Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

Սաշիկ Սարգսյանի փոխարեն կառաջադրվի Հայկ Գևորգյանը

Փետրվար 21,2012 17:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ԱԺ պատգամավոր դառնալու ցանկություն չունի և առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը: Այս մասին նա հայտնեց Slaq.am–ի հետ զրույցում:

Սուրեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Հանրապետական կուսակցությունն արդեն իսկ որոշում է կայացրել թիվ 37 ընտրատարածքում (ք. Գորիս, Սիսիան և հարակից գյուղեր) մեծամասնականով իր թեկնածուի առաջադրման հարցում: ՀՀԿ-ն Սուրեն Խաչատրյանի հետ միասին սատարելու է երիտասարդ ՀՀԿ-ական Հայկ Գևորգյանին: Վերջինս ընդամենը 28 տարեկան է, գիտությունների թեկնածու, նախկինում դպրոցում դասավանդել է մաթեմատիկա:

«Ես շատ եմ իրեն հավանում ու որոշել եմ անպայման ամեն հարցով աջակցել: Նա շատ խելացի է, տիրապետում է 4 լեզվի, ուրախ կլինեմ, եթե Հայկն ընտրվի»,- նշեց Սուրիկ Խաչատրյանը:

Նշենք, որ թիվ 37 ընտրատարածքում գործող պատգամավորը ՀՀ նախագահի եղբայրն է` Ալեքսանդր Սարգսյանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: