Օրվա լրահոսը

Բա ինչո՞ւ «Ժառանգության» թեկնածուն քննադատեց ՀՅԴ-ի գործունեությունը Առաջին Հանրապետության օրոք (տեսանյութ)

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանն այսօր ամփոփելով խմբակցության գործունեության արդյունավետությունը խորհրդարանի աշնանային նստաշրջանի ընթացքում, հայտարարեց, թե  բավարարված են իրենց աշխատանքով, որովհետեւ ակտիվ եւ ընդդիմադիր դիրքորոշմամբ են աշխատել, հանդես են եկել, ինչպես Շահբազյանը ձեւակերպեց՝ դաշնակցության դիմագծով. ե՛ւ կոշտ ընդդիմադիր դիրքորոշում են ունեցել, ե՛ւ կառուցողական մոտեցում՝ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվել են ժողովրդի շահերից ու երկրում տնտեսության

Գիշերօթիկում ապրող երեխաները միայն շաբաթ, կիրակի են տեսնում ծնողներին (Տեսանյութ)

Գայանե Փափազյանը 8 երեխա ունի: Երեխաներից 5-ը սովորում են գիշերօթիկ դպրոցում: Շաբաթվա 5 օրն այնտեղ են անցկացնում, հանգստյան օրերին էլ գալիս են տուն: Բայց մայրն ասում է, որ գիշերօթիկ դպրոցից երեխաներին ոչ ամեն շաբաթ է կարողանում  տուն բերել, քանի  որ ոչ տեղ ունեն, ոչ էլ՝ սնունդ, որ նրանց կերակրի: Գայանեն, որպես սոցիալապես անապահով եւ բազմազավակ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կհարստանա 2012-ին

Ջրհոսի համաստեղության տակ ծնված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բավականին հաջողակ մարդ է երեւում. համենայնդեպս վիշապի տարին, առնետի տարում ծնված վարչապետի համար բարեհաջող է լինելու: Դժվարություններ կլինեն, բայց հաղթահարելի, առողջական կայուն վիճակը կպահպանվի ամբողջ տարվա ընթացքում: Նոր գործեր ձեռնարկելը, պայմանագրեր կնքելն ու ճամփորդությունները լավ արդյունքներ կտան վարչապետին: Տարվա առաջին կեսն անսպասելի թեթեւ ու հաճելի  անակնկալներով կանցնի.

Վթարի է ենթարկվել Ստանիլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Այսօր՝ դեկտեմբերի 9-ի առավոտյան, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, իրար են բախվել 2 «Մերսեդես» և 1 «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն «Մերսեդես» մակնիշի 09 ՕԼ 743 համարանիշի ավտոմեքենան վարելիս է եղել Ստանիլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր

Քննչականի պետը բռնություն է գործադրել քննիչի նկատմամբ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրեն հայտնի է դարձել, որ նշված քրգործը հարուցվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի

Ինչո՞ւ եք ինձ փնտրում, ես եկեղեցում մոմ էի վառում

Երեկ` դեկտեմբերի 8-ին, արտասովոր դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում, Նոր Արեշի բնակիչ, 45-ամյա Աշոտ Հ-ն գնացել է ոստիկանության բաժին և դիմել ոստիկանների օգնությանը, որ իրեն օգնեն գտնելու իր կնոջը` 43-ամյա Մանուշակ Հ-ին: Ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ առավոտյան ժամը 11-ին կինը դուրս է եկել տնից

Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, որ «Հրազդան» մարզադաշտի տարածքում առեւտրի կենտրոն չի կառուցվի (Տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել էինք, «Առաջին հայկական ճակատ» շարժումը՝ ընդդեմ Հրազդան մարզադաշտի տարածքում առեւտրի կենտրոն կառուցելու, այսօր երթ էր կազմակերպել: Նշել էինք, որ ֆուտբոլի երկրպագուների մտահոգությունները լսելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է շարժման ակտիվիստներին: Առաջին հայկական ճակատի ակտիվիստ Արամ Հարությունյանն Aravot.am-ին հայտնեց, որ քաղաքապետն իրենց հավաստիացրել է, թե Հրազդան մարզադաշտի տարածքում ոչ մի շինություն չի կառուցվելու: Կառավարությունում վարչապետի

Ինչ է տալու Վիշապի տարին

Խեցգետնի համաստեղության տակ ծնված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համար 2012-ը լարված տարի է լինելու. այդ մասին վկայում է չինական հորոսկոպը: Ձիու տարում ծնված ՀՀ նախագահը գալիք վիշապի տարում պետք է շատ ուշադիր լինի, հատկապես ֆինանսական հարցեր կարգավորելիս: Տարվա սկիզբը ձիու տարում ծնվածների համար բարեհաջող կլինի, գարնան ամիսներին հնարավոր է առողջական խնդիրներ առաջանան, ֆինանսական ճգնաժամ, թիկունքից

Սմբատ Այվազյանն Արթուր Բաղդասարյանին՝ «Թող գինու արտադրությամբ զբաղվի»

«Չկա: Գործոն չէ, նրանք ավարտել են իրենց այն դերակատարումը, որը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նախատեսել էին նրա համար: Նա իր գործն ավարտել է, նա ինքն է ավարտվել. ընդհանրապես, անիմաստ է նրա մասին խոսելը: Այդ տղան թող գինու արտադրությամբ զբաղվի, Աշտարակում գինու գործարան ունի»,- «Առավոտի» հարցին՝ կոալիցիան ունի նաեւ երրորդ անդամ՝ ՕԵԿ-ը, որի անունն այս

«Քաղաքական տհասներ». ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը՝ սոցիալիզմի վրա ստվեր նետողներին

20 տարի առաջ, 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի ղեկավարները Բրեստից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Բելովեժսկայա պուշչա» արգելոցի տնակում ստորագրեցին համաձայնագիր, որով վերջ դրվեց Խորհրդային Միության գոյությանը: Խորհրդային Միության առաջին »եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Բելովեժյան համաձայնագիրն» անվանեց «ապօրինի ու վտանգավոր քայլ», սակայն երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 21-ին, խորհրդային 15 հանրապետություններից 11-ի ղեկավարները

Անդրե Աղասին այլեւս թենիսում ամենահարուստը չէ

Աշխարհի նորընծա թիվ մեկ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մարզական ամբողջ կարիերայի ընթացքում վաստակած գումարներով շրջանցեց ամերիկացի Անդրե Աղասիին: Սերբ թենիսիստն այսօր իր հաշվեկշռին ունի արդեն $ 32,8 մլն.` Աղասիի $ 31,1-ի դիմաց: Իսկ մարզաձեւի ամենահարուստ ներկայացուցիչը շվեյցարացի` Ռոժե Ֆեդերերն է ($ 67,4): Նրան հաջորդում է իսպանացի Ռաֆայել Նադալը` $ 45 մլն., որը շրջանցել է Փիթ Սամփրասին

Պետք լինի՝ կքնեն մարզադաշտում (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Առաջին հայկական ճակատ շարժումը՝ ընդդեմ Հրազդան մարզադաշտի տարածքում առեւտրի կենտրոն կառուցելու, երթ էր կազմակերպել: Նրանք նախ շարժվեցին Երեւանի քաղաքապետարան, որտեղ նրանց ընդունեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ապա՝ դեպի Կառավարություն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլը շրջանառվող լուրերին, թե «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի եւ իր միջեւ հակասություններ կան, հերքեց եւ նշեց, որ մարզադաշտ

ՀԱԿ-ի պատասխանը «Առավոտի» հրապարակմանը

Ձեր լրատվամիջոցի էլեկտրոնային կայքում տեղադրված «Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընտրությունների գնան միասնական ցուցակով» հոդվածում (8 դեկտեմբերի, 2011, ժ. 21.49) նշվում է. «Բանն այն է, որ  ինչպես տեղեկացնում են Կոնգրեսին մոտ կանգնած մեր աղբյուրները, ՀԱԿ–ն ու ԲՀԿ–ն իսկապես հեռակա շփումներ են ունեցել, բայց ինչպես ակնարկում էր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր–Պետրոսյանը նոյեմբերի 25-ի հանրահավաքում ունեցած

