Օրվա լրահոսը
Բժշկականի ռեկտորը բարոյական է 2.6%-ով, մայր բուհինը՝ 1,9%-ով
www.sociology.am կայքը հրապարակել է գիտության ոլորտի հետ կապ ունեցող մարդկանց վարկանիշային սանդղակը ` ըստ նրանց մարդկային, բարոյական նկարագրի, ըմբռնելու, հասկացնելու կարողությունների, նաեւ կազմակերպչական, ստեղծագործական ունակությունների: Գիտնականների վարկանիշը ձեւավորվել է կայքի այցելուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով: Ընդհանուր միավորներով, առաջատարների հնգյակը հետեւյալ տեսքն ունի` Յուրի Սարգսյան 186 / 14.93%, Ալբերտ Սարգսյան 114 / 9.15%, Դավիթ Գյուրջինյան 105 / 8.43%, Բաբկեն
6 անձանց մեղադրանք է առաջադրվել` խարդախության, վաշխառության համար
Հատուկ քննչական ծառայությունում, ըստ Գլխավոր դատախազության կայքէջի, ավարտվել է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահի եւ նրա գործընկերոջ կողմից խարդախություն կատարելու, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից վաշխառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել
Մարգար Օհանյանն ակնարկում է մի զանգի եւ պատգամավորի մասին, որն իր գործում խառն է (Տեսանյութ)
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ ժ. 11.30-ից սկսվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի եւ 2-ի գործով դատաքննությունը: Դատաքննությունը հետաձգվել է մինչեւ ժ.14.00-ն, քանի որ Մ.Օհանյանի պաշտպանը՝ Մկրտիչ Վասակյանը, միջնորդել է, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխվի կամ
Սերժ Սարգսյանը չի պատասխանել
Սյունիքի մարզի Քաջարան գյուղի վերաբերյալ կառավարության որոշումն անվավեր ճանաչելու պատասխանը դեռ չի տրվել։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Սիմպոզիումը չկայացավ, գոնե եղածը պահպանվի
2010 թվականի սեպտեմբերի 30-ին Իջեւանում կայացած կառավարության արտագնա նիստում գործադիրը հավանություն էր տվել քանդակի Իջեւանի սիմպոզիումի վերականգնման ծրագիր-առաջարկին։ Սիմպոզիումը սկիզբ է առել 1985 թվականին եւ շարունակվել մինչև 1991 թվականը։ Այդ ընթացքում դրան մասնակցել է շուրջ 20 երկրի 95 քանդակագործ։ Կառավարության այդ նիստում որոշվեց, որ քանդակի Իջեւանի սիմպոզիումը կվերականգնվի 2011 թվականին: 2011 թվականն ավարտվել է, սակայն
Անդրանիկ Քոչարյան. «Մենք ական ենք Ռ. Քոչարյանի եւ նրա նմանների ճանապարհին»
– Կարծո՞ւմ եք արդյոք, թե նախաքննության մարմինն իրականացրեց այն պահանջը, որ 2011-ի ապրիլին ՀՀ նախագահի նստավայրում հրավիրված խորհրդակցության ժամանակ ուղղել էր Սերժ Սարգսյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի վերաբերյալ. «Կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որեւէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ
Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան անդամագրվել է ՀՇՖ-ին
Շախմատի Ուկրաինայի 2009 թվականի հայ չեմպիոնուհի եւ միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր, գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան անցած տարվա դեկտեմբերից անդամագրվել է Հայաստանի շախմատային ֆեդերացիային: Նրա` Ուկրաինայից Հայաստանի ֆեդերացիա տեղափոխվելուն իր համաձայնությունը տվել է նաեւ ՖԻԴԵ-ն: Սակայն, ինչպես տեղեկացանք մեր շախմատային ֆեդերացիայից, դեռ մի քանի նրբություններ կան,` կապված, մասնավորապես, Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմը համալրելու
«Բարսելոնա»-«Ռեալ»` 2:1
Այսօր Ցյուրիխում կհայտարարվի ՖԻՖԱ-ի եւ «France Fotball» հանդեսի վարկածներով 2011 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Այդ տիտղոսին հավակնում են «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստներ` կիսապաշտպան Խավի Էռնանդոսը եւ հարձակվող Լիոնել Մեսսին, ինչպես նաեւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Պատմության մեջ երկրորդ անգամ բոլոր երեք նոմինանտները ներկայացնում են Իսպանիայի առաջնությունը եւ պատմության մեջ երկրորդ անգամ մրցանակը լավագույնին կհանձնվի
Սկսվեց Մարգար Օհանյանի գործով դատավարությունը (Տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 9-ին, Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի դատավարությունը։ Ինչպես դատարանից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստը վարում է նշված դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։ Դատարան են ներկայացել Մարգար Օհանյանը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, ինչպես նաև Ճանապարհային
Շիրակում օրական ծնվել է մոտ 10 երեխա
Ըստ Շիրակի մարզպետարանի տվյալների, 2012 թվականի առաջին շաբաթը բավականին հաջող է ծնունդների մասով: Մարզում ամեն օր ծնվել է 8-10 երեխա: Ծննդյան տոներին մարզում չի գրանցվել արտառոց դեպք կամ պատահար: Եվ եթե 2011-ի առաջին օրերին Շիրակում գրանցվել էր 10 ճանապարհատրանսպորտային պատահար, ապա այս տարի միայն մեկը: Բարեբախտաբար զոհեր չկան:
Շրջվել է կարտոֆիլով լի բեռնատարը
Հունվարի 8-ին` ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղի մոտակայաքում տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 17-րդ կմ-ում շրջվել է «ԿամԱԶ» մակնիշի VAL 286 պետհամարանիշի բեռնատարը (կարտոֆիլով բարձված), որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել
Իրանը հայտարարում է «մեծ թվով» ԱՄՆ-ի լրտեսների ձերբակալելու մասին
Իրանի հետախուզության նախարարը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայտարարել է, որ իրանական հատուկ ծառայությունները մեծ թվով մարդկանց են ձերբակալել, ովքեր մեղադրվում են ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար: Հեյդար Մոսլեհիի խոսքերով` կասկածյալները Իրանից դուրս իրենց գործընկերների հետ շփվել են ինտերնետի միջոցով: Թե կոնկրետ երբ են ձերբակալվել կասկածյալները, քանիսն են ու ինչ ազգության են պատկանում` չի մանրամասնվում: Իրանի իշխանությունները պարբերաբար
Հսկա օձեր հայ-վրացական սահմանում (Տեսանյութ)
Հայ սահմանապահները Վրաստանի հետ սահմանում երկու հսկա օձ են սպանել: Դրանք ունեն ավելի քան 6 մ երկարություն եւ յուրաքանչյուրը կշռում է մոտ 35 կգ: Սահմանապահները սպանած օձերը տեսագրել են բջջային հեռախոսով, այդ պատճառով տեսանյութի որակը բարձր չէ: Օձերը թեեւ սպանված , սակայն բնազդորեն դեռ շարժվում են: Լսվում է սահմանապահների շան տագնապալից հեւոցը: Տեսանյութում երեւում է
ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանը` Իջեւանի փոխքաղաքապետ
Իջեւանի նոր քաղաքապետ, ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանն առաջին կադրային նշանակումն է արել: Քաղաքապետի տեղակալ է նշանակվել Սուրեն Մանուկյանը, որը նախկինում եղել է համայնքի ավագանու անդամ: Սուրեն Մանուկյանը ՀՅԴ անդամ է: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լույս է տեսել Վ.Տատրյանի եւ Թ.Աքչամի առաջին համատեղ աշխատությունը`Հայոց ցեղասպանության առնչվող դատավարությունների մասին
Միացյալ Նահանգներում լույս է տեսել Վահագն Տատրյանի եւ Թաներ Աքչամի համատեղ աշխատությունը` «Դատավճիռ Ստամբուլում: Հայոց ցեղասպանության առնչվող դատավարությունները» (Judgment at Istanbul: The Armenian Genocide Trials): Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին Կանադայում գործող «Զորյան» ինստիտուտում, գիրքը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը՝ ըստ այդ գործում ընդգրկված հանցագործների դեմ Օսմանյան հատուկ ռազմական դատարանի քրեական վարույթի փաստաթղթերի։
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Hi-tech ռոբոտ «Գնդլիկ բոքոնիկ» (տեսանյութ)
Տոնական օրերին ամերիկյան շուկայում հայտնվել է Sphero ռոբոտը, որը կարելի է կառավարել սմարթֆոնի միջոցով: Գնդի նման ռոբոտը ունի թենիսի գնդակի չափսեր, իսկ ներսում՝ շարժիչ, որը թույլ է տալիս ռոբոտին գլորվել ցանկացած ուղղությամբ, զգիչներ և մարտկոց: Ռոբոտը ղեկավարվում է Bluetooth տեխնոլոգիայով՝ iOS օպերացիոն համակարգով (iPhone, iPad և iPod touch) կամ Android-ով աշխատող սարքերի միջոցով: Գնդի ներսում
Եղվարդի խճուղում BMW-ները գրկախառնվել էին. կան վիրավորներ (տեսանյութ)
Այսօր հունվարի՝ 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 15:30-ի սահմաններում Երևանից Եղվարդի խճուղու թիվ 77 էլեկտրական սյան դիմաց 25-ամյա Սևակ Հակոբյանը, վարելով BMW 318 մակնիշի 17 ՍԼ 664 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 38-ամյա Նաիրի Ադամյանի վարած BMW X5 մակնիշի 900 ՍՍ 03 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով
Տարվա լավագույն ֆիլմը «Մելանխոլիան» է
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միությունը 2011 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչել Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիան»: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը` լավագույն ռեժիսոր է ճանաչվել Թերենս Մալիկը` «Կյանքի ծառ» ֆիլմի համար: Նույն ֆիլմն արժանացել է նաեւ լավագույն օպերատորական աշխատանքի համար նախատեսված պարգեւին: Լավագույն դերասանուհի է ճանաչվել «Մելանխոլիայում» գլխավոր դերը կատարած դերասանուհի Քիրստեն Դանսթը, իսկ լավագույն դերասան է
Սերնդափոխությունը` որպես հասունացման միակ ճանապարհ
«Այն, ինչ մի ժողովրդի համար, նրա որոշ հասակում, բարերար սննդամիջոց է, մեկ ուրիշի համար կարող է թույն համարվել, ուստի ժողովրդի համար լավ է միայն այն, ինչ բխում է նրա սեփական էությունից:» («Զրույցներ Գյոթեի հետ»: Էքերման, Երևան 1975): Այս խոսքերը ասել է հռչակավոր գրող Գյոթեն, եւ ներկա ժամանակներում, կարդալով դրանք, չի կարելի չընդունել դրանց ճշմարտացիությունը: Ժողովրդի
Արծվիկ Մինասյան. «Մի՞թե ես այդքան շատախոս եմ»
Չորրորդ գումարման Ազգային Ժողովի 8-րդ և 9-րդ նստաշրջանների ընթացքում ամենից հաճախ կամ ամենաշատը քվեարկության կոճակը սեղմել են քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները: Իսկ ամենից շատ ելույթներ ունեցած և հարցեր տված պատգամավորների թոփ տասնյակում, ընդհակառակը, միայն քաղաքական փոքրամասնության՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն են: Ըստ «Ռադիոլուրի» հրապարակած վիճակագրության՝ երկու նստաշրջանների ընթացքում ամենաշատը քվեարկած պատգամավորների եռյակը կազմում են Հանրապետական խմբակցության
Սամվել Մարտիրոսյան. «Հայերն էլ են քայքայում Բաքվի նյարդերը»
«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ Google Earth-ում Բաքվի տարածքում նշվել է. «Ancient Armenian town, Baku in eastern Armenia, all Armenian aboriginal population was…», այսինքն՝ «Հին հայկական քաղաք Բաքու Արեւելյան Հայաստանում, որի հայ բնիկ բնակչությունը…», ինչի կապակցությամբ Day.Az-ն այսօր կոչ է արել իր ընթերցողներին «քաղաքացիական պատասխանատվություն հանդես բերել եւ ծանուցել ծառայության ադմինիստրատորներին Բաքվի տարածքում այս սխալի մասին»՝ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն
Քեթի Փերրի. «Ոչ ոք իրավունք չունի խոսել իմ անունից»
Եթե Քեթի Փերրին բան ունի ասելու՝ նա կարիքը չունի, որ ինչ որ մեկը դա ասի իր փոխարեն: «Ինչ վերաբերում է բամբասանքներին՝ ուզում եմ հստակ լինի, որ ՈՉ ՈՔ չի կարող խոսել իմ փոխարեն: Ոչ մի բլոգ, ամսագիր, իմ ընտանիքին «մոտ աղբյուրներ» եւ այլն»,- շաբաթ օրը գրել է Twitter-ում երգչուհին, որի ամուսին Ռասել Բրանդը դեկտեմբերի 30-ին
Մեքսիկայի հավաքականի դարպասապահը մեղադրվում է մարդկանց առեւանգելու մեջ
Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Օմար Օրտիսին, որին կասկածում է մարդկանց առեւանգումով զբաղվող հանցավոր խմբի հետ համագործակցելու մեջ: Նուեվո-Լեոն նահանգի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, թե Օրտիսի պարտականությունների մեջ մտել է զոհերին ընտրելը, քանի որ դարպասապահը մուտք է ունեցել հասարակության բարձրաշխարհիկ խավ: Հանցավոր խմբի հաշվարկում առնվազն 20 առեւանգում է գրանցված,
Ադրբեջանում էլի բողոքում են Google-ից՝ հայերի պատճառով
Day.Az –ն այսօր հաղորդում է, թե նամակ է ստացել իր ընթերցողներից մեկից, որում նշված է, թե Google Earth-ը Բաքվում նշում է մի օբյեկտ, որի անվանումն է. «Ancient Armenian town, Baku in eastern Armenia, all Armenian aboriginal population was…», այսինքն՝ «Հին հայկական քաղաք Բաքու Արեւելյան Հայաստանում, որի հայ բնիկ բնակչությունը…»: Day.Az-ը պարզաբանում է, որ Google Earth-ը հնարավորություն է ընձեռում իր գրանցված օգտատերերին նշել օբյեկտներ քաղաքներում,
Պարզվել է՝ վրաերթի ենթարկվածը ԵՊՀ գիտաշխատող է
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից արդեն նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 7-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Երևանում տեղի ունեցած վրաերթ–վթարի փաստով։ Ինչպես «Առավոտին» հայտնել էր ֆոտոլրագրողը, «Աուդի A6» մակնիշի DWC-2216 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնին։ Հետիոտնը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Քննչական մարմինը պարզել
Բեյոնսեն եւ Ջեյ-Զ-ն աղջիկ են ունեցել
Բեյոնսեն եւ Ջեյ-Զ-ն շաբաթ երեկոյան աղջիկ են ունեցել Նյու Յորքում: Բազմաթիվ աղբյուրներ այս տեղեկությունը հաստատել են E! News-ին: Ինքը՝ ամուսնական զույգն այս կապակցությամբ դեռ մեկնաբանություններ չի արել: Սակայն Ռիհաննան Twitter-ում ողջունել է երեխայի ծնունդը՝ գրելով. «Բարի գալուստ համաշխարհային արքայադուստր Քարթերին: Սիրով՝ մորաքույր Ռիհ»: Բեյոնսեն ցուցադրել էր իր հղիությունը օգոստոսին MTV Video Music Awards-ում ելույթի ժամանակ:
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Հեռացվում են Սարալանջի վտանգավոր ժայռաբեկորները
Այսօր՝ հունվարի 8-ին, Երևանի նորակառույց Սարալանջի ճանապարհին, սկսել են քարաթափման աշխատանքներ։ Ինչպես քարաթափման վայրից «Առավոտ»ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քարաթափման աշխատանքները ղեկավարում է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։ Այս պահին քաղաքապետի տեղակալը գտնվում է քարաթափման վայրում, որտեղ «Հունդայի» մակնիշի երկարաթև «էքսկավատոր» հատուկ տեխնիկայով հսկայական ժայռաբեկորները քանդում են, որից հետո բեռնատարներով տեղափոխում։ Քանդման և տեղափոխման աշխատանքները


















































