Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի մոտ ավտոմեքենա է պայթել (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 25,2011 23:56

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, պայթյուն է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում, ոստիկանության կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքի մոտ կայանված «Լադա» մակնիշի 555 PP 35 համարանիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել։

Պայթյունի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի հետնամասը և Մարաշի քննչական բաժանմունքի պատուհանների ապակիները։

Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Հունանյանը, ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության փորձաքրեագետներն ու քննիչները։ Պայթյունի հետևանքով նաև կոտրվել է 9 հարկանի շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ հարկերի ապակիները։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031