Լրահոս
Օրվա լրահոսը

Բա ինչո՞ւ «Ժառանգության» թեկնածուն քննադատեց ՀՅԴ-ի գործունեությունը Առաջին Հանրապետության օրոք (տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2011 18:52

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանն այսօր ամփոփելով խմբակցության գործունեության արդյունավետությունը խորհրդարանի աշնանային նստաշրջանի ընթացքում, հայտարարեց, թե  բավարարված են իրենց աշխատանքով, որովհետեւ ակտիվ եւ ընդդիմադիր դիրքորոշմամբ են աշխատել, հանդես են եկել, ինչպես Շահբազյանը ձեւակերպեց՝ դաշնակցության դիմագծով. ե՛ւ կոշտ ընդդիմադիր դիրքորոշում են ունեցել, ե՛ւ կառուցողական մոտեցում՝ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվել են ժողովրդի շահերից ու երկրում տնտեսության բարելավման մտահոգությունից բխող հարցեր: «Բավարարված ենք, բայց գոհ չեն, որովհետեւ գոհ կլինեինք, եթե կարողանայինք հասնել այն լուծումներին, որոնք կցանկանայինք, որ ընդունվեին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, թե ՀՅԴ-ն ձգտել է  որքան կարելի է հեռու լինել պոպուլիզմից եւ հանուն իր ընդդիմադիր լինելն ընդգծելու՝ չընկնել «էժան շահարկումների եւ պոպուլիզմի գիրկը, բայցեւ կոշտ ու սկզբունքային լինել այն հարցերում», որոնք կարեւորում է:

ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ էլ հավելյալ առիթ ունեցավ անդրադառնալու ՀՀ ԱԺ  նոր նախագահի եւ փոխնախագահի ընտրություններին ու մասնավորապես նաեւ «Ժառանգություն» խմբակցության թեկնածուներին  չպաշտպանելուն վերաբերող հարցին: Դաշնակցական պատգամավորն այս խնդրին անդրադառնալով իր խոսքում, թերեւս, է՛լ ավելի ընդգծեց  «Ժառանգության» նկատմամբ ՀՅԴ-ի ունեցած վերապահումները, որոնք  ներկայացված են տեսանյութում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031