Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե երկրի առջեւ խնդիրներ չծառանան՝ ՕԵԿ-ը ընտրություններին միայնակ մասնակցի (տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2011 16:28

Հայաստանում իշխանական կոալիցիան ներկայացնող ուժերի միջեւ նախընտրական դաշինքներ ձեւավորելու վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝  ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նման խոսակցությունները գնահատեց որպես՝ «երկարաժամկետ բամբասանք»: «Այդ թեման անընդհատ շրջանառության մեջ է, բայց կոալիցիոն քաղաքական ուժերի մեջ նման քննարկումներ ուղղակի դեռ տեղի չեն ունեցել:  Բոլոր քաղաքական ուժերն էլ այսօր առանձին-առանձին պատրաստվում են ընտրությունների: Բոլոր քաղաքական ուժերն էլ շատ ակտիվ հանդիպումների մեջ են: Իսկ ընդհանրապես, միասնական դաշինքի մասին մենք միշտ ասում ենք, որ եթե հանկարծ խնդիրներ ծառանան երկրի առջեւ, դա կարող է լինել քննարկման առարկա:  Բայց այսօր նման քննարկման առարկա չկա»,- հայտարարեց խմբակցության նախագահը:

Իսկ այդ ի՞նչ հարց պիտի առաջանա, որ ՕԵԿ-ը որոշի դաշինքով գնալ ընտրությունների: «Հենց որ նման խնդիրներ առաջանան՝ կնշենք»,- շատ հակիրճ պատասխանեց Բիշարյանը:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031