սարգսյանին (Տեսանյութ)
«Ոչ մեկին թող չզարմացնի, թե մենք ինչի ենք նման հայտարարությամբ հանդես եկել, մեր ծրագիրը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը մեր ամենամեծ ռազմավարական գործընկերն է, եւ մենք շահագրգիռ ենք Ռուսաստանը տեսնել ամուր, միասնական եւ ուժեղ: Տվյալ դեպքում մենք գտնում ենք, որ Պուտինի դեպքում Ռուսաստանը չի տրոհվի, Ռուսաստանը ուժեղ կլինի եւ որպես ռազմավարական գործընկեր՝ կնպաստի, որ
ԵԿՄ-ն չի ասել, թե ընտրություններին սատարելու է Սերժ Սարգսյանին
Այսօր թերթերից մեկի տարածած տեղեկատվության համաձայն, «Երկրապահ կամավորականների միության» արդեն նախկին անդամները տեղեկացրել են, թե օրերս միության մոտ հինգ տասնյակից ավելի անդամներ, դիմում են գրել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին ու կասեցրել իրենց անդամակցությունն «այդպիսի կամակատար կազմակերպությանը»: Ազատամարտիկներն, ըստ հրապարակման, իրենց այդ որոշումը ձեւակերպել են «ներքին տարաձայնություններ» պատճառաբանությամբ, եւ չեն մասնակցել ԵԿՄ-ի անցած շաբաթ օրը տեղի
Ի՞նչ կապ ունի Պրեսկոտը Պուտինի հետ (Տեսանյութ)
Այսօրվա ասուլիսի ժամանակ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը դժգոհեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնից, որը Հրազդանում լինելով միայն մեկ ընտրատեղամասում» հայտարարեց, որ ժողովրդավարական ընտրություններ են եղել, չլսելով այն հրազդանցի կնոջը, որն ասում էր, թե ինչու ամբողջ շենքին տվեցիք փողը, ինձ չտվեցիք»: Ապա դժգոհեց, որ ԱՄՆ-ից մի Կոնգրեսմեն է գալիս եւ հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը պետք է
Գեներալ Մանվելն իր «սերժապաշտպան» դիրքորոշումը չի՞ կարող պարտադրել շարքային ԵԿՄ-ականներին
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի նախկին պատասխանատու, Գյումրու ՀԱԿ համակարգող Աշոտ Զաքարյանը կարծիք հայտնեց, որ որքան էլ ԵԿՄ-ականները հարգեն իրենց ղեկավարին` գեներալ Մանվել Գրիգորյանին, միևնույն է, այնտեղ յուրաքանչյուրն ունի իր քաղաքական դիրքորոշումն ու մոտեցումները, այնպես որ, գեներալի` Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին հայտարարությունը չի կարող որոշիչ լինել քաղաքական գործընթացներում: «Համագումարը չի արտահայտում Հայաստանի
Գուրգեն Եղիազարյանը՝ ՀՀԿ նախագա՞հ (Տեսանյութ)
«Կգնաք պետռեգիստր կներկայացնեք թղթերը, կգրանցեն, հետո կասեն երկու ՍԴՀԿ կառույց կա, մեկը Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած, մեկը՝ Պերկուպերկյանի: Եթե չալարեն, ուրիշները գնան, կարող է էլի մի տաս կառույց ավելանա:…Վաղը մյուս օրը մենք, մի հատ տեղակալ կա Պետռեգիստրում՝ Բաբայան, իրեն էլ ենք դատի տալու, որովհետեւ նա շատ լավ գիտեր ինչ է կատարվում, էդքանից հետո տեղեկանք է
Մինի-ցույց ԵՊՀ-ում՝ գիտաժողովի ժամանակ
Այսօր Մայրենի լեզվի օրվա առթիվ կազմակերպած միջոցառումների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ անցկացրեց «Հեռուստատեսությունը եւ հասարակությունը» խորագրով գիտաժողով: Գիտաժողովը կայացավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Չարենցի անվան դահլիճում: «Բակային, ժարգոնային արտահայտությունները մեր հեռուստատեսությունների թեթեւ ձեռքով ներխուժեցին հայկական եթեր: Այժմ գլոբալիզացիայի պայմաններում մայրենիի պահպանման խնդիրն ավելի արդիական է դարձել: Հրատապ լուծում է պետք»,-
Մայր բուհում ոտնահարվում է մայրենի լեզուն
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն հայտարարություն է տարածել, որ փետրվարի 27-ին կազմակերպում է միջբուհական բանավեճ-մրցույթ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողների հետ: Բանավեճի թեման է «Արդի տնտեսական իրադրությունը և համաշխարհային քաղաքականությունը: Հաղորդագրության մեջ նշված է, որ բանավեճ-մրցույթի «աշխատանքային լեզուն» ռուսերենն է:
Փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի մի շարք գյուղերի ավտոճանապարհները
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ – Զովասար, Հակո – Ջալփո (Կանչ) և Սորիկ գյուղերի, Արագածի շրջանի Արագած, Բերքառատ և Լեռնապար գյուղերի և Ապարանի շրջանի Նիգավան,
CPJ. Անցած տարի աշխարհում զոհվել է 46 լրագրող
Լրագրողների պաշտպանության կոմիտե (CPJ) միջազգային կազմակերպության տվյալներով, անցած տարի զոհվել է 46 լրագրող: Նրանցից շատերը զոհվել են վտանգավոր իրադարձություններ լուսաբանելիս կամ նպատակաուղղված կերպով սպանվել են: CPJ –ի կողմից հրապարակված` «Հարձակումներ մամուլի դեմ 2011» զեկույցը փաստում է, որ լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը անցած տարի եղել է Պակիստանը, որտեղ 7 լրագրող է սպանվել: Ամենավտանգավոր եռյակում են նաեւ


















































