Լրահոս
Օրվա լրահոսը

Եղվարդի խճուղում BMW-ները գրկախառնվել էին. կան վիրավորներ (տեսանյութ)

Հունվար 08,2012 20:56

Այսօր հունվարի՝ 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 15:30-ի սահմաններում Երևանից Եղվարդի խճուղու թիվ 77 էլեկտրական սյան դիմաց 25-ամյա Սևակ Հակոբյանը, վարելով BMW 318 մակնիշի 17 ՍԼ 664 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 38-ամյա Նաիրի Ադամյանի վարած BMW X5 մակնիշի 900 ՍՍ 03 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով BMW-ն  կողաշրջվել է: Վթարի հետևանքով դեպքի վայր ժամանած շտապօգնության  մեքենան Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխել Նարիրի Ադամյանին և BMW 318-ի ուղևոր 26-ամյա Արտակ Հարությունյանին:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները, իսկ քննչական աշխատանքները ղեկավորում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արմեն Ճանճապանյանը: Նրա հանձնարարականով՝ մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ: Փաստի առթիվ՝ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031