Օրվա լրահոսը
Միասեռական գեղասահորդն ամուսնացել է ռուս փաստաբանի հետ
Ամերիկացի գեղասահորդ Ջոնի Վեյրը «Twitter»-ի իր միկրոբլոգում հայտարարել է, թե ամուսնացել է ռուս փաստաբան Վիկտոր Վորոնովի հետ: Վեյրն ու ընտրյալը ամուսնությունը գրանցել են այս Ամանորի գիշերը եւ մտադիր են «մի բարձի ծերանալ» Նյու Յորքում: Վեյրը գեղասահքում բավականին հայտնի անուն է: Նա աշխարհի առաջնությունների մասնակից է, որտեղ անգամ բրոնզե մեդալ է նվաճել, հանդես է եկել երկու
Այսօր Դավիթ Նալբանդյանը դառնում է 30 տարեկան
Այսօր արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի ծննդյան օրն է: Նա դառնում է 30 տարեկան: Դավթի հայրը հայ է, մայրը՝ իտալուհի: Ու, չնայած, նա ծնվել է Արգենտինայի երկրորդ խոշոր քաղաքում՝ Կորդոբայում եւ դաստիարակվել արգենտինյան հայրենասիրության ոգով, սակայն իրեն հայ է համարում: Նա մի քանի տարի առաջ հատուկ եկել էր Հայաստան՝ ծանոթանալու իր պատմական հայրենիքին: Մեկնելուց առաջ Դավիթ
Իրանում ֆուտբոլի թուրք մարզիչը հեռացնում է հայերին
Իրանի «Պերսեպոլիս» ֆուտբոլային ակումբի նոր մարզիչ Մուսթաֆա Դենիզլին նշանակվելուն պես հերթով ազատվում է հայերից: Սկզբում նա ելքի դուռն է ցույց տվել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Սամվել Մելքոնյանին, որը պատրաստվում էր պայմանագիր ստորագրել Թեհրանի ակումբի հետ, այնուհետեւ հրաժարվել է դարպասապահների մարզիչ Հարություն Աբրահամյանի ծառայություններից: «Ես, ինչպես նա, աշխատում եմ Իրանում, այլ ոչ թե Թուրքիայում եւ իմ
Բակո Սահակյան. Վստահ եմ, որ գալիք տարին կլինի ավելի արդյունավետ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը. Սիրելի հայրենակիցներ, Նոր տարին իսկապես ընտանեկան տոն է, յուրօրինակ մի տոն, որը միավորում է բոլորիս, հեռու և մոտ գտնվող հարազատներին ու բարեկամներին, տոն` լեցուն անհուն սիրով ու ջերմությամբ: Հենց այս ոգով ամրացած, շնորհիվ մեր ժողովրդի միասնականության ու համախմբվածության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության` կարողանում ենք լուծել հանրապետության առջև ծառացած խնդիրները և այսօր
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ. Սիրելի բարեպաշտ հավատացյալ ժողովուրդ. Տարեմուտի բարի մաղթանքներով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում եւ Մեր օրհնությունն ենք բերում ձեզ ի Հայաստան եւ ի Սփյուռս: Նոր հույսերով ու ակնկալիքներով դիմավորում ենք 2012 թվականը: Ամանորի շեմին առատացնում ենք նաեւ մեր աղոթքները` սպասելով մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան
Սերժ Սարգսյանի ուղերձն Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ահա և պատմություն դարձավ 2011 թվականը: Նոր տարին ընտանեկան տոն է: Տասներկուսի զարկերի հետ մենք մտովի ամփոփում ենք անցածը և բաժակ բարձրացնում` նայելով իրար աչքերի մեջ: Ընտանիքներում, ինչպիսի սեղանների շուրջ էլ դիմավորենք նոր տարին, իրար նեցուկ լինելու խոստում կա յուրաքանչյուրիս մտքում: Երկիրն էլ մեր բոլորի ընտանիքն է: Որտե՞ղ ենք դնում վերջակետ ու ի՞նչ
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր: Նախագահին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանրապետության ղեկավարը հետևել է պաշտպանական հենակետերում մարտական հերթապահության կազմակերպմանը, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Aravot.am-ի սիրելի ընթերցողներ, սրտանց շնորհավորում ենք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում ենք, որ 2012-ը լինի խաղաղության, հաջողությունների տարի եւ Aravot.am-ի լրատվության մեջ էլ թող գերակշռեն բարի, ուրախ ու հաջողությունների մասին ավետող լուրերը: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ:
Դմիտրի Մեդվեդեւը պարգեվատրել է Նիկիտա Սիմոնյանին
2011 թվականն ավարտում ենք բարի լուրով Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնապագահ, Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, ԽՍՀՄ 6-ակի չեմպիոն եւ 5-ակի գավաթակիր, Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով: «Առավոտը» շնորհավորում է մեր լեգենդար հայրենակցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ոստիկանապետը Հանրապետության հրապարակից բարի ծառայություն մաղթեց ոստիկաններին (Ֆոտոշարք)
Այսօր` դեկտեմբերի 31-ին, ժամը 18.00-ին, Հանրապետության հրապարակում էին հավաքվել ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 150-ից ավելի ոստիկանական ծառայողական մեքենաներ: Ինչպես Հանրապետության հրապարակից -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ավշյանը, Երևան քաղաքի վարչության պետ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ՀՀ
Տարվա վերջին օրը Եվ մի տանիր զմեզ ի փորձություն
365-րդ օրը եկավ ծանր ու մեծ, եկավ ինքը իր գալուց շփոթված, ինքն իրենից հոգնած եւ երջանիկ:Եկավ ու չի ուզում գնալ: Տարին փոխվում է, տարին գնում է, իր հետ տանելով մեր ապրած ու չապրած օրերը: Տարին գնում է , իսկ մենք սպասում ենք ՆՈՐԻՆ: Այսօր շատ գրելու եւ շատ խոսելու հարմար օր չէ, այսօր մտորելու եւ
«Ես էլ եմ ուզում եղեւնու նման հրաշք ապրել»
«1500 դրամի կարտոֆիլ կգնեմ, 2000 դրամի` չարազեղեն…1000 դրամի էլ` Քրիստիկիս համար տոնածառի խաղալիք. թող սիրուն տոնածառ ունենա»: Տիկին Կարինեի ձեռքին ընդամնեը 30.000 դրամ է` նպաստի ու թոշակի հանրագումարի արդյունք, որով էլ փորձում է ինչ-ինչ բաներ գնել Նոր Տարվա համար: Բայց կենսաթոշակ ու նպաստ ոչ թե տիկին Կարինեն, այլ նրա 23-ամյա աղջիկն է ստանում: «14 տարեկանում
Հայտնաբերվել է «Busy» տաքսի ծառայության վրա կրակած անձը, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զենք զինամթերք
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին ոստիկանությունը հայտնաբերել է նախօրեին Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ արձակած անձանց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ինքնակամ ներկայացել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ, սակայն վարձակալական հիմունքներով Երեւանում բնակվող, 36-ամյա Հովհաննես
«Իմ Ձմեռ պապը դու ես լինելու». Ամանորյա նվեր` սիրո խոստովանություն
Առաջին հանդիպման, առաջին պահին` Հովսեփին տեսնելով` Տաթեւը հասկացել է` նա է այն տղամարդը, ում կուզեր իր կողքին տեսնել: Տաթեւն է այդ մասին պատմում: Ասում է` երբեք ոչ մի տղայի նկատմամբ նման զգացում չի ունեցել, իսկ իրենով հետաքրքրվող տղաներ միշտ էլ եղել են: Տաթեւը Հովսեփին տեսել է ընկերուհու հետ հանդիպման ժամանակ` տղան Տաթեւի ընկուրուհու համակուրսեցին է:
Ամանորի իմ նվերը՝ պոեզիա
Ես իհարկե կարող էի փորձել ինչ որ յուրօրինակ բարեմաղթանք մոգոնել՝ առողջության, հաջողության կամ բարեկեցության մասին, բայց վախենամ, թե չհաջողեմ. ամեն ինչ արդեն ասված է մինչ մեզ: Ուստի ուղղակի որպես ամանորյա նվեր ընդունեք այս շարքը, որի հեղինակն իմ ընկերներից է: Նա նախընտրեց, որ իր անունը չհրապարակվի, քանի որ շատ վաղուց է՝ այլեւս որպես բանաստեղծ չի հանդես
«Երեւանջուր» ընկերությունը ոտնահարում է բաժանորդների իրավունքները
Այսօր` դեկտեմբերի 31-ի կեսօրից, Նոր տարվա շեմին, Նոր տարուց ընդամենը 12 ժամ առաջ մեր ջուրը կտրեցին: Առանց զգուշացնելու, առանց պատճառի: Պարտք չունենք, ունենք Ամանորի հետ կապված հաճելի հոգսեր, որ առանց ջրի դառնում են` լուրջ պրոբլեմ ու գլխացավանք: «Երեւանջուրն» առաջին տարին չէ, որ ՊԱՐՏԱՎՈՐՎԵԼ Է (ընդգծում եմ՝ ՊԱՐՏԱՎՈՐՎԵԼ Է) մեզ 24 ժամ անխափան ջուր մատակարարել: Ու
Ավտովթար մերկասառույցի վրա, կա 5 վիրավոր
Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.30-ի սահմաններում 27-ամյա Մհեր Ասլիզարյանը վարելով Մխիթար Բաղդասարյանին պատկանող «Մազդա» մակնիշի 27 ՕՕ 902 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 278-րդ կմ-ում մերկասառույցի վրա կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ վթարի է ենթարկվել եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ Երեւանի բնակիչներ, 23-ամյա Հակոբ Համբարձումյանը,
Կրակոցներ տաքսի ծառայության վրա, հայտնաբերվել է ավտոմատի 28 պարկուճ (Տեսանյութ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը և օգտագործելը) հատկանիշներով: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 30-ին ժամը 03:50-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արաբկիր վարչական շրջանի Ն. Տիգրանյան փողոցում գտնվող «Busy» տաքսի
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է
Ամանորյա տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է` • սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր, • սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին, • աղցանները մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ, • զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում
«2011թ. հասկացա, որ Հայաստանում ՄԻՊ-ը գործում է գրեթե մենակ»
Հատվածներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հարցազրույցից -Մարդու իրավունքների պաշտպանության (ՄԻՊ) ինստիտուտի կայացման տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք 2011 թվականը: –Ես 2011թ. հասկացա, որ Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանը գործում է գրեթե մենակ: Այսինքն՝ չկա ոչ մի տեսակ իրական մտահոգություն, աջակցություն, անհանգստություն որևէ կողմից: Անշնորհակալ կլինենք, եթե չասենք, որ մեզ աջակցել են տարբեր կառույցներ, կազմակերպություններ, անհատներ,
ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մ. Հակոբյանի ամանորյա ուղերձը
Հարգելի հայրենակիցներ. Սիրելի զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ: Ավարտին է մոտենում 2011 թվականը: Հաշված ժամեր հետո մենք ազգովին կդիմավորենք ԱՄԱՆՈՐԸ: Պարտք ու պատիվ եմ համարում նախ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր այս պահին մարտական հերթապահություն են կրում առաջնային գծում և ռազմական կարևորագույն օբյեկտներում, ովքեր ծառայությունը շարունակում են անձնակազմի մշտական տեղակայման վայրերում և պատրաստ են ցանկացած
Ադրբեջանի խորհրդարանը Ֆրանսիայի Սենատին կոչ է արել զգուշություն ցուցաբերել
Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել Ֆրանսիայի Սենատին զգուշություն ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի քննարկման ընթացքում: Ադրբեջանական «News.az» կայքի փոխանցմամբ, դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի կողմից ընդունված դիմումում մասնավորապես նշվել է. «Կոչ ենք անում զգուշություն ցուցաբերել անցյալի ոչ պարզ իրադարձությունները քննարկելու հարցում»: «Նման օրենքի ընդունման դեպքում, անկասկած, մեծ վնաս կհասցվի խոսքի և մտքի ազատությանը, որոնք ժողովրդավարական
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
Սիրելի’ հայրենակիցներ, սիրելի’ երևանցիներ, մայրաքաղաքի սիրելի’ հյուրեր. Նոր տարին ամենաընտանեկան, ամենագեղեցիկ և ամենաբարի տոնն է բոլորիս համար: Տոն, որին սպասում ենք սիրով ու ջերմությամբ: Մեզանից յուրաքանչյուրը միշտ էլ լավ ու բարի ակնկալիքներով է դիմավորում Նոր տարին, նոր հույսերով ու սպասումներով: Իմ կարծիքով հենց դրանում է նաև Նոր տարվա հրաշքի գաղտնիքը, և տա Աստված, որ բոլոր
«Դատական համակարգը քանի գնաց՝ ավելի կախյալ դարձավ»
«Դատաիրավական համակարգի խնդիրները չվերացան նաեւ այս տարի»,- կարծում է իրավաբան, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը։ «Ես կանդրադառնամ դատական իշխանությանը, քանի որ արդարադատությունը դատական իշխանության գլխավոր գործառույթն է: Ինչ խոսք, ես չեմ կարող լինել լավատես, թեեւ փորձում եմ մտնել դատավորների վիճակի մեջ, բայց ցավով եմ արձանագրում, դատական համակարգը քանի գնաց՝ ավելի կախյալ դարձավ։ Դա արդեն բոլորի համար
Զեկույց. Արեւմուտքի «բարեկամներ», մամուլի թշնամիներ
Մամուլի միջազգային ինստիտուտը հրապարակել է «Արեւմուտքի «բարեկամներ», մամուլի թշնամիներ» վերնագրված զեկույցը: Խոսքը այն երկրների մասին է, որոնք Արեւմուտքի բարեկամ են համարվում, բայց այդ երկրներում խոսքի ազատությունները սահմանափակված են: Զեկույցում այդպիսի 10 երկիր է ներառված։ Ցանկը գլխավորում են Թուրքիան եւ Ադրբեջանը: Թուրքիայի մասին, որպես Արեւմուտքի բարեկամ երկրի, նշված է, որ 1952 թվականից ՆԱՏՕ-ի անդամ, Եվրամիությանն անդամակցելու
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Շատ շուտով հրաժեշտ կտանք հերթական տարուն, տարի, որը մեզ համար խորհրդանշական էր: Այս տարի միասին նշեցինք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Անկախությանը հասնելու համաժողովրդական պայքարի մեջ իր ծանրակշիռ ներդրումն ունեցավ նաեւ Հայաստանի խորհրդարանը, որն այսօր
Պատերազմի վերսկսկման հավանականությունը նվազել է
«Պայմանագրով ՌԴ-ն իր վրա է վերցրել պարտավորություն՝ Հայաստանի Հանրապետությունն ապահովել ժամանակակից զինտեխնիկայով։ Սա լրջագույն ձեռքբերում է այն պայմաններում, երբ Ադրբեջանը սպառազինության մրցավազք է սկսել, եւ այժմ արդեն Հայաստան-Ադրբեջան հարթությունը փոխվում է, ու պայմանագրի այդ կետը փաստացի նշանակում է, որ Ադրբեջանը մրցավազքի մեջ է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ։ Հասկանալի է, որ անլուրջ է։ Այս ամենը
Օնլայն վաճառքներն աճում են ոչ սթափ գնորդների շնորհիվ
Kelkoo բրիտանական կայքի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ մասնակիցների 43%-ը ինտերնետում գնումներ է անում ոչ սթափ վիճակում: Նման դեպքերում օգտագործողները սովորաբար գնում են հագուստ, կոշիկ, վիդեոխաղեր, ֆիլմեր ու գրքեր: Հարցման մասնակիցներից մեկը պատասխանել է, որ ալկոհոլի ազդեցության տակ նույնիսկ նավակ է գնել: Kelkoo-ի հարցման արդյունքների համաձայն՝ նման գնումները կատարվում են սովորաբար 23:00- 1.00-ն ընկած
Նիկոլայ Վալուեվը չի կարողացել Մատրյոշկա տիկնիկը ճիշտ հավաքել
Դա անգամ մանկահասակ երեխայի համար խնդիր չէ: Բայց պարզվում է, որ ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերծանր քաշային Նիկոլայ Վալուեվի համար դժվար առաջադրանք է: «Արեւելքի հսկան» 2011 թվականին բազմաթիվ կուրյոզների գլխավոր գործող անձ է եղել: Սակայն անցնող տարում նրա գլուխգործոցը Մատրյոշկա տիկնիկը հերթականությամբ ճիշտ հավաքելու փորձն է: Ցանկանալով դրանում կասկածողներին ապացուցել, որ դա իր համար մի բաժակ


















































