Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Դավիթ Նալբանդյանը դառնում է 30 տարեկան

Հունվար 01,2012 14:31

Այսօր արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի ծննդյան օրն է: Նա դառնում է 30 տարեկան:
Դավթի հայրը հայ է, մայրը՝ իտալուհի: Ու, չնայած, նա ծնվել է Արգենտինայի երկրորդ խոշոր քաղաքում՝ Կորդոբայում եւ դաստիարակվել արգենտինյան հայրենասիրության ոգով, սակայն իրեն հայ է համարում: Նա մի քանի տարի առաջ հատուկ եկել էր Հայաստան՝ ծանոթանալու իր պատմական հայրենիքին: Մեկնելուց առաջ Դավիթ Նալբանդյանը խոստացավ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում անպայման էլի կգա Հայաստան: Սակայն անընդհատ մրցումների մասնակցելու, դրանց նախապատրաստվելու եւ վերջին շրջանում իրեն հետապնդող վնասվածքների եւ բուժումների պատճառով խոստումը կատարել դեռ չի կարողանում:
«Aravot.am»-ը շնորհավորում է Դավթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031