Օրվա լրահոսը

Կրկին ռուս գեղեցկուհի, որը, սակայն, ընտանիք չի քանդում

Արագավազքի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, ֆրանսիացի բիաթլոնիստ Սիմոն Ֆուրկադը խոստովանել է, որ սիրած աղջկա անունը Նաստյա է եւ նա ապրում է Կամչատկայում: «Ծանոթացել ենք անցած գարնանը՝ նրա ծննդավայրում անցկացված հուշամրցաշարում: Նա նույնպես բիաթլոնիստ է, բայց՝ սիրողական մակարդակի: Մի քիչ զրուցեցինք ու ես հասկացա, որ Նաստյան իմ միակն է: Ֆրանսիան եւ Կամչատկան միմյանցից շատ են հեռու:

Օն-լայն հեռարձակում Թեղուտից

Aravot.am-ի թղթակիցն այժմ արշավախմբի հետ է: Մանրամասները կներկայացնենք քիչ անց: Մինչ այդ կարող եք հետեւել ակցիայի ընթացքին: Նշենք, որ «Փրկենք Թեղուտը» կարգախոսով ակցիային երկու հարյուրից ավելի ակտիվիստներ այժմ ոստիկանների ուղեկցությամբ շարժվում են առաջ: Բնապահպան ակտիվիստներին են միացել նաեւ «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ինչպես նաեւ երգահան Ռուբեն Հախվերդյանը: Այժմ մեծ թվով

Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի հատվածում:

Արթուր Աբրահամը 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Օսկար Ֆարիասին

Աշխարհի նախկին չեմօիոն Արթուր Աբրահամը մի քանի ժամ առաջ Գերմանիայում կայացած 2012 թվականի իր առաջին մենամարտի 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին՝ մեքսիկացի Օսկար Ֆարիասին: Այսպիսով, հայ բռնցքամարտիկը կատարեց իր երկրպագուներին տված՝ տարին հաղթանակով սկսելու խոստումը:

Արոնյանը հաղթանակով մեկնարկեց «Tata Steel Chess»-ում

Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում այսօր մեկնարկած «Tata Steel Chess» գերմրցաշարում «A» խմբի մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով 42-րդ քայլում պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Նույն մրցաշարի «C» խմբում հանդես եկող Հայաստանի լավագույն կին շախմատիստուհի Էլինա Դանիելյանը անհաջող մեկնարկեց՝ տանուլ տալով ռուսաստանցի գրոսմայստեր Մաքսիմ Տուրովին: Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը ամերիկացի Հիկարու Նակամուրան է:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հռիփսիմե Խուրշուդյանը մինչեւ օլիմպիական խաղեր որեւէ մրցման չի մասնակցի

75 կգ քաշային ծանրորդ, Եվրոպայի չեմպիոնուհի Հռիփսիմե Խուրշուդյանը մինչեւ Լոնդոնի օլիմպիական խաղեր որեւէ մրցման, այդ թվում՝ Հայաստանի ու Եվրոպայի առաջնություններ, չի մասնակցի: Նա աշխարհի առաջնությունում ստացած ձեռքի վնասվածքից հետո շարունակում է վերականգնողական բուժում անցնել՝ բավարարվելով միայն ընդհանուր ֆիզպատրաստականության մարզումներով: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մյուս առաջատար ծանրորդը՝ Մելինե Դալուզյանն արդեն հաճախում է

Իմ ընկեր Ալիկը

Վերջին տարիներին անընդհատ մտածում եւ ամեն անգամ հաստատ որոշում էի կայացնում գրել իմ դասընկեր Ալիկի մասին, ու ամեն անգամ այդ հարցում հետեւողական չէի լինում, ինչպես դպրոցական տարիներին էր  պատահում. ամեն շաբաթավերջին ինքս ինձ համար որոշում էի` երկուշաբթի օրվանից օրագիրս բացառապես գեղեցիկ ձեռագրով լրացնել, բայց… Շնորհակալ եմ իմ ավագ ու ինձ համար օրինակելի գործընկերոջս, առցանց «Առավոտի»

Ավտովթար՝ Հրազդանի կիրճում, «Տոյոտա»-ն հրաշքով չի հայտնվել գետում (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից aravot.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ի սահմաններում Հրազդանի Կիրճում՝ Կիևյան կամուրջի տակ, իրար են բախվել «ԳԱԶԵԼ» մակնիշի 318 ՍՕ 64 և «Տոյոտա Կարոլա» մակնիշի 28 ՕՕ 220 համարանիշի ավոտմեքենաները; Հարվածի արդյունքում «Տոյտոտա Կարոլա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամուրջի երկաթե ճաղավանդակներին

Դեպի «Թեղուտ» արշավը չի հետաձգվի

Թեեւ «Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարել է, որ ակտիվիստների մուտքն արգելվում է ընկերության տարածք, սակայն արշավը չի հետաձգվի: Բնապահպաններն էլ որոշել են ընկերությանը չպատկանող տարածքից ուսումնասիրել դեռեւս չշահագործվող հանքերը: «Մենք մշակել ենք ուղի, որով որեւէ իրավական նորմ չենք խախտում, թեպետ «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը մենք գնահատում ենք անօրինական»,- «Ա1+»-ին ասաց բնապահպան Արփինե Գալֆայանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ    

Վահան Հովհաննիսյանը գիտեր, որ Ռուբեն Հախվերդյանը հիասթափված է

«Ռուբեն Հախվերդյանը Դաշնակցության անդամ չէ, քաղաքացի է, մտավորական և կարող է սատարել կամ չսատարել ցանկացած կուսակցության, գնահատականներ տալ ցանկացած հարցի կապակցությամբ, բայց մեր հարաբերությունները նման գնահատականներից չեն տուժում»,– Tert.am-ին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանի վերջին հայտարարարությունները, որ հիասթափված է Դաշնակցությունից` «զադնի» տալու համար: Վահան Հովհաննիսյանը ավելացրեց նաև, որ իր

Բանակում կատարվողն ուղղակի ավելի շատ է լուսաբանվում

Ռազմական փորձագետը հավաստիացնում է, որ բանակում տեղի ունեցող մահացության դեպքերն իրականում քչացել են, բայց ահա լրատվամիջոցներն այդ դեպքերն այնպես «խորն են լուսաբանում», որ թվում է, թե շատացել են։ «2011-ին քանի որ ունեցել ենք բոլոր դեպքերի անխտիր լուսաբանում, առավելեւս ոչ միայն զուտ լուսաբանում՝ փաստի արձանագրմամբ, այլ խորը լուսաբանում, մեզ մոտ տպավորություն է առաջանում, որ մեզ մոտ

Քրիստինա Օրբակայտեն իմացել է ապագա երեխայի սեռը

Ռուս երգչուհի Քրիստինա Օրբակայտեն այլեւս չի թաքցնում իր հղիությունը: Երկու երեխաների ` 20-ամյա Նիկիտա  Պրեսնյակովի եւ 13-ամյա Դենի Բայսարովի մայրը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ երազում է աղջիկ երեխա ունենալու մասին, քանի որ արդեն երկու թիկնապահ ունի, նրան պակասում է միայն մի այքայադուստր: Հայտնում է lady.mail.ru-ն: Բայց ի հիասթափություն երգչուհու` իմացել է, որ

Երեւանի քաղաքապետը հետեւել է Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարի հերթական փուլին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել են  Հայաստանի շախմատի ակադեմիա եւ հետեւել են երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան հունվարի 8-ից մեկնարկած հուշամրցաշարի 8-րդ փուլին: Մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մինչև 18 տարեկանների խմբում պայքարում են հանրապետության հանրակրթական եւ շախմատի մասնագիտացված դպրոցներից շուրջ

ՆԱ` ԵՍ, ԴՈՒ

Նա ձանձրացել էր իր շուրջը տիրող միապաղաղությունից: Նա հոգնել էր ինձանից, քեզնից: Նա փնտրում էր նորը: Բոլորն են ձգտում բարձրության: Բոլորին է հետաքրքրում, թե վերևներում ինչ կա: Ոմանք կարծում են, թե բարձրում կգտնեն իրենց կորցրած երջանկությունը, իրենց չասած բառերը, իրենց չնվագած ելևեջները: Նա բարձրության չէր ձգտում: Նա որոշել էր սողալ ներքև` այնտեղ, ուր ոչ ոք

Ավտովթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. Կան վիրավորներ

Այսօր` հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:50-ի սահմաններում 61- ամյա Ռազմիկ Մովսիսյանը, վարելով ՎԱԶ-2121 մակնիշի 18 ԼՍ 408 համարանիշի ավտոմեքենա, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 8-րդ կմի-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով  Ռ. Մովսիսյանն ու ուղևորներ 61-ամյա Հրայր Ամիրբեկյանը, 27 ամյա Վասիլ Ամիրբեկյանը

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Այսօր` հունվարի 14-ԻՆ, ժամը 12.10-ին ԱԻն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 16 շենքի 74-րդ բնակարանի բնակիչներից ահազանգ է ստացվել թունավորման մասին: Նույն բնակարանի բնակչուհի` 1954 թ. ծնված Սոֆյա Մաթեւոսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին

Հարգելի պարոն Օհանյան, 2011 թ-ի դեկտեմբերի 6-ին իր որդու՝ Ասկերանի զորամասի զինծառայող Դավիթ Այվազյանի իրավունքների պաշտպանության հարցով մեր կազմակերպություն էր դիմել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի Գայանե Հրայրի Ղուլինյանը, որի կապակցությամբ դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությանը մեր կազմակերպության կողմից ուղարկվել է Ե/2011-23.12/339 գրությունը, որի պատասխանը մինչ այսօր չենք ստացել: 2012 թ-ի հունվարի 14-ին Գայանե Հրայրի

ՀԻՍՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնչորսերորդ ՀԻՍՈՒՆԻՑ ՀԵՏՈ Ես չէի կարող հարմար առիթ չփնտրել ու չգտնել հիշելու՝ ինչպես էր Մանսուրյան Տիգրանը ձեր խոնարհ ծառայի բանաստեղծությունը բարձրաձայն ընթերցում, եւ ես իր էդ բարձրաձայն ընթերցումների ընթացքում ինքս ինձնից հնարավորինս գոհանում էի եւ նույնիսկ հաճույք էի ստանում տվյալ բանաստեղծությունիցս, որովհետեւ Տիգրանն իր ընթերցմամբ տվյալ բանաստեղծությանս մեջ ներդնում ու

«Արզնի 2-Երեւան» ջրատարը վերանորոգվում է

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, «Արզնի 2-Երեւան» ջրատարի  շինարարական աշխատանքների հետ կապված, հունվարի 16-ին, ժամը 10.00-ից մինչեւ հունվարի 17-ը, ժամը 10.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Արաբկիր վարչական շրջանում՝ Սեւքարեցի Սաքոյի, Արղության, Գրիբոյեդովի, Ղափանցյան, Մալխասյանց, Ն. Զարյան, Գ. Արծրունու, Հ. Քոչարի, Վ. Վաղարշյան, Մանուշյան, Հ. Էմինի, Թավրիզյան, Ռաֆֆու, Կովկասյան, Վ.

«Միլիոն ու կեսը Սամվել Ալեքսանյանի համար ի՞նչ փող է որ` ջեբի փող»

Այսօր Aravot.am-ը Ախուրյանի դաշնակցական գյուղապետ Արծրուն Իգիթյանից հետաքրքրվեց` հայտնի օլիգարխ, ԱԺ պատգամավոր Սամվել  Ալեքսանյանը վճարու՞մ է արդյոք շաքարի գործարանի համար նախատեսված տեղական հարկերը, թե՞ օգտվելով իր մենաշնորհային դիրքից` «գլուխ է  պահում»: Արծրուն Իգիթյանը ի պատասխան մեր հարցի` հաշվարկ կատարեց ու ասաց. «Նա Ախուրյան համայնքին վճարում է հողահարկ և գույքահարկ` իր սեփականաշնորհած հողի և զբաղեցրած շենք

Ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցները անպիտա՞ն են

Շիրակի մարզի ապաստարանները եւ հակաճառագայթային թաքստոցները չեն համապատասխանում այսօրվա նորմերին: Մարզի 32 ապաստարաններից եւ հակաճառագայթային թաքստոցներից վերանորոգման է ենթակա 12-ը, մասնակի վերանորոգման՝ 9-ը, դուրսգրման՝ 11-ը: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության տվյալներով, անցած տարի Շիրակում գրանցվել է 398 արտակարգ դեպք՝ 2010 թվականի 438-ի համեմատությամբ: Այս դեպքերի արդյունքում զոհվել է

«Ինձ չի հետաքրքրում, թե ով ում հետ է քնում»