Տավուշցին ցնցված է ՀՀ կառավարության՝ Կոտայքին վերաբերող որոշումից

«Համերաշխություն» կուսակցության եւ նույնանուն շարժման Տավուշի մարզի համակարգող Դավիթ Սահակյանը ցնցված է այն որոշումից, որով կառավարությունը արաբ շեյխի պատկանող «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությանը, Կոտայքի մարզի Արտավազ գյուղում անհատույց եւ անժամկետ տրամադրլ է 148 հեկտար տարածք: Սահակյանը 4 տղայի հայր է, որոնք ծնվել են զույգերով: 4 եւ 2 տարեկան զույգերի 37-ամյա հայրը եւ 27-ամյա մայրը`

Հատուկ մրցանակ՝ «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը» նյութի համար

Լուսանկարում՝ «Առավոտի» խմբագրի տեղակալ Վոլոդյա Պետրոսյանը ստանում է մրցանակը Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելու նպատակով, ամեն տարի, «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները լավագույն հրապարակման համար մրցույթ են հայտարարում: Այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 9-րդ մրցույթի մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցույթին մասնակցել է 44 լրագրող: «Լավագույն տեսանյութ» անվանակարգում 1-ին

Գեղարքունիքի մարզպետարանում ԽԱՊԿ մոնիտորինգն ընդունեցին թեժ կրքերով

Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կայքերի մոնիտորինգի արդյունքներ է հրապարակել, որից պարզ դարձավ, որ նախարարություններից վերջին տեղում է մշակույթի նախարարության կայքը, մարզպետարաններից` Գեղարքունիքինը: Նախարարության մամուլի պատասխանատու Գայանե Դուրգարյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պարզաբանեց այդ արդյունքները. «Դա իրենց խնդիրն է, իրենք մեզ չեն հարցրել՝ դուք պատրաստվո՞ւմ եք մի բան փոխել, թե՞ ոչ: Կայքը փոփոխման փուլում է

Եթե երկրի առջեւ խնդիրներ չծառանան՝ ՕԵԿ-ը ընտրություններին միայնակ մասնակցի (տեսանյութ)

Հայաստանում իշխանական կոալիցիան ներկայացնող ուժերի միջեւ նախընտրական դաշինքներ ձեւավորելու վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝  ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նման խոսակցությունները գնահատեց որպես՝ «երկարաժամկետ բամբասանք»: «Այդ թեման անընդհատ շրջանառության մեջ է, բայց կոալիցիոն քաղաքական ուժերի մեջ նման քննարկումներ ուղղակի դեռ տեղի չեն ունեցել:  Բոլոր քաղաքական ուժերն էլ այսօր առանձին-առանձին պատրաստվում են ընտրությունների: Բոլոր

«Ա1+»-ը ՀՌԱՀ անդամների հետ շփվելու հնարավորությունից չի օգտվել

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը դեռ մեկ տարի առաջ, երբ ՀՌԱՀ-ը 2010-ի դեկտեմբերի 16-ին որոշում կայացրեց «Ա1+»-ի հայտը համարել անհիմն ու կեղծ՝ խոստացել էր ՀՌԱՀ-ին, որ իրենց «փնթի աշխատանքի համար» պատասխան են տալու: Այս պահին այդ պատասխանը` դատարանի վճռի տեսքով, մեր ձեռքի տակ է: Այստեղ մի քանի ուշագրավ բացատրություններ կան, թե ինչու են «Արմնյուզի» դեպքում սխալների

Հմայակը կընդգրկվի՞ ԲՀԿ ցուցակում

Եթե ԲՀԿ-ն առանձին գնա  խորհրդարանական ընտրությունների եւ Հմայակ  Հովհաննիսյանին առաջարկի ընդգրկվել ԲՀԿ  համամասնական ցուցակում, ապա քաղաքագետը չթաքցրեց, որ կընդունի այդ առաջարկը: aravot.am-ի հարցին ի պատասխան՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Եթե նման առաջարկ լինի եւ ԲՀԿ-ն ինքնուրույն մասնակցի ընտրություններին, իսկ ես  համոզված եմ, վստահ եմ, որ այդպես կլինի, այդ դեպքում  ես այդ առաջարկությունը կդիտարկեմ»: Պաչե՞լ Հանրապետականի ճակատը

Ո՞ւմ գրպանից կգտնեն նոր թմրանյութեր

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի եւ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի բանավեճը չէր ստացվում: Եթե Ռաֆիկ Պետրոսյանը խոսում  էր  քթի տակ, եւ դժվար  էր  նրան լսելը, ապա Հմայակ Հովհաննիսյանը  խոսում  էր բարձր եւ շարունակ կռիվ անում, թե ինչու իրեն  հնարավորություն  չեն տալիս բանավեճի եւ ի հավելումն իր  չարդարացված դժգոհության, լրագրողների աչքի առաջ պատռեց մի ծրար, որն իր

Կանոնավոր սեքսը երկարացնում է կյանքը 7-10 տարով

«Գրգռված վիճակում տղամարդու եւ կնոջ օրգանիզմում սկսում է ակտիվորեն արտադրվել կախարդական հատկություններով օժտված մի հորմոն՝ օքսիտոցին, որը մարդկության գեղեցիկ կեսի մոտ փոքր–ինչ ավելի դանդաղ է արտադրվում (հենց այս պատճառով էլ կանայք ավելի երկարատեւ նախերգանքի կարիք են զգում, քան նրանց զուգընկերները): Երբ օքսիտոցինի պարունակությունը հասնում է որոշակի մակարդակի, տեղի է ունենում էնդորֆինի հզոր արտանետում»,- Aravot.am-ի հետ

Բրիտանացի արագավազորդն իրեն վաճառքի է հանել

Աթլետիկայի Մեծ Բրիտանիայի փոխանցավազքի հավաքականի անդամ, 100 եւ 200 մետր մրցատարածությունների վազորդ Ջեյմս Էլինգտոնը «eBAY»  ինտերնետային կայքում իրեն աճուրդի է հանել: Լոնդոնի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար 26-ամյա մարզիկին անհրաժեշտ է 30 հազար ֆունտ սերլինգ (մոտ $ 35 հազար), որից 15 հազարը` անձնական ծախսերի, 15-ն էլ` մրցումների մասնակցելու նպատակով օդանավի տոմսեր գնելու, գիշերավարձի, սննդի, մարզահագուստի եւ

Երթ-ակցիա՝ դեպի քաղաքապետարան եւ կառավարություն (տեսանյութ)

Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից այս պահին Առաջին հայկական ճակատ շարժումը երթ-ակցիայով «Հրազդանը բոլորինս է», «Ֆուտբո՞լ, թե՞ թուրքական հագուստ», «Պահպանենք մեր քաղաքը», «Ստոպ» պաստառներով շարժվում են քաղաքապետարան, այնուհետեւ դեպի կառավարություն, որտեղ նամակ են հանձնելու։ Նշենք, որ քիչ առաջ այստեղ էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը երթի մասնակիցներին համոզում էր, որպեսզի երթ-ակցիա չկազմակերպեն, սակայն մասնակիցները

Սպորտսմենուհի, գեղեցկուհի, մոդել, դերասանուհի

Էյմի Մալինզի երկու ոտքերը ծնկից ներքեւ վիրահատել են 6 տարեկանում` ոսկրի բնածին անբուժելի հիվանդության պատճառով: Սակայն դա չի խանգարել նրան` մարզուհու, մոդելի եւ դերասանուհու փայլուն կարիերա ունենալ: Էյմին ուսանող տարիներին համալսարանական թիմի ուժեղագույն լողորդուհին ու վազորդուհին է եղել,  նույնպես անդամահատված Օսկար Պիստորիուսի հետ հանդես եկել Ատլանտայի պարալիմպիկ խաղերում: Որպես գեղեցկուհի Մալինզը համատեղ մասնակցել է հայտնի

President.am-ն ամենավատ կայքերից է (տեսանյութ)

ՀՀ նախագահի կայքը` www.president.am-ը ամենավատ կայքերից է: Այս եզրակացության է եկել  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիտորինգի խումբը: Այսօր «Հայացք» ակումբում կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հրապարակեց պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքները, որոնցից պարզ դարձավ, որ ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, ՍԴ-ի եւ դատախազության կայքերի մեջ ամենավատը president.am-ն է, որը վերջին շրջանում տեղեկատվությունը դարձրել է առավել անհասանելի: Ի տարբերություն

Ավագանին աղբի գինը սահմանեց, բնակարաններ շնորհեց ու ընկերություն ստեղծեց

Այսօր Երեւանի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ աղբի գինը սահմանելու, Չինաստանից որպես նվեր ներկրվող ավտոբուսների համար կազմակերպություն ստեղծելու եւ բնակարաններ շնորհելու նպատակով: Մինչեւ հունվարի 1-ը ավագանին պետք է որոշի, թե մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ մեկ ամսվա աղբի համար որքան գումար պետք է մուծի: Երեւանի նորանշանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ավագանին ամսական 200 դրամ աղբի վարձ հաստատեց:

Գալուստ Սահակյան. «Դաշինքը կա, մնում է ձեւը որոշել»(տեսանյութ)

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ անդրադառնալով ԱԺ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միասնական համամասնական ցուցակով  մասնակցելու հավանականությանն ու դրա շուրջ հնարավոր բանակցություններին՝ շատ կարճ ասաց. «Մի հավատացեք մամուլին»: Բա որ եղա՞վ, բա որ դա իրականություն դարձա՞վ: Լրագրողի այս հարցադրումներին ի պատասխան պատգամավորը հավելեց. «Իրականության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ քաղաքական դաշտի

Ձերբակալվել է դեզեր հրդեհողը

Դեկտեմբերի 2-ին՝ «Լոռու մարզում կովերը սատկել են հիվանդությունից, իսկ դեզերը այրել են դիտավորյալ» լուրով տեղեկացրել ենք, որ Լոռու մարզի Ագարակ գյուղի 3 տնտեսությունն էլ զրկվել է անասնակերից ու գյուղացիները ճար չունենալով՝ մորթում են անասուններին: Լուրերը, թե նրանց պահեստավորած խոտի դեզերը ինչ-որ մեկն այրել է ու սա դիտավորություն է՝ հաստատվել են: Այրվել են Իսկուհի Քոչարյանի անասնակերն ու

Մոսկվան կեղծիքներո՞վ է ստացել 2018 թվականի աշխարհի առաջնությունը

Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննում է, թե ինչպե՞ս են ընթացել ֆուտբոլի 2018 եւ 2022 թվականների աշխարհի առաջնությունների կազմակերպիչ երկրների ընտրությունները: Դրա համար հիմք են ծառայել ՖԻՖԱ-ում կոռուպցիայի առկայության մասին հրապարակումները: ՀԴԲ-ն լուրջ ապացույցներ ունի` կապված 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ հակերների` ամերիկյան հայտի էլեկտրոնային փոստը կոտրելու  փորձերի հետ եւ չի բացառում, որ նման բան կատարվել

«Ժառանգություն». ՀՅԴ-ն քաղաքական համոզմունքով է քվեարկել Նիկոյանի եւ Շարմազանովի թեկնածությունների օգտին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՀՅԴ խմբակցության կողմից ՀՀ ԱԺ նախագահի եւ փոխնախագահի ընտրությունների ժամանակ որդեգրած կեցվածքին, ասաց, թե «շատ նորմալ են վերաբերում» դաշնակցական պատգամավորների քվեարկությանը.    «Իրենք մասնակցել են քվեարկություններին եւ քվեարկել են  ՀՀԿ-ի կողմից առաջադրված  թեկնածուներին: Շատ նորմալ եմ վերաբերում. դա իրենց քաղաքական համոզմունքն է, իրենց քաղաքական որոշումն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031