Օրվա լրահոսը
«Ինտելեկտուալներն» ու իրենց ոչ ինտելեկտուալ բանավեճերը
Մեղքս գալիս են իրենց «ինտելեկտուալ» համարող այն հայերը, որոնք հայերենը չեն սիրում, շատ դեպքերում գրական հայերեն գրել-կարդալ կամ անգամ խոսել էլ չեն կարող ու իրենց թվում է, թե հայերենը բավականաչափ իտելեկտուալ լեզու չէ հերիք չէ, մյուսներին էլ շատ ինքնատիպ կերպով պարտադրում են հետեւել իրենց օրինակին: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հայկական տարբերակի գլխավոր պրոդյուսեր Կարեն Քոչարյանն
«Թռչնասերներն» ընդդեմ դելֆինարիումի
ՀՀ Վարչական դատարանում այսօր վերսկսվեց Բնապահպանության նախարարության դեմ «Թռչնասերների կենտրոն» և «Էկոդար» հասարակական կազմակերպությունների հայցի քննության հերթական նիստը: Բնապահպանները նախարարությունից պահանջում են գնահատել շրջակա միջավայրի վրա «Նեմո» դելֆինարիումի ազդեցությունը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ճակատագրական ծաղկեփունջը
«Չէի պատկերացնում, որ ամեն ինչ այսպես կավարտվի»,-ասում է 72 ամյա Հեղինե տատիկը:Նա պատմում է, որ երիտասարդ տարիքում երբեք չի մտածել ամուսնանալու մասին, բայց դրան հակառակ՝ շատ վաղ տարիքում է ամուսնացել: «Ընդհամենը 17 տարեկան էի, առավոտյան մորս հետ գնում էի դաշտ աշխատելու, հետո հոգնած տուն էի գալիս, փոքր եղբայրներիս էի կերակրում ու գնում էի քնելու: Երկար
Acer Aspire S5. աշխարհի ամենաբարակ ուլտրաբուքը (տեսանյութ)
Acer ընկերությունը CES 2012 ցուցահանդեսին ներկայացրել է 13,3 դյույմանոց նոութբուք, որը ճանաչվել է աշխարհի ամենաբարակ ուլտրաբուքը: Aspire S5-ի հաստությունը 15 մմ է, քաշը՝ 1,35 կգ: Համակարգիչն ունի Ivy Bridge նոր սենդի Core պրոցեսոր, HDMI և USB 3.0 մուտքեր, ինչպես նաև բարձր արագություն ապահովող Thunderbolt ինտերֆեյս: Acer Green Instant On համակարգի շնորհիվ համակարգիչը միանում է ու
Հայաստանի միակ մասնավոր խուզարկուն դատապարտվեց 1-ամսյա կալանքի
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ժ.10-ին նշանակված դատական նիստի ժամանակ, լսեց «մասնավոր խուզարկուի» գործունեությամբ զբաղվող Վլադիմիր Թուրաբյանի վերջին խոսքը, ապա խորհրդակցական սենյակից դուրս գալով հրապարակեց նրա դատավճիռը: Ազգային անվտանգության նախկին աշխատակից, նախկինում դատապարտված Վլ. Թուրաբյանն իրեն մեղավոր չճանաչեց, ասաց, որ Հայաստանում չկա մի օրենք, որով արգելվի իրեն զբաղվել
Ամանորյա եռուզեռն ավարտվեց . Հին Նոր տարի
Ձմեռ պապիներն արդեն հրաժեշտ են տալիս բոլորին, ու հեռանում քաղաքից` հաջորդ տարի կրկին այցելելու ակնկալիքով: Շուտով կհավաքեն տոնածառերը, մարդիկ կդադարեն միմյանց ամանորյա բարեմաղթանքներ հղել: Պատճառը թերևս մեկն է` ավարտվում է ամանորյա եռուզեռը: Թեեւ մենք դեռ մեկ օր ունենք վայելելու տոնական շունչը: Այսօր` հունվարի 12 – ի լույս 13 – ի գիշերը նշվում է Հին տոմարով
«Ռեյդ»՝ չլիցենզավորված Ձմեռ պապերի դեմ
Օրերս Aravot.am-ն ականատես եղավ, թե ինչպես են երեկոյան ժամերին Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներն ակտիվ պայքար մղում չլիցենզավորված Ձմեռ պապերի ու Ձյունանուշների դեմ՝ նրանց վտարելով տարածքից: «Ծիծակ» կոշիկներով, առանց մորուքի, թափթփված հագնված Ձմեռ պապերն ու գլխարկի տակից երեւացող սեւ մազերով, բայց շիկահեր հյուսքով Ձյունանուշները, տոնական այս օրերին, հավաքվելով մասնավորապես Հանրապետության հրապարակում, «չամռվում» են ծնողներին ու մանուկներին՝
«Դադարեք զրպարտել Գարիկին». Կոչ են անում նրա ֆաները, բայց ջնջում էջը
Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել էր «Դադարեք զրպարտել Գարիկին» էջը: Այն բացել էին Vitamin ակումբի Գարիկի ֆաները: «Մենք ֆանէջով իրան հարցեր էինք հղել: Ինքն էլ մեզ վիդիոյով պատասխանել էր»,-ասում է նրա ֆաներից մեկը: Դրանից հետո ֆեյսբուքյան «Anti կյանք» խմբում տեղադրվել է վիդիոն և սկսել են լուրեր տարածել` իբր Գարիկը աղանդավորական Է և այլն: Ֆաներն էլ որոշել
Նախարարին, պատգամավորին ու գործարարին անտիտղոս թողեցին
Մրցանակաբաշխություններն այսօր ուրույն տեղ են գրավում արագ զարգացող հասարակություններում: Դրանք բազմաթիվ են ու բազմազան. կազմակերպվում են գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթություն, գիտություն, մշակույթ, տնտեսություն, քաղաքականություն, սպորտ եւ այլն: Սակայն ինչպիսին էլ լինի մրցանակաբաշխությունը, միշտ էլ առավել ուշագրավ է լինում «Տարվա մարդ», «Տարվա կին» տիտղոսներ սահմանելը: Անցյալ՝ 2011 թվականի ընթացքում «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հ/կ-ն մեծ ուշադրությամբ
Վաղը կկայանա Արթուր Աբրահամ-Օսկար Ֆարիաս մենամարտը
Երեկ Գերմանիայում միջին քաշային բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամն ու արգենտինացի Օսկար Ֆարիասը հունվարի 14-ին կայանալիք մենամարտից առաջ հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Ես տարին սկսելու եմ հաղթանակով եւ հաղթանակով էլ ավարտելու եմ: Վճռական եմ 2012 թվականին կրկին աշխարհի չեմպիոն դառնալու»,- խոստացել է IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոնը: Արգենտինացին իր հերթին վստահություն է հայտնել, որ կկարողանա տխրեցնել Աբրահամին:
Վեյկ-ան-Զեեի ռեկորդները
Վաղը Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում մեկնարկում է 2012 թվականի շախմատային անդրանիկ գերմրցաշարը, որն արդեն երկրորդ տարին անցկացվում է հովանավորի՝ «Tata Steel»-ի անվան ներքո: Նախօրեին կազմակերպիչները հրապարակել են մի քանի հետաքրքիր տեղեկություններ: Մասնավորապես, մրցաշարի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այս փառատոնը հավաքել է անցկացման պատմության մեջ ամենաուժեղ կազմը՝ անգամ աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի եւ
Փորձառուներն առաջ են անցնում
Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը կայացան շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց՝ 72-րդ եւ կանանց՝ 67-րդ առաջնությունների երկրորդ տուրի հանդիպումները: Տղամարդկանց միցաշարում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ամենափորձառու մասնակիցը՝ հանրապետության 6-ակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Նա սեւերով առավելության հասավ գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանի նկատմամբ եւ 2,0 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
ՀԱԿ-ը կխոսի եկող շաբաթ
Անցած տարեվերջին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրապարակեց 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ հերթական, «նորացված» զեկույցը: Հայ ազգային կոնգրեսն այդ ժամանակ հայտարարեց, որ զեկույցին կարձագանքի Ծննդյան տոներից հետո: Երեկ aravot.am-ը փորձեց պարզել, թե Ծննդյան տոներից հետո հատկապես երբ է ՀԱԿ-ը պատրաստվում խոսել այս մասին: ՀԱԿ իրավական հանձնաժողովի համակարգող, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ եկող
Հեռուն ման եկան՝ մոտիկ գտան
Կամ՝ բարդագույն հարցի պարզագույն լուծումը 2008թ. օգոստոսի 16-ից, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի հեռանալուց հետո, հանրապետության գլխավոր թատրոնը մնացել էր առանց գեղարվեստական կառավարման: Այս քայլը բացատրվում էր «ազատ բեմ» ստեղծելու գաղափարով: Սկսվեց ռեժիսորների հոսք, որը վերածվեց քննության, քանի որ այս ժամանակահատվածում բեմադրություններ իրականացնողները (բեմադրիչներ՝ Վահան Բադալյան, Արմեն Էլբակյան, Արմեն Մազմանյան),
«Բոլոնյան» մարտահրավերներ
Կամ՝ ինչպես տեղայնացնել հայկական մենտալիտետը եվրոպական կրթական տարածքում Մի քանի հարյուրամյա համալսարանական կրթության հարուստ ավանդույթներ ունեցող Եվրոպայում մինչ այժմ էլ առկա են Բոլոնիայի գործընթացի իրագործման դժվարություններ: Ի սկզբանե թվում էր, թե Բոլոնիայի գործընթացի մեկնարկից տասը տարի անց արդեն ավարտին կհասցվեր բարձրագույն կրթության եվրոպական տարածքի ձեւավորումը եւ խնդիրներ չէին առաջանա կրթական բարեփոխումների հիմնարար սկզբունքների կիրարկման ոլորտում:
Հաշմանդամ օդաչուներն իմացել են, որ նախագահը Հոկտեմբերյան է գնացել՝ «ցրվել» են
Այսօր ՀՀ նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիայի դուրս եկած հաշմանդամ օդաչուները, որոնք պարբերաբար դիմում-նամակ են հանձնում նախագահական՝ պահանջելով վերականգնել իրենց փոխհատուցումները, հաշված րոպեներ են մնացել նախագահ Սերժ Սարգսյանի աշխատավայրի դարպասների առաջ: Ցուցարարները տեղեկանալով, որ նախագահը աշխատանքային այցով մեկնել է Հոկտեմբերյան՝ այլեւս իմաստ չեն գտել իրենց ակցիան շարունակելու. «Մնայինք ի՞նչ անեինք, որ նախագահը տեղում չէր»,-«Aravot.am»-ի հետ
«Լոռի-Փամբակ» երկրագիտական թանգարանը տնակից շենք տեղափոխվեց
73 տարվա դեգերումներից հետո «Լոռի-Փամբակ» երկրագիտական թանգարանն իր տանիքն ունեցավ: Երբ գումարը կար, Լոռու մարզպետարանը 3 տարբերակ առաջարկեց՝ ՀՀ ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի մասնաշենքը, որը գտնվում է քաղաքի բարձրադիր թաղամասում, առանձին կառույց, որը պետք է լիներ քաղաքի ծայրամասերից մեկում եւ թանգարանի ներկայիս հասցեն՝ Դեմիրճյան 23-ը: Նպատակահարմար ու քաղաքի կենտրոնին մոտ լինելու պատճառով ընտրվեց վերջին տարբերակը:
Սուտ մատնությունը պետք է անպատիժ չմնա
Անցյալ տարվա նոյեմբերի 15-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց որոշում՝ Մարուսյա Դանիելյանի բողոքը մերժելու մասին: Մարուսյա Դանիելյանի դուստրը՝ Արեւիկ Ասրիյանը, եւ նրա շահերը ներկայացնող փաստաբան Գեւորգ Գեւորգյանը 2010թ. հուլիսի 14-ին դիմում-հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին՝ Մարուսյա Դանիելյանին մեղադրելով խարդախության եղանակով իր դստերը պատկանող Մասիսի շրջանի Նորաբաց գյուղում գտնվող
Ջրծաղիկով վարակված զինվորին անտեսել են
18-ամյա տղայի մահվան մեջ հարազատները ոչ միայն հրամանատարին են մեղադրում, այլեւ Մուրացանի զինվորական հոսպիտալի 2 բժիշկների: Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղի բնակիչ, 18-ամյա Հայկ Խաչատրյանի մահը ցնցել է ամբողջ Շիրակի մարզը, այն արտառոց էր նրանով, որ երիտասարդը ոչ թե սպանվել է «ռազբորկաների» պատճառով, ինչպես սովորաբար լինում է մեր բանակում, այլ մայրաքաղաքի կենտրոնում ծառայող զինվորը 21-րդ դարում
Տեղական ծխախոտի գործին «խփո՞ւմ են»
Ծխախոտ սպառողները թանկացման պատճառով գերադասում են ներկրվող ծխախոտից օգտվել: «Կարող ա էդ 10-30 դրամը մեկի համար փող չի, բայց դե, ամոթ ա, էլի, հերիք ա, էլի, սենց անընդհատ ամեն ինչ թանկացնեն: Ես միշտ էլ տեղական սիգարետ եմ ծխել. կամ «Երեւան» էի առնում, կամ էլ VIP: Էս երկուսն էլ թանկացել են 20-30 դրամով: Բնականաբար, էլ չեմ
Մարդը լճափին
Հետաքրքիր է՝ ինչպես է ծնվում վաղորդյան ցողը, երբ լույսն ու ստվերն իրար հետ հաշտ չեն, ինչպես որ իրար հետ հաշտ չեն մահն ու կյանքը, բայց երկուսի արանքում ծնվում է սերը… Նայում էի Փարվանա լճի՝ մինչեւ լեռներ ձգվող կապույտ ջրերին, որոնք ձուլվում էին հորիզոնների հեռո՛ւ, հազիվ տեսանելի սահմանագծերին, եւ թվում էր, թե մահն ինքը անմահությունն է,
Հայրիկյանը եւ Մանուկյանը՝ մեծամասնականո՞վ
«Այսօր շատ կան կուսակցություններ, որոնք բավարար հասարակական կշիռ չունեն, բայց իրենց լիդերները հասարակությանը հայտնի են, ուրեմն ինչո՞ւ հնարավորություն չտանք, որ նրանք ընտրվեն մեծամասնականով եւ գան ու համալրեն Ազգային ժողովի պատգամավորների շարքերը. սա գործին կնպաստի: Ի՞նչ, հիմա Պարույր Հայրիկյանը կամ մյուսը պիտի գան խնդրեն, ասեն՝ ձեր ցուցակով անցնե՞նք, չէ, իրենք կարող են ընտրվել մեծամասնականով»,- երեկ «Առավոտի»
Մեջ-մեջ մի արեք ավելցուկը
ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը՝ Հայաստանի ԱԺ ընտրության եւ Ադրբեջանի նախագահի պահվածքի մասին 2011-ի ավարտին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն, նախաձեռնեցին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու գործընթաց: Դրան միացավ գրեթե ողջ ընդդիմադիր դաշտը՝ իբրեւ հիմնական փաստարկ նշելով, թե սա լավ հնարավորություն է իշխանության համար՝ քայլ կատարելու դեպի ազատ եւ արդար ընտրություններ: Մի բան, ինչի անհրաժեշտության
Հրազդանում արդար ու մաքուր ընտրություններ են խոստանում
Հրազդանի քաղաքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Արամ Դանիելյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, թե փետրվարի 12-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններն այնպես պիտի անցկացվեն, այնքան «մաքուր» ու արդար, որ արդյունքների հրապարակումից հետո՝ իր վերընտրության դեպքում, կեղծիքների վերաբերյալ կասկածներ նույնիսկ ընդդիմության մոտ չառաջանան. «Դրա համար ընտրություններն այնպես պիտի անցկացվեն, որ նման կասկածներ անգամ չլինեն, եւ բոլորս միասին ընդունենք դրա արդյունքները»:
«Մարիաննայի» կարագը դարձել է «Էլնորի» սփրեդ
Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկը Aravot.am- ի թղթակցին է տրամադրել մի շաբաթ առաջ քաղաքի խանութներից մեկում իր գնած սփրեդի փաթեթավորումը: Շատ է զարմացել քաղաքացին, երբ «Էլնոր» ընկերության 72,5 տոկոս բուսասերուցքային սփրեդի փաթեթի տակ հայտնաբերել է «Մարիաննա» ընկերության արտադրած 82,5 տոկոս յուղայնությամբ կարագի փաթեթավորումը: Ըստ նոյեմբերյանցու, «Էլնորի» արտաքին փաթեթը սերտ կպած է «Մարիաննայի» կարագի փաթեթին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
«Առաջիկա ընտրություններում արտառոց ոչինչ էլ չի լինելու»
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ասելով՝ ինքն այս անգամ ավելի մեծ «ինտերվալով» է հաղթելու իր մրցակցին: Փետրվարի 12-ին Հրազդանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, որին արդեն մասնակցության հայտ են ներկայացրել երեք թեկնածուներ՝ Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, որին սատարելու է նրա կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր եւ նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, որին սատարելու
Ճիշտը մե՞կն է
Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը երեկ «Ա1+»-ի P.S. հաղորդաշարին տված հարցազրույցում, ինչպես նաեւ մի շարք հրապարակումներում շատ համոզիչ կերպով ապացուցում է, որ կրիմինալ շրջանակներում ծագած եւ բոլոր մնացած խավերում լայնորեն կիրառվող «ճիշտը մեկն է» սկզբունքը իրականում բերում է փակուղու, լճացման, ազգային այլասերման, որովհետեւ զրկում է մարդկանց մտածելու, ստեղծագործելու հնարավորությունից: Հասարակական, մարդկային հարաբերություններում չի կարող լինել «ճիշտն ու սխալը
Կարեն Քոչարյանը Սերգո Երիցյանին զգուշացնում է, որ կարող է խնդիրներ ունենալ՝ զրպարտության համար
Այսօր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հայկական տարբերակի գլխավոր պրոդյուսեր Կարեն Քոչարյանն Aravot.am-ի հետ զրույցում, արձագանքելով բուռն քննարկումների մասնակից դարձած ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի, Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանի կարծիքներին, նրանց փոխանցեց միջազգային իրավագիտությամբ հաստատված հետեւյալ արտահայտությունը. «Այն, ինչ արգելված չէ օրենքով, ուրեմն թույլատրված է: Եթե իրենք խոսում են իրավական հարթության
Ընտրություններից հետո ժողովուրդն ավելի լավ է ապրելու. Գագիկ Մելիքյան (Տեսանյութ)
«Ընդդիմությունը միշտ քննադատական խոսքերով է հանդես գալիս իշխանությունների հանդեպ: Երկրում, իրոք, առկա են սոցիալական խնդիրներ, բայց ժողովուրդն ըմբռնումով է մոտենում այդ խնդիրների հանդեպ իշխանությունների ունեցած դժվարությունների նկատմամբ: Այն աշխատանքները, որոնք իրականացվում են իշխանությունների կողմից, ժողովրդի կողմից միանշանակորեն գնահատվում են եւ իշխանություններից ժողովրդի սպասելիքներն ավելի մեծ են, քան ընդդիմությունը կարծում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց


















































