Օրվա լրահոսը
Ռոբերտ Բըրնս, հագիս, պարկապզուկ՝ Շոտլանդիայի ազգային տոնը Երեւանում
Այս տարի արդեն 14-րդ անգամ Հայաստանում կկազմակերպվի Բըրնսի ընթրիքը: Շոտլանդացի աշխարհահռչակ բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին նվիրված երեկույթը շոտլանդացիների համար ազգային տոն է, որը նշվում է ոչ միայն Շոտլանդիայում եւ Մեծ Բրիտանիայում, այլեւ՝ աշխարհի շատ երկրներում, որտեղ Միացյալ թագավորությունը դեսպանություն ունի: Ավանդույթի համաձայն՝ Բըրնսի ընթրիքից մի քանի օր առաջ Շոտլանդիայից հանդիսավոր կերպով բերվում է հագիսը՝ շոտլանդական ազգային
Թուրքիայում աշխատող հայերը զանգվածաբար վերադառնում են
Թուրքիայում առանց համապատասխան թույլտվության աշխատող հայերի եւ վրացիների մեծ մասը այժմ զանգվածաբար եւ հարկադրված վերադառնում են։ Պատճառը թուրքական միգրացիոն օրենսդրության մեջ կատարված փոփոխություններն են, որ զգալի դժվարացնում են կարգավիճակ չունեցող օտարերկրացիների երկարաժամկետ բնակությունը այդ երկրում: Մինչ օրենքի փոփոխությունը շատերը Թուրքիայում մնալու համար իրենց եռամսյա տուրիստական վիզայի ժամկետի ավարտից հետո հատում էին սահմանը, ապա` անմիջապես վերադառնում,
«Դրո» գործով դատապարտյալը 3 օրով հրաժարվում է պետության կողմից տրվելիք սննդամթերքից
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր ցմահ պատիժը կրող, «Դրոյի» գործով դատապարտյալ Արմենակ Մնջոյանը նամակ է հղել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին։ «ՀՀ տարածքում գործող բոլոր ՔԿՀ-ներում իրենց ծառայողական պարտքը կիսաքաղց վիճակում կատարող սպաների սոցիալական զամբյուղը հասցնել պատշաճ մակարդակի եւ ապա չփորձել նվաստացնել նրանց սպայական արժանապատվությունն ու խաթարել սպա-դատապարտյալ կանոնակարգային փախըմբռնման հարաբերությունները: Սակայն կատարվածի դեմ որպես բողոքի
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը ՀՀ հետ՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին: «Մեր համագործակցությունը ձեր նախորդ պաշտոնակցի հետ բավականին արդյունավետ էր, ունեինք անկեղծ և բարեկամական երկխոսություն: Համոզված եմ, որ այդ բարիդրացիական հարաբերությունները կշարունակվեն նաև առաջիկայում»,– ասել է Տիգրան Սարգսյանը: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին
Ժիրայր Սեֆիլյան. «Բանակի նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է»
Հայոց բանակի նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է: Գտնում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր ՍեՖիլյանը՝ այն համարելով խիստ վտանգավոր պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար: «Միաժամանակ ես նույնպես դեմ եմ բանակի ղեկավարության կամ երկրի ղեկավարության այն բոլոր փորձերին, երբ փորձում են թաքցնել բանակի ներսում տիրող երևույթները, առավել ևս հանցագործությունները»,-ասաց նա։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
«Ռենկո»-ն Էլիտար շենք կկառուցի՞
Մոտ մեկ ամիս է՝ կրկեսի հարեւանությամբ նախկին հեծանվահրապարակի քանդման աշխատանքներ են կատարվում: Այսօր հեծանվահրապարակից բետոնե 2-3 սյուներ էին մնացել: Տարածքում աշխատող բանվորները շինարարական աղբն էին հեռացնում, տարածքը հարթեցնում եւ փոքրիկ ծառերի ճղները սղոցում: Նախկին հեծանվահրապարակի տարածքը ներկայումս պատկանում է իտալական «Ռենկո» ընկերությանը: Ըստ որոշ լուրերի, իտալացի բիզնեսմենները պատրաստվում են այդ տարածքում կառուցել բազմաբնակարան էլիտար շենք՝
