Լրահոս
Օրվա լրահոսը

Բեյոնսեն եւ Ջեյ-Զ-ն աղջիկ են ունեցել

Հունվար 08,2012 14:13 Share

Բեյոնսեն եւ Ջեյ-Զ-ն շաբաթ երեկոյան աղջիկ են ունեցել Նյու Յորքում: Բազմաթիվ աղբյուրներ այս տեղեկությունը հաստատել են E! News-ին:

Ինքը՝ ամուսնական զույգն այս կապակցությամբ դեռ մեկնաբանություններ չի արել:

Սակայն Ռիհաննան Twitter-ում ողջունել է երեխայի ծնունդը՝ գրելով. «Բարի գալուստ համաշխարհային արքայադուստր Քարթերին: Սիրով՝ մորաքույր Ռիհ»:

Բեյոնսեն ցուցադրել էր իր հղիությունը օգոստոսին MTV Video Music Awards-ում ելույթի ժամանակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել