Օրվա լրահոսը
Թուրքիան սպառնում է աշխարհին
Թուրքիայի վարչապետ Էրդողանը կշտամբեց Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին: «Սարկոզին մոռացել է, որ իր պապը` Նիկոլա Սարկոզի ավագը, Իսպանիայից վտարված մի հրեա էր, որն ապաստան էր գտել Օսմանյան Թուրքիայում եւ չպետք է մոռանա նրա նախնիների նկատմամբ բարյացակամ վերաբերմունք դրսեւորած ժողովրդին»,- նշեց Էրդողանն ու հավելեց, որ Եվրոպան համակում է ֆաշիզմը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարինե Նալչաջյան. Գագիկ Ծառուկյանը կերակրող հայր է, Սերժ Սարգսյանը՝ իմաստուն, մյուսներն էլ՝ արդարության մարտիկ
Այսօր «Ազդակ» ակումբում հոգեբան Կարինե Նալչաջյանը խոսեց աղանդավորական շարժումների եւ դրանց հետեւանքների, նաեւ 2012թ.-ի ընտրություններին ընդառաջ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի ու տրամադրությունների մասին: «Աղանդավորական շարժման անդամները, մասնակիցները ապակյա մի հայացք նետելով՝ անհատին ճզմում են, մարդու հոգեբանության, տրամաբանության վրա ազդելով դարձնում են իրենց անդամ: Շարժումից դուրս գտնվող մարդկանց նրանք համարում են թշնամիներ, անհավատներ, անգամ այդ մարդիկ տվյալ
Լավրովը փոխզիջումներ է սպասում Ադրբեջանի՞ց
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ասուլիսում անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությանը, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ընդունեցին իրենց մաքսիմալիստական դիրքորոշումներից նահանջելու անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար, ասաց, որ այդ հայտարարությունն ավելի շատ ուղղված էր Ադրբեջանին. «Մեր կոմպրոմիսը մենք ասել ենք: Արցախի անկախությունն այլընտրանք չունի, Արցախի անկախության միջազգային ճանաչումից
Ջերմուկի հանքը տուրիստներին չի՞ «խրտնեցնի»
Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն անդրադառնալով Ջերմուկ քաղաքի մոտակայքում «Գեոթիմ» ընկերության կողմից շահագործվելիք ոսկու հանքի շուրջ ծագած դժգոհություններին, ասաց, որ հանքն իր գործունեությամբ չի խոչընդոտելու Ջերմուկը որպես տուրիստական կենտրոն զարգացնելուն: Ըստ նախարարի, հանքը շահագործվելու է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը բնությանը հասցվող վնասը հավասարեցնում է գրեթե զրոյի: Տիգրան Դավթյանի խոսքերով, ինքը կողմ է, որ հանքը շահույթ
Շարմազանով. Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ ապակառուցողական քաղաքականություն է իրականացնում
Ֆրանսիայի Սենատում երեկ ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը կարեւոր է ոչ միայն Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների համար, այլեւ Հայոց Ցեղասպանության միջազգային դատապարտման համար: Այսօր այս մասին, ՀՀԿ գրասենյակում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով. «Ֆրանսիան ցույց տվեց, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը ու օրինակ կծառայի մյուս առաջադեմ երկրների համար, որպեսզի բոլորը
«Քեթրին գրուպը» տուգանվեց 10 միլիոն դրամով
Պարարտանյութերի շուկայում կատարված մոնիտորինգի արդյունքում այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Քեթրին գրուպ» ընկերությանը տուգանեց 10 միլիոն դրամ: Նշենք, որ դեռեւս նախորդ տարվա մայիս ամսից հանձնաժողովը խիստ վերահսկողություն է սահմանել պարարտանյութերի շուկայում, ինչից հետո վերոնշյալ ընկերության նկատմամբ հարուցվել էր վարչական վարույթ: Հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ ազոտական պարարտանյութերի շուկայում «Քեթրին գրուպը» չարաշահել է գերիշխող
Հայաստանցի տատիկի հաղթանակը՝ գեղեցկուհի տատիկների մրցույթում
Հունվարի 19-23-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ «Miss Grandma Universe-2012» գեղեցկության, տաղանդի միջազգային մրցույթ- փառատոնը, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած տատիկներ: Այդ հեղինակավոր մրցույթում առաջին անգամ իր մասնակցությունն ունեցավ նաեւ Հայաստանը, որը ներկայացնում էր երեք երեխաների մայր եւ երկու թոռնիկների տատիկ Լուիզա Աղաջանյանը: Մրցութի մասնակից հայազգի տատիկ Լուիզան 51 տարեկան է, նրան «Miss Grandma
Հայաստանի չեմպիոն դառնալը դժվարանում է
Հայաստանն ունեցավ շախմատի տղամարդկանց եւ կանանց նոր չեմպիոններ՝ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Մարիա Կուրսովան: Եթե Տիգրանն այդ կոչման համար պայքարում էր մի քանի տարի շարունակ, Մարիան, որ անցած տարի է անդամագրվել ՀՇՖ-ին, առաջին իսկ փորձից հասավ հաջողության: Երկու առաջնություններում էլ պայքարն ընթանում էր ոչ միայն մեդալների, այլեւ հավաքականների մեկական թափուր տեղերը համալրելու իրավունքի համար: Իսկ
Բերանը թել-ասեղով կարել է, հացադուլ է անում (Տեսանյութ)
Արդեն 4-րդ օրն է` Հմայակ Հովհաննիսյանը որպես բողոքի նշան, որ իրեն «անտեղի դատապարտում են»` բերանը կարել է թել ու ասեղով: Բերանի վրա մի փոքր անցք է թողել` հակավիրուսային իր դեղերն ընդունելու համար, առանց որոնց չի կարող ապրել: Հմայակը մահացու հիվանդ է: Թե ինչ վարակակիր է` չցանկացավ հրապարակել` ասելով, որ խնամու տեր է: Երկու տարի առաջ
«Դեմ եմ, երբ Հայաստանից բարձրակարգ երաժիշտ է հեռանում»
ՀՊՖՆ գեղարվեստակլան ղեկավար Էդուարդ Թոփչյանը՝ իր իսպանական հյուրախաղերի եւ հայկական իրականության մասին: «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 3-ին կկայանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) այս տարվա առաջին համերգը: Իբրեւ մենակատար հանդես կգա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Մարիաննա Ուզանկիչյանը, ով մեծանուն օպերային երգչուհի Հայկանուշ Դանիելյանի ծոռնուհին է, հայ դասական երաժշտարվեստի երախտավորներ՝ դաշնակահարուհի Մարիաննա Հարությունյանի եւ
«Էլիտար» փոխհատուցվողներ
Վերջին օրերին հայաստանյան ԶԼՄ-ներում ամենատարածված թեմաներից մեկը Աբովյան փողոցի, ինչպես շատերն են անվանել՝ «էլիտար» կրպակների եւ խանութների ապամոնտաժումն է: Ինչպես տեղեկացվել է, դրանց տերերին տրվելու է կամ գուցե արդեն տրվել է փոխհատուցում: Իհարկե՝ լավ է, որ պետությունը մտածում է մարդու մասին եւ փոխհատուցում՝ նրան պատճառած վնասի համար, բայց, որքան գիտեմ, այդ փողոցում դժվար գտնվի մի
Արմեն Տեր-Սահակյանն իր դատավճիռը կբողոքարկի
Հունվարի 24-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդապետյանի նախագահությամբ, նշանակվել է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի դիմումի քննությունը: Արմեն Տեր-Սահակյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անժելա Կարապետյանը, սակայն, մեր տեղեկություններով, չի կարողանալու մասնակցել դատական նիստին՝ վատառողջ լինելու պատճառով: Արմեն Տեր-Սահակյանը մեզ հետ հեռախոսային զրույցի
Լավ ու անհարմար
Որդիս հաճախում է Երեւանի համայնքային մանկապարտեզներից մեկը եւ շատ գոհ եմ. լավ մանկապարտեզ է ու դրա համար փառք ու պատիվ մեր քաղաքային իշխանություններին: Մանկապարտեզը ջեռուցվում է, անվճար է, իսկ եթե ցանկություն կա լրացուցիչ խմբակում պարապել, ապա սիմվոլիկ գումարով դա էլ է արվում, ինչից եւս գոհ եմ: Գումարն էլ մանկապարտեզում չեն վերցնում, այլ պետք է բանկում
Նազարյանները եւ մնացյալ տուժողները զրկված են արձանագրությունները լուսապատճենելու, նկարահանելու եւ արձանագրություններին տեղեկանալու իրավունքից
Այսօր ՀՀ սահմանադրական դատարանում գրավոր ընթացակարգով սկսվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուշեղ Շուշանյանի դիմումի քննությունը: Շուշանյանը պաշտպանում է պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդների շահերն ընդհանուր իրավասության դատարանում եւ վիճարկում է Քրեական դատավարության օրենսգրքի 59 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 201 հոդվածի 1-ին մասի ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Զեկուցողն էր ՀՀ սահմանադրական դատարանի
«Արմավիան» չի վաճառվում, ուղղակի ճգնաժամ է
Ինչի պատճառով ավել աշխատող չեն կարող պահել Օրերս լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր, որ «Արմավիայի» սեփականատեր Միկա Բաղդասարովը պարտքերի պատճառով զանգվածային կրճատումներ է սկսել, եւ աշխատանքից ազատվել է անգամ գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը: Ըստ այդ տեղեկատվության՝ պարտքերը պատճառ են դարձել, որպեսզի ընկերության սեփականատերը «Արմավիան» վաճառի: Գնորդն էլ, լուրերի համաձայն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն
Հանրապետականացնում են անգամ դաշնակցակա՞ն բժիշկներին
Հնչող դժգոհությունների համաձայն՝ սկսել են համատարած հանրապետականացնել Շիրակի մարզի բուժհաստատությունների աշխատակիցներին: Մի քանի օր է՝ «Առավոտը» ահազանգեր է ստանում այն մասին, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի Գյումրիի գրասենյակի աշխատակից Յաշան մարզի առողջապահության վարչության հետ համատեղ սկսել է ցուցակագրել բուժհիմնարկների աշխատակիցներին: Յաշան առողջապահության վարչությունում տեղի ունեցած ժողովներից մեկի ժամանակ հրամցրել է Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար
«Պետք չէ էդ մարդկանց փուռը տալ»
Արտաշես Մամիկոնիչի երկրորդ խորհուրդը Ռոբերտ Սեդրակիչին՝ «գնացեք որսի» «Հրապարակումների շարքը, որով հեղեղված է պարոն Քոչարյանին սատարող էլեկտրոնային կայքը, գալիս է ապացուցելու այն, որ պարոն Քոչարյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Հիշեցնենք, որ մեր թերթի հունվարի 18-ի համարում տպագրված «Նույն ազնվությամբ եւ նվիրվածությամբ
Պրեսսինգը համանախագահող երկրների կողմից կուժեղանա
«Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը նման քայլերի է գնում, բայց փաստ է, որ Ադրբեջանն իրականացնում է խոսքի եւ գործի անհամապատասխանության քաղաքականություն, բայց ինչքան այդպես շարունակի, պրեսսինգը համանախագահող երկրների կողմից նրա վրա կուժեղանա: Մեր դիրքորոշումը եւս հայտնի է եւ անփոփոխ՝ մենք կառուցում ենք խաղաղություն, բայց պատրաստվում ենք պատերազմի, եւ այս իմաստով որեւէ մեկի մոտ, կարծում եմ,
Ադրբեջանի նախագահը ինքն իր խոսքին հակասեց
«Կարեւորը ոչ թե ագռավի նման խոսելն է, այլ սոխակի նման ասելը, ինչը երեւաց մեր դեպքում»,- համոզված է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Երեկ Սոչիում նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումն ավարտվել է համատեղ հայտարարության ընդունմամբ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցային գործընթացը եւ ակտիվացնել այն: Հայաստանի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները երեկ ընդունեցին
Օգնության մարտահրավերը
Լավ հիշում եմ, որ 88-ի երկրաշարժից օրեր անց թանկարժեք դեղերը, որոնց վրա գրված էր «Օգնություն Հայաստանին. վաճառքի ենթակա չէ» սկսեցին վաճառվել Երեւանի դեղատներում՝ բնականաբար, բարձր գներով: Դա, ի դեպ, եւս մի ապացույց է, որ համակարգը, որն այսօր գոյություն ունի Հայաստանում, ստեղծվել է ոչ թե 10 կամ 20 տարի առաջ, այլ շատ ավելի վաղ: Նրանք, ովքեր
Փոխվարչապետի հանձնարարականը լավ չի կատարվել
Հունվարի 12-ին « Չորս մարզ թերանում է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, հունվարի 11-ին տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ մարզպետներն այս տարվա առաջին խորհրդակցությունն են անցկացրել եւ խոսել հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրից, նաեւ սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրի արդյունքներից: Երկրորդ ծրագիրը, ըստ նախարարության, ընդհանուր առմամբ հաջողությամբ է իրականացվում, բայց Արագածոտնում, Արմավիրում, Գեղարքունիքում
Հայտարարություն 2. «Միասինը»՝ Ֆրանսիայի Սենատի որոշման մասին
Միասին երիտասարդական շարժումը, բազմահազար երիտասարդության անունից, իր երախտիքի խորը զգացումն է արտահայտում Ֆրանսիայի Հանրապետությանը: Մենք շնորհակալ ենք Ձեզ, որ անկախ աշխարհաքաղաքական շահերից և պետական նպատակահարմարությունից հետևեցիք արդարության կանչին և Ձեր պարտքը համարեցիք դատապարտել և պատժել 20-րդ դարի եղեռնագործությունը ժխտողներին և հերքողներին: Այսօրը մտավ ոչ միայն Հայոց, այլև համայն մարդկության պատմության մեջ, որպես արդարության հաղթանակի օր:
Ա. Դավիթօղլու. «Կասկածելի որոշում»
«Մենք խստորեն դատապարտում ենք այս որոշումը, որը կասկածելի է բոլոր առումներով եւ օրինակ է անպատասխանատվություն», – այսպես է Թուրքիայի արտգործնախարարը արձագանքել Ֆրանսիայի Սենատի որոշմանը։ «Թուրքիան կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները պայքարելու համար Ֆրանսիայի Սենատի որոշման դեմ»,- ասել է Ահմեդ Դավիթօղլուն: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Գառներն ու ուլը գողանալուց առաջ հանցագործներն ասել էին, թե մոնիտորինգ են անում (տեսանյութ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այս տարվա հունվարի 10-ի լույս 11-ի գիշերն Արարատի մարզի Շահումյան գյուղում կատարված գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 13-ին Շահումյան գյուղի բնակիչ 50-ամյա Վարդան Ոսկանյանը դիմել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ հունվարի 10-ի լույս 11-ի գիշերն անհայտ
Վահրամ Սահակյան. «Սա այն Երեւանը չէ, որ ես ապրել եմ, սա ինչ-որ պոռնո սայթ է»
Հատվածներ թատերագիր, երգիծաբան Վահրամ Սահակյանի հետ հարցազրույցից: – Երիտասարդները սոցցանցերում խմբեր են ստեղծում՝ վեր հանելով օրախնդիր հարցեր՝ արժանապատիվ տրանսպորտ, հեռուստաեթերի մաքրման աշխատանքներ եւ այլն։ – … Ասում եք՝ պայքարում են, խմբեր կազմում, բայց եթե գրագետ չեն, եթե համացանցում գրում են լատինատառ, էլ ի՞նչ հայրենասիրություն։ Facebook-ի «Խոսենք հայերեն» բազմամարդ խմբի անդամները, որոնք իրենց ընկերների բաժինը Կոմիտասի
Դավիթ Հայրապետյանն ընտրվել է Ռուսաստանի հավաքականի ավագ
Կիսլովոդսկում գտնվող օլիմպիական հերթափոխի բազայում բռնցքամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի անդամները թիմի ավագ են ընտրել 49 կգ քաշային Դավիթ Հայրապետյանին: Հայ բռնցքամարտիկը Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից է, 2009 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2006 թվականի Եվրոպայի ու ՌԴ բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր: Դավիթ Հայրապետյանը նաեւ անցած տարի Բաքվում նվաճել է Լոնդոնի օլիմպիական խաղերի
Սամվել Նիկոյանի համար ակնհայտ է իր դեմ հրապարակումների «ճանապարհային քարտեզը»
Հատվածներ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ հարցազրույցից – Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին շրջանում մամուլում Ձեր մասին եղած հրապարակումները: – Երբ ես դեռ ԱԺ փոխնախագահ էի, բազմաթիվ անգամ մամուլում եղել են ստահոդ եւ վարկաբեկիչ նման հրապարակումներ: Եվ երբ կուսակցությունը որոշում կայացրեց ինձ առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնին, այդ պահից ինձ համար ակնհայտ էր, որ նման անազնիվ մոտեցումները ոչ
Մադրիդյան նորացված սկզբունքների փաստաթուղթը երկուստեք ընդունելի է
Սոչիում կայացած երեկվա եռակողմ հանդիպումը, ինչպես եւ սպասվում էր, որեւէ բեկումնային արդյունք չտվեց։ Դա, կարելի Է ասել, «հրաժեշտի հանդիպում էր» Դմիտրի Մեդվեդեւին, ով իր նախագահության տարիներին բավականին մեծ ջանքեր գործադրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Այդուհանդերձ, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝ երեկ ընդունած համատեղ հայտարարությունը փորձագետների գնահատմամբ եթե ոչ մեծ, սակայն զգալի դրական քայլ էր՝ հատկապես
Պայքարում են նաեւ խոշոր դրամական մրցանակների համար
Այսօր Ջիբրալթարում մեկնարկում է «Gibraltar Chess Festival» շախմատային 10-րդ՝ հոբելյանական բաց մրցաշարը, որի ուժեղագույն «Masters» խմբում հանդես եկող 256 մասնակիցներից 56-ը գրոսմայստերի կոչում ունի: Նրանց մեջ են Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը: Վիճակահանությամբ առաջին տուրում Սերգեյ Մովսիսյանը խաղում է Սիլաս Լունդի, Գաբրիել Սարգսյանը՝ Ազիզ Նեզադ Հուսեյնի,


















































