Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի գեղասահորդուհին պատժվել է սեքսուալ մարզահագուստի համար

Հունվար 19,2012 11:38 Share

Ինսբրուկում շարունակվող պատանիների անդրանիկ ձմեռային օլիմպիական խաղերում  առաջին սկանդալային պատմությունն է արձանագրվել: Գեղասահքի մրցաշարում  Ղազախստանը ներկայացնող Կարինա Ուզուրովա-Իլյաս Ալիի մրցելույթը գնահատելիս՝  մրցավարները նրանց կարճ եւ կամավոր ծրագրերից մեկական միավոր են հանել  Կարինայի չափից ավելի բաց, ոչ պարկեշտ ու սեքսուալ մարզահագուստի համար, ինչն  իրենց կարծիքով վայել չէ 14-ամյա աղջնակին: Ճիշտ է, դա չի ազդել զույգի՝ մինչ  այդ զբաղեցրած վեցերորդ տեղի վրա: Ղազախ մարզիկներն այդպես էլ մնացել են  իրենց տեղում՝ 5-րդ հորիզոնականում հանգրվանած զույգին զիջելով 3,6 միավորով:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել