Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետը հետեւել է Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարի հերթական փուլին

Հունվար 14,2012 18:11

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել են  Հայաստանի շախմատի ակադեմիա եւ հետեւել են երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան հունվարի 8-ից մեկնարկած հուշամրցաշարի 8-րդ փուլին:

Մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մինչև 18 տարեկանների խմբում պայքարում են հանրապետության հանրակրթական եւ շախմատի մասնագիտացված դպրոցներից շուրջ 500 տղաներ ու աղջիկներ:

Հուշամրցաշարի մյուս մասնակցիները  Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի ու  Իրանի լավագույն շախմատիստներն են. նրանց շարքում նաեւ չորս գրոսմայստերներ: Մրցաշարի արդյունքները կամփոփվեն հունվարի 15-ին:

Հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, կվաստակեն Հայաստանի շախմատի ակադեմիայի ձմեռային հավաքներին մասնակցելու իրավունք  եւ կստանան դրամական պարգեւներ:

Այցի վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով նախաձեռնությունն ու կարեւորելով շախմատի դերը պատանինների մտավոր զարգացման գործում, զրուցել է նաեւ ծնողների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031