Օրվա լրահոսը
3 եղբորը կալանել են՝ առանց ապացույցի՞
Օրերս «Առավոտ» օրաթերթը Իջեւանի Հանրապետական կուսակցության համակիրների անունից շուրջ 3000 ստորագրությամբ մի նամակ է ստացել՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակի բովանդակությունը հետեւյալն է. «Մեծարգո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, 2011թ. դեկտեմբերի 27-ին Իջեւան քաղաքի ոստիկանություն են հրավիրվել ՀՀԿ անդամներ Հովիկ, Շեկո, Վարդան Խեչյան եղբայրները։ Նրանց առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով։
Կովալենկո Շահգալդյանի փեսային կհաջողվի՞ իր հարկատուն դարձնել Սամվել Ալեքսանյանին
Գյումրիի հարկայինի նորանշանակ պետն ամեն ինչ անում է՝ շաքարի գործարանը այս քաղաքի հարկատուների ցանկում գրանցելու համար: Դեռեւս անցած տարվա օգոստոսին հարկերը չհավաքագրելու, նախատեսված պլանը չկատարելու մեղադրանքով Գյումրիի հարկային տեսչության պետի պաշտոնից ազատեցին մայրաքաղաքից ժամանած Թելման Ասատրյանին՝ նրա փոխարեն նշանակելով Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսային՝ Հրանտ Կարապետյանին: Նա եւս մայրաքաղաքից է, երկար տարիներ աշխատել է այս
«Ազատ դեմոկրատները» մեծամասնականով էլ կառաջադրվի
Արդյոք ԱԺ առաջիկա ընտրություններում «Ազատ դեմոկրատները» մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ կունենա՞: Ի պատասխան «Առավոտի» այս հարցին՝ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասաց. «Այս պահի դրությամբ, այո, մենք հակված ենք մեծամասնական ընտրատարածքներում առաջադրումներ անել, նույնիսկ մտածում ենք հնարավորինս շատ առաջադրումներ անել: Նման քննարկումներ եղել են մեզ մոտ, եւ մենք մտադիր ենք առաջարկել ընդդիմադիր ուժերին մեծամասնական ընտրություններին մասնակցել միասնական
Ազատականները ԱԺ-ում կլինեն
Վստահեցնում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը – Պարոն Քոքոբելյան, նոր մեկնարկած տարին նախընտրական է, իսկ Ձեր գլխավորած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արդեն բազմաթիվ առիթներ է ունեցել հայտարարելու, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Կարծում եք՝ կհասցնե՞ք, որպես նորաստեղծ կուսակցություն, ներկայանալ հանրությանն ու ընկալելի կուսակցություն-թեկնածու լինել առաջիկա ընտրություններում: – Նախընտրական եռուզեռից անցած տարին էլ, այս
2007-ին ՀՀԿ-ն այլընտրանք չուներ
«2007-ին ՀՀԿ-ն ստիպված էր ինձ ընդգրկել ցուցակում: Իմ հեղինակությունը իրենց ահագին ձայներ կարող էր ապահովել, բացի այդ՝ այն ժամանակ Երկրապահին քվոտա էր տրվել, ԵԿՄ-ն էլ որոշել էր ինձ առաջադրել: ՀՀԿ-ն ուղղակի համաձայնել էր այդ որոշմանը: Այդտեղ ուրիշ հանգամանքներ էլ կային՝ կապված տարածաշրջանի գլխավոր դերակատարների հետ: Այնուհանդերձ, եթե իմ ընկերները կարող են համակերպվել անարդարության հետ, ես
Երբ իրավիճակ կփոխվի՝ Սիրունյանը հակառակը կասի
Կարծում է Մյասնիկ Մալխասյանը «Սուրեն Սիրունյանը «7-ի գործով» մեզ հետ եղել է ամբողջ դատավարության ընթացքում եւ ամենաակտիվներից մեկն է եղել: Վերցրեք իր բոլոր հայտարարությունները կարդացեք: Հիմա ի՞նչ պատահեց Սուրեն Սիրունյանի հետ, որ այսօր… ուրեմն ծանր իրավիճակում է գտնվում, որ նման հայտարարություն է անում: Ես ափսոսում եմ, ցավում եմ, որ նա այդ վիճակում է եւ նման
Նախագահների՞, թե՞ Մեդվեդեւի հետ հրաժեշտի հանդիպում
Հունվարի 23-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Այս մասին տեղեկություն է տարածել ՀՀ նախագահի տեղեկատվական ծառայությունը: Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Երեկ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատեց տեղեկությունները՝ հայտնելով, որ համանախագահները եւս կմասնակցեն նախագահների հանդիպմանը: ՌԴ արտաքին
«Պիտանի» կրիմինալը
Երեկ ձերբակալվել է Աշոտ Ավետիսյանը, նույն ինքը՝ հանրահայտ Բանգլադեշի Համոն: Այդ մարդն ունի հարուստ եւ բովանդակալից քրեական կենսագրություն: 2004 թվականի ապրիլի 5-ին «Ազգային միաբանություն» կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ նա ձվեր էր նետում ԱՄԿ ղեկավար Արտաշես Գեղամյանի ուղղությամբ, իսկ երբ լրագրողները փորձեցին նկարահանել դա, նա ջարդեց նրանց ֆոտո եւ տեսախցիկները՝ բռնություն կիրառելով լրագրողների նկատմամբ: 2005 թվականի
Ճանապարհը դժվարանցանելի է, վարորդը տեղում չէ
Հունվարի լույս 19-ի գիշերը Տավուշի մարզում առատ ձյուն է տեղացել: Գիշերն առաջացած մերկասառույցի պատճառով առավոտյան դժվարանցանելի եւ վտանգավոր էին Նոյեմբերյան-Ջուջեւան եւ Ոսկեպար-Կիրանց հատվածները: Նոյեմբերյան-Ջուջեւան հատվածում կային ճանապարհից սահած, երթեւեկելի մասից դուրս ընկած մարդատար մեքենաներ, նաեւ խոշոր բեռնատարներ: Նկարում պատկերված մեքենայի վարորդը լքել էր բեռնատարը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանում բացվելու է «Պուտին» ակումբ
Հայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունների առաջարկով՝ ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի վարչությունը որոշել է Հայաստանում փետրվարի 2-ին բացել «Պուտին» ակումբ: Ըստ «Առավոտին» ուղարկված հաղորդագրության՝ ակումբը բացելու նպատակը ռուս-հայկական հարաբերությունների, «ընդհանուր պատմության եւ հաղթանակների» վերաբերյալ վարչապետ, ՌԴ նախագահի թեկնածու Վ. Վ. Պուտինի գաղափարների տարածումն է, ինչպես նաեւ աճող սերնդի դաստիարակությունը: «Պուտին» ակումբը տեղակայվելու է Հայաստանում ռուսական գրքի
Սեւքարում դասադուլը շարունակվում է
Տավուշի մարզի Սեւքար գյուղի դպրոցի 50 աշակերտներ, որոնք հաճախում են սամբոյի պարապմունքներին, շարունակել են արդեն 4-րդ օր տեւող դասադուլը: Հիշեցնենք, որ լարվածությունը առաջացել է սամբոյի մարզչի Դավիթ Գաբրիելյանի եւ դպրոցի տնօրեն Սամվել Ճաղարյանի միջեւ որոշակի տարաձայնություններից հետո: Աշակերտների ծնողները հայտնեցին, որ դպրոցի տնօրեն Սամվել Ճաղարյանը մի խումբ ուսուցիչներ է ուղարկել աշակերտների մոտ,որպեսզի երեխաներին համոզեն
Բողոք ՀՌԱՀ-ին, Հ1-ի եթերում գովազդային օրենսդրության խախտումների մասին
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ.Ամալյանին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանից
Քաղծառայության խորհրդի նախագահը չի դառնա ռեկտոր (Տեսանյութ)
Թերթերից մեկն այսօր հրապարակել էր լուր, թե ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն առաջիկայում ընտրվելու է Հայաստանի ագրարային համալսարանի ռեկտոր: Սակայն պրն Բադալյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցի ընթացքում հերքեց այդ լուրը: Մանրամասն՝ տեսանյութում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակին
Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել պետության կողմից մատուցվող ծառայությունների խնդրից: Նախորդ տարի մենք ձեզ հետ միասին մշտապես անդրադարձել ենք այս հարցին: Դուք հիշում, եք, որ մենք ձևավորել ենք մոնիտորինգային խմբեր և պարբերաբար ստուգումներ ենք իրականացնում այս կամ այն ոլորտում, թե ինչ որակի ծառայություններ ենք մատուցում: Թերությունների մասին մշտապես խոսել ենք հրապարակային և տվել համապատասխան հանձնարարություններ:
Սոցիոլոգ. Ընտրակարգը չի հետաքրքրում հասարակությանը
Հատված Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի հետ հարցազրույցից -Պարոն Պողոսյան, ընտրողին հետաքրքրո՞ւմ է, թե խորհրդարանական ընտրություններն ինչ ընտրակարգով կանցկացվեն: -Ընտրակարգի շուրջ, իհարկե, որոշակի հետաքրքրություն կա, բայց միայն այս ոլորտի մասնագետների, քաղաքական գործիչների ու լրագրողների շրջանում: Հասարակության ավելի լայն զանգվածներին այս խնդիրը չի հետաքրքրում: Ընտրողը անգամ չի էլ փորձում հասկանալ, թե համամասնական ու մեծամասնական
Ռազմիկ Զոհրաբյան. լրագրողների մշտական ուրախությունը
«Ժամանակին նախագահն էլ է ասել, որ աշխատեք համամասնական ցուցակում օլիգարխների մասնակցությունը մինիմումի բերել: Դրա համար կա մեծամասնական համակարգ», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: «ՉԻ»- Լրատվամիջոցների համար Ռազմիկ Զոհրաբյանը իսկապես կարող է համարվել տոն, որը միշտ նրանց հետ է: Քանի կար՝ ասում էին՝ մեծամասնական ընտրակարգը նրա համար է, որ բոլոր քաղաքացիները կարողանան առաջադրվել, ասենք՝ հայտնի
Գագիկ Բեգլարյանը Սուքիասյանի դեմ չի դնի իր թեկնածությունը (Տեսանյութ)
Մամուլում լուրեր տարածվեցին, թե իբր Գագիկ Բեգլարյանը եւ Խաչիկ Սուքիասյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենց թեկնածությունները նույն ընտրատարածքում են դնելու: Գագիկ Բեգլարյանի շրջապատի մարդկանց հավաստմամբ՝ նախկին քաղաքապետը կտրուկ դեմ է դրան եւ իր թեկնածությունը կդնի հարեւան ընտրատարածքում: Եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը նրան չստիպի մրցակցել Սուքիասյանի հետ: «Հայացքի» այս տեղեկությանը հավելենք ավելի վաղ Slaq.am-ի տարածած տեղեկատվությունը, ըստ
Հացպանյանը համամիտ է Սիրունյանին, բայց դիմումը ՄԻԵԴ-ից հետ չի վերցնի
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, որը եւս նախկին քաղբանտարկյալ է եւ բողոք ներկայացրել է ՄԻԵԴ, «Ժամանակի» հետ զրույցում նշեց, որ ոչ ինքը, ոչ էլ իր կուսակից ընկերները, որոնք եւս հայցեր ունեն ՄԻԵԴ-ում, չեն պատրաստվում հետ վերցնել դրանք։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանից եւս փորձեցինք ճշտել, թե արդյոք նա
Պաշտպանության նախարար. Սաքունցը ստում է
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում հերքեց իրավապաշտպան Արթուր Սաքունցի պնդումը, թե հայկական զինված ուժերում յուրաքանչյուր մահացության դեպք լուրջ քննարկման առարկա է դառնում ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներում: Նախարարը հերքեց իրավապաշտպանի նաեւ պնդումը, թե ԵԱՀԿ-ն լուրջ հարցադրումներ է ներկայացնում մեր իշխանություններին: Պարոն Օհանյանն ասաց նաեւ, թե իրականությանը չի համապատասխանում իրավապաշտպանի այն տեղեկությունը, թե
ԱԺ պատգամավորը հայհոյել է դատարանի աշխատակցին (Տեսանյութ)
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը: Դատավարությունը դեռեւս չի սկսվել, սակայն դատարանի դահլիճում, կարելի է ասել, արդեն ասեղ գցելու տեղ չկա: Դատարանի դահլիճ էր ցանկանում մտնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Կարագյոզյանը՝ «Կարամելի Հարութ» մականվամբ: Երբ դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը փորձեց
Պատանի գեղասահորդուհին պատժվել է սեքսուալ մարզահագուստի համար
Ինսբրուկում շարունակվող պատանիների անդրանիկ ձմեռային օլիմպիական խաղերում առաջին սկանդալային պատմությունն է արձանագրվել: Գեղասահքի մրցաշարում Ղազախստանը ներկայացնող Կարինա Ուզուրովա-Իլյաս Ալիի մրցելույթը գնահատելիս՝ մրցավարները նրանց կարճ եւ կամավոր ծրագրերից մեկական միավոր են հանել Կարինայի չափից ավելի բաց, ոչ պարկեշտ ու սեքսուալ մարզահագուստի համար, ինչն իրենց կարծիքով վայել չէ 14-ամյա աղջնակին: Ճիշտ է, դա չի ազդել զույգի՝ մինչ
Երջանկությունը միայն մարմնական հաճույքների մեջ չէ
