Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի եւ Իրանի նախագահի համատեղ հայտարարությունից

Հայաստանի Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով 2011թ. դեկտեմբերի 23-ին մեկօրյա այցով Հայաստանում էր գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն Մահմուդ Ահմադինեժադը` բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ: Այցի ընթացքում ստորագրվեցին. –            «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին» Փոխըմբռնման հուշագիր: – «2007 թվականի

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի դեղերն իրենց դարն ապրել են (Տեսանյութ)

Մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը մեր երկրում դեղարտադրության ոլորում պետք է ներդրվեն GMP (Եվրոպական պատշաճ արտադրության գործունեության կանոններ) չափանիշները: Այսօր մեր երկրում գործող մի շարք դեղարտադրողներ սկսել են արդեն աշխատել այդ չափանիշներով: Այս մասին այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի մամուլի ակումբում հայտնեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Պարոն Քրմոյանի խոսքերով, պատշաճ արտադրական գործունեությունը հնարավորություն կտա

Լոնդոնում դեկտեմբերին կան ծաղկած ծառեր ու ծաղիկներ (ֆոտոշարք)

Լոնդոնցիներն իրավամբ հպարտանում են ոչ միայն իրենց քաղաքին հատուկ ճարտարապետությամբ, պատմամշակութային ժառանգությամբ, այլ բազմաթիվ այգիներով ու զբոսայգիներով, ու դրանց հրաշալի վիճակով: Այգու ու զբոսայգու կարոտ մնացած երեւանցիներիս Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, թերեւս, ամենաշատը գրավում են հենց Լոնդոնի զբոսայգիները: Դրանք բազմաթիվ են եւ գրեթե ամենուր, դրանք խնամված են, մեծ ու կանաչ են` անգամ ձմռանը: Իսկ տարբեր թռչունների

Ոստիկանությունը «բացակայում է, տեղում չէ»

ՀՀ քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնական բաժնի ավագ քննիչ Հ.Սարգսյանը 55-ամյա Արամ Դավթյանի նկատմամբ որոշում է կայացրել, որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ա.Դավթյանը մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, «Մաժեստիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն; Ըստ մեղադրանքի, Դավթյանն «իր կարգադրիչ լիազորություններն օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ եւ իրեն վստահված գույքից 2007թ. ընթացքում 19 544 800 ՀՀ

Ձյուն եկավ, չվերթ չեղավ

Եղանակային պայմանների պատճառով այսօր «Զվարթնոց» օդանավակայանում հետաձգվել են մի շարք չվերթներ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Տոնի անունը՝ սեղանին մնացած մանդարինից

  Երկրի  վիճակը  վատ էր, սեղանը զարդարելու համար բոլորը բերել էին այն, ինչ ունեին: Պարզվեց՝ սեղանին ամենաշատը մանդարին կար, դեռ հավաքույթից հետո էլ  այն ավելացել էր: Հավաքույթը դարձավ ամենամյա տոն, անունն էլ դրվեց «Մանդարին»: Ամեն տարի դեկտեմբերին ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը նշում է «Մանդարինի» տոն: Նախապատմության մասին խոսեցինք ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկանի

Արարատի մարզում սպանվել է 25-ամյա երիտասարդ (ֆոտոշարք, Տեսանյութ)

Արդեն հաղորդել ենք, որ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01.40-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին Մասիսի կենտրոնական հիվանդանոցից հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Մասիսի 3-րդ թաղամասի 15 շենքի բնակիչ, 25-ամյա Էրիկ Քալաշյանն է:

Երեւանի բյուջեն 50 միլիոն դեֆիցիտ է ունենալու

Այսօր Երեանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու նիստ: Օրակարգում ընդգրկված էր 27 հարց՝ 2012 թվականի բյուջեն, աղբահանության վարձը հաշվարկելու մեխանիզմները, Սիսակյան 22 հասցեում կառուցվող շենքի բնակարանը բնակիչներին անհատույց օտարելու, մի շարք հայտնի մարդկանց հիշատակին հուշատախտակ տեղադրելու եւ գույքահարկին առնչվող այլ հարցեր: Անդրադառնալով Երեւանի բյուջեին՝ նշենք, որ քաղաքային իշխանությունները եկող տարվա համար քաղաքի բյուջեն եկամուտների մասով հաստատել

Վարդանիկը Գյումրիում բազմամիլիոնանոց հյուրանոց է կառուցում, բայց գյումրեցիներից շատերը դեռ անտուն են

 «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հենց Գյումրիում կառուցում է բազմամիլիոնանոց հյուրանոց, մինչդեռ երկրաշարժից տուժած գյումրեցիներին դեռ չեն հատուցել բնակարաններով»,- այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Հայաստանում տնտեսական մրցակցություն չկա, արտաքին ներդրումները սահմանափակ են: Հիշեցնելով Նարեկացի մշակույթի կենտրոնի հիմնադիր Նարեկ Հարթունյանի հետ կատարվածը՝ պարոն Կիրակոսյանը մտավախություն հայտնեց,

Վիշապին հաճոյանալու համար

2012 թվականի «պահանջները» 2012 թվականին՝ վիշապի տարում որոշ դիզայներներ խորհուրդ են տալիս հագուստներ կրելիս կենտրոնանալ սպիտակ, դեղին, կանաչ, կարմի գույների վրա, որոշներն էլ ասում են, որ հարկավոր է լինել ոսկեգույնի, արծաթագույնի, սեւի եւ կապույտի երանգների մեջ: Վիշապի տարում ծնվածներին խորհուրդ է տրվում Նոր տարին դիմավորել դեղին, ոսկեգույն հագուստով, ձիու եւ օձի տարում ծնվածներին՝ կարմիրով, թավշե

Մի մեդալի պատմություն

Մնջախաղաց Համլետ Չոբանյանի՞նն է այն, թե ողջ Մնջախաղի թատրոնինը Մոսկվայում առաջին անգամ անցկացվող, 2010թ. սեպտեմբերից մեկնարկած «Սպիտակ դիմակ» մնջախաղի միջազգային փառատոնում Երեւանի մնջախաղի պետական թատրոնի եւ «Միմ ստուդիոյի» հաջողությունների մասին «Առավոտը» տեղեկացավ փառատոնի www.whitemask.ru կայքից: Սա ինտերնետային փառատոն է, որին ներկայացված են եղել ներկայացումներ 40 երկրից: Արդյունքները, ըստ ինտերնետային քվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի, ամփոփվել են

ԱՄՆ դեսպանը Նոր տարին կնշի Հայաստանում

Եվ հայաստանցիների նման տոներին կայցելի ընկերներին ու գործընկերներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը 3 ամիս է, ինչ Հայաստանում է: Ամերիկյան ժողովրդի ու ողջ դեսպանության անունից նա հայաստանցիներին հղեց իր լավագույն բարեմաղթանքները Ամանորի ու Սուրբ Ծննդի առթիվ եւ սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Սովորաբար  ի՞նչ ամանորյա նվերներ եք միմյանց նվիրում Ձեր ընտանիքում: – Մեր ընտանիքում նվերներ

Արտակ Նազարյանի գործով

Ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում 2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» կոչվող զորամասի մարտական հենակետերից մեկում «ինքնասպան» եղավ ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանը: «Ինքնասպանության դրդում» հատկանիշներով գործն ուղարկվեց դատարան: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, գործի դատաքննությունն յուրաքանչյուր երեքշաբթի եւ չորեքշաբթի շարունակվում է:

Լոռիում՝ ինչպես Սյունիքում

Միջմարզային երթուղիները գործարարներին չեն գրավում ուղեւորահոսքի սակավության եւ անմխիթար ճանապարհների պատճառով: Բաց գույներով զգեստ հագնելը Լոռվա երիտասարդների համար իսկական պատուհաս է, հատկապես, երբ նրանք պետք է օգտվեն միջհամայնքային տրանսպորտից. «Սպիտակ շալվար չեմ հագնում, որովհետեւ մաքուր հագնում եմ՝ թրքոտ իջնում»,-ասում է Շահումյան գյուղի բնակչուհի Լուսինեն: Վանաձոր քաղաքի ամենամոտ գյուղերի տրանսպորտից օգտվելու համար պետք է մեծ համբերություն

Ջրօգտագործման թույլտվությունը դեռեւս ՀԷԿ կառուցելու թույլտվություն չէ

Երեկ Վայոց ձորի մարզպետարանից նույնպես արձագանքեցին «Առավոտ» օրաթերթում 20.12.2011-ին հրապարակված «Բնապահպանության նախարարը գործարարին չի պատասխանում» հոդվածին: Խոսքը մասնավորապես վերաբերում էր Վայոց ձորի մարզում ՀԷԿ շահագործելու թույլտվություն ստացած «ԱԼՌՈՒԲ» ընկերությանը, որը հայտնաբերել էր, որ գրեթե նույն տարածքում թույլտվություն է տրվել մեկ այլ՝  «ՎՏՎ էներջի» ընկերությանը՝ նույն բիզնեսը ծավալելու նպատակով: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը մեր

Նոր աշխատողներին պարգեւավճար, հներին՝ ազատման դիմում

Շենգավիթի նոր թաղապետը ամանորյա «անակնկալներ» է մատուցում Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանն իր աշխատակիցների գլխին «սեւ Նոր տարի» բերեց: Աշխատակիցները պատմում են, որ դեռ թաղապետարան ոտք չդրած՝ մարդկանց շրջանում խուճապ ու խոսակցություններ են սկսվել, որ աշխատանքից ազատվելու են նրանք, որոնք նախկին ղեկավարի օրոք են ընդունվել աշխատանքի: Վարչական շրջանի նախկին ղեկավարի՝ Սարգիս Հովհաննիսյանի հրաժարականի

Ղարաբաղյան շարժումն էլ են վեց հոգով սկսել

Բայց տեսա՞ք՝ ինչ եղավ Երեկ «Սարդարապատ» շարժումը փորձագետների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ «Ընտրությունների այլընտրանքը» թեմայով քննարկում էր նախաձեռնել: Բանախոսներն էին «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի» տնօրեն եւ «Սարդարապատի» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանը, ՌԱՀՀ կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն ու «Հայ կրթական հիմնադրամի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Նվարդ Մանասյանը: Երեկվա քննարկման մասնակից բոլոր բանախոսները առաջիկա

Նախագահի վերահսկողականը վերահսկում է

Խաբվածներին փորձում են օգնե՞լ ՀՀ կառավարության շենքի մոտ եւ պետական այլ հաստատությունների առաջ խմբված մարդկանց պակաս մեր երկրում չկա. մարդիկ շատ բաներից են դժգոհ եւ պետական ատյաններում են փնտրում իրենց հարցի լուծումը: Եվ դա բնական է: Բնական չէ, սակայն, որ մեր հասարակության մեջ աննկարագրելի մեծ է խաբվածների թիվը, հայերը միշտ պարծեցել են իրենց խելքով, «շյուստրիությամբ»,

Հունվարի 1. և՜ Ամանոր, և՜ ծնունդ

Բոլորն Ամանորին սպասում էին  իրենց տանը, իսկ Տաթեւիկենց  ընտանիքը՝ հիվանդանոցում. Տաթեւիկը  պետք է ծնվեր:  Ընտանիքը Ամանորի եւ նոր ծննդի շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ հենց հիվանդանոցում էլ ընդունեց:   «Ամանորը ընտանեկան համընդհանուր օր է, իսկ ծնունդը մենակ քոնն է: Բոլորի ուշադրության կենտրոնում դու ես», – ասում է Տաթեւիկ Կյանդարյանը : Նրա համար Ամանորը կրկնակի տոն է. 1994

ԲՀԿ-ն կսատարի՞ մարքսիստին

«Ես առայժմ ԲՀԿ-ից ոչ մի հրավերք չեմ ստացել, ոչ էլ ինքս եմ հայտ ներկայացրել: Օֆիցիալ համագործակցության ոչ մի որոշում չունենք: Ես իմ առաջադրանքը կատարեցի սրբությամբ, անշահախնդիր, առանց ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդների հետ որեւէ համաձայնության գալու: Ապագայում եթե առաջարկություններ կլինեն պուտինյան «եդինառուսի» համաժողովրդական ճակատ ստեղծելու՝ ես պատրաստ եմ»,- «Առավոտի» հարցին՝ համապատասխանո՞ւմ են իրականությանը խոսակցությունները, որ առաջիկա

Սրտի հիշողություն

Տարին ավարտվեց: Մտածում էի՝ մի լուսավոր ու գալիք գեղեցիկ բանի մասին գրել, բայց Ֆրանսիայի Սենատի ձայնը շեղեց մտքերս եւ սկսեցի մի այլ բան մտածել՝ մարդու եւ իր ստվերի մասին… Այո, ինչպես մարդը չի կարող փախչել սեփական ստվերից, այնպես էլ ազգերի զորու չեն անտեսել սեփական պատմությունը, որը, ժամանակների հեռավոր խորքերում արթնանալով, աննկատելիորեն ձեւավորում է, կերպավորում եւ

Ինչո՞ւ է մարքսիստը սկսել ֆռֆռալ ԲՀԿ-ի շուրջը

Իջեւանում դարձյալ թեժ պայքար է լինելու Իջեւանում խոսակցություններ են շրջանառվում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այս անգամ էլ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը: Հիշեցնենք, որ 2007 թվականին թիվ 41 ընտրատարածքն ընդգրկող այդ տարածաշրջանում ԱԺ պատգամավորի մանդատի համար մեջլիս էին մտել մարքսիստն ու Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ)՝ «Երեւան գարեջուր» ընկերության սեփականատերը: Հաղթեց

Եկել է Յուրի Խաչատուրովին ու գնդապետ Միքայել Հարությունյանին մարտահրավեր նետելու ժամանակը

 «Հայաստանում չկա կարգապահություն եւ այն հաստատելու համար լուրջ քայլեր չեն արվում: Այդ են վկայում բանակում զինվորների աճող մահերը: Անընդունելի է յուրաքանչյուր հայ զինվորի մահը մեկ այլ հայ զինվորի ձեռքով »,- այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ՝ Հայաստանի ներքին քաղաքականությանն անդրադառնալով, ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա կարծիքով, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին պետք

2012-ին Ռուսաստանը Ադրբեջանին կսատարի՞

Հաջորդ տարի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հնարավոր է Մինսկի խմբի համանախագահող երկրներից միայն Ռուսաստանը փոխի իր դիրքորոշումը. այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա իր այս կանխատեսումը բացատրեց նրանով, որ Ռուսաստանը վերջին երկու տարիներին լավացրել է Ադրբեջանի հետ հարաբերություններն ու սկսել է ռազմական համագործակցությունը. «Ռուսները հնարավոր

23.12.2011

Քաջարանում կա՞ն մարդիկ, որ կողմ են գյուղից տեղափոխվելու տարբերակին

Տիկին Նինան արմատներով Քաջարան գյուղից է, Լեռնաձոր գյուղ է հարս գնացել, բայց այստեղ է իր պապական տունը, գալիս է եւ իր հողը ցանում, ստացված բարիքներով իր ու ընտանիքի կարիքները հոգում: «Իմ հորական տունը էստեղ ա, իրանք էստեղ են ամփոփված: Տարվա 8 ամիսը էստեղ եմ լինում, հողերն եմ մշակում, ես թոռ ունեմ, երեխեք ունեմ, էս հողամասի

Ամեն ինչ պարզաբանվեց

Երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրու թյունները, բոլորիս մտավախությունն այն էր, որ խորամանկ թուրքերը հիմա ամենուր հայտարարելու են, թե իրենք հայերի հետ լեզու են գտնում, եւ այն երկրների խորհրդարանները, որոնք ընդունելու են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, իբր խանգարելու են այդ մերձեցման գործընթացին: Երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը հերքեց այդ տրամաբանությունը՝ Ցեղասպանությունը շարունակում է մնալ օրակարգում,

Սողանքից տուժած մեքենայատերերի փոխհատուցումը բավարար չէ

Հոկտեմբերի 2-ին Այրումի մոտ տեղի ունեցած սողանքից զոհված 5 անձանց ընտանիքներին նոյեմբերի 8-ին եւ 9-ին պետական բյուջեից տրվել է 1-ական միլիոն դրամ աջակցություն : Սողանքից տուժել է նաեւ Տավուշի մարզի բնակիչներին պատկանող 12 ավտոմեքենա: Քարի եւ հողի հսկա զանգվածի տակ են մնացել այրումցի 3 ընտանիքների պտղատու այգիները: Բնական աղետից նյութապես տուժածներին ֆինանսական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ

Արարատի մարզում սպանվել է 25-ամյա երիտասարդ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին Մասիսի կենտրոնական հիվանդանոցից հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Աբրահամյանի և Մասիսի բաժնի պետ Համլետ

Հայաստանն արձանագրել է «շատ լավ առաջընթաց», ասել է ԵՄ-ի գլխավոր բանակցողը

ԵՄ-ի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը Մեդիամաքս-ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է, որ «Հայաստանն իսկապես շատ լավ առաջընթացի է հասել ԵՄ-ի հետ ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունների գործընթացում` Եվրոպական հանձնաժողովի առանցքային առաջարկների հիման վրա»:  «Բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ պահանջներից շատերն արդեն իրագործված են», – հայտարարել է ԵՄ-ի գլխավոր բանակցողը: Նրա խոսքերով, չնայած ընդհանուր դրական պատկերի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031