Կյանքի օրագիր. Թերապեւտիկ նշանակություն ունի
«Բացում եմ, կարդում եմ գրածներս, մի տեսակ թեթևություն եմ զգում, կյանքն ավելի երկար ու հետաքրքիր ա թվում»: Նելլին կյանքի օրագիր մինչև այսօր էլ պահում է. «Ես, ընդհանրապես, կիսվող մարդ չեմ, կան բաներ, որ ոչ քույրերիս, ոչ մորս չեմ ասում, իմ ներսում եմ պահում: Օրագիրն օգնում ա, որ ինքնաարտահայտվեմ, ինքն ա մենակ անկեղծ»: Հոգեբան Մարինե
ԵԽԽՎ հայ պատվիրակները 3 անգամ հաջողեցին, 1 անգամ ձախողեցին
Իր ձմեռային նստաշրջանի աշխատանքի վերջին օրը ԵԽԽՎ-ն քննարկեց «Բնակչության բռնի տեղահանումը որպես մարդու իրավունքների խախտում» բանաձեւը: Բանաձեւի նախագծի վերաբերյալ Թուրքիայի պատվիրակները մի քանի առաջարկներ էին արել, որոնք բոլորն էլ այս կապ այն կերպ առնչվում էին հայ-ադրբեջանական, հայ-թուրքական խնդիրներին: Բանաձեւում ուղղումները ներկայացնելիս՝ թուրք պատվիրակին ամեն անգամ հակադարձում էին Հայաստանի պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:
Ավտովթար Ապարան-Վանաձոր ճանապարհին. կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.30-ի սահմաններում, Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 14-րդ կմ–ին, իրար են բախվել Իվան Մաշկարյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 882 ԼՕ 68 համարանիշի և Արթուր Վարդանյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի 29 ՍՕ 691 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Օպել»-ի ուղևորներ Արտաշես Հովհաննիսյանն ու Սուրեն Մարտիրոսյանը մարմնական
Երբ բժշկին բժիշկ է հարկավոր
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանի աշխատակազմին ասել է, որ Բերդում բժիշկների պակաս կա, բուժանձնակազմը ծերացել է, ինչը խնդիրներ է ստեղծում նախազորակոչային եւ զորակոչային տարիքի պատանիների լիրաժեք բուժզննման համար: Բերդի բժշկական կենտրոնը չունի քիթ-կոկորդ ականջի մասնագետ, անզգայացնող եւ ռենտգեն նկարահանում կատարող բժիշկներ, իսկ նյարդաբանը, վիրահատող գինեկոլոգը 70-անց են: Հիվանդանոցն արդեն 6 տարի գինեկոլոգ չունի: Բժշկական կենտրոնի
«Հակվածությունը կարծես հերթական ընտրություններինն է». հայտարարեց Պետրոս Մակեյանը
Քիչ առաջ ավարտվեց Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի 3 ժամ տեւած նիստը: Ինչպես արդեն տեղեկացվել էր, նիստում Կոնգրեսի քաղխորհուրդը պետք է քննարկեր առաջիկա ընտրություններին մասնակցության ձեւը: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ միաբերան որոշում է կայացվել առաջիկա խորհրդարանական հերթական կամ արտահերթ ընտրություններին Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է դաշինքով, որի մեջ կմտնեն ՀԱԿ անդամ
Ջազմեն Լեւոն Մալխասյանը քարոզարշավների մասնակցելու առաջարկ չի ստացել
Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, իսկ դրանց նախորդող քարոզարշավներին հաճախ մասնակցում են նաեւ արվեստագետներ: Այդ առնչությամբ Aravot.am-ը ջազմեն Լեւոն Մալխասյանին հարցրեց, թե ինչպես է վերաբերվում, երբ քարոզարշավներին արվեստագետներ էլ են ներգրավված լինում: «Ինձ թվում է արվեստագետի անձնական պրոբլեմն է, եթե համաձայնվում է մասնակցել որեւէ մեկի քարոզարշավին»,-պատասխանեց ջազմենը: Հաջորդ հարցին էլ՝ իսկ ինքը կմասնակցե՞ր, Լեւոն Մալխասյանը ասաց.
Anonymous-ը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)
Anonymous հաքերային խմբավորումը սկսում է «Հայոց ցեղասպանություն նախաձեռնություն» (Operation Armenian Genocide) գործողությունների շարքն ընդդեմ թուրքական իշխանությունների: Youtube-ում Anonymous-ի կողմից տարածած պաշտոնական տեսանյութում հայտնի խմբավորման անդամները հայտարարում են, որ հունվարի 25-ը հայտարարվում է նախաձեռնության սկիզբը: Anonymous-ը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու պատասխանատվություն կրել իրենց գործած դաժանությունների համար: Հաղորդում է «Արմենպրեսը»: «1915 թվականին
Վարկաբեկվում է քաղբանտարկյալների կարգավիճակով կալանավորվածներից ոմանց պատմությունը
«Առավոտի» հարցազրույցը Իրավունքի եւ ազատության կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ: –Իբրեւ Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի նախկին համակարգող, ինչպե՞ս եք վերաբերվում վերջերս ծավալվող բանավեճերին, թե ով ինչ պայմաններում է եղել ՔԿՀ–ում, ով է քաղբանտարկյալ, ով՝ ոչ, ով ինչ պայմաններով է ազատ արձակվել եւ այլն: – Նախկին քաղբանտարկյալների մասնակցությամբ սկսված այս վեճը, որ ավելի շուտ ոչ թե վեճ,
«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Հայոց բանակի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ
20 տարի առաջ` Հայրենիքի արեւելքում ընթացող արցախյան հերոսամարտում ազգային շահերն ու հայության անվտանգությունը պաշտպանող հայկական ազատագրական ջոկատները կազմավորվեցին որպես Հայոց ազգային բանակ: Քարինտակի, ապաեւ մյուս շեների ու եզերքների հաղթական հերոսապատումներով կոփվեց մեր բանակը, որն իր թիկունքում մշտապես զգացել է հայ շինականի, ռամիկի, մտավորականի շունչը եւ փառավորվել հայ մայրերի օրհնանքով: Այսօր էլ Հայոց բանակը տարածաշրջանի առավել
Հպարտանալ մեր բանակով. հորդոր համալսարանականներին
Հայոց բանակի 20-ամյակին ընդառաջ Երևանի պետական համալսարանում ուսանողական խորհուրդն ու ռեկտորատը կազմակերպել էր միջոցառում: Ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունելով ներկաներին, շնորհավորեց տոնի կապակցությամբ: Ուրախ է, որ ունենք կազմակերպված ու մարտունակ բանակ: Ըստ նրա` ուժեղ պետության համար անհրաժեշտ է ուժեղ բանակ: Հիշելով Խորհրդային ժամանակները, ասում է. «Երբ զորահանդես էր լինում, մենք հպարտանում էինք, որովհետեւ զգացվում էր հայ
Աղվան Վարդանյան. Բանակը հասարակության հայելին չէ
«Հրաշալի կլիներ, որ բանակի 20-ամյակի շրջանում այսօրվա հասարակությունը նույն ոգով վերաբերվեր բանակին, նույն ընկալումը լիներ, ցավոք, այդպես չէ: Հաճախ մեր ռազմական փորձագետները փորձում են համոզել, որ բանակը նույն հասարակության հայելային պատկերն է: Համաձայն չեմ, որովհետեւ բանակն այլ օրենքներ, կազմակերպվածություն ունի եւ չի կարող այն, ինչ-որ կա հասարակությունում, նույն կերպ բանակում կրկնվել»,- այսօր «Հայելի» ակումբում, անդրադառնալով ՀՀ զինված
Թուրքերը ԵԽԽՎ-ում՝ ընդդեմ Ֆրանսիայի
ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությունն այսօր շրջանառության մեջ է դրել «Խոսքի ազատության սահմանափակման վտանգները» անվանումով գրավոր հռչակագիր, որին միացել են բավական մեծ թվով՝ 58 պատվիրակներ: Սակայն ինչպես եւ այլ գրավոր հռչակագրերի մեջ՝ այստեղ էլ է նշված, որ տվյալ փաստաթուղթը պարտավորեցնում, այսինքն՝ արտահայտում է միայն այն անդամների կարծիքը, որոնք ստորագրել են այն: Գրավոր հռչակագիրը վերաբերում է Ֆրանսիայի
Թամամյանի գործն ուղարկվեց դատարան
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործն այսօր ուղարկվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք: Այդ գործով կա եւս երկու մեղադրյալ՝ ոստիկանության
ԱՄ փոխնախագահը դարձավ փոխնախարար
Հենց նոր հայտնի դարձավ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ալեքսան Կարապետյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ, երբ փորձել էինք ճշտել այս նշանակման վերաբերյալ լուրի իսկությունը՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մասնավորապես ասել էր. «Պարոն Կարապետյանը տարիներ շարունակ «Երեւան շին» շինմոնտաժային միավորման ղեկավարներից մեկն է եղել: Լավ բան եք ասում,
«Չեմ ուզում, որ իմ երեխան զգա անմայր մնալու զրկանքները»
Արդեն տեւական ժամանակ է՝ Վանաձորի քաղաքապետարանի անչափահասների գործերի, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի եւ Լոռու մարզպետարանի երեխաների, կանանց ընտանիքների պաշտպանության բաժնի ուշադրության կենտրոնում Վանաձորի բնակչուհի Նելլի Սարգսյանի հարցն է: Նելլին ամուսնալուծվելուց հետո երեխայի հետ դրսում է մնացել, ըստ նրա նկարագրածի, հայրն ու խորթ մայրը արգելել են երեխայի հետ վերադառնալ հայրական տուն: Ավելին. հայրը ծեծել է ամուսնալուծվելուց
Ծառուկյանն էր ասել՝ բենզինը ինչ քանակով դուրս գրվի
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, 1-ի սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի եւ տեխնիկ Սամվել Մախուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ցուցմունքներ տվեց եւ հարցաքննվեց դատակոչված 4 վկա: Վառելանյութի առանձնապես խոշոր չափի յուրացման մեջ մեղադրվողների գործով վկաները պնդեցին, որ
«Սերը մարում է…»
Սիրած տղային «նվիրեց» ընկերուհուն, ընկերուհին ամուսնացավ ուրիշի հետ, ինքն էլ ուզում էր կյանքին վերջ տալ, բայց չհամարձակվեց, հիմա էլ ոչնչի համար չի ափսոսում: 22-ամյա Աննան սովորում էր 1-ին կուրսում, երբ հանիպեց Արմանին: Ընկերուհու տանը խնջույքի էր հրավիրված: «Արմանի մասին ընկերուհուցս շատ էի լսել՝ լավ տղա է, խելացի, ծանր, թասիբով, միայն մի քիչ աղջիկների նկատմամբ
Գեղամյան. «Տա Աստված՝ ձեր ձայնը լսելի լինի Բաղրամյան-26-ում եւ Հանրապետության հրապարակում»
Ազգային Միաբանություն կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն Aravot.am-ի հետ զրույցում ձեռնպահ մնաց մեկնաբանել լրատվական կայքերում հայտնված այն տեղեկությունը , համաձայն որի, օրերս ինքը նշանակվելու է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնում՝ «վերահսկելու» համար ԲՀԿ-ական նախարարի կուսակցական գործունեությունն ընտրական շրջանում: Ալեքսան Կարապետյանի փոխարեն մեր հարցին ի պատասխան ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանն ասաց. «Եթե հանրապետության նախագահը եւ վարչապետը գտնեն, որ պետք
Կապանի ոստիկանապետը ենթականերին պարտադրում է նորոգում
Aravot.am-ի տեղեկություններով առաջիկայում իր աշխատանքային շրջայցերի համատեքստում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելելու է Կապան: Ասում են տեղի ոստիկանապետը՝ Վախթանգ Ավագյանը, որն այդ պաշտոնը ստանձնել է Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո՝ իր ենթականերին ստիպում է, որ իրենց հաշվին նորոգեն սեփական աշխատասենյակը, որպեսզի ամոթով չմնան շեֆի մոտ: Արդեն երկու օր է՝ փորձում ենք այս տեղեկության իսկությունը ճշտել
Շախմատում էլ ազատ խոսքի սահմանափակում կա
«e3e5» շախմատային կայքը տպագրել է իտալացի կին լրագրող Յանիս Նիզյիի բաց նամակը` ուղղված Իտալիայի շախմատի ֆեդերացիային, ՖԻԴԵ-ին ու Եվրոպայի շախմատային միությանը, որում հեղինակը տեղեկացնում է, որ վերջերս անցկացված «Ռեջիո-Էմիլիա» մրցաշարի կազմակերպիչներն իրեն չեն հավատարմագրել այն բանի համար, որ անցած տարի նույն մրցաշարից իր հոդվածներն ու մեկնաբանություններն իրենց դուր չեն եկել: Լրագրողը, որ պատրաստվում էր կատարել
ՀՀԿ պատգամավոր. «Ադրբեջանն իր իշխանության հետ հարիֆ կմեռնի»
«Հանրապետականը դեմ չէ համամասնական ընտրակարգի վերաբերյալ լսումներ կազմակերպելուն, բայց իհարկե, ճիշտ չէ, երբ քաղաքական ուժն իր առաջարկություններով հանդես է գալիս Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համահեղինակ, քննարկումների ընթացքում այդ հարցով որեւէ առաջարկություն չի անում, քվեարկում է ամբողջությամբ եւ ընդամենը երկու ամիս հետո փոխում իր կարծիքը: Համենայնդեպս սա քաղաքական ուժի մասին դրական չի խոսում»,- այսօր «Ազդակ» ակումբում ԲՀԿ-ի
ՀԱԿ-ը նորից «մեսիջ» է ուղարկում ԲՀԿ-ին
Այսօր «Հայելի» ակումբում ՀՀՇ վարչության եւ ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանը, որի ընդդիմախոսը ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանն էր, իր խոսքում պարբերաբար համոզում էր, որ Հանրապետականը «մաքուր» քաղաքական ուժ չէ, վարչական ռեսուրս է, որն իր մեջ ներգրավել է պետական, ուժային, այլ տեղական իշխանությունների բոլոր տարրերը եւ որեւէ քաղաքական ուժ դա չպիտի հանդուրժի. «Որովհետեւ այս քաղաքական իրավիճակում, անհավասար
Հովհաննես Իգիթյան. Հայաստանը 4 տարի շարունակ ստիպված էր արդարանալ
ՀՀՇ վարչության եւ ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանն այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված քննարկմանը նշեց, որ ՀՀԿ-ն չի մարսել այն, ինչ կատարվել է 2008-ին: Aravot.am-ի հարցին ի պատասխան` ինչպե՞ս են դրսեւորվել հանրապետականների մարսողական խանգարումները` պարոն Իգիթյանն այսպես մեկնաբանեց. «Ես նկատի ունեմ այն իրավիճակը, որ 4 տարի շարունակ մեր պետությունը եղել է ճնշումների տակ, բազմաթիվ դիվանագիտական բացթողումներ է


















