«Ասում են կյանքը մարդուն միայն մեկ անկրկնելի ակնթարթ է տալիս, իսկ երջանկության գաղտնիքն այն է, որ այդ ակնթարթը կրկնվի ինչքան հնարավոր է ավելի հաճախ, բայց հայերը վերցնում ու սահմանափակվում են հենց այդ մեկ ակնթարթով».- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Լիլիթ Սարգսյանը, նշելով, որ հայերի պարագայում երջանկությունը սահմանափակվում է հիմնականում նյութական արժեքներով, մինչդեռ, ըստ նրա՝ երջանկությունը
ԲՀԿ. «Հզորների շուրջ են գործընթացները կառուցվում»
ԲՀԿ-ականները չեն հերքում, որ ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելը, գյուղապետի, փոխքաղաքապետի՝ ԲՀԿ-ից դուրս գալն ու մյուս բոլոր իրադարձությունները մեկ ընդհանուր շղթայի մասեր են։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ կատարվածից պետք չէ ողբերգություն սարքել։ «Հզորների շուրջ են պրոցեսները կառուցվում։ Դրանով ամեն ինչ ասված Է»,- նշեց նա։ Իսկ թե
ՊԵԿ նախագահն իր ունեցվածքի մասին զեկուցո՞ւմ Է ենթակային
Երեկ «Մոցարտ»-ի թեման կրկին թարմացվել է։ Լրագրողներն այդ մասին հարցրել են ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին, եւ նա հայտարարել է, թե «Մոցարտ»-ի ձեռքբերման լուրը «կա՛մ լրագրողների, կա՛մ ինչ-որ ինֆորմացիոն աղբյուրի երեւակայության արդյունք է»՝ իր այդ պնդումը հիմնավորելով եվրոպական երկրներում գործող խիստ օրենսդրությամբ։ Հետաքրքիր է, Ալավերդյանը որտեղի՞ց գիտի, թե իր շեֆն ինչ Է գնել կամ չի
Մեզնից առաջ միայն Ռուսաստանն է
Երեկ հրապարակված ՖԻՖԱ-ի՝ ազգային հավաքականների դասակարգման այս տարվա առաջին վարկանիշային ցուցակում 45-րդ հորիզոնականն զբաղեցնող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախկին ԽՍՀՄ երկրներից զիջում է միայն 13-րդ տեղում հանգրվանած Ռուսաստանի ընտրանուն: Եվ սա այն դեպքում, որ մեր ազգային առաջնությունը, մեղմ ասած, լավագույններից չէ ոչ՝ ԱՊՀ-ում, ոչ՝ Եվրոպայում, առավել եւս՝ աշխարհում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԿ-ը թեկնածուներ կառաջադրի՞ բոլոր 41 ընտրատարածքներում
Եթե ընդդիմությանը չհաջողվի հասնել այդ ընտրակարգը վերացնելուն, ապա Կոնգրեսում հակված են մեծամասնականով թեկնածուներ առաջադրել բոլոր 41 ընտրատարածքներում։ Համենայնդեպս, երեկ հնչած կարծիքներն այդպիսին Էին։ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտնեց, որ իրենց կուսակցությունը եւս կողմ Է բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնական թեկնածուներ առաջադրելուն։ «Եթե Ընտրական օրենսգրքում փոփոխություն չկատարվի, մենք պիտի պատրաստ լինենք պայքար ծավալել բոլոր ընտրատարածքներում, կարողանանք արժանի
Երեխա են, թող կրակեն Երեւանի փողոցներում
ԱԺ հանրապետական պատգամավոր Արմեն Մխիթարյանը, որ հայտնի է Մխիկ անունով, երեկ մեր թղթակցի հետ ունեցած զրույցում ուղղակի հանճարեղ բացատրություն է տվել նախօրեին «Նիկո» խանութի մերձակայքում տեղի ունեցած կրակոցներին, եւ դա արել է հանճարեղ բառապաշարով։ «Էրեխեքը, ուսանողները համալսարանով ինչ-որ վիճաբանություն են ունեցել, այդ կրակոցներն էլ վիճաբանության շարունակությունն են եղել»,- ասել է Մխիթարյանը։ Ավելի ամբողջական գնահատական իր
12 իրեր՝ սպերմատոզոիդի տեսքով (ֆոտոշարք եւ տեսանյութ) (անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել)
It trend.am
Ճանապարհները բաց են, բայց սառցապատ եւ դժվարանցանելի
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այս առավոտ, ի տարբերություն նախորդ չորս օրերի, Սելիմի լեռնանցքը փակ չէ, բաց է, բայց՝ դժվարանցանելի՝ այնտեղ մերկասառույց կա: Սառցապատ են նաեւ Գյումրի-Ջաջուռ ճանապարհի որոշ հատվածներ եւ Կոտայքի մարզի որոշ ճանապարհներ: Տեղացած առատ ձյան պատճառով, դժվարանցանելի են Սևան-Դիլիջան, Նոյեմբերյան-Ոսկեպար, Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները: Իսկ ընդհանրապես հանրապետության միջպետական ,


















































