Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար մերկասառույցի վրա, կա 5 վիրավոր

Դեկտեմբեր 31,2011 12:54

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.30-ի սահմաններում 27-ամյա Մհեր Ասլիզարյանը վարելով Մխիթար Բաղդասարյանին պատկանող «Մազդա» մակնիշի 27 ՕՕ 902 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 278-րդ կմ-ում մերկասառույցի վրա կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ վթարի է ենթարկվել եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ Երեւանի բնակիչներ, 23-ամյա Հակոբ Համբարձումյանը, 21-ամյա Տիգրան Մալխասյանը, 53-ամյա Անահիտ Ավետիսյանը, Քաջարանի բնակիչ, 19-ամյա Մարտին Ոսկանյանն ու Կապան քաղաքի բնակիչ, 29-ամյա Նարինե Մանուչարյանը մարմնական վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կապանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031