Օրվա լրահոսը
Բրազիլացի ֆուտբոլիստը հրդեհել է իր տունը
«Բավարիայի» բրազիլացի պաշտպան Բրենոն կարող է 10 տարով ազատազրկվել՝ իր տունը կանխամտածված հրդեհելու համար: Ինչպես տեղեկացնում է «Bild» հանդեսը, հանցանշանների վերլուծությունն ապացուցել է, որ դա արվել է դիտավորությամբ: Մեղադրանքը Բրենոյին կներկայացվի մարտի վերջին, կամ ապրիլի սկզբին: Ֆուտբոլիստը ծնկի վնասվածքով այս մրցաշրջանում դեռ ոչ մի անգամ «Բավարիայի» կազմում խաղադաշտ չի մտել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մարտի 1-ից չորս տարի անց. Ալեք Ենիգոմշյանի խոսքը (տեսանյութ)
Արդեն չորս տարի է անցել 2008 թ-ի Մարտի 1-ի սպանդից և այդ ոճրագործության հեղինակներից, կատարողներից և ծրագրավորողներից և ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այս խայտառակ պայմաններում իշխանությունները և այս ռեժիմը ձևացնում է, որ կազմակերպում է այսպես ասած հերթական ըմտրությունները մինչ անցնող ավելի քան 17 տարիների այսպես ասած ընտրությունները իրականացվել են կեղծիքների և այլ կոպիտ խախտումների
Համրի քաղաքականությունը
Ադրբեջանը խոջալեցիների` սեփական ձեռքերով իրականացրած սպանդն այսօր հաջողոթյամբ փաթեթավորում է որպես հայերի կողմից իրականացված Ցեղասպանություն և արդեն անցել է տարբեր երկրների կողմից այն ճանաչել տալու գործողություններին: Ղարաբաղյան հակամարտության հետևանք հանդիսացող իր մի քանի հարյուր հազար փախստականների վերադարձման խնդիրը գրեթե հավասարեցրել է ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման հարցին, արդյունքում` առհասարակ օրակարգից դուրս մղելով հայ փախստականների վերադարձի, Ադրբեջանում հայկական ջարդերին միջազգայնորեն
Գրախանութները սկսել են վերադարձնել գրքերը
Բանաստեղծ Մարինե Պետրոսյանի գրքերի կեսը «Բյուրոկրատ» գրախանութն արդեն հետ է տվել. «Ասել են, որ այս փոփոխությունների արդյունքում ձեռնտու չէ այդպես վաճառելը, առանց այդ էլ տոկոսը շատ բարձր էր՝ 40 տոկոս գրախանութը պահում էր։ Մի մասը վերադարձրեցին, մի մասը պահեցին, կարծում եմ՝ ժամանակավոր լուծում են գտել»։ Մարինե Պետրոսյանի խոսքերով, մեկ ընդհանուր խնդիր կա. փոխել վերաբերմունքը գրքի,
Մարտի 1-ը քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է
Յուրաքանչյուր տարվա մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: 1972 թվականին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը: Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թվականի մարտի 1-ին եւ կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ: ՔՊՄԿ-ն մարտի 1-ը սահմանեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության
Սելիմի լեռնանցքը գարնան առաջին օրն էլ չբացվեց
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի հատվածում: Դժվարանցանելի են Ծաղկահովիտ-Ալագյազ, Ապարան-Ռյա Թազա և Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհերով երթևեկելուց: Կատարվում են ճանապարհների
Մարտի 1. օր, որից հետո պատրաստ էի հեռանալ Հայաստանից
Իմ սերնդի մարդիկ այս տարիների ընթացքում տեսան, թվում է, ամեն ինչ՝ պատերազմի հետեւանքներ, ավեր, պայթեցումներ… Ինքս այս շարքին կարող էի ավելացնել անձնական հիշողություններս, որից ամենավառն է՝ երեք ամսական որդիս, մայրիկիս կարած սպիտակ ժանյակներով խանձարուրի մեջ, սակայն դեմքին մրի հետքեր: «Սոլյարկայի» վառարանի ծխատարից քամին անընդհատ ներս էր խուժում, ու մեր տունը մուր էր լցվում: Տղայիս առաջին
Հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց, այդ թվում՝ 12 «Կալաշնիկով» և 9 գնդացիր (տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր՝ փետրվարի 29-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ունեցել, որ իրենց վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում կա մեծ քանակությամբ զենք–զինամթերք։ Նշված տեղեկությունը ճշտելու նպատակով ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ստեղծվում է օպերատիվ խումբ՝ Նոր-Նորքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վացյանի գլխավորությամբ։ Օպերատիվ խումբը բաժանվում է նաև մի քանի խմբերի, որոնք ղեկավարել են
Իրանում ևս խորհրդարանական ընտրություններ են. հայ թեկնածուները հինգն են
Մեր հարևան երկրի չափահաս բնակիչները ուրբաթ՝ մարտի երկուսին, ընտրելու են Իրանի իններորդ իսլամական խորհրդարանը: Իրանի խորհրդարանը բաղկացած է 290 պատգամավորից, որի մանդատների ձեռք բերման համար պայքարի են դուրս եկել երեք հազար չորս հարյուր թեկնածու. թեկնածուները պետք է լինեն 30-75 տարեկան և ունենան մագիստրոսի գիտական աստիճան: Իրանն որդեգրել է հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրական համակարգ. երկրի երեք
Ո՞վ կստանձնի գլխավոր կավատի դերը
Ամերիկացի պրոֆեսոր Ստեֆան Քարթերը հաշվարկել է, թե որքան եկամուտ կունենա բյուջեն, եթե, օրինակ, պետությունը հարկ սահմանի սեքսուալ ակտի համար, եւ լավագույնս օգտագործվի ստացված եկամուտը: Պրոֆեսորի կարծիքով՝ եթե ԱՄՆ-ի սեքսուալ ակտիվ 200 միլիոն քաղաքացիները թեկուզ երկու դոլար վճարեն սեռական ակտի համար, ապա դա տարեկան կկազմի 10 միլիարդ դոլար: Գումարը հաշվվել է` ելնելով ամերիկացիների սեքսուալ նորմայից. հետազոտությունների
Վրաերթը կատարել է վաշտի հրամանատարը
Այսօր՝ փետրվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում Վանաձորի Սիվաշավան 1/20 հասցեի բնակիչ, 39-ամյա Արմեն Ղարաբախթյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ՍԼ 968 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Վանաձորի «Տարոն-3» 13/6 հասցեի բնակիչ 63-ամյա Յուրիկ Ալեքսանյանին։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Վանաձորի
Կրկնակի վթար «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի մոտ (տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր՝ փետրվարի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ–ի հատվածում՝ «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի դիմաց իրար են բախվել Էջմիածին քաղաքի բնակիչներ 35-ամյա Գևորգ Մանուկյանի վարած «ԲՄՎ 525» մակնիշի 31 ՕԼ 009 համարանիշի և 36-ամյա Վարդան Մարտիրոսյանի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի 12 ՏՏ 302 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի
Վաղը կկայանա ՀԱԿ հանրահավաքը
Վաղը՝ մարտի 1-ին ժամը 18։00-ին Երեւանի Ազատության հրապարակում կկայանա ընդդիմադիր ՀԱԿ հանրահավաքը։ Հանրահավաքին կմասնակցեն ՀԱԿ անդամ 18 կուսակցությունների եւ հասարակական-քաղաքական նախաձեռնությունների անդամներն ու առաջնորդները։ Մանրամասները կարդացեք այստեղ:
Շուշան Պետրոսյան. «Մաշտոցի այգու հարցը իմ տան հարցն է» (ձայնագրություն)
Երգչուհի Շուշան Պետրոսյանին ոգեւորում են Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ պայքարող երիտասարդները. «Շատ եմ սիրում էդ երեխեքին, ինձ ոգեւորում են, քիչ են, բայց խոսում եմ սերուցքի մասին, որ առաջին օրվանից կռիվ են տալիս, ոչ թե գալիս ու գնում են, շոու սարքում: Ինձ նման չէ, սիրտս տրոփում է, բայց մինչեւ հիմա Մաշտոցի այգի չեմ գնացել,
ՀՀԿ-ական պատգամավորը վարչական պատասխանատվության ենթարկվեց (ֆոտոշարք)
Այսօր՝ փետրվարի 29-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարչական պատասխանատվության են ենթարկել օրինախախտ վարորդին։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչական ակտը կազմվել է «Տոյոտա Պրադո» մակնիշի 029 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ։ Նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ–ական «Դերժավայի Արկադ» մականվամբ Արկադի Համբարձումյանին։ Ավտոմեքենան տեխզննման և ԱՊՊԱ կտրոններ չուներ, դրանք դրվել են
«Հերիք է, չպետք է սպանվի հայ զինվոր». Ուսանողների պահանջը
Այսօր՝ փետրվարի 29-ին, Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքից «Ցեղասպանը մնում է ցեղասպան, լինի թուրք, թե ադրբեջանցի», «ԵՊՀ-ն դատապարտում է Բուդապեշտի ոճրագործությունը» պաստառներով երթ էր կազմակերպել դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ՝ Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ: Ուսանողական խորհուրդը պատրաստել էր հայտարարություն: Մինչ հայտարարության ընթերցումը՝ նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթյան ջարդերում, 1994 թվականից մինչ օրս
«Ժառանգությունը» պատրաստ է անուններ տալ
«Ժառանգություն» կուսակցությունն ահազանգել էր, որ մարզային հեռուստաընկերություններին բանավոր հրահանգվել է չլուսաբանել կուսակցությունների քարոզարշավը: Ըստ «Ժառանգության» տարածած հաղորդագրության, տեղական որոշ հեռուստաընկերություններ քարոզարշավը լուսաբանելու նպատակով մասնակցել են մրցույթների, շահել դրամաշնորհ, բայց հիմա նրանց արգելվում է այն իրականացնել: Aravot.am-ը այս առնչությամբ ՀՌԱՀ-ին խնդրել էր մեկնաբանել՝ եղե՞լ է նման գրավոր կամ բանավոր հրահանգ: Ի պատասխան՝ հանձնաժողովը պարզաբանել է, թե
«Չորս տարի կարոտով սպասում եմ ծննդյանս ու մորս»
«Միշտ բարի նախանձով եմ նայել նրանց, ովքեր ամեն տարի նորմալ մարդկանց նման նշում են իրենց տարեդարձը: Չորս տարի կարոտով սպասում եմ ծննդյանս ու մորս»,- ասում է Արսենը: Նա ծնվել է «նահանջ» տարում`փետրվարի 29-ին: Այսօր Արսենի համար ամենաերջանիկ օրն է: Նրա սպասումները տվեցին իրենց արդյունքները: Մեր հերոսն այսօր ընկերների աջակցությամբ գտավ իր հարազատ մորը: Մայրը Ռուսաստանում
Չինովնիկական քծնանք` ազգային արժանապատվության հաշվին
Օրերս կայացած մի շնորհանդեսի ժամանակ, ինչի մասին գրել եմ նաեւ «Առավոտում», Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիից հետաքրքրվել էի՝ ինչո՞ւ է դեսպանատունը մշտապես մամուլի հաղորդագրություններն ուղարկում անգլերեն եւ չի հարգում ՀՀ «Լեզվի մասին» օրենքը, որի մասնավորապես 4-րդ հոդվածի համաձայն՝«Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները,ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետականվերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով»: Հայաստանում Իտալիայի դեսպանն էլ եվրոպական ժպիտով պատասխանել էր, թե դա այն հարցը չէ, որի վրա
Հայտնաբերվել է վրաերթ կատարողը (ֆոտոշարք)
Այսօր՝ փետրվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, վրաերթի է ենթարկել 54-ամյա Ասյա Դանիելյանին։ Ա. Դանիելյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Քիչ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության
Վրաերթ Երևանում. վարորդը փախուստի չի դիմել (ֆոտոշարք)
Այսօր՝ փետրվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր առավոտյան ժամը 09.00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 47-ամյա Արշակ Մանուկյանը, վարելով «Պազ» մակնիշի 62 ՍՏ 440 համարանիշի ավտոբուսը, վրաերթի է ենթարկել Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ, 61-ամյա Գայանե Չալաբյանին։ Վրաերթի ենթարկվածին շտապ բժշկական օգնության 1-03 բրիգադը տեղափոխել է
ՀԱԿ-ը հերքում է վերնագիրը
«1in.am» էլեկտրոնային լրատվամիջոցը, հատվածներ բերելով «Ազատություն» ռադիոկայանին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի տված հարցազրույցից (փետրվարի 29, ժ. 16:03), նյութը վերնագրել է «ՀԱԿ-ի համամասնական ցուցակը պատրաստ է» վերնագրով: Հայտնում ենք, որ ցուցակի պատրաստ լինելու մասին կայքի հաղորդած տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Հայ Ազգային Կոնգրես
Վաղը «168 ժամը» լույս չի տեսնի
Վաղը «168 ժամ» թերթը տեխնիկական պատճառներով լույս չի տեսնի: Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրին թերթի խմբագրությունից: Այսօր երեկոյան հոսանքի բարձր լարման եւ տատանման պատճառով այրվել եւ շարքից դուրս են եկել խմբագրության մի քանի համակարգիչներն, իսկ տարածքն ամբողջությամբ հոսանքազրկվել է:
ՀԱԿ.«Իշխող հիմնական ուժը բացահայտ խոստովանեց ռեժիմի ավազակապետություն լինելու փաստը»
Իշխող Հանրապետական կուսակցությունը 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցում մնաց լիակատար միայնակ ողջ քաղաքական դաշտում՝ ներառյալ կոալիցիայի մաս կազմող ուժերը։ Արդեն շուրջ երկու ամիս ձգվող սույն իրողությունն իր խայտառակ հանգուցալուծումը գտավ Ազգային Ժողովում հարցի քննարկմամբ, որտեղ իշխող հիմնական ուժը, օգտվելով իր թվական գերազանցությունից, մերժեց համապատասխան օրինագիծը։ Սրանով Հանրապետական կուսակցությունը ցույց տվեց, որ ինքն ունակ չէ երկխոսության
ԲՀԿ-ականներից ոմանք դեմ քվեարկեցին իրենց ծրագրային դրույթին
ԱԺ պատգամավորներն այսօր 30 կողմ, 54 դեմ, 4 ձեռնպահ ձայներով քվեարկությամբ մերժեցին Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկված օրինագծերի փաթեթը: Ուշագրավ է, որ «դեմ» քվեարկածների մեջ
Շենգավիթի որոշ փողոցներում վաղը ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Արզնի 2-Երևան» ջրատարի վրա վերանորոգման աշխատանքների հետ կապված, Շենգավիթ վարչական շրջանում մարտի 1-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 2-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Բագրատունյաց 4, 6, 7, 8, 10, 11/1, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 24, 26, 27, 28, 29, 30,
Տրանսպորտի նախարարությունը մոնիտորինգ է անում
«Առավոտ» օրաթերթը փետրվարի 23-ին «ԲՀԿ-ն բարեգործություն է անում՝ տնտեսվարողին գցելով «փոսը» հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ Աբովյան-Երեւան թիվ 259 երթուղու ուղեւորափոխադրումը ստանձնած ընկերությունը դժգոհել է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական ավտոբուսները ֆինանսական մեծ վնասներ են պատճառում իրենց: «Առավոտի» այս հրապարակման եւ տնտեսվարողի բողոքի հիման վրա, երեկ Աբովյան քաղաքում տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի տեսչության աշխատակիցները
Ռուբեն Վարդանյանը ներդրումներ կանի նաեւ զբոսայգիների եւ կանաչ գոտիների զարգացման ծրագրերում
Մայրաքաղաքում ներդրումային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և ներկայացնելով իր ղեկավարած ընկերության գործարար հետաքրքրությունները՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ «Ամերիա» ընկերությունների խմբի մաս կազմող «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի»-ն առաջարկում է 2012–2016թթ. մայրաքաղաքում իրականացնել
«Երեւան» ամսագրի խմբագիր. Գրական հայերենը քանզի-վասնզին չէ
Այսօր «Գոլդեն Թյուլիպ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայերենը ժամանակի հորձանուտում» թեմայով քննարկում, որի բանախոսներն էին «Cosmopolitan Հայաստան» եւ «Երեւան» ամսագրերի գլխավոր խմբագիրներ Հրաչուհի Ութմազյանը, Արտավազդ Եղիազարյանը եւ «Armcomedy»-ի երգիծաբան Նարեկ Մարգարյանը: Քննարկումը վարում էր «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: «Եթե ՄԱԿ-ը չունենար մայրենի լեզվի օր, ապա այսօր երեւի թե չէինք հավաքվի եւ չէինք զրուցի այս ցավոտ
Զարուհի Փոստանջյանի նախապատրաստած ԵԽԽՎ բանաձեւի նախագիծը
Էլեկտրոնային լրատվամիջոցներն այսօր մեծ թափով զարգացում են ապրում, որին զուգընթաց առաջացնում մի շարք մարտահրավերներ՝ լրագրության, տեղեկատվության ազատության ոլորտներում: Այս խնդիրներին անդրադարձ կա ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի նախապատրաստած զեկույցում եւ բանաձեւի նախագծում, որոնք Վեհաժողովում շրջանառության մեջ են դրվել այս տարվա փետրվարի 15-ին: «Ազատ արտահայտվելու իրավունքի և տեղեկատվության ազատության պաշտպանությունը ինտերնետում և էլեկտրոնային լրատվամիջոցներում» վերնագրով


















































