Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Բըրնս, հագիս, պարկապզուկ՝ Շոտլանդիայի ազգային տոնը Երեւանում

Հունվար 27,2012 17:48

Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը պատմում է շոտլանդացի աշխարհահռչակ բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի մասին: Նրան թարգմանում է դեսպանատան հասարակայնության հետ պատասխանատու Մարիա Սադոյանը՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Չարլզ Լոնսդեյլի տիկինը:

Մեջտեղում Շոտլանդիայից ժամանած խոհարարն է՝ իր պատրաստած հագիսի հետ:

Այս տարի արդեն 14-րդ անգամ Հայաստանում կկազմակերպվի Բըրնսի ընթրիքը: Շոտլանդացի աշխարհահռչակ բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին նվիրված երեկույթը շոտլանդացիների համար ազգային տոն է, որը նշվում է ոչ միայն Շոտլանդիայում եւ Մեծ Բրիտանիայում, այլեւ՝ աշխարհի շատ երկրներում, որտեղ Միացյալ թագավորությունը դեսպանություն ունի:

Շոտլանդիայից ժամանած պարկապզուկահարը եւ միջոցառման հովանավորներից մեկի՝ bmi-ի ներկայացուցիչը

Ավանդույթի համաձայն՝ Բըրնսի ընթրիքից մի քանի օր առաջ Շոտլանդիայից հանդիսավոր կերպով բերվում է հագիսը՝ շոտլանդական ազգային սառը խորտիկը, որն իրենից ներկայացնում է ոչխարի ստամոքսի մեջ լցոնված փորոտիք, որը տվյալ երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանին է հանձնում հագիսը պատրաստած խոհարարը, որը նույնպես ժամանել է Շոտլանդիայից՝ պարկապզուկահարի հետ միասին: Բնականաբար, հագիսի պատվավոր հանձնումն էլ ուղեկցվում է շոտլանդական պարկապզուկի երաժշտությամբ:

Հայաստանում այս տարի հագիսը հանձնվեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին՝ երերկ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան սրահում կայացած արարողության ժամանակ: Իսկ վաղը կկայանա Բըրնսի երեկույթը, որի ընթացքում աճուրդի, վիճակահանության եւ այլ եղանակներով գումարներ կհավաքվեն բարեգործական եղանակով:

Ինչպես տեղեկացրեց Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդակցության հարցերով պատասխանատու Մարիա Սադոյանը՝ նախորդ տարի կայացած   Բըրնսի Ընթրիքի ընթացքում հաջողվել է հավաքագրել 27 000 ԱՄՆ դոլարին համարժեք հանգանակություն, որի շնորհիվ իրականացվել են տարբեր բարեգործական ծրագրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031