Ասում է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը Մայիս ամսին Բաքվում կայանալիք երկու կարեւոր իրադարձությունների պատճառով ադրբեջանական լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում արդեն մի քանի օր է՝ թեժ քննարկումներ են ծավալվել. իրադարձություններից մեկը «Եվրատեսիլ» երգի մրցույթն է, մյուսը՝ դրան զուգահեռ անցկացվող չորս օր տեւող միասեռականների շքերթը: Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ շքերթին մասնակցելու համար ամբողջ աշխարհից Բաքու են մեկնելու

«Օպել»-ները բախվել են իրար. կա վիրավոր (Ֆոտոշարք)

Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում, Սայաթ Նովա պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 35-ամյա Արտավազդ Ավագյանը «Օպել» մակնիշի 27 ՏՕ 945 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է «Հեյդելբերգ-Երևան» ՍՊԸ–ի տնօրեն 38-ամյա Միքայել Ադիլխանյանի վարած «Օպել» մակնիշի 756 ԼՏ 61 համարանիշի

«Թագավորական» կոմպոզիտորի CD-ն կներկայացվի Հայաստանում

Մասնավոր այցով Հայաստանում է լոնդոնաբնակ երգեհոնահար, դաշնակահար, կոմպոզիտոր Արթուր Բոբիկյանը: «Առավոտի» հետ զրույցում երաժիշտը հայտնեց, որ օրերս «Նարեկացի» մշակութային կենտրոնում կկայանա իր 5-րդ CD-ի շնորհանդեսը: Ձայնասկավառակում տեղ են գտել Սուրբ ծննդյանը նվիրված խորալներ: Արվեստագետը ասաց, որ այս CD-ի միջոցով ցանկանում է հայաստանցի դասական երաժշտության սիրահարներին ծանոթացնել կանադահայ երգչուհի Սանդրա Աֆեյանին: Ի դեպ, CD-ն անցյալ տարի

Դեսպան Շառլ Անձնավուրի հանդիպումները Բեռնում

Հունվարի 11-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցել է Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպվող ավանդական ամանօրյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը: Արարողության ընթացքում դեսպանը բարեմաղթանքներ է փոխանակել Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր նախագահ Էվելին Վիդմեր Շլումպֆի եւ արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ` ցանկանալով հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք, երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական կապերի եւ համագործակցության

Ազգային հատկանիշ է. կամ հեռվում լինես, կամ մահացած, որ սկսեն վերագնահատել

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը հանրագումարի է բերում անկախության տարիներին արվածն ու չարվածը: Անկախության 20-ամյակի համատեքստում տարբեր ոլորտների մարդիկ սկսել են ի մի բերել, թե ինչ են տվել իրենց Անկախության 20 տարիները, ինչ են իրենք ստեղծել: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն էլ «Առավոտի» հետ զրույցում փորձեց հանրագումարի բերել իր «բաժինը»: «Քաղաքականության մասին չեմ ուզում

Կենսաթոշակների յուրացում տեղի չի՞ ունեցել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է շարունակաբար, միասնական դիտավորությամբ կենսաթոշակառուների գումարները յուրացնելու, առեւտրային կաշառք ստանալու եւ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու մեջ մեղադրվող վանաձորցի Շողիկ Վարդումյանի դատաքննությունը: Դատական նիստի ժամանակ մեղադրող Արթուր Պողոսյանը ընթերցեց տուժողների եւ դատարանում նրանց ներկայացուցիչների նախաքննական ցուցմունքները, քանի որ նրանց մեծ մասը այս պահին գտնվում է

Լեռնապատի համայնքապետը «Հետքի» թղթակցից մեկ լումա է պահանջում

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, շարունակվում է Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ «Հետք» թերթի լրագրող Ադրինե Թորոսյանի: Համայնքապետը թղթակցին մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորելու մեջ: Նախնական դատական նիստի սկզբում հայցվոր Եղիազարյանը պնդեց հայցադիմումը՝ պահանջելով զրպարտության համար պարտավորեցնել պատասխանող լրատվամիջոցին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները,

2012-ի մեկնարկին հրադադարի խախտումներն ավելացել են

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, 2012թ. մեկնարկային օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները դրսևորել են առանձնակի ակտիվություն: Միայն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը և օրվա ընթացքում ադրբեջանական բանակի դիրքապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 90 անգամ՝ ՊԲ-ի առաջնագծի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031