Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարիաննայի» կարագը դարձել է «Էլնորի» սփրեդ

Հունվար 13,2012 13:13 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկը Aravot.am- ի թղթակցին է տրամադրել մի շաբաթ առաջ  քաղաքի խանութներից մեկում իր գնած  սփրեդի փաթեթավորումը: Շատ  է զարմացել քաղաքացին, երբ «Էլնոր» ընկերության 72,5 տոկոս բուսասերուցքային սփրեդի փաթեթի տակ  հայտնաբերել է «Մարիաննա» ընկերության արտադրած 82,5 տոկոս յուղայնությամբ կարագի փաթեթավորումը: Ըստ նոյեմբերյանցու, «Էլնորի» արտաքին փաթեթը սերտ կպած է «Մարիաննայի» կարագի փաթեթին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: