Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազմեն Լեւոն Մալխասյանը քարոզարշավների մասնակցելու առաջարկ չի ստացել

Հունվար 27,2012 16:27 Share
Աջակցեք aravot.am-ին

Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, իսկ դրանց նախորդող քարոզարշավներին հաճախ մասնակցում են նաեւ արվեստագետներ: Այդ առնչությամբ Aravot.am-ը ջազմեն Լեւոն Մալխասյանին հարցրեց, թե ինչպես  է վերաբերվում, երբ քարոզարշավներին արվեստագետներ էլ են ներգրավված լինում: «Ինձ թվում է արվեստագետի անձնական պրոբլեմն է, եթե համաձայնվում է մասնակցել որեւէ մեկի քարոզարշավին»,-պատասխանեց ջազմենը:

Հաջորդ հարցին էլ՝ իսկ ինքը կմասնակցե՞ր,  Լեւոն Մալխասյանը ասաց. «Ինձ դեռ  ոչ մի անգամ չեն առաջարկել»:  

Իսկ եթե առաջարկ ստանա, ո՞ր կուսակցության կողքին կլինի: «Չգիտեմ, դա հիմա շատ ձուկը ջրում հարց է»,- եզրափակեց զրուցակիցս:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: