Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերիք է, չպետք է սպանվի հայ զինվոր». Ուսանողների պահանջը

Փետրվար 29,2012 21:22


 Այսօր՝ փետրվարի 29-ին, Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքից «Ցեղասպանը մնում է ցեղասպան, լինի թուրք, թե ադրբեջանցի», «ԵՊՀ-ն դատապարտում է Բուդապեշտի ոճրագործությունը» պաստառներով երթ էր կազմակերպել դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ՝ Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ:
Ուսանողական խորհուրդը պատրաստել էր հայտարարություն: Մինչ հայտարարության ընթերցումը՝ նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթյան ջարդերում, 1994 թվականից մինչ օրս սպանված անմեղ զոհերի հիշատակը՝ մասնավորապես հիշեցին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Ալբերտ Ադիբեկյանին, ով փետրվարի 23-ին զոհվել էր ադրբեջանցիներիների արձակած գնդակից: Այնուհետև ՈՒԽ-ի նախագահ Ցոլակ Ակոբյանը կարդաց նամակը: Հայտարարության վերջում ասվում էր. «Մենք` Երևանի պետական համալսարանի ուսանողներս, պահանջում ենք Միավորված ազգերի կազմակերպությունից դատապարտել Ադրբեջանի իրականացրած բոլոր ոճրագործություննեը և ստիպել վերջինիս հարգել 1994 թ-ին իր իսկ կողմից ստորագրած զինադադարի պայմանագիրը` հակառակ պարագայում դուք ևս ձեր վրա եք վերցնում տեղի ունեցած ոճրագործությունների պատասխանատվությունը»: Որից հետ նամակի անգլերեն տարբերակը հանձնվեց ՄԱԿ-ի գրասենյակին:
Երթի մասնակիցների հետ խոսելու դուրս եկավ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ներկայացուցիչ, ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Դամթիու Դեսալան: Ցոլակ Ակոբյանը նրա հետ զրույցում ասաց. «Սա ՄԱԿ-ի դեմ չէ: Ակցիան ուղղած է բոլոր միջազգային կազմակերպություններին, առավել ևս՝այն կազմակերպություններին, որի անդամ է հանդիսանում Ադրբեջանը »:
Նարինեն Ալբերտ Ադիբեկյանի կուրսեցին է, ինչպես ասում է՝ երթին մասնակցում է իր կուրսընկերոջ հիշատակի համար: Երթի մասնակիցներից Էմման էլ, չնայած  օրվա տխուր նշանակությանը, այսօր ուրախ է, պատճառաբանում է. «Այսքան հայ երիտասարդներ այսօր հավաքվել են միասնական և արդարություն են պահանջում »: Ուսանողների մի հատված էլ, երևի թե, երթի նպատակին ծանոթ չէր: Նրանք, խմբերով հավաքված, խոսում էին, ծիծաղում: Ռազմիկի կարծիքով նրանք այն ուսանողներն են, ովքեր դասի չնստելու համար են այստեղ:
Ակցիայի ավարտին ՈՒԽ-ի նախագահն ասաց, որ իրենք այլ ակցիաներ էլ են կազմակերպելու, ավելի շատ մարդկանցով են բողոքելու. «Հերիք է, չպետք է սպանվի հայ զինվոր »:

 

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829