Օրվա լրահոսը
Անբարեխիղճ կապանցիների պատճառով այս տարի քաղաքում տոնական տարածքները քիչ կլինեն
Երեկ երեկոյան Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում հանդիսավոր արարողությամբ վառվեցին մարզկենտրոնի գլխավոր տոնածառի լույսերը: Ավանդույթի համաձայն՝ քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառում էր քաղաքապետը, փոքրիկ մի կապանցու օգնությամբ: Այս անգամ քաղաքապետը միայնակ վառեց տոնածառի ու հրապարակի լույսերը: Տոնածառի բարձրությունը 15 մետր է: «Բնական եղեւնու ճյուղերով ենք կառուցել այն, նախնական պայմանավորվածություն կար բնապահպանների ու անտառտնտեսության հետ, որպեսզի ճյուղերը
2011-ին Հայաստանն ունեցավ նաեւ ձեռքբերումներ
2011թ-ին Ղարաբաղի հարցում ռուսական միջնորդությունը ձախողվեց. երեւակվեց, որ հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում չէ, եւ փառք Աստծո։ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի ընդունումը եւ մոլորակի միակ գերտերության՝ հայ ժողովրդին ցուցաբերվող ակնհայտ աջակցությունը պատվարներ են, որ առայժմ լրջորեն պաշտպանում են Հայաստանին ռուս-թուրքական գրոհներից. վերջինների ռազմատնտեսական համագործակցությունն այս անգամ չի կարողանալու զոհաբերել հայկական հետաքրքրություններն այնպես, ինչպես
Հայ-ռուսական երկկողմ խորհրդատվություններ ՌԴ ԱԳՆ-ում
Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում կայացան ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ: Ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացնում էին Անվտանգության և զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը և նրա տեղակալ Գրիգորի Մաշկովը, իսկ հայկական կողմից ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Խորհրդատվություններին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Ռուբեն Անանյանը:
Քաղաքացիները սպառնում են Սերժ Սարգսյանին
Ակցիայի մասնակիցներն այսօր նամակ փոխանցեցին Սերժ Սարգսյանին: Նամակի միջոցով նրանք զգուշացնում են, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, կհրաժարվեն մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին` «այդպիսով ՀՀԿ-ն միգուցե հավելյալ ձայներ կորցնի»: Մանրամասն կարդացեք՝ այստեղ
Հացի, կաթնամթերքի ու մսամթերքի թանկացումներն ազդում են անապահով խավի վրա
Կարտոֆիլ, հացամթերք, մսամթերք, կաթնամթերք. սրանք պարենային զամբյուղում մեծ տեսակարար կշիռ ունեցող այն սննդատեսակներն են, որոնք նախորդ տարվա սեպտեմբերից սկսած մոտ 7-10 %-ով թանկացել են: «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի եւ Օքսֆամ ՄԲ Հայաստանյան գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարենային ապրանքների գների գնաճն առավելապես ազդում է հենց սոցիալապես անապահով խավի վրա` պայմանավորված պարենային ապրանքների
Մեդվեդեւը հավատում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությանը
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը համոզված է, որ ներկայումս գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություն։ «Այն գուցեեւ միակ հակամարտությունն է հետխորհրդային տարածքում, որը ներկայումս կարելի է կարգավորել։ Ամեն ինչ կախված է կողմերի բարի կամքից, միմյանց փաստարկները լսելու նրանց հնարավորությունից եւ ցանկությունից, եւ ասենք ուղիղ` չեն լինում հեշտ լուծումներ», – ասել է Ռուսաստանի նախագահը Ադրբեջանի հեռուստառադիոյին
Երեկ Կիևյան կամրջից իրեն նետածը 16 տարեկան էր (Տեսանյութ)
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «Առավոտին» հայտնում է, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ–քննչական խումբը պարզել է երեկ Կիևյան կամրջից ինքնասպան եղած երիտասարդի ինքնությունը։ Նա Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 16-ամյա Հրանտ Բարսեղյանն էր։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ երեկ՝ դեկտեմբերի 25-ին ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնից Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հակաճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել,
