Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա լավագույն ֆիլմը «Մելանխոլիան» է

Հունվար 08,2012 20:49

Քիրսթեն Դանսթը` «Մելանխոլիա» ֆիլմում

Բրեդ Փիթը` «Կյանքի ծառ» ֆիլմում

ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միությունը 2011 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչել Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիան»: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը` լավագույն ռեժիսոր է ճանաչվել Թերենս Մալիկը` «Կյանքի ծառ» ֆիլմի համար: Նույն ֆիլմն արժանացել է նաեւ լավագույն օպերատորական աշխատանքի համար նախատեսված պարգեւին:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել «Մելանխոլիայում» գլխավոր դերը կատարած դերասանուհի Քիրստեն Դանսթը, իսկ լավագույն դերասան է դարձել Բրեդ Փիթը` «Մարդ, որը փոխեց ամեն ինչ»(Moneyball)  եւ «Կյանքի ծառ» ֆիլմերում խաղացած դերերի համար:

Օտար լեզվով լավագույն ֆիլմ է ճանաչվել իրանական «Նադերի եւ Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմը, որի սցենարը նույնպես ճանաչվել է անցած տարվա լավագույնը:

ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միության մեջ մտնում են Լոս-Անջելեսի, Բոստոնի, Նյու-Յորքի եւ Չիկագոյի խոշորագույն թերթերի 58 մեկնաբաններ: Կինոքննադատների կողմից նկատված ֆիլմերից, դերասաններից եւ ռեժիսորներից շատերը հաճախ են դառնում ամերիկյան կինոարտադրության գլխավոր մրցանակաբաշխության` «Օսկարի» հավակնորդներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031