Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. Կան վիրավորներ

Հունվար 14,2012 16:41

Այսօր` հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:50-ի սահմաններում 61- ամյա Ռազմիկ Մովսիսյանը, վարելով ՎԱԶ-2121 մակնիշի 18 ԼՍ 408 համարանիշի ավտոմեքենա, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 8-րդ կմի-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով  Ռ. Մովսիսյանն ու ուղևորներ 61-ամյա Հրայր Ամիրբեկյանը, 27 ամյա Վասիլ Ամիրբեկյանը և 67-ամյա Միքայել Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Հովիկ Ալեքսանյանը: Քննիչի հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի տուգանային հրապարակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031