ՀՀԿ-ԲՀԿ լարվածություն չկա՞ Արմավիրում
Այսօր լրագրողները Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հիշեցրեցին, որ դեկտեմբերի 1-ին ինչ-որ մարդիկ կրակել էին Արմավիրի Ջանֆիդա գյուղում ապրող ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան վրա, օրեր անց պատգամավորը հայտարարեց. «Ճշտել ենք: Խմած լակոտներ են եղել: Բայց տան վրա չեն կրակել: Փողոցում են կրակել, իսկ իմ տունը գտնվում է կենտրոնական ճանապարհի վրա: Լակոտները հարբած մտել են գյուղ
Այս պահին Հայաստանում արեւ չկա
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալով, այս պահին Հայաստանում արեւ չկա՝ կա ձյուն եւ ամպամածություն: Հիմա ձյուն է տեղում ինչպես Երեւանում, այնպես էլ Աբովյանում, Մարալիկում, Բերդում, Նոյեմբերյանում, Վանաձորում, Գորիսում, Դիլիջանում: Փակ ճանապարհներ դեռ չկան, սակայն մառաախլապատ են Թալինի մատույցները, Մասիսը, Արարատը, Երեւանը, մերկասառույց է Գորիս-Կապան ճանապարհին: Եղեք ուշադիր:
Երանի ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմություն պիտի գտնեն
Վանաձորի «Նարեկացի» երիտասարդական միությունը, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի, քաղաքի այլ կրթական հաստատությունների սաների եւ ակտիվ երիտասարդների օգնությամբ, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ դեկտեմբերի 12-25 հատվածում իրականացրել են «Ձեռք մեկնիր» ծրագիրը, որի նպատակն է` օգնել Վանաձոր քաղաքի ավելի քան մեկ տասնյակ անապահով ընտանիքների` արժանավայել կերպով դիմավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Քաղաքում կազմակերպված
«Օպել»-ն ընդհարվել է 2 այլ ավտոմեքենաների. կա վիրավոր (Ֆոտոշարք)
Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 00.10-ի սահմաններում Երևանի Բադալ Մուրադյան շենքի դիմաց, 19-ամյա Խաչատուր Ստեփանյանը, վարելով «Օպել» մակնիշի 29 ՍՍ 292 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է մայթեզրի մոտ կայանված «Նորք» տաքսի ծառայությանը պատկանող, Խաչիկ Սարգսյանին ամրակցված «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 8542 համարանիշի ավտոմեքենային, որից հետո ընդհարվել է նույն տաքսի
«2011-ը հեղափոխական տարի էր»
Վերլուծելով 2011 թվականի հիմնական իրադարձությունները, արեւմտյան փորձագետները փաստում են` տարին հեղափոխական էր ու թերեւս պատմության մեջ կմնա որպես մի ժամանակահատված, երբ իշխող բռնապետներից ու անարդար կառավարումից դժգոհում էին բոլորը` Աֆրիկայից մինչեւ Եվրոպա։ Առաջինը Թունիսն էր, հետո բողոքի ցույցերը ծնեցին «արաբական գարունը», կոռուպցիայի, կեղծիքների դեմ պայքար սկսվեց անգամ Ռուսաստանում, որտեղ Մեդվեդեւ – Պուտին տանդեմը վաղուց կարծես
Արմավիրի մարզպետարանը «պախկված չի»
Արմավիրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց անդրադարձել են թե «Առավոտը», թե այլ լրատվամիջոցներ. այս կամ այն գեներալն իր «քեֆով» կարող է ճանապարհ փակել կամ բացել, Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Ակնաշեն եւ այլ գյուղերում ձկնաբուծարաններն ընդերքի ջրերն իրենց սրտի ուզած չափով օգտագործում են կամ անտեղի վատնում, բայց գրանցված չեն եւ հարկեր չեն վճարում եւ այլն: Այս ամենից
Մերկասառույցի պատճառով տեղի է ունեցել խոշոր ավտովթար. կան վիրավորներ (տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.40-ի սահմաններում Սարալանջի պողոտայում իրար են բախվել 31-ամյա Նորայր Վարդանյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի 07 ՍՍ 960, 28-ամյա Աշոտ Վարդանյանի վարած «Հոնդա» մակնիշի 29 ՍՏ 100 համարանիշի, 19-ամյա Սուքիաս Անաստասյանի վարած «ՎԱԶ 21213» մակնիշի 04 PP
Սպառնացել է, որ մերկ նկարները կտեղադրի համացանցում
Ոստիկանություն է դիմել 25-ամյա Հայկանուշ Նավասարդյանը և հայտնել, որ իր նախկին ընկեր Բախշիկ Մարտիրոսյանը, ում հետ ծանոթացել է մեկ տարի առաջ՝ զանգահարել է իրեն և շանտաժի միջոցով պահանջել, որ իրեն փոխանցի 50 հազար ՀՀ դրամ։ Սպառնացել է, որ եթե գումարը չփոխանցվի, ապա աղջկա մերկ լուսանկարները կտեղադրի համացանցում։ Ոստիկանությունը պարզել է, որ Բ. Մարտիրոսյանը, որը կալանավորված
Արմավիրի մարզպետը Երեւանում ներկայացրեց Արմավիրի իրականությունից կտրված տվյալներ
Այսօր Երեւանում լրագրողների հետ հանդպիման ժամանակ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ իր պաշտոնավարման օրվանից՝ 2006 թվականի դեկտեմբերից, մարզում իրականացվել է 16,5 միլիարդ դրամի ներդրում. ամենաշատը՝ գյուղատնտեսությունում՝ 8,8 միլիարդ, ամենաքիչը՝ բնապահպանությունում՝ 3,7 միլիոն: Թե ինչու է բնապահպանությունն ամենաքիչ ուշադրությանն արժանացել, մարզպետը չասաց: Լրագրողներն էլ նկատեցին, որ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ու Հայ առաքելական սուրբ եկեղեցին Արմավիր
Կրծկալի միջից հայտնաբերվել է մաքսանենգ ապրանք
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «Առավոտին» հայտնում է, որ դեկտեմբերի 25-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երևան–Մոսկվա թիվ 512 չվերթի ինքնաթիռից ոստիկանություն են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի 51-ամյա Մարետա Նագդալյանին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Նագդալյանը մաքսային վերահսկողության գոտին անցնելուց հետո է բերման ենթարկվել։ Խուզարկությամբ նրա ձեռքի
Ubislate 7. նոր հնդկական պլանշետ՝ 57 դոլար արժողությամբ
Հնդկաստանի իշխանությունների աջակցությամբ ստեղծվել է շատ մատչելի մի պլանշետ, որի մեծ պահանջարկի պատճառով թողարկվում է երկրորդ՝ կատարելագործված մոդելը: Ubislate 7-ն ունի 7 դյույմ անկյունագիծ՝ 800х480 թույլատրությամբ: Սարքը համալրված է Cortex A8 700 ՄՀց պրոցեսորով, Wi-Fi և GPRS մոդուլներով , HD-հոլովակներ նվագարկելու հնարավորությամբ, 256 ՄԲ օպերատիվ ու 2գբ ներդրված հիշողությամբ: Mobbit.info-ն հաղորդում է, որ պլանշետն ունի
Սարիբեկ Սուքիասյան. «Տանը գումարներ պահելը շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում»:
«Առավոտի» հարցազրույցը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ – Պարոն Սուքիասյան, ինչպիսի՞ն էր ավարտվող 2011 թ. Հայաստանի բանկային սեկտորի համար: – Նախ պետք է նշեմ, որ դեռ վերջնականապես հաղթահարված չեն համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները, ավելին, խոսվում է նույնիսկ ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավորության մասին, եւ այդ գործընթացներն, իհարկե, անհետեւանք չեն կարող լինել մեր երկրի տնտեսության եւ,
Forbes-ը Մարտի 1-ը ճանաչել է տասնամյակի ամենաաղմկահարույց հետընտրական իրադարձություններից մեկը
Forbes ամսագիրը կազմել է նախորդ տասնամյակի ամենաաղմկահարույց ընտրական իրադարձությունների ցանկը: Top 15-ն սկսում է 2003թ. Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից, երբ այդ երկրի ԿԸՀ նախագահը հայտարարեց, որ Չեչնիայում և Ինգուշեթիայում կայացած ընտրություններումքվեարկել են գոյություն ունեցող փաստացի ընտրողներից 11 տոկոս ավել մարդ: Ցանկում տեղ գտած իրադարձությունների շարքում մանրամասը նկարագրված է հայաստանյան Մարտի 1-ը: «Փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների
Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը
եկտեմբերի 26-ին ժամը 09:26-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր դեկտեմբերի 22-ին «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: Armrusgasprom.am
Սպանության փորձ Աշտարակում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի անդամներից 2-ը
Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 18:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Գագիկ, Հրանտ և Լիդա Շաբոյանները: Պարզվել է, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Աշտարակ քաղաքի Լինչի 22 տան մոտից: Ֆոտոլրագրողը փոխանցում
Facebook-ն առաջարկում է տանից դուրս գալ
Facebook սոցցանցում ավելացվել է նոր հնարավորություն՝ Suggested Events (Առաջարկվող իրադարձություններ), որի միջոցով կարելի է տեղեկանալ հետաքրքիր միջոցառումների մասին: Այս ֆունկցիան հաշվի է առնում օգտագործողի տվյալները, այդ թվում՝ check-in-ների պատմությունը, տարբեր էջերում ունեցած ակտիվությունը: Ծառայությունը նման է Foursquare-ի Radar ֆունկցիային: Այն դեռևս փորձարկման փուլում է, և դեռ հայտնի չէ, երբ այն մասսայականորեն հասանելի կլինի: PCNews.am
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի մոտ ավտոմեքենա է պայթել (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, պայթյուն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում, ոստիկանության կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքի մոտ կայանված «Լադա» մակնիշի 555 PP 35 համարանիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի հետնամասը և Մարաշի քննչական բաժանմունքի պատուհանների ապակիները։ Այս պահին դեպքի վայր են
Միակ հաղթանակը տոնեց Էլինա Դանիելյանը
Հայաստանի կանանց ազգային հավաքականը Թուրքիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության յոթերորդ տուրում 1,5:2,5 հաշվով պարտվեց Ուկրաինային եւ թիմային 6,0 միավորով մրցաշարային աղյուսակում 7-րդն է: Մարիա Կուրսովան կես միավոր վաստակեց, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը պարտություն կրեցին, իսկ միակ հաղթանակը տոնեց առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը: Այսօր նախավերջին տուրում մարզիչ Արթուր
Իսրայելի Կնեսետի հանձնաժողովը կքննարկի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը
Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի Կրթության հարցերի հանձնաժողովը վաղը, երկուշաբթի, 2011թ. դեկտեմբերի 26-ին, տեղական ժամով առավոտյան ժամը 10-ին (Երեւանի ժամով՝ 12։00-ին) քննարկելու է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը։ Ակնկալվում է, որ քննարկումը կտեւի մոտ մեկուկես ժամ։ Հայ Դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամները ներկա են լինելու Կնեսետի հանձնաժողովի նիստին։ Հատկանշական է «Ջերուզալեմ Փոստ» օրաթերթի դեկտեմբերի 24-ի «Հայկական հիշատակ» վերնագրով խմբագրականը,
Հյուսիսային պողոտան` գովազդային տոնածառերի բաց ցուցահանդես (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր`դեկտեմբերի 26-ին և վաղը Հյուսիսային պողոտայում անցկացվում է տոնածառերի շքերթ: Տարբեր ընկերություններ զարդարում են իրենց տոնածառերը`իրենց ընկերության լոգոներով կամ խորհրդանշական խաղալիքներով: Atlantis european airways- ի ներկայացուցիչը ասում է, որ դա իրենց ապրանքը գովազդելու լավ միջոց է: Անցորդները հիմնականում անտարբեր էին տոնածառերի նկատմամբ: Սերինեն ասում է, որ տոնածառերը հետաքրքիր են և ամանօրյա տրամադրություն են ստեղծում, իսկ
«Liverpool »-ը շնորհավորել է հայերի Ամանորը եւ Սուրբ Ծնունդը
Անգլիական «Liverpool » ֆուտբոլային թիմը այսօր իր facebook-ի էջում (https://www.facebook.com/LiverpoolFC?sk=wall) շնորհավորել է հայ ֆուտբոլասերների Ամանորը եւ Սուրբ ծնունդը, ընդ որում` հայերեն: Այս փաստը զարմացրել է թիմի հայ երկրպագուներին, սա նրանց համար մեծ նվեր է: Նրանց հետ զարմացած` Նազենի Բաղդասարյան